Օրվա լրահոսը
Մեկնարկում են շախմատի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց բարձրագույն խմբի առաջնությունները
Տղամարդկանց եւ կանանց չեմպիոնները իրավունք կնվաճեն 2026 թվականին հանդես գալու Հայաստանի ազգային հավաքականի կազմում, իսկ մրցանակային եռյակը կազմողները՝ խաղալու եկող տարվա Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում։
Մաշտոց քահանա Ստեփանյանը միանում է ՀՀ վարչապետի և տասը եպիսկոպոսների ընդունած հայտարարությանը
Տեր Մաշտոց քահանա Ստեփանյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է հետեւյալ հայտարարությունը. «Ողջունում եմ ՀՀ վարչապետի և տասը եպիսկոպոսների ընդունած`Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարեկարգման հայտարարությունը, աջակցում և միանում եմ Բարենորոգման հայտարարությանը»:
Հայոց Հայրապետը բարձրորեն գնահատեց Մայր Աթոռի պաշտոնեության նախանձախնդիր ծառայությունն ու նվիրումն ի խնդիր Սուրբ Էջմիածնի առաքելության առավել արդյունավորման ու զորացման
Նորին Սրբությունը հաստատեց, որ Մայր Աթոռի կողմից արձանագրած ձեռքբերումների մեջ իրենց կարևոր ներդրումն ունեն նաև աշխարհիկ պաշտոնյաները:
Հրանտ Բագրատյան. «Մեր վերջին հարցումը ցույց է տալիս, որ ժողովրդի մոտ 80%-ը դեմ է նրան, ինչ անում է Նիկոլ Փաշինյանը եկեղեցու նկատմամբ»
Նիկոլ Փաշինյանը երեւի գիտի այս թվերը, որովհետեւ ով, որտեղ, ինչ սոցիոլոգիական հարցում անցկացնի, ստանալու է այս թվերը։ Հիմա ինքը եկեղեցու հարցում կփորձի առաջիկայում մեղմ նահանջել։ Այդ մեղմ նահանջի ցայտուն օրինակ է, որ այսուհետ ամեն կիրակի եկեղեցի կգնա եւ չի ասի, թե ուր է գնում։
«Անհայտ գտածո». արհեստական բանականությամբ ստեղծված հայաստանյան առաջին գեղարվեստական ֆիլմը՝ միջազգային հեղինակավոր փառատոնի հաղթող
«Սա այն հազվագյուտ դեպքերից է, երբ տեսողական էֆեկտները իրականում ծառայում են պատմությանը, այլ ոչ թե խեղդում այն»
Այցելություն Սերգեյ Փարաջանովի շիրիմին․ այսօր նրա ծննդյան օրն է
Հունվարի 9-ին ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է: Օրվա կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալներ Դանիել Դանիելյանը և Ալֆրեդ Քոչարյանը, Փարաջանովի թանգարանի տնօրեն Անահիտ Միքայելյանը, Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը, թանգարանի աշխատակիցները, մի խումբ արվեստագետներ և Փարաջանովի արվեստի երկրպագուներ այցելել են Կոմիտասի անվան զբոսայգու
«Կենդանի վկայություն». Արցախի շուրջ 80 պատմամշակութային հուշարձաններ արդեն թվայնացված են
Արցախի շուրջ 80 պատմամշակութային հուշարձաններ արդեն թվայնացված են՝ դառնալով մշակութային հիշողության պահպանման կենդանի վկայություն։ TUMO-ի կողմից ստեղծված Հայկական մշակութային ժառանգության ինստիտուտը՝ Armenian Cultural Heritage Institute միացել է «ՄԵՆՔ ԿԱՆՔ» կրթամշակութային նախաձեռնությանը և դրա շրջանակում ներկայացնելու է Արցախի մշակութային ժառանգության թվայնացման իր կարևոր ծրագիրը։ Այս նախաձեռնության շնորհիվ այցելուները կարող են վիրտուալ իրականության միջոցով կրկին «ներկա լինել»
Պարենային ապրանքների գնային ինդեքսը դեկտեմբերին նվազել է՝ չնայած հացահատիկային մշակաբույսերի գնանշումների աճին
Համաշխարհային պարենային ապրանքների գների ցուցանիշը 2025 թվականին միջինում 4.3 տոկոսով բարձր է եղել՝ համեմատած 2024 թվականի հետ Համաշխարհային պարենային ապրանքների գնային ինդեքսը դեկտեմբեր ամսին նվազել է՝ համեմատած նախորդ ամսվա հետ, քանի որ կաթնամթերքի, մսի և բուսական յուղերի գների անկումը գերազանցել է հացահատիկային մշակաբույսերի և շաքարի գնանշումների աճին, ուրբաթ օրը հաղորդել է Միավորված ազգերի կազմակերպության Պարենի
Նարեկի եւ Վազգենի այսօրվա դատավարությունը հերթական ծաղրն է արդարադատության նկատմամբ. Արմեն Աշոտյան
Նարեկին էլ հրապարակավ խնդրում եմ դադարեցնել հայտարարված հացադուլը։
«Շնորհավորանք ստանալ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում շատ խորհրդանշական է։ Այս միջավայրում մարդ կարծես ավելի բարի ու ստեղծագործ է դառնում». Հարություն Խաչատրյան
«Սիրված և գնահատված եք պետության և հանդիսատեսի կողմից»․ Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հարություն Խաչատրյանի ծննդյան օրը
Քննարկվել է միգրացիոն ռազմավարության նախագծի քաղաքացիության կոնցեպտի բաղադրիչը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել քննարկում՝ միգրացիոն ռազմավարության նախագծի քաղաքացիության կոնցեպտի բաղադրիչի շուրջ: Ներկայացվել են քաղաքացիության հիմնախնդիրների շրջանակն ու նախանշվող վերափոխումները, զեկուցվել են իրականացված վերլուծությունների արդյունքներն ու միտումները: Անդրադարձ է կատարվել իրավական շրջանակի, գործընթացների և գործիքակազմի հետ կապված հարցերին: Մանրամասներ են ներկայացվել քաղաքացիության ինստիտուտի կայացմանն ու արժևորմանն ուղղված միջոցառումների ու քայլերի վերաբերյալ:
ՀԷՑ-ի մասնաճյուղի տեսուչի կողմից խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքով նախաքննությունն ավարտվել է
Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ՀԷՑ-ի մասնաճյուղի տեսուչի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ իրականությանը չհամապատասխանող հավելագրված էլեկտրաէներգիայի ծախս ներկայացնելու համար: Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության
Անժամկետ հացադուլ եմ սկսում այս խայտառակության շարունակականության դեմ. Նարեկ Սամսոնյան
Դատարանը Վազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի կալանքը եւս երեք ամսով երկարաձգեց
Ադրբեջանի բանակի կարողությունների մեծացումը մեր գործընկերության կարևոր ուղղություններից է. ՆԱՏՕ
«Ազատություն». «Ադրբեջանական բանակի կարողությունների մեծացումը Բաքվի հետ մեր գործընկերության կարևոր ուղղություններից մեկն է», – APA գործակալության հետ զրույցում նշել է Հարավային Կովկասում դաշինքի գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Վիննիկովը։ Նրա խոսքով՝ Հյուսիսատլանտյան դաշինքի նպատակներից ևս մեկը ՆԱՏՕ-ի ուժերի և Ադրբեջանի զինված ուժերի «համատեղելիության ամրապնդումն է»։ «Ադրբեջանը ՆԱՏՕ-ի հավատարիմ գործընկերն է։ Բաքուն անդամ պետություններից շատերի հետ համագործակցում է տարբեր
Շարունակում ենք պարեկությունը՝ նպաստելով տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը. ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելություն
Չնայած եղանակային բարդ պայմաններին՝ Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը շարունակում է իր շուրջօրյա պարեկությունը: «Չնայած եղանակային բարդ պայմաններին՝ Հայաստանում Եվրոպական միության առաքելության դիտորդները շարունակում են շուրջօրյա պարեկությունները՝ նպաստելով տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը», – նշված է X միկրոբլոգում ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության գրառման մեջ։
Իրական պատկերը հետևյալն է՝ Գարեգին Երկրորդի գահակալության 26 տարիների ընթացքում կարգալույծ է հռչակվել 101 հոգևորական
Նրանցից
• 38 -ն ասպարեզը թողել է իր դիմումի համաձայն,
• 27-ն ինքնակամ լքել է ծառայության վայրը,
• 15-ը՝ թեմակալ առաջնորդների ներկայացրած միջնորդագրերի հիման վրա,
• 21-ը՝ ուղղակիորեն Վեհափառ Հայարապետի կողմից։
«Փաշինյանը փորձում է փոխել Հայաստանի պետական մտածողության հիմքը». թուրքական թերթի անդրադարձը
Հեղինակը գրում է, թե ինքնության շուրջ կոշտ խոսույթը, պատմական պահանջներն ու «մշտական զոհի» նարատիվը Հայաստանը փակել են ճգնաժամային ու արտաքին կախվածության մեջ գտնվող քաղաքական ուղու վրա։
ԿԳՄՍՆ-ն և «Ալեքս տեքստիլ»-ը հուշագիր են կքել կարի և նորաձևության տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտական կադրերի պատրաստման նպատակով
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Ալեքս տեքստիլ» ընկերության միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր՝ թեթև արդյունաբերության՝ տեքստիլ, կարի և նորաձևության տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտական կադրերի պատրաստման ուղղությամբ համագործակցելու մասին: Հուշագիրը ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու «Ալեքս տեքստիլ» ընկերության գլխավոր տնօրեն Մարատ Մովսիսյանը։ Ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Նախարար
Կանխվել է ՀՀ սահմանով 7000 տուփ չհայտարարագրված ծխախոտի տեղափոխման փորձը
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն շարունակական քայլեր է ձեռնարկում ստվերային տնտեսության նվազեցման, հարկերից խուսափելու դեպքերի կանխարգելման և մաքսային իրավախախտումների բացահայտման ուղղությամբ: Օրերս ԻԻՀ-ից «Ագարակ» սահմանային անցակետ են ժամանել մարդատար տրանսպորտային միջոցներ տեղափոխող երկու ավտոքարշակներ։ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերից ստացված օպերատիվ տեղեկատվությոնների համաձայն՝ «Ագարակ» անցման կետի մաքսային ծառայողները իրականացրել են տրանսպորտային միջոցների զննություն: Արդյունքում, ավտոքարշակների վրա տեղադրված
Իրանում երեկ տեղի են ունեցել վերջին օրերի ամենաբազմամարդ ցույցերը, որոնք ուղեկցվել են նաև խժդժություններով. Վարդան Ոսկանյան
ԱՄՆ նախագահ Թրամփի վերջին հարցազրույցից պարզ է, որ նա դեռևս չի ընդունելու շահի որդուն, ինչը լուրջ ազդակ կլիներ վերջինիս հեղինակության աճի համար։
Ալիևը հայտարարում է, որ միջազգային իրավունք չկա, իսկ Հայաստանի նկատմամբ պատերազմը չշարունակելը փորձում որպես բարի կամքի դրսևորում ներկայացնել. Տաթևիկ Հայրապետյան
Ալիևը շարունակում է գովաբանել պատերազմը և Հայաստանը ներկայացնել որպես «ցեղասպան պետություն»
Իրանը չի նահանջելու ջարդարարների դիմաց. Խամենեի
Ով էլ լինես, եթե դարձար օտարների վարձկան, եթե աշխատեցիր օտարի համար, ժողովուրդը քեզ մերժում է, իսլամական համակարգը նույնպես քեզ մերժում է
Շվեյցարիան Երևանին ու Բաքվին կոչ է արել շարունակել կայուն խաղաղություն ապահովելուն ուղղված քայլերը
Factor. Շվեյցարիան կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին՝ շարունակել Հարավային Կովկասի տարածաշրջանում երկարատև խաղաղություն ապահովելու ջանքերը։ Այս մասին ադրբեջանական Report-ին հայտնել են Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարությունից։ Գերատեսչությունը նաև ընդգծել է 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած Ադրբեջանի, ԱՄՆ-ի և Հայաստանի առաջնորդների գագաթնաժողովի կարևորությունը՝ հարավկովկասյան երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման համատեքստում։ «Շվեյցարիան ողջունում է Հայաստանի և
Կարեն Շաքարյանը զրկվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչումից
Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնակատար Ա. Դանիելյանի որոշմամբ Կարեն Շաքարյանը զրկվել «Արցախի հերոս» բարձրագույն կոչումից, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը: Որոշում ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎԻՑ ԶՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Արցախի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումներիմասին» օրենքի 40-րդ հոդվածի 4-րդ մասով և հիմք ընդունելով Արցախի Հանրապետության Նախագահին առընթեր պետական պարգևների և պատվավոր կոչումների շնորհման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի եզրակացությունը՝ որոշում
Փաշինյանի պնդումը, թե «ՍՍ» տառերը Սերժ Սարգսյանի անվանատառերն են, սխալ է և փաստերով չի հաստատվում. Fip
Այժմ օգտագործվող «ՍՍ» տառային համադրությունը տարիների ընթացքում հանրային դիսկուրսում այս կամ այն կերպ գուցե ասոցացվել է ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի անվան սկզբնատառերի հետ, սակայն պաշտոնապես որևէ կերպ չի հիմնավորվում, որ այդ սկզբնատառերով համարանիշերը հատուկ են տրամադրվել հենց Սերժ Սարգսյանին։
Վերջնակետում հաց ուտելիս, թիվ 16 երթուղու հանրային տրանսպորտի վարորդը ծեծի է ենթարկվել ուղևորի կողմից. Գեղամ Ասատրյան
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանի ֆեյսբուքյան գրառումը Տեղեկացնում եմ, որ այսօր ժամը 10:00-ի սահմաններում Թամանցիների փողոցում` վերջնակետում հաց ուտելիս, թիվ 16 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդը ծեծի է ենթարկվել ուղևորներից մեկի կողմից։ Վարորդը ստացել է մարմնական վնասվածքներ և Շտապօգնության ծառայության մեքենայով տեղափոխվել է բուժհաստատություններից մեկը։ Վարորդը դիմել է ոստիկանություն։ «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ն խստորեն
Միքայել սրբազանի գործով դատախազն ազատվել է պաշտոնից
Աշխատանքից ազատվել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատախազ Արման Բաղդասարյանը՝ հիմք ընդունելով նրա դիմումը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանից։ Արման Բաղդասարյանը արդարադատության առաջին դասի խորհրդական էր, զբաղեցնում էր Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնը։
Թրամփ, թույլ մի տվեք, որ Ադրբեջանն օկուպացնի Հայաստանի տարածքները. Արման Թաթոյանի հոդվածը հրապարակվել է The Washington Times-ում
Զգույշ խոսքով խաղաղություն չի հաստատվի
Պաշտոնից ազատվել է Փաշինյանի ավտոշարասյան մասնակցությամբ վթարի զոհ դարձած Սոնա Մնացականյանի գործով դատախազը
Պաշտոնից ազատվել է Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան մասնակցությամբ վթարի զոհ դարձած Սոնա Մնացականյանի գործով դատախազը։ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ստորագրած հրամանագրի համաձայն՝ Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արմեն Բեգլարյանը պաշտոնից ազատվել է այսօր։ «Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արմեն Աշոտի Բեգլարյանին ազատել զբաղեցրած պաշտոնից հունվարի 9-ից»,-նշված է
Հռոմի Պապը շնորհակալություն է հայտնել Պոլսո հայոց պատրիարքին՝ Ստամբուլում ջերմ ընդունելության համար
Հռոմի Պապ Լևոն XIV-ը նամակով շնորհակալություն է հայտնել Պոլսո հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին՝ Ստամբուլում՝ հայկական Սուրբ Աստվածածին աթոռանիստ մայր տաճարում ջերմ ընդունելության համար, հայտնում է Պոլսո հայոց պատրիարքությունը։ Կաթոլիկ Եկեղեցւոյ Հոգեւոր Պետ Ն.Ս.Տ.Տ. Լեւոն ԺԴ. Սրբազան Քահանայապետը նամակով մը շնորհակալութիւն յայտնեց Ն.Ա.Տ. Սահակ Բ. Պատրիարք Հօր։ Ինչպէս ծանօթ է, Նորին Սրբութիւնը Ստանպուլ այցելութեան օրերուն՝


















































