Օրվա լրահոսը

«Եվ տալիս եմ անպատասխան հարցերից հերթականը՝ ե՞րբ եք մտածելու ժողովրդի մասին». Անուշ Պողոսյան

«Տալիս եմ անպատասխան հարցերից հերթականը՝ ե՞րբ եք մտածելու ժողովրդի մասին»

Առերեսման ժամանակ Աշոտ Փաշինյանը պնդե՞լ է իր ցուցմունքը․ փաստաբանը մանրամասներ է ներկայացնում

Առերեսում քննչական գործողության մասով բացասական որեւէ նկատառում չունենք։

Քննարկվել են «Հայաստանում ականազերծման ազգային կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակներում իրականացվող գործողությունները

Մարդու իրավունքների պաշտպանը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի հետ քննարկել է կառույցի ինստիտուցիոնալ հզորացմանն առնչվող հարցեր

Նուբարաշենի աղբավայրի տարածքում հրդեհ է բռնկվել

Մայիսի 18-ի առավոտյան Նուբարաշենի աղբավայրի տարածքում նկատվել են  ծխացող օջախներ։ Դեպքի մասին անմիջապես տեղեկացվել են քաղաքային իշխանությունները, որոնք էլ համայնքային ջրցաններն ու տեխնիկական այլ միջոցները կենտրոնացրել են աղբավայրի տարածքում՝ հրդեհը չեզոքացնելու նպատակով։ Գործընթացն իրականացվում է նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տեխնիկական ռեսուրսներով։ Համատեղ ջանքերով այս պահին հաջողվել է հրդեհը տեղայնացնել։   Երևանի քաղաքապետարան

«Այս իշխանությունը պետք է հեռանա, դրանից հետո պետք է դիմադրենք, պետք լինի՝ պետք է կռվենք». Հրանտ Մարգարյան

Ո՞րն է ելքը, ըստ «Կամավորական շարժում» հկ-ի նախագահի. «Ադրբեջանի դեմ պայքարն այս իշխանության դեմ պայքար է»

USAID-ի ղեկավարը կոչ է անում ՄԱԿ-ին միջգերատեսչական առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ. «Ամերիկայի ձայն»

«Ամերիկայի ձայն». ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ, USAID) ղեկավար Սամանթա Փաուերը Ներկայացուցիչների տան Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղը չպետք է գոյություն ունենա բացառապես հումանիտար շարասյունների շնորհիվ: «Մինչև անցած տարվա վերջ այնտեղ ազատ երթևեկություն կար։ Ուստի, Լեռնային Ղարաբաղ տանող ճանապարհի բացումը պարտադիր է»,- նշել է նա: Լսումների ժամանակ կոնգրեսական Բրեդ Շերմանը

Դատարանը կքննի Գայանե Հակոբյանի ձերբակալման իրավաչափության դեմ բողոքը․ փաստաբան

Զոհված զինծառայողի մոր՝ Գայանե Հակոբյանի ձերբակալման իրավաչափության դեմ բողոքը կքննարկվի Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, այսօր՝ ժամը 22։00-ին։ Այս մասին տեղեկացնում է Գայանե Հակոբյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանը։ Ժամեր առաջ փաստաբանը ձերբակալման իրավաչափության դեմ բողոքը մուտք էր արել դատարան: Նշենք, որ ներկայում Երեւան քաղաքի քննչական վարչությունում իրականացվում է Գայանե Հակոբյանի եւ Աշոտ Փաշինյանի առերեսումը։ Աշոտ

Անդրեա Վիկտորինի օրվա լավագույն լուրը (ֆոտոշարք, տեսանյութ)

Սյունիքում մեկնարկել են Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումները

Կենտրոնամետ դեմոկրատների ինտերնացիոնալի Գլխավոր ասամբլեան կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ վերջ դնել քրեական գործերը քաղաքական նպատակներով օգտագործելու չարդարացված պրակտիկային

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Կենտրոնամետ դեմոկրատների ինտերնացիոնալի (Centrist Democrat International) Գլխավոր ասամբլեան այսօր Սլովենիայում կայացած նիստում արտակարգ բանաձեւ է ընդունել Հայաստանում ժողովրդավարության հետ կապված իրավիճակի վերաբերյալ։ Կենտրոնամետ դեմոկրատական ​​ինտերնացիոնալը քաղաքական կուսակցությունների և կազմակերպությունների ամենամեծ և ամենաազդեցիկ միջազգային ասոցիացիան է Միացյալ Նահանգներում, Եվրոպական միությունում և Լատինական Ամերիկայում, որը միավորում է 109

«Այս իրավիճակի ամենանորմալ հանգուցալուծումը կլիներ այն, որ Աշոտ Փաշինյանն իր դիմումը հետ կանչեր»․ Ավետիք Չալաբյան

Ըստ նրա՝ հանրային մթնոլորտը շիկացած է, եւ նման պայմաններում այսօրինակ միջադեպերը չի կարելի բացառել։

Նախագահի աշխատակազմի աջակցությամբ բացվել է Մատենադարանի պատմությանը նվիրված ցուցահանդես

Հանրապետության նախագահի աշխատակազմի աջակցությամբ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում այսօր բացվել է «ՌՋԾԷ. Պատմության բանալի» խորագիրը կրող ցուցահանդես: Մատենադարանի պատմությանը նվիրված այս ցուցադրության սցենոգրաֆիան հիմնված է Մատենադարանի հին կահույքի ու պարագաների, լուսանկարների, գծագրերի, ձեռագրերի, քանդակների, արխիվային փաստաթղթերի, հուշանվերների, նվիրատվությունների, գրքերի և տեսանյութերի համադրությամբ ստեղծված կոնցեպտի վրա: Ցուցադրության գեղարվեստական մասն ապահովում է նվիրաբերված մի եզակի ձեռագիր՝ արծաթաքանդակ

«Միասնական հայրենիքը» պահանջում է Սամվել Բաբայանի ու Ռուբեն Վարդանյանի մասնակցությամբ կազմակերպել հեռուստաբանավեճ

«Միասնական հայրենիք» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է․ «Քաղաքական երկրորդ ուժի՝ «Միասնական հայրենիք» կուսակցության կողմից մշակվել և Արցախի Հանրապետության իշխանություններին, այդ թվում՝ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին են ներկայացվել ոլորտային կայուն զարգացման ծրագրեր և հայեցակետային մոտեցումներ։ Այսինքն՝ Ճակատի ղեկավար Ռ․ Վարդանյանը միանգամայն ծանոթ է «Միասնական հայրենիք» կուսակցության ծրագրային առաջարկներին և ի պաշտոնե պարտավոր

Երեւան քաղաքի քննչական վարչությունում նախատեսված է Աշոտ Փաշինյանի եւ Գայանե Հակոբյանի առերեսումը

Գայանե Հակոբյանին քիչ առաջ տեղափոխել են Երևանի քննչական վարչություն։

Կառավարությունը 2.5 մլն դրամ կհատկացնի զինծառայողների հիփոթեքային վարկի կանխավճարի համար. կհստակեցվեն վարկերի տոկոսադրույքներն ու պետության կողմից սուբսիդավորման չափերը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը, կառավարության ղեկավարը ներկայացրել է Բրյուսելում մայիսի 14-ին Եվրամիության խորհրդի նախագահի միջնորդությամբ Ադրբեջանի նախագահի հետ տեղի ունեցած հանդիպման արդյունքները: Գործադիրն ընդունել է որոշում՝ սպայական և ավագ սպայական կազմերի պայմանագրային զինծառայողների մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման ծրագրի

«Հայ հասարակությունը Նիկոլ Փաշինյանի գնդակահարությունը չի ուզում, իր իրավական պատիժն է ուզում»․ Աննա Մկրտչյան

Զանգերով կալանք տվող-չտվողներին, զանգերով մարդ բռնողներին, մարդկանց խոշտանգումների ենթարկողներին որեւէ կերպ չի հետաքրքրում իրավունքի բովանդակությունը։

Առաջարկությունների փաթեթ Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ

2023թ․ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին տեղի են ունենալու Երևանի ավագանու ընտրությունները: Մայրաքաղաքի տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորումը ՀՀ-ում լրջագույն քաղաքական նշանակություն ունեցող իրադարձություն է: Չնայած վերջին տարիների ընտրական օրենսդրության շարունակական փոփոխություններին և ընդհանուր առմամբ ընտրական ինստիտուտի բարեփոխմանը, մի շարք հանգամանքներ կարող են վտանգել սպասվող ընտրությունների համապատասխանությունը ժողովրդավարության բարձր չափանիշներին: Մասնավորապես հարկ է նշել վարչական ռեսուրսի չարաշահման կանխման վերաբերյալ

Գերժամանակակից քարհավաք մեքենաներ՝ Շիրակի մարզին․ անմշակ հողերը փորձում են դարձնել մշակովի

Գյուղատնտեսությունը զարգացնելու նպատակով Շիրակի մարզին կտրամադրվեն գերժամանակակից քար հավաքող մեքենաներ։

Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից տարածքում՝ Հրազդան գետում, դի է hայտնաբերվել

Մայիսի 18-ին, ժամը 17:08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից տարածքում՝ Հրազդան գետում, քաղաքացու դի է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները գետում հայտնաբերել են տղամարդու դի, դուրս բերել և հանձնել ոստիկանության աշխատակիցներին։   Ներքին գործերի նախարարության

«Աշոտ Փաշինյանի եւ Գայանե Հակոբյանի առերեսման արդյունքում շատ հարցերի պատասխաններ կտրվեն»․ Ռուբեն Մելիքյան

«Մեր պատկերացմամբ առհասարակ իրավաչափ չի եղել տիկին Գայանեին ազատությունից զրկելը»։

Ձեռքը մտցնելով ոստիկանության բաժնի մուտքի դռան ճաղավանդակից ներս, հարվածել է գլխին՝ պատճառելով ֆիզիկական ցավ

ՀՀ քննչական կոմիտեում ավարտվել է Լոռու և Շիրակի մարզերում պարեկային ծառայության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու 2 դեպքի նախաքննությունը

«Եթե հայելային կարգով հետքաշում տեղի ունենա, ՀՀ մի շարք բնակավայրեր պետք է փաստացի հայաթափվեն»․ Տիգրան Աբրահամյան

Չի կարող որեւէ մեկը ՀՀ-ին տալ երաշխիք, որ հայկական զորքերի հետքաշումը անմիջապես կամ որոշ ժամանակ հետո չի բերելու ադրբեջանական զորքերի ներխուժմանը։

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները խախտել են հրադադարը՝ Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ կիրառելով ականանետ

Մայիսի 18-ին՝ ժամը 17:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները խախտել են հրադադարը՝ Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ կիրառելով ականանետ: Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 18:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:   ՀՀ պաշտպանության նախարարություն

«Թանգարանների միջազգային օր» և «Թանգարանների գիշեր» միջոցառումներին այս տարի միացել է 116 թանգարան

 1977 թվականից մայիսի 18-ը նշում է որպես Թանգարանների միջազգային օր` Թանգարանների միջազգային խորհրդի՝ «ԻԿՕՄ» առաջարկով: Հայաստանն արդեն 4 տասնամյակ այս նախաձեռնության ակտիվ մասնակիցն է: Այս տարի օրվա խորագիրն է՝ «Թանգարաններ, կայունություն և բարեկեցություն», որը ևս մեկ անգամ վերահաստատում է թանգարանների դերը կայուն և բարեկեցիկ հասարակության ձևավորման գործում: 2005 թվականից Թանգարանների միջազգային օրվա շրջանակում իրականացվում է

Պատերազմից հետո Ադրբեջանը ներխուժել է ՀԱՊԿ անդամ Հայաստանի սուվերեն տարածք և մինչ օրս շարունակում է օկուպացիան. Դավիթ Խաժակյան

2023 թվականի մայիսի 18-ին Երևանի ավագանու «ԼՈւՅՍ» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը տեսակապով մասնակցեց ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի հարթակում կազմակերպված քննարկմանը և ներկայացրեց Երևան քաղաքի փորձը՝ մունիցիպալ օրենսդրության վերաբերյալ։ Դավիթ Խաժակյանը նաև հիշատակեց, որ 2020թ. Լեռնային Ղարաբաղի պատերազմից հետո Ադրբեջանը ներխուժել է ՀԱՊԿ անդամ Հայաստանի սուվերեն տարածքներ և մինչ օրս շարունակում է այդ օկուպացիան։ Խաժակյանը հույս հայտնեց, որ

Զորակոչիկներին հորդորում են առողջական վիճակի հետազոտություններն անցնել վճարովի հիմունքներով. ՀՔԱՎ

ՀՀ կառավարության որոշմամբ 2023 թվականի ամառային զորակոչը հայտարարվել է ապրիլի 17-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ։ Զորակոչի շրջանակներում մինչ օրս Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ է դիմել 16 զորակոչիկ, որոնց մեծ մասի՝ 67 %-ի հիմնական խնդիրը կապված է առողջական վիճակի հետազոտությունների ոչ պատշաճ իրականացման հետ։ Ինչպես նախորդ տարիներին, այժմ ևս զորակոչիկները դիմում են այլ խնդիրներով ևս, մասնավորապես՝

Էլեկտրագնացքը վրաերթի է ենթարկել ճանապարհին հայտնված տղամարդուն

Տուժածը ՝ 1962թ.ծնված Հրաչ Միհրանի Մկրտչյանը, ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց:

Արցախի Հանրապետությունն անկախ պետություն է՝ իր պետականության ստեղծման իրավական հիմքերից անկախ. «Լույս» հիմնադրամ

Ինքնորոշման իրավունքը Արցախի անկախության իրավական հիմքն է. ԽՍՀՄ գոյության ժամանակ Արցախն ինքնորոշվել է` նախ անջատվելով Ադրբեջանական ԽՍՀ-ից, այնուհետև՝ ԽՍՀՄ-ից, հենվելով ինչպես խորհրդային, այնպես էլ միջազգային իրավունքով սահմանված ինքնորոշման իրավունքի վրա: Ընդգծելով և կարևորելով ինքնորոշման իրավունքը` որպես Արցախի Հանրապետության անկախության իրավական հիմք, միևնույն ժամանակ պետք է նկատի ունենալ, որ Արցախի Հանրապետությունը անկախ պետություն է` անկախ անկախության

Հոգևոր հովիվն իրեն խաբելու առնչությամբ դիմել է ոստիկանություն

Եկեղեցականը տեղեկացրել է, որ գյուղի բնակիչը իրեն խաբել է․ մեկ տարի առաջ Արևիկ բնակավայրի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» եկեղեցու տանիքի հին մետաղյա թիթեղները 190.000 դրամով վաճառել է․ Ն․-ին։

3 տարի ազատազրկում և տուգանք ապօրինի անտառահատումների գործով

«Հայանտառ» ՊՈԱԿ Ճամբարակի անտառտնտեսության մասնաճյուղի «Գետիկի» անտառպետության 3-րդ պահաբաժնում ապօրինի հատվել է 22 ծառ՝ պետությանը պատճառելով 1 մլն 200 հազար դրամի վնաս: Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում քննված քրեական վարույթով տվյալներ են ձեռք բերվել, որ Ն.Մ.-ն, լինելով «Գետիկի» անտառպետության անտառապետը, խմբային շահերից ելնելով, 2019 թվականի հուլիսից մինչև 2019 թվականի հոկտեմբեր ամիսը, հրահանգել է նույն

Լրահոս
Չհասած հեռագիրը

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031