Օրվա լրահոսը
«Իշխանությունը ծրագրում է օգտագործել յուրաքանչյուր առիթ՝ զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ արշավ իրականացնելու»․ Տիգրան Աբրահամյան
Առերեսման հանգամանքը եւս մեկ անգամ ցույց էր տալու, որ իրականում Հայաստանի Հանրապետությունում արդարադատություն գոյություն չունի։
Արձանագրվել են առանց հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու ավելի քան 3 մլն դրամի ապրանքների մատակարարման դեպքեր. ՊԵԿ-ը ներկայացնում է օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է մայիսի 1-ից 15-ն ընկած ժամանակահատվածում ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած հարկային իրավախախտումների կանխման, խափանման և բացահայտման ուղղությամբ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները։ Արձանագրվել են առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու` ընդհանուր 3,050,950 ՀՀ դրամի ՀՀ հարկային օրենսգրքի պահանջների խախտումով ապրանքների տեղափոխման կամ մատակարարման դեպքեր: Հնարավոր տուգանքի գումարը կազմում
Ավանեսյանը ծանոթացել է ծխելը դադարեցնելու թեժ գծի աշխատանքին, կարևորել պոլիկլինիկաների հետ փոխգործակցությունը
Նազինյանը նախարարին ներկայացրել է թմրամիջոցների հիմնախնդրի հետ կապված իրավիճակը
Արարատում, Գյումրիում, Հրազդանում և Վանաձորում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Արարատ, Գյումրի, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը. մայիսի 7-13-ը ⬛ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Արարատում մայիսի 8-ին, 9-ին, 11-ին և 12-ին, Գյումրիում՝ մայիսի 8-ին, 11-13-ը, Հրազդանում մայիսի 8-ին, 9-ին, 12-ին, 13-ին, Վանաձորում՝ ամբողջ շաբաթվա ընթացքում։ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն
Ապօրինաբար օկուպացվել է ՀՀ ինքնիշխան տարածքի շուրջ 150 քառ. կմ, որը ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտի է. Ալեն Սիմոնյան
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 18-ին Մինսկում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին: Մինչ խորհրդի նիստը՝ անդամ երկրների պատվիրակությունների ղեկավարների հետ հանդիպել է Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Բելառուսի նախագահը խոսել է միջազգային հարաբերությունների նոր համակարգի ձեւավորման անհրաժեշտության մասին, որը հիմնված կլինի միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչված նորմերի եւ սկզբունքների
«Ձերբակալման որոշման մեջ բառացի նշված է, որ ազատության մեջ գտնվելու դեպքում Գայանե Հակոբյանը կարող է կրկին առեւանգել Աշոտ Փաշինյանին»․ փաստաբան
Առերեսման վերաբերյալ միջնորդություն ներկայացվել է դեռեւս երեկ ժամը 23։00-ի սահմաններում, սակայն մինչն այս պահը դեռեւս չի իրացվում այդ իրավունքը։
Ավելի քան 1մլն դրամ կուղղվի Սպիտակ-Գյումրի-Թուրքիայի սահման ավտոճանապարհի հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման համար
Կառավարության այսօրվա որոշմամբ 1մլն 40 հազար դրամ է ուղղվելու Մ-7, /Մ-3/ – Սպիտակ-Գյումրի-Թուրքիայի Հանրապետության սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ47+100-կմ48+000 հատվածի հիմնանորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման համար։ Նորոգվելու է Գյումրու «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» ՓԲԸ-ից մինչև Առափի բնակավայր տանող 900 գծային մետր հատվածը։ ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմ
Մեր տնտեսությունն աճում է իր պոտենցիալից ավելի, այն կարող է շնչահեղձ լինել. Փաշինյան
Մենք անընդհատ մեր տնտեսագետներից լսում ենք, որ Հայաստանի տնտեսությունը վերջին տարիներին աճում է իր պոտենցիալից ավելի, այսինքն` մեր իրական պոտենցիալը շատ ավելի պակաս է, քան աճում է մեր տնտեսությունը:
Քննարկվել են ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում գրանցման ներկայացված առաջարկները
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհրդի հերթական նիստը: Նիստը վարել է խորհրդի նախագահ, երաժշտագետ Հռիփսիմե Պիկիչյանը: Հանդիպմանը քննարկվել են ոչ նյութական մշակութային ժառանգության անհապաղ պաշտպանության արժեքների ցանկում գրանցման ներկայացված առաջարկները: Առանձին-առանձին անդրադառնալով ներկայացված առաջարկներին՝ խորհրդի անդամները հանդես են եկել դիտողություններով և մասնագիտական առաջարկություններով: Քննարկվել են համայնքների, պետական և
Հայաստանի շախմատիստները հաջող են մեկնարկել Շարժայում
Ուժեղագույնների խմբում հանդես եկող մեր չորս գրոսմայստերներից առաջին տուրում հաղթել է միայն Շանթ Սարգսյանը:
Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագիրը գերազանցել է կառավարության կանխատեսումները. Սոցապ նախարար
Եթե համեմատում ենք 2018 և 2021 թվականների ցուցանիշը, տեսնում ենք, որ 4 տարիների ընթացքում ծնված երեխաների ընդհանուր թվի մեջ երրորդ և հաջորդ երեխաների թիվն աճել է շուրջ 30 տոկոսով: Եթե 2018-ին ծնվել էր կարգաթվով 3 և բարձր 8 271 երեխա, ապա 2021-ին երրորդ և հաջորդ ծնված երեխաների թիվը կազմել է 11 438:
Ավելի հրատապ է դառնում սահմանային գծից զորքերի հայելային հետքաշումը և սահմանագծի ապառազմականացումը: Եվ մենք այս օրակարգը շարունակելու ենք ընդգծել. Փաշինյան
Եվրոպական խորհրդի նախագահի՝ մայիսի 14-ի եռակողմ հանդիպմանը հաջորդած հայտարարության մեջ ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության շուրջ Բաքվի և Ստեփանակերտի միջև երկկխոսության կարևորությունը` միջազգային հանրության հետ համագործակցված:
«Առանց թիկնազորի Աշոտ Փաշինյանն ի՞նչ գործ ուներ դատարանի բակում»․ ծնողները միտում են տեսնում
Ձայնագրություններ կան, որտեղ պարզ երեւում է, որ Աշոտը զրուցում է տիկին Գայանեի հետ, իր հետ որոշում են նստել մեքենան։ Թե ընթացքում ինչ է տեղի ունեցել, ես տեղեկություն չունեմ, բայց այստեղ թիկնազորն է մեղավոր։
Արյունաբանական կենտրոնում տրվեց Մանկական ուռուցքաբանության միջազգային միության ասիական 15-րդ համաժողովի մեկնարկը
Հայաստանը մայիսի 18-ից 21-ը կդառնա բժշկագիտական առաջատար մտքի կենտրոն՝ Հայաստանում անցկացվում է Մանկական ուռուցքաբանության կարևորագույն միջոցառումներից մեկը Մայիսի 18֊ին ՀՀ ԱՆ պրոֆ․ Ռ․Հ․ Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնում պաշտոնապես տրվեց Մանկական ուռուցքաբանության միջազգային միության ասիական 15-րդ համաժողովի (SIOP Asia 2023 XV Congress) մեկնարկը Հայաստանում։ Ասուլիսի խոսնակներն էին՝ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը, Պրոֆ. Ռ.Հ. Յոլյանի
Կառավարությունը չզեկուցվող հարցերի շարքում պետական գույք օտարեց
Կառավարությունն իր այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի շարքում որոշեց դասական աճուրդով օտարել Գյումրիի Մյասնիկյան փողոց 43/4 հասցեում գտնվող 493.2 քառ. մետր մակերեսով անշարժ գույքը, ինչպես նաև դրա զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար հատկացված 0.060877 հեկտար մակերեսով հողամասը:
Վահան Քերոբյանը կարևորել է Համաշխարհային բանկի ծրագրի շրջանակներում ընտրված մարզերի բազմաթիվ բնակավայրեր իրար միացնող զբոսաշրջային շրջանների ստեղծումը
Նախարար Վահան Քերոբյանը մայիսի 18-ին ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացում» ծրագրի ընթացքը։ Մասնավորապես, անդրադարձել են զբոսաշրջային կենտրոնների ստեղծմանը, քաղաքային և գյուղական համայնքների, ինչպես նաև պատմամշակութային վայրերի բարեկարգմանը։ 🏘 Վահան Քերոբյանը
ՀՀ կառավարությունը Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի վարձակալության պայմանագիրը երկարաձգեց 5 տարով
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստով երկարաձգեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի վարձակալության պայմանագիրը ևս հինգ տարով` մինչև 2028 թվականի օգոստոսի 13-ը:
«Կարևորելով կրթության մեջ և համայնքային կյանքում նրանց ներառման խթանումը». անցկացվել է «Ապրել միասին, սովորել միասին» թատերախմբերի փառատոնը
Տավուշի մարզում կազմակերպվել է «Ապրել միասին, սովորել միասին» դպրոցական ներառական թատերախմբերի մարզային փառատոն: «ՀՀ Տավուշի մարզում մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպմանն օժանդակող միջոցառումներ» ծրագրի շրջանակում իրականացված փառատոնը նախաձեռնել էր «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Փառատոնի նպատակն էր մարզի դպրոցներում ու համայնքներում
ՀԱՊԿ-ը վերահաստատում է պատրաստակամությունը օգնելու Երևանին. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Թասմագամբետովը նշել է, որ Հարավային Կովկասում Հայաստանի և Ադրբեջանի միջև բազմամյա լարվածությունը պահպանվում է, արձանագրվում են զինված բախումներ: «Անկասկած, ողջունում ենք հակամարտող կողմերի ջանքերը՝ ուղղված համապարփակ խաղաղության պայմանագրի ստորագրմանը»,- ասել է գլխավոր քարտուղարը:
Ընդգծելով Ոստիկանության զորքերի ծառայողների սոցիալական երաշխիքների բարձրացման հարցը Վահե Ղազարյանը ներկայացրել է ձեռնարկվող քայլերի մասին
Մայիսի 16-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն այցելել է Ոստիկանության զորքեր։ Ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանի ուղեկցությամբ նա շրջել է տարածքում, եղել Հավերժության պուրակում, որտեղ սահմանների պաշտպանության և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանության զորքերի ծառայողների անվանական ծառերն են։ Նույն օրը Ոստիկանության զորքերում տեղի է ունեցել նաև աշխատանքային խորհրդակցություն։ Ներքին գործերի նախարարը ողջունելով ներկաներին՝ խոսել
«Ես չգիտեմ, թե ինչի մասին է խոսել Սամվել Բաբայանը։ Իրեն մի անգամ եմ տեսել այս 9 ամսվա մեջ»․ Ռուբեն Վարդանյանը քաղաքական խորհրդակցությունների մասին
Վարդանյանն ասում է, որ Արցախի նախագահի կուսակցության ներկայացուցիչները մասնակցում են իրենց շարժման քննարկումներին
Ոստիկանների գործունեությանը միջամտելու դեպքերով մեկ անձ կալանավորվել է, մեկի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի և Տավուշի մարզային քննչական վարչություններում քննվող քրեական վարույթների շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ քաղաքացիների կողմից ոստիկանների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու հերթական դեպքերի հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2023 թվականի մայիսի 15-ին՝ ժամը 01:15-ին, Աշտարակ քաղաքի վարչական տարածքի Քասախի կիրճում գտնվող ռեստորանային համալիրի դիմաց ծառայություն իրականացնող պարեկները նկատել են մի քաղաքացու, ով
ՀՀ նախագահի, վարչապետի, ԱԺ նախագահի ընտանիքները բուժօգնություն կստանան պետության հաշվին
ՀՀ նախագահը, վարչապետն ու Ազգային ժողովի նախագահը, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամներն այսուհետ բժշկական օգնություն ու սպասարկում կստանան անվճար և արտոնյալ պայմաններով։
Սարսանգի ջրամբարի բնապահպանական ճգնաժամը դրսևորվում է միկրոկլիմայի կտրուկ փոփոխությամբ, աղբյուրների ցամաքմամբ և բուսատեսակների ու կենդանատեսակների կորստով
Արցախի Հանրապետության 158 -օր շարունակվող շրջափակման պայմաններում՝ հունվարի 9-ից ի վեր արդեն 129 օր է, Ադրբեջանը խափանում է իր վերահսկողության տակ գտնվող տարածքով անցնող միակ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծով Հայաստանից Արցախ էլեկտրամատակարարումը: Այդ միջոցով Ադրբեջանն իրականացնում է էներգետիկ, տնտեսական, հումանիտար և բնապահպանական ահաբեկչություն՝ տառապանքներ պատճառելով Արցախի ժողովրդին, ինչպես նաև հանգեցնելով տեղի միկրոկլիմայի կտրուկ փոփոխության, ստորերկրյա ջրային
Նոր կարգավորում՝ զինվորականների հիփոթեքային վարկավորման ծրագրում
Անհատական բնակելի տան կառուցման դեպքում կանխավճարի գծով պետական աջակցության չափը կազմում է 2.500.000 դրամ, իսկ վարկը տրամադրվում է կառուցվող անհատական բնակելի տան նախահաշվային արժեքի մինչև 80 տոկոսի չափով:
«Նեմեսիս»-ի արձանի վերաբերյալ Երևանը դիվանագիտական որևէ խողովակով բողոք չի ստացել Անկարայից
«Ազգային արժանապատվության ասպետներին» նվիրված հուշարձանի բացման կապակցությամբ պաշտոնական Երևանը դիվանագիտական որևէ խողովակով բողոքի հայտագիր չի ստացել պաշտոնական Անկարայից, «Ազատության» հարցմանն ի պատասխան հայտնում են Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից։ «Ազատություն»-ը Հայաստանի արտաքին գերատեսչությունից նաև հետաքրքրվել էր, թե ինչ փուլում է հայ – թուրքական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների ու դիվանագիտական անձնագրով անձանց համար բացելու՝ Երևանի ու Անկարայի
Անօդաչու թռչող սարքի միջոցով արգելված իրերով փաթեթ են ներնետել «Սևան» ՔԿՀ-ի տարածք
Մայիսի 17-ին՝ ժամը 21:25-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի դիտաշտարակներից մեկում ծառայություն իրականացնող պահպանության ապահովման բաժնի աշխատակցից ահազանգ է ստացվել այն մասին, որ անօդաչու թռչող սարքի (դրոնի) միջոցով փորձ է կատարվել հնարավոր ներնետում հիմնարկի տարածք: Ահազանգից անմիջապես հետո իրականացվել է տարածքի զննություն, որի արդյունքում պատժախցերի մասնաշենքի տանիքի վրայից հայտնաբերվել է կպչուն ժապավենով
Առկա է անհրաժեշտ կամք ու ցանկություն՝ կոռուպցիայի դեմ պայքարում առավել ակտիվ աշխատանքներ իրականացնելու ուղղությամբ. Սասուն Խաչատրյանը՝ դեսպան Շարվաշիձեին
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին և Հայաստանում Վրաստանի ներքին գործերի նախարարության ոստիկանության կցորդ Կամո Գալուստյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեի և Վրաստանի իրավապահ կառույցների միջև գործընկերային կապերն ընդլայնելու հնարավորությունները՝ հատկապես նկատի ունենալով, որ արդեն իսկ նախապատրաստվում է համապատասխան հուշագիր, որը կարևոր
«Տիկին Գայանեն վստահ է, որ Աշոտը սխալ է հասկացել իրեն, սպասում է առերեսմանը»․ Գայանե Հակոբյանը ՁՊՎ-ում հացադուլ է հայտարարել
Գայանե Հակոբյանի եւ Աշոտ Փաշինյանի միջեւ դեռեւս առերեսում տեղի չի ունեցել։ Ըստ նախնական տեղեկությունների՝ առերեսումը պետք է տեղի ունենար այսօր՝ ժամը 15։00-ին, սակայն քիչ առաջ փաստաբան Ռուբեն Մելիքյանը տեղեկացրել է, որ նախատեսված առերեսման մասին փաստաբանները որեւէ լուր չունեն։ «Դա խիստ մտահոգիչ է, քանի որ այդ քննչական գործողության արդյունքում, ըստ մեզ, դեպքի «պաշտոնական» վարկածը հօդս կցնդի
«Կառուցվում է ժամանակակից ենթակառուցվածքներով ուսումնական հաստատություն». Ժաննա Անդրեասյանն այցելել է Կոտայքի մարզ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այց է կատարել Կոտայքի մարզի մի շարք կրթական ու մշակութային հաստատություններ։ Նախարարին ուղեկցել են ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, Կոտայքի մարզպետի տեղակալ Վասակ Վարդանյանը և Կոտայքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Հունանյանը: ԿԳՄՍ


















































