Օրվա լրահոսը

ՔՊ-ում քննարկել են արտաքին, ներքին քաղաքական, անվտանգային հարցեր

Ապրիլի 6-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ։ Նիստի ընթացքում քննարկվել են արտաքին և ներքին քաղաքական, ինչպես նաև անվտանգային հարցեր։ Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է նիստի մասնակիցների հարցերին։ «Քաղաքացիական պայմանագիր»

«Մանյուն բաղ» կոչվող տեղամասում ծառից կախված վիճակում հայտնաբերվել է 2004թ. ծնված Ռ.Հարությունյանի դին

ԱՀ ՔԿ տարածքային քննչական վարչության Մարտունու շրջանի քննչական բաժնում ԱՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով  նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ 2023թ. ապրիլի 06-ին՝ ժամը 16:50-ի սահմաններում, ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի վարչական տարածքի` «Մանյուն բաղ» կոչվող տեղամասում ծառից կախված վիճակում 2004թ. ծնված Ռոբիկ Հարությունյանի դին հայտնաբերելու դեպքի առթիվ: Դեպքի վայր է մեկնել

Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը (Ֆոտոշարք)

Ապրիլի 6-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, Մայր Աթոռի Սուրբ Տրդատի բաց խորանին կատարվեց Ոտնլվայի կարգը: Հընթացս արարողության՝ սուրբգրային ընթերցումներից հետո, Ամենայն Հայոց Կաթողիկոսն օրհնեց խորանի վրա դրված ջուրն ու յուղը։ Այնուհետև հոգեպարար շարականների երգակցության ներքո, Աստվածորդու օրինակով, լվաց և յուղով օծեց Մայր Աթոռի միաբաններ՝  Գերաշնորհ Տ․ Դանիել

Երևանում վթարի է ենթարկվել Toyota-ի վարորդը, որն ինքնազգացողությունը վատացած 6 ամսական տղային տեղափոխելիս է եղել հիվանդանոց. shamshyan.com

Այսօր՝ ապրիլի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 29-ամյա Գևորգ Ա.-ն իր վարած Toyota մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե եզրաքարերին, ապա հայտնվել  Ռուս Ուղղափառ եկեղեցու դիմացի կանաչ գոտում: Ինչպես  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 ամսական տղա երեխան տեղափոխվել է

«Դուք բոլորդ տեսաք ինչ խորհրդարանականների հետ գործ ունենք, անցեք գործի, ինչպես դուք բերել եք, այնպես էլ դուք պիտի տանեք». Թագուհի Թովմասյան

«Բոլոր կողմերից գոռում էին, բղավում էին՝ ՔՊ նիստում նպատակաուղղված, պլանավորված որոշումը կայացրած: Եկել էին 2 նպատակով՝ այնպես անել, որ ես սխալ թույլ տամ ու իմ պաշտոնավարման հարցը դնեն հենց տեղում եւ երկրորդ՝ նրանք խնդիր էին դրել այնպես անեն, որ ընդդիմության միասնական թեկնածուն, որը հավակնում էր դառնալ օմբուդսմեն, իսկ քվեարկությունը պատգամավորների խղճով եւ համոզմունքով պետք է տեղի ունենար, այլ ոչ թե որեւէ չաթում կայացված որոշումը փոխանցելով կառավարության կողմից:

Հայկական պատվիրակությունը ծանոթացել է Կազբեկի թունելի շինարարական աշխատանքներին եւ կիրառվող տեխնոլոգիաներին

Վրաստան կատարած եռօրյա այցի շրջանակներում ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի գլխավորած պատվիրակությունը Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեի և Վրաստանի ճանապարհային դեպարտամենտի ղեկավարի ուղեկցությամբ այցելել է Կվեշեթի-Կոբի 23 կիլոմետր երկարությամբ վերանորոգվող ճանապարհի՝ Կազբեկի թունելի շինարարական տեղամաս։ Պատվիրակությանը դիմավորել են Մցխեթա-Մթիանեթի նահանգում Վրաստանի կառավարության ներկայացուցիչը և Կազբեկի քաղաքապետը։ Հայկական պատվիրակությունը տեղում ծանոթացել է թունելի

«Իրենք պահում են իրենց իշխանությունը Ալենի թուք, Աշոտիկի ծեծ ձեւաչափով եւ այսպես 4 տարի». Շուշան Պետրոսյան

Աննա Մկրտչյանն ասաց. «Երբ որ մեզ զրկել են մեր հայրենիքի հետ կապված որոշումներ կայացնելու հնարավորությունից, խոսել Զախարովային, Բայդենից, Բլինքենից, Պուտինից, ումից ուզում եք, ինձ մոտ տպավորություն է, որ մեզ մոտ չի ստացվելու: Որովհետեւ եթե Պուտինը որեւէ բան ասի, Բայդենն այնտեղից որեւէ բան ասի, այստեղ պատասխանողը Նիկոլն է ու հարցը մտնում է փակուղի»:

Ես եկել ասել եմ՝ Արցախցին չի ենթարկվելու Ադրբեջանին եւ վերջ․ Ռուբեն Վարդանյան (տեսանյութ)

Այս իրավիճակում ես կարևոր եմ համարում ներսում հասարակության համախմբման և հայկական աշխարհին ու Արցախի ընկերներին Արցախում և Արցախի շուրջ կատարվողի մասին տեղեկացնելու ուղղությամբ աշխատանքները, որպեսզի նրանք իմանան`ինչ է պետք անել և ինչ կարող են անել Արցախի համար։ Իսկ բամբասանքները տարածվում են նրա համար, որ կոտրեն մեր մեջ հավատն ու վստահությունը։ Ուզում եմ արցախցներին ասել, որ

«Ասում է՝ ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, շա՛ն որդի, բայց դու նախեւառաջ քաղաքացի ես, քաղաքացին պետք է ունենա կարծիք». Շուշան Պետրոսյան

«Ամենաթողություն է իշխանության կողմից: Այսօրվա իշխանությունը իմպոտենտ է, այնքան է էժանացրել, այնքան են զիջել, այնքան են գնացել ընդառաջ թշնամուն, իրենց մակարդակի մեջ գործարքներ են արել, որը պետականամետ մարդուն հարիր չէ: Պարզ է չէ՞, որ այսօրվա իշխանության մեջ օրինակի համար պետականամետ մարդ չկա: Հայրենիքի զգացողություն չունեցող մարդու համար այնքան հեշտ է զիջելը, կորցնելը: Ողբերգություն է դա»:

Հայաստանը հեռացվել է ամերիկյան զորավարժություններին մասնակցող երկրների ցանկից

Հայաստանի անունը հեռացվել է ամերիկյան զորավարժություններին մասնակցող երկրների ցանկից: Ավելի վաղ Պենտագոնը հաղորդագրություն էր տարածել, որի համաձայն ապրիլի 22-ին մեկնարկելու են Defender-23 զորավարժությունները, որին մասնակից երկրների թվում նշվում էր նաև Հայաստանը: Այս պահին կայքում հաղորդագրությունը խմբագրվել է և Հայաստանի անունը դուրս է հանվել: Փաստացի, զորավարժություններին, ԱՄՆ-ից բացի, կմասնակցեն Ալբանիան, Բոսնիա և Հերցեգովինան, Բուլղարիան, Խորվաթիան, Չեխիան,

ԱՄՆ-ը վիզային պատժամիջոցներ է սահմանել Վրաստանի Արդարադատության բարձրագույն խորհրդի չորս անդամների նկատմամբ. «Ամերիկայի ձայն»

Պատժամիջոցներ են կիրառվել Միխայիլ Չինչալաձեի, Լևան Մուրուսիձեի, Իրակլի Շենգելիայի և Վալերիան Ցերցվաձեի նկատմամբ

Հարավային Կովկասի 21-րդ դարի առաջին երկու տասնամյակները մեկ տեղեկագրում

Իսկապես 1994-200թթ-երի կամուրջը, որ գցում է Սերգեյ Մարկեդոնովը բավականին հետաքրքիր է, որովհետև միացման գաղափարը ներդրվեց ՀՀ հռչակագրի հիմքում, բայց հաջորդ օրվանից իսկ, կասկածի տակ դրվեց, որովհետև միջազգային հարաբերությունները, բանակցություններն իրենց կանխալ կանոններն էին թելադրում:

Ադրբեջանը լայնածավալ նոր ռազմական գործողությունների չի գնա, Իրանը հակամարտության մեջ ուղիղ չի ներգրավվի. «Ստրատֆորի» զեկույց

Ըստ «Ստրատֆոր» վերլուծական կենտրոնի զեկույցի՝ Ադրբեջանը Ղարաբաղում կամ Հայաստանի սահմաններին լայնածավալ նոր ռազմական գործողությունների չի գնա, քանի որ իր նպատակներին հասնում է փոքր քայլերով, իսկ Իրանը, չնայած մտահոգված է առևտրային ուղիներ կորցնելու հեռանկարից, հակամարտության մեջ ուղիղ չի ներգրավվի։ Նման եզրակացությունների հանգելու համար «Ստրատֆորի» վերլուծաբանները մի շարք հանգամանքներ են նշում։ Առաջինը՝ նրանք նշում են բանակցային գործընթացի

«Մեդլայն» բժշկական կենտրոնի 10 բժիշկ ձերբակալվել է. «Ա1+»

«Ա1+». Հակակոռուպցիոն կոմիտեն այսօր՝ օրվա ընթացքում, քրեական վարույթի շրջանակներում ձերբակալել է «Մեդլայն» բժշկական կենտրոնի մի քանի բժշկի: Այդ ձերբակալություններն առնչվում են Երեւանի փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանի վերաբերյալ քրեական գործին: Հակակոռուպցիոն կոմիտեից  հայտնել են, որ քրեական վարույթի շրջանակում նոր անձինք են ձերբակալվել, սակայն նախաքննության շահերից ելնելով այլ տեղեկատվություն չտրամադրեցին` հավելելով որ անհրաժեշտության դեպքում հետագայում մանրամասներ կհայտնեն։ Հիշեցնենք,

«Ստյոպա Սաֆարյանն ընդդեմ Իգոր Խաչատուրովի» գործով վիճարկվում է նաեւ լրագրողի ֆեյսբուքյան գրառումը

Ստյոպա Սաֆարյանը պահանջում է 500.000 դրամ եւ ներողություն խնդրել

«Տարբեր ուղղություններով առ այսօր առկա են կիսատ լուծումներ և լուրջ թերացումներ». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արդարադատության նախարարությունը սին հպարտությամբ երեկ հաղորդում էր, որ «առաջընթացով պայմանավորված Հայաստանը վերջապես դուրս է եկել ԳՐԵԿՈ-ի գնահատման անհամապատասխանության գործընթացից՝ այլևս չհամարվելով «համընդհանուր անբավարար» կատարողական ունեցող երկիր, որպիսին համարվում էր 2015-2019թթ․ գնահատումների արդյունքներով»։ Նախարարությունը տպավորություն էր փորձում ստեղծել, որ նախկինները իբր անբավարար էին, իսկ ներկաները` բավարար: Նախարարությունը

Սահմանազատում են անում, ոչ թե սահմանագծում. «Միասին» շարժման անդամները ահազանգում են Սյունիքից

«ՀՀ տարածքում ադրբեջանական հենակետ է, որը տեսնում ես անզեն աչքով». Արամ Սարգսյան

Վահե Ղազարյանն ու Արփինե Սարգսյանը այցելել են կրթահամալիր՝ տեղում հետևելու պարեկային ծառայության դիմորդների հարցազրույցների ընթացքին

Ապրիլի 6-ին ՆԳՆ ոստիկանության կրթահամալիր են այցելել ՆԳ նախարար Վահե Ղազարյանն ու փոխնախարար Արփինե Սարգսյանը։ Նրանք շրջայց են կատարել ոստիկանության կրթահամալիրում և տեղում ծանոթացել ավարտական փուլում գտնվող շինարարական աշխատանքների ընթացքին։ Մասնակցել են պարեկային ծառայության դիմորդների ընդունող հանձնաժողովի աշխատանքներին, միաժամանակ հավաստել, որ մասնակցությունը կրելու է շարունակական բնույթ։ ՆԳ Նախարարը վերահաստատել է, որ Ներքին գործերի նախարարության դիտակետում

«Ձեր այս հաջողությունը միայն սկիզբն է». Կարեն Գիլոյանն ընդունել է ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնության մրցանակակիրներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականին, որն Ալբանիայի Դյուրես քաղաքում անցկացված աշխարհի պատանեկան առաջնությունում թիմային առաջին հորիզոնականն էր զբաղեցրել՝ նվաճելով երկամարտի 6 մեդալ: Կարեն Գիլոյանը տպավորիչ հաջողության առթիվ շնորհավորել է պատանի ծանրորդներին և նրանց մարզիչներին՝ միևնույն ժամանակ հորդորելով նրանց չբավարարվել ձեռք բերածով: «Հետևել եմ

Տավուշի Այգեհովիտի զարդը. Սուրբ Սրվեղի վանական համալիր

Միջնադարյան Հայաստանի Կայան գավառի հոգևոր ու մշակութային կենտրոններից է Սրվեղի վանքը։ Գտնվում է ՀՀ Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղից 3կմ հարավարևմուտք, անտառապատ բացատի սարալանջին, «Խաչի տակ» կոչվող վայրում: Հուշարձանախումբը բաղկացած է երկու եկեղեցիներից, միաբանների բնակելի և տնտեսական շինություններից: Շրջափակված է պարսպապատով: Պարսպից մնացել են միայն հիմնապատերը: Պարսպից դուրս, վանքի շրջակայքում կան այլ շինությունների մնացորդներ, տապանաքարեր, խաչքարեր:

Ֆիզիկական ակտիվությունը նվազեցնում է կենսաբանորեն ակտիվ նյութերի ակտիվությունը, որոնք կարող են ուռուցքներ առաջացնել

2020 թվականին Medicine & Science in Sports & Exercise միջազգային խոշորագույն ամսագիրն անդրադարձել է ֆիզիկական ակտիվության եւ քաղցկեղով հիվանդանալու ռիսկի միջեւ կապին՝ նշելով, որ գիտական հետազոտությունները ցույց են տվել, որ ֆիզիկական ակտիվությունը նվազեցնում է ավելի քան 12 օնկոլոգիական հիվանդությունների ռիսկը, որ պարբերաբար սպորտով զբաղվողների 20-25 %-ը քաղցկեղի հետ «ծանոթանալու» ավելի քիչ հավանականություն ունի: Ընդ որում, դա բարդ ու բազմաշերտ գործընթացների արդյունք է:

Թուրքիայում զինված հարձակում է տեղի ունեցել ընդդիմադիր կուսակցության գրասենյակի մոտ

Ermenihaber. Ապրիլի 6-ին Թուրքիայում զինված հարձակում է տեղի ունեցել ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP) Ստամբուլի գրասենյակի մոտակայքում: Ինչպես նշել է կուսակցության գրասենյակի անվտանգության աշխատակիցը, հնչել է 6-7 կրակոց: Կուսակցության Ստամբուլի նահանգային գրասենյակի ղեկավար Ջանան Քաֆթանջըօղլուի խոսքերով, հարձակումը փորձել են իրականացնել կուսակցության շենքի վրա: Մի շարք կուսակցական և այլ քաղգործիչներ, այդ թվում «Հայրենիք» կուսակցության նախագահ և

Վարդաշենի վթարային շենքերի բնակիչները Տիգրան Ավինյանին ժամանակ են տվել այցի համար

Նրանք ցանկացել են հանդիպել փոխքաղաքապետին, սակայն չի ստացվել, վրդովվել են

Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսը բողոքել է Հայոց ցեղասպանության հուշարձանի կառուցման ծրագրից

Ermenihaber. Լոս Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Սինան Քուզումը ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Իրվան քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի կառուցման վերաբերյալ բողոքի նամակ է գրել քաղաքի խորհրդին։ Վերջինս, հիշատակելով, որ փետրվարին Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մեկնել էր Թուրքիա, Հայաստանը հումանիտար օգնություն էր ուղարկել երկրի տուժած շրջաններին, ինչպես նաև որոնողափրկարարական

«Երբ ՀՀ-ն գտնի՝ այնպիսի նախագիծ է մշակվել, որը բավարարում է պաշտոնական Երևանի դիրքորոշումներին և ցանկություններին, այդ ժամանակ հնարավոր կլինի խոսել ՀԱՊԿ առաքելության տեղակայման մասին»․ Սարգիս Խանդանյան

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հիշեցրեց՝ ՀՀ-ն երբեք չի մերժել ՀԱՊԿ առաքելությանը՝ լինել ՀՀ-ում։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031