Օրվա լրահոսը

Ֆիզիկական ակտիվությունը նվազեցնում է կենսաբանորեն ակտիվ նյութերի ակտիվությունը, որոնք կարող են ուռուցքներ առաջացնել

2020 թվականին Medicine & Science in Sports & Exercise միջազգային խոշորագույն ամսագիրն անդրադարձել է ֆիզիկական ակտիվության եւ քաղցկեղով հիվանդանալու ռիսկի միջեւ կապին՝ նշելով, որ գիտական հետազոտությունները ցույց են տվել, որ ֆիզիկական ակտիվությունը նվազեցնում է ավելի քան 12 օնկոլոգիական հիվանդությունների ռիսկը, որ պարբերաբար սպորտով զբաղվողների 20-25 %-ը քաղցկեղի հետ «ծանոթանալու» ավելի քիչ հավանականություն ունի: Ընդ որում, դա բարդ ու բազմաշերտ գործընթացների արդյունք է:

Թուրքիայում զինված հարձակում է տեղի ունեցել ընդդիմադիր կուսակցության գրասենյակի մոտ

Ermenihaber. Ապրիլի 6-ին Թուրքիայում զինված հարձակում է տեղի ունեցել ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP) Ստամբուլի գրասենյակի մոտակայքում: Ինչպես նշել է կուսակցության գրասենյակի անվտանգության աշխատակիցը, հնչել է 6-7 կրակոց: Կուսակցության Ստամբուլի նահանգային գրասենյակի ղեկավար Ջանան Քաֆթանջըօղլուի խոսքերով, հարձակումը փորձել են իրականացնել կուսակցության շենքի վրա: Մի շարք կուսակցական և այլ քաղգործիչներ, այդ թվում «Հայրենիք» կուսակցության նախագահ և

Վարդաշենի վթարային շենքերի բնակիչները Տիգրան Ավինյանին ժամանակ են տվել այցի համար

Նրանք ցանկացել են հանդիպել փոխքաղաքապետին, սակայն չի ստացվել, վրդովվել են

Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսը բողոքել է Հայոց ցեղասպանության հուշարձանի կառուցման ծրագրից

Ermenihaber. Լոս Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Սինան Քուզումը ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Իրվան քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի կառուցման վերաբերյալ բողոքի նամակ է գրել քաղաքի խորհրդին։ Վերջինս, հիշատակելով, որ փետրվարին Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մեկնել էր Թուրքիա, Հայաստանը հումանիտար օգնություն էր ուղարկել երկրի տուժած շրջաններին, ինչպես նաև որոնողափրկարարական

«Երբ ՀՀ-ն գտնի՝ այնպիսի նախագիծ է մշակվել, որը բավարարում է պաշտոնական Երևանի դիրքորոշումներին և ցանկություններին, այդ ժամանակ հնարավոր կլինի խոսել ՀԱՊԿ առաքելության տեղակայման մասին»․ Սարգիս Խանդանյան

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հիշեցրեց՝ ՀՀ-ն երբեք չի մերժել ՀԱՊԿ առաքելությանը՝ լինել ՀՀ-ում։

«Գերնպատակը կրթական բոլոր մակարդակներում ներառականության ապահովումն է»

 «Աուտիզմ» ազգային հիմնադրամն Աուիտիզմի իրազեկման միջազգային օրվա շրջանակում կազմակերպել է միջոցառում, որին ներկա են եղել ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը: Միջոցառումն անցկացվել է «Իմ ուղին» սոցիալ-հաբիլիտացիոն, կրթական և մասնագիտական ուսուցման ցերեկային կենտրոնում, որտեղ հաստատության սաները հանդես են եկել համերգային կատարումներով: Կազմակերպվել է

«Սև ու սպիտակ», «նախկին-ներկա», «հայաստանցի-ղարաբաղցի» ձեր գցած կռիվը ժողովրդի մեջ քիչ էր, հիմա էլ հայաստանցուն սփյուռքահայի դեմ եք հանո՞ւմ. Անժելա Էլիբեգովա

Ալենը Կասկադում մարդու վրա թքելու համար ներողություն է խնդրում ընդգծված քափսլոքով միային ՀՀ քաղաքացիներից։ Որովհետև միջադեպի տուժողը սփյուռքահայ է ու իշխանական քարոզչությունը քանի օր է՝ թեզ է բրդում, որ սփյուռքահայերն իրավունք չունեն քննադատելու Հայաստանի իշխանությանը։

«Ամենամեծ նվերը Գյումրիին»․ բրենդ դարձած 157-ամյա թատրոնը կունենա այլ տեսք

Լյուդվիգ Հարությունյանն ասաց, որ թե՛ ներկա, և թե՛ նախկին մարզպետները դիմել են որմնանկարը թատրոնի շենքից հանելու խնդրանքով։ Քննարկվել է «Շիրակ» օդանավակայան տեղափոխելու հարցը, այս պահին այդ տարբերակը լուծելի չէ, քննարկվել է նաև Գյումրի մարզամշակութային կենտրոն տեղափոխելու հարցը, որին դեմ է եղել նախարարությունը։

«Ներառելով «կանաչ գործիքների» գիտելիքներ». ERASMUS+ ծրագրում ընդգրկված են հայաստանյան և եվրոպական բուհեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ERASMUS+ «Կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» /T-GREEN/ ծրագրի մեկնարկի հանդիպմանը, որը կայացել է առցանց ձևաչափով: Նախարարի տեղակալն իր ողջույնի խոսքում կարևորել է միջազգային ծրագրի և բարձրագույն կրթության ոլորտում ՀՀ պետական քաղաքականության ընդհանուր թիրախները: «Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող այս

«Նվիրիր կարդալու րոպեներ». նոր նախագիծ՝ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների ինքնազարգացման համար

Մարզաբնակ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների ինքնազարգացման, ոչ ֆորմալ կրթության և ներառականության ապահովման նպատակով՝ մեկնարկում է «Նվիրիր կարդալու րոպեներ» նախագիծը։ Նախաձեռնության իրագործման նպատակով՝ այսօր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և «ԼՈՖԹ» կենտրոնների գլխավոր տնօրեն, համանուն հասարակական կազմակերպության նախագահ Արևիկ Համբարձումյանը փոխըմբռնման եռակողմ հուշագիր են ստորագրել։ Հուշագրով

«Նոր Զովք»-ը վերականգնել է պետությունից թաքցված հարկային պարտավորություններից 2.000.000.000 դրամը

Նշված 3 անձանց նկատմամբ նախկինում որպես խափանման միջոց կիրառված կալանքը փոփոխվել է և նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։

Շենգենյան վիզա ստանալու համար այսուհետ ևս դեսպանության կայքում յուրաքանչյուրը կարող է անվճար գրանցվել. Գերմանիայի դեսպանություն

Վերջին ամիսներին դժվարացել էր շենգենյան վիզա ստանալու համար դեսպանատանը դիմում ներկայացնելու պայմանավորվածություն ամրագրելը։ Այդ իսկ պատճառով դեսպանությունը ուրախությամբ հայտնում է, որ այսուհետ ևս դեսպանության կայքում ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԸ կարող է ԱՆՎՃԱՐ գրանցվել։ Պայմանավորվածության ժամը կտրամադրվի դիմումի ներկայացման ժամկետից մոտավորապես 3 շաբաթ առաջ։ Այս փոփոխության արդյունքում ճամփորդող քաղաքացիները ավելի ապահով կարող են պլանավորել իրենց այցը։ Վիզա ստանալու դիմումի

«Դա ամոթն է նաեւ այն ընտրողների, որոնք իրենց քվեով Արթուր Հովհաննիսյանին բերել են ԱԺ»․ Գեղամ Նազարյան

Նա փողոցային ամենացածր կարգի սպառնալիքներով էր դիմում ՄԻՊ թեկնածուին

Ցավում եմ, որ ինձ ուղղված անձնական վիրավորանքից հունից դուրս եկա․ Ալեն Սիմոնյանը ներողություն է խնդրում ՀՀ բոլոր քաղաքացիներից

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառումը Սիրելի հայրենակիցներ, ընկերներ, հաշվի առնելով, որ փողոցում ինձ հետ տեղի ունեցած միջադեպը շարունակում է քննարկվել, ուզում եմ արձագանքել։ Նախ շնորհակալություն եմ հայտնում այն բոլոր մարդկանց, որոնք այս օրերին ինձ սատար են կանգնել եւ ուզում եմ մեկընդմիշտ փակել այս խոսակցությունը՝ թույլ չտալով, որ մեր երկրի առաջ ծառացած լուրջ խնդիրների կողքին

«Արեգա» սարը ազատագրված չի եղել, հետևաբար Միքայել Արզումանյանը չէր կարող նման հրաման տալ. Երեմ Սարգսյան

Փաստաբան Երեմ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը Հայտարարություն Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի գործով Քանի որ արդեն իսկ լուրեր են տարածվել, որ Արցախի հերոս, պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի վերաբերյալ իրականացվող քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, ուստի հաստատում եմ այդ տեղեկությունը։ Սակայն ցանկանում եմ ընդգծել, որ նախաքննությունը չի ավարտվել այն պատճառով, որ քրեական վարույթով

«Մհերից առաջ թող մանդատը դնեն Ալենը, Վահագն Ալեքսանյանը, մատն աչքս կոխած Հակոբ Ասլանյանը, Փաշինյանը»․ Գեղամ Նազարյան

Նիկոլ Փաշինյանն էլ պետք է հրաժարական տար ու թվարկեր, թե որքան վատ բաներ եղան իր օրոք

Կալանավորից և դատապարտյալից կաշառք ստանալու մեջ մեղադրվող ՔԿՀ պաշտոնյայի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթի ընթացքում բացահայտվել են ՀՀ քրեակատարողական ծառայության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի պետի տեղակալ Ա. Ա.-ի կողմից նույն ՔԿՀ-ի կալանավորից և դատապարտյալից  կաշառք ստանալու դեպքեր: Նախաքննությամբ ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ Ա. Ա.-ն ՔԿՀ հիմնարկի դատապարտյալ Ա. Ս.-ի օգտին հովանավորչության և թողտվության, այն է՝ վերջինիս նկատմամբ բարեհաճ

«Այդպիսի հարց չկա օրակարգում, և չեմ կարծում, որ դրա անհրաժեշտությունը կա»․ Սարգիս Խանդանյանը՝ Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության հարց քննարկել-չքննարկելու մասին

Լրագրողների՝ Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության հետ կապված հարցերին Սարգիս Խանդանյանն այսպես արձագանքեց․ «ԱԺ-ն 2021-ի օգոստոսին ընտրել է ՀՀ ԱԺ նախագահ, որը շարունակում է իրականացնել իր գործառույթները, և որևէ այլ տիպի քննարկում մեր խմբակցությունում չկա»։

Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում նոր ցուցասրահ է բացվել

Ապրիլի 4-ին Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ Խաչատուր Աբովյանի անհետացման 175-րդ տարելիցին նվիրված «Հավերժական Աբովյանը» միջոցառումը։ Լուսավորչի հիշատակը նշանավորվեց նոր ցուցասրահի բացումով, Հրաչյա Ռուխկյանի՝ Աբովյանին նվիրված նկարների ցուցադրությամբ և «Հայրենիք–Վաթան» երգի տեսահոլովակի շնորհանդեսով։ Բացման խոսքով ներկաներին ողջունեց թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը, ինչին հաջորդեց նոր ցուցասրահի և «Հավերժական Աբովյանը» նկարների ցուցադրության հանդիսավոր բացման արարողությունը։ Ցուցադրությանը ներկայացված

Քաղաքական գործիչը չպետք է ինքնահաստատման խնդիր ունենա

Իսկ խոսքի ազատության սկզբունքը կարող է երբեմն տհաճություն պատճառել իշխանություններին

«Էկոհամակարգի վերականգնումը հրատապ է». Սևանա լճի երկարաժամկետ ազգային տեսլականի ներկայացում

Այսօր, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի ունեցավ «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագրի ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) բաղադրիչի շրջանակներում մշակված՝ Սևանա լճի երկարաժամկետ ազգային տեսլականի ներկայացումը, ինչպես նաև մեկնարկ տրվեց Սևանա լճի երկարաժամկետ ազգային տեսլականին հասնելու ռազմավարության մշակման գործընթացին: ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն իր ողջույնի խոսքում շնորհակալություն հայտնեց գործընկերներին և անդրադարձ կատարեց

Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Ապրիլի 6-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատումը: Այս առիթով վաղ առավոտյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Հովհաննես Մկրտիչ-Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում կատարվեց Ապաշխարողաց կարգ: Այնուհետև Մայր Աթոռի միաբանությունը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Սուրբ Գայանե վանքում

Նախկին քննիչին մեղադրանք է ներկայացվել տուժողից գումար հափշտակելու համար. քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է

Ս. Հ.-ի նկատմամբ կիրառվել է «պաշտոնից ազատում» կարգապահական տույժ, և վերջինս ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

«2018թ. դրությամբ Հայաստանում շուրջ 60 մլրդ դրամի այսպիսի գումար կար, որը տասնյակ տարիներով չէր վճարվել». Փաշինյան

«Խնդիր էինք դրել Պարեկային ոստիկանության անձնակազմի առնվազն 30 տոկոսն ապահովել կանանցով: Պլանավորում ենք ամենատարբեր պատճառներով առաջացող ու առկա հաստիքները լրացնել միայն կանանցով»

Դա իմ նախորդ կյանքից առաջացած նստվածք է. Վահան Քերոբյան

Համաժողովի խորագիրը շատ էր դուր եկել Էկոնոմիկայի նախարարին, քանի որ նա վստահեցնում է, թե Հայաստանի կառավարության նպատակն է հայաստանյան բիզնեսը հասցնել առանց սահմանների մտածողության և զինել նման ամբիցիաներով։

Քննարկվել են հուշարձանների վիճակի բարելավման հնարավոր տարբերակները

Մշտադիտարկման աշխատանքներ Վայոց ձորի մարզում

Ադրբեջանը իր ծանրորդների անվտանգության երաշխիքներ է ուզել Երեւանում Ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը մասնակցելու համար

Հայաստանն այդպիսի երաշխիքներ տվել է ոչ միայն Ադրբեջանի, այլեւ մասնակից բոլոր երկրների պատվիրակությունների անդամների համար:

Գավառում բնակարանային գողություններ էին կատարել

Փետրվարի 22-ին բնակարանային գողության վերաբերյալ հաղորդում ստացվեց ոստիկանության Գավառի բաժնում: Գավառ քաղաքի բնակիչ տանտերերը բացակայել էին նախորդ օրվա երեկոյան ժամը յոթից մինչև գիշերվա երեքը: Վերադառնալով՝ տեսել էին պատուհանը բաց, իսկ ոտնահետքերը տանում էին դեպի պահարան, որի դարակից էլ գողացել էին ոսկյա զարդեր: Բաժնի օպերատիվ խումբն իրականացրեց անհրաժեշտ գործողություններ, սակայն հանցագործությունը թարմ հետքերով բացահայտել չհաջողվեց: Նախաձեռնվեց

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031