Օրվա լրահոսը
«Հայաստանը եղե՛լ է, է՛ և շարունակելո՛ւ է մնալ համայն հայության հայրենիքը». ՀՅԴ ԳՄ-ի Հայրենադարձների խորհրդատվության գրասենյակ
Սիմոնյանի արտահայտություններից առանձնացնում ենք հետևյալը․ վերջինս թե՛ լրատվամիջոցներին տված հարցազրույցում, թե՛ ավելի ուշ ներողություն խնդրող գրառումով հստակորեն փորձում էր տարանջատել Հայաստանի քաղաքացուն և սփյուռքահային
Արցախցի կանայք երթ են կազմակերպել դեպի Շուշի՝ կոչ անելով ապաշրջափակել կյանքի ճանապարհը
Ստեփանակերտում մի խումբ կանայք ժամը 12։00 -ին ծաղիկ են խոնարհել զոհված տղաների շիրմաքարերին։ Հարգանքի տուրք մատուցելուց հետո՝ նրանք շարժվել են դեպի Շոշ-Շուշի ճամփաբաժան, որն արգելափակված է ադրբեջանցիների կողմից։ Արցախցի կանայք կոչ են արել ապաշրջափակել կյանքի ճանապարհը:
«Ֆեյսբուքյան հրապարակմամբ վիրավորական արտահայտություններ է օգտագործել դատավորի հասցեին». Գագիկ Համբարյանին մեղադրանք է ներկայացվել
Որպես խափանման միջոց՝ նրա նկատմամբ ընտրվել է բացակայելու արգելքը։
Առաջիկայում Հայաստանում նախատեսվում է բացել Yandex.hub
Նախարար Վահան Քերոբյանն ապրիլի 7-ին ընդունել է Yandex ընկերության փոխնախագահ, պետական մարմինների հետ կապերի պատասխանատու Պավել Դեմիդովին։ Ողջունելով հյուրին՝ նախարարը կարևորել է ընկերության գործունեության ընդլայնումը Հայաստանում, որը ներկայում ներառում է տաքսիի, սննդի ծառայություններ, գործում է նաև ընկերության գրասենյակը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հարկային ոլորտին, ներդրումների իրականացմանը, սպասարկման կենտրոնների բացմանը, կրթական նախագծերի իրականացմանը առնչվող մի շարք
5 տարվա մեջ առաջին անգամ իշխող ուժն արտաքին հարաբերությունների դաշտում նախապայման է դնում և, իհարկե, այդ նախապայմանը դաշնակցի դեմ է. Քրիստինե Վարդանյան
Այսինքն` այս պահին Թուրքիայի ու Ադրբեջանի (պետություններ, որոնք իրական սպառնալիք են մեզ համար) հետ բանակցություններում նախապայման չենք դնում օկուպացված տարածքներից ադրբեջանական զորքերի դուրս բերումը, Արցախի շրջափակման դադարեցումը, գերիների վերադարձը, բայց ՀԱՊԿ առաքելության տեղակայման համար նախապայման ենք դնում:
Մեկնարկել են հուշարձանների մաքրման աշխատանքներ
Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան՝ ապրիլի 18-ին ընդառաջ, «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի պատմական միջավայրի ծառայության մարզային ծառայության աշխատակիցները մեկնարկել են հուշարձանների տարածքներում մաքրման, բարեկարգման աշխատանքները։ ՊՄՊ Շիրակի մարզային ծառայության աշխատակիցները Վարդաքար գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների հետ միասին կատարել են մաքրման աշխատանքներ Վարդաքար գյուղում գտնվող Հուշաղբյուրի և ԵԱԶ հուշակոթողի տարածքներում։ Մեղրաշեն գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտները Շիրակի
Առաջին երեք ամսում ունեցել ենք 450 հազար զբոսաշրջիկ. Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Մայիսի 27-28-ին Երևանում կկայանա «Ճանաչիր Հայաստանը» ներքին զբոսաշրջային ցուցահանդեսը, որին ներկայացված են լինելու բոլոր մարզերի զբոսաշրջային կարողությունները, ցուցադրվելու են յուրաքանչյուր մարզին բնորոշ առանձնահատկությունները:
Պարույր Հովհաննիսյանը բարձր է գնահատել ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա խարսխված Հայաստան-ԱՄՆ գործընկերությունը
Ապրիլի 7-ին Երևանում Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության շրջանակում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի և ԱՄՆ Առևտրի քարտուղարի գլոբալ շուկաների գծով տեղակալ Առուն Վենկատարամանի համանախագահությամբ տեղի է ունեցել տնտեսության և էներգետիկայի հարցերով աշխատանքային խմբի հանդիպումը։ Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ԱԳ, ՏԿԵ, ԲՏԱ, էկոնոմիկայի նախարարությունների և այլ պետական կառույցների, իսկ ամերիկյան կողմից՝ առևտրի քարտուղարության և պետքարտուղարության ներկայացուցիչներ:
Ճապոնական Հանամիի տոնը՝ ԱԺ այգում. Ճապոնիայի դեսպանը փայլեց հայերեն ելույթով
Հայաստանում Ճապոնիայի դեսպան Մասանորի Ֆուկուշիման հայերեն ողջունեց՝ շնորհավորելով Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ. «Այս միջոցառումը առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ Ճապոնիայից բերված ծառերը տնկվել են ԱԺ այգում՝ որպես մեր երկրների բարեկամության արդյունք: Այս գեղեցիկ ծառերը տարեցտարի ծաղկում են ճիշտ այնպես, ինչպես զարգանում են հայ-ճապոնական հարաբերությունները»:
Հայտնի հայ դիմահարդարը ԱՄՆ-ում նոր բարձունքներ է գրավում
«Ես ու ամուսինս միշտ վիճում ենք չասված բառերի, ցույց չտված հայացքների համար»․ Աշխեն Կոստանդյանը մայր լինելու, գեղեցկության և իր ձեռքբերումների մասին
«Արդյո՞ք ճշգրտված են սահմանները»
«Իմ կարծիքով, կան գաղտնի պայմանավորվածություններ, գուցե նաեւ ստորագրված փաստաթղթեր, որոնց մասին ոչ միայն հանրությունը տեղյակ չէ, այլ նաեւ, հավանաբար, քաղաքական էլիտան տեղյակ չէ եւ տարբեր առիթներով մենք անակնկալներ ենք ստանում». «Առավոտի» զրուցակից Արցախի ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Դավիթ Իշխանյանը՝ Տեղ-Կոռնիձոր հատվածում ադրբեջանական առաջխաղացման մասին: – Արցախի շրջափակման չորրորդ ամիսն է, ի՞նչ իրավիճակ է
Խաղաղության պայմանագրին միանշանակ դրական է վերաբերվում հարցվածների 12%-ը. GALLUP International-ի հետազոտությունը
ԵՄ դիտորդական առաքելության առկայությունը Հայաստանում լիովին դրական է գնահատում 36,8%-ը
Մեղրի-Ագարակ ճանապարհին ավտովթարի հետևանքով կան տուժածներ և մեկ զոհ
Ապրիլի 7-ին, ժամը 08:59-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Ագարակ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «VAZ-2121» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Ա․, ծնված 1962 թ․) և «PAZ»
«Ատեստացիային գալու են, մենք տեսնելու ենք փայլուն ծառայողներ, ասելու ենք՝ ապրես, տղա ջան, շատ լավն ես ու մոռանանք հաջորդ օրը, վերջ». Արմեն Խաչատրյան
Հավելավճարի հաշվարկումը աշխատավարձի կրկնակիի չափով է լինելու ու այս ծառայությունը ավելի գրավիչ է դառնալու: Ատեստավորումը մի քանի փուլով է անցկացվելու, նախ IQ թեստով ստուգելու են անձի ընդհանուր զարգացվածությունը, բայց բուն մասնագիտական թեստերը լինելու են 50 հարցերից բաղկացած հարցաշարի տեսքով: 30 հարցի, այսինքն՝ 60%-ին ճիշտ պատասխանելու դեպքում կկարողանան հաղթահարել ատեստացիան:
Հրազդանում նշվեց Մայրության և գեղեցկության տոնը
Նախօրեին Հրազդանի Կոստան Զարյանի անվան արվեստի դպրոցում տեղի է ունեցել համերգ` նվիրված Մայրության և գեղեցկության տոնին: Միջոցառմանը ներկա են եղել Հրազդան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Վարուժան Սաֆարյանը, համայնքապետարանի աշխատակիցներ, գրողներ, հասարակական գործիչներ, հյուրեր: Հնչել են դաշնամուրային և վոկալի բաժնի, «Արարա» պարային համույթի սաների գեղարվեստական կատարումները, էտյուդներ, դասական և ժամանակակից բանաստեղծություններ: Միջոցառումն ուղեկցվել է կերպարվեստի բաժնի
ՄԻՊ թեկնածուների «գործով» Իոաննիսյանը հղում կատարեց ՍԴՈ 997 որոշմանը, ի՞նչ որոշում էր դա
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստին մեկ օր առաջ ներկայացան ՄԻՊ թեկնածուները՝ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների կողմից առաջադրված Էդգար Ղազարյանը եւ ՔՊ-ից առաջադրված Անահիտ Մանասյանը: Ուղիղ եթերով շատերը տեսան, թե ինչ կատարվեց հանձնաժողովում, թե ինչպես իշխող կուսակցության ՔՊ պատգամավորները փորձեցին ստվերել թեկնածուներից մեկին, թույլ տալով վիրավորական արտահայտություններ, այդպիսով, ըստ էության, թույլ
«Ընդդիմության հավաքին հնչել են բռնության, ընդհուպ մինչեւ մահվան սպառնալիքներ, կախաղանների մասին է խոսքը». Վահագն Ալեքսանյան
Արփինե Սարգսյանը պատասխանեց, որ բռնության ցանկացած կոչ անթույլատրելի է, բայց ՆԳՆ-ն նման լիազորություն չունի, դատախազությունը պիտի վարույթ հարուցի: Ոստիկանությունը եղել է տեղում եւ կարգը պահպանել:
Սին են պնդումները, թե Ռուսաստանը եվրոպական միջնորդության պատճառով է, որ չի կատարում Հայաստանի ու Արցախի առջև իր պարտավորությունները. Վահե Ղուկասյան
Ռուսաստանը չի կատարում իր պարտավորությունները՝ անկախ եվրոպացիներից 2022 թվականի հոկտեմբերի 7-ից հետո, երբ Պրահայում տեղի ունեցավ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ԵԽ նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, հայկական ընդդիմադիր և ռուսական որոշ շրջանակներում սկսեց շրջանառվել թեզը, թե հայկական կողմի դեմ Ադրբեջանի ոտնձգություններին Ռուսաստանի արձագանքի բացակայությունը պայմանավորված
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Ապրիլի 7-ի ցերեկը, 8-ին, 10-12-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 7-8-ին հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան՝ 3-5 մ/վրկ, 7-8-ին, 12-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 7-8-ին աստիճանաբար կնվազի 2-5 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Ապրիլի 7-ի ցերեկը սպասվում է
«Հիմա էլ խնդիր են դրել Իրանը ներկայացնել որպես գլխավոր խոչընդոտ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում». Տաթևիկ Հայրապետյան
ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը Ադրբեջանցի պատգամավորները այնքան են ոգևորվել իրենց հակաիրանական քարոզով, որ արդեն որոշել են Փաշինյանին պաշտպանել Իրանից: Նրանցից մեկն ասել է, որ իբրև Իրանը վերջնագիր է ներկայացրել Փաշինյանին՝ թույլ չտալով Ադրբեջանի հետ պայմանագիր ստորագրել ու Սյունիքով «միջանցք» տալ: Հիմա էլ խնդիր են դրել Իրանը
Փաշինյանը և Պուտինը Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում շարունակվող հումանիտար ճգնաժամը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում շարունակվող հումանիտար ճգնաժամը: Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի հաղթահարման համատեքստում ՀՀ վարչապետը կարևորել է ՌԴ խաղաղապահ առաքելության կողմից հետևողական քայլերի իրականացումը: Քննարկվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, նոյեմբերի
Հետո չասեք, թե մենք քնած, թուրքը գող-գող, էկավ, գնաց…
Ականջդ կանչի՝ 1988թ.-ի հայ ժողովուրդ 1988թ.-ից սկսած ԽՍՀՄ-ը շատ թուլացած էր եւ համարյա հայտնվել էր քայքայման եզրին: Նույն թվականի փետրվարի 20-ին Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում սկիզբ առավ աննախադեպ ժողովրդական մի շարժում, որը եւ որակապես, եւ քանակապես իսկական մի փոթորիկ էր, որն ալեկոծեց ողջ Խորհրդային Միությունը: Դա լրիվ յուրահատուկ քայլ էր խորհրդային իրականության մեջ եւ անգամ
25,6%-ի համոզմամբ՝ միջուկային պատերազմի ռիսկը շատ մեծ է. GALLUP International-Հայաստանի նոր հետազոտությունը
66,6 %-ը համոզված է, որ ռուս-ուկրաինական հակամարտությունն իրականում հակամարտություն է ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի միջեւ
Սուրեն Թովմասյանն ընտրվել է Eurogeographics-ի կառավարման խորհրդի անդամ
Eurogeographics կազմակերպության Գլխավոր համաժողովում կազմակերպության կառավարման խորհրդի նոր անդամների ընտրության ժամանակ իրենց թեկնածությունը ներկայացրած առաջատար երկրների՝ Նիդերլանդների, Կիպրոսի և Սլովենիայի լիազոր մարմինների ներկայացուցիչների շարքում Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն ընտրվել է կառավարման խորհրդի անդամ: Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի՝ Eurogeographics կազմակերպության կառավարման խորհրդի անդամ ընտրվելը նշանակալի իրադարձություն է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ
«Ես ստեղծում եմ շերտեր՝ մտածելու համար». Արշակ Սարգսյան
Փետրվարի 15-ից մարտի 5-ը Վենետիկի Palzzo Pisani- Revedin արվեստի կենտրոնում կայացավ Արշակ Սարգսյանի «Երազ երազի մեջ» խորագրով ցուցահանդեսը, որ հնարավոր եղավ կյանքի կոչել «Անտիկյան» ցուցասրահի նախաձեռնությամբ, Վենետիկի քաղաքապետարանի եւ Վենետիկում Հայաստանի հյուպատոսության գործուն մասնակցությամբ։ Արշակ Սարգսյանի ցուցահանդեսն ուղղակի իրադարձություն էր: Մինչեւ վերջերս նրա «երեւակայական հոգիների դիմակները» ամբողջացրել էին վենետիկյան տոնահանդեսի խորհուրդը եւ դիտողին պարգեւել «Երազ երազի մեջ»: Արշակն իր գեղարվեստական գործունեությունը սկսել է շատ
Կասեցվել է հրուշակեղենի արտադրամասի գործունեությունը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել Գոհար Գասպարյան Ա/Ձ-ին պատկանող հրուշակեղենի արտադրամասում և հայտնաբերել իրավական ակտերով սահմանված նորմերի մի շարք խախտումներ (Սյունիքի մարզ, ք. Գորիս): Մասնավորապես՝ – արտադրական շինության նախագծումը, դրա կառուցվածքը, դասավորվածությունը արվել է առանց հաշվի առնելու հոսքայնությունը՝ չբացառելով պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպական
Անդրանիկ Քոչարյանը վեհ խոսքեր ասաց մոր սիրո մասին, Գեղամ Մանուկյանն արձագանքեց. «Աչքիս առաջ եկավ Ջոմարդյան Հայկազը, որը զոհվածների մայրերին Եռաբլուրում քարշ էր տալիս»
«Ջոմարդյան Հայկազը շարունակում է ՀՀ ոստիկանի ուսադիրներ կրել՝ արատավորելով ՀՀ ոստիկանության հեղինակությունը ու ոչ միայն Հայկազ Ջոմարդյանը, այլ նաեւ նրա հետ ծառայող բազմաթիվ կարմիր, սեւ ու գունավոր բերետավորներ»:
Ընտանիքներ կառուցող, զավակներ ծնող, պահող, պաշտպանող մայրերի իմաստնությունը սահմաններ չունի և ունակ է նաև հայրենիք, պետություն պահել. Մանե Թանդիլյան
«Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը Ընտանիքը երբեք չի կարող հոգս լինել, երբ միմյանց նկատմամբ սեր, հարգանք ու հոգատարություն կա։ Սյունեցի Մարդյանների ընտանիքը՝ վառ օրինակ։ Մեր երկրի հրաշագեղ համայնքներից Տաթևում է ապրում այս սիրուն ընտանիքը․ 12 զավակ ունեն, սեփական փոքրիկ բիզնես ու այն մեծացնելու ծրագրեր, տան ներսում անսահման սեր ու ջերմություն։ Հերմինեն ընտանիքի
Ի հեճուկս «ոչ»-ի՝ միակ միջմարզային մրցույթ-փառատոնը շարունակում է գործունեությունը
«Արտ Սեթ» պրոդյուսերական կենտրոնի կողմից երրորդ անգամ անցկացվող «Արվեստ» մրցույթ-փառատոնը վերջին տարիների միակ միջմարզային միջոցառումն է։ Վերջերս Վեդիի մշակույթի տանը շուրջ մեկ ամիս ընթացող փառատոնի վերջին ակորդն էր՝ մրցանակաբաշխությունը։ «Առավոտի» հետ զրույցում մրցույթ-փառատոնի հիմնադիր տնօրեն Սեդրակ Գրիգորյանը նշեց, որ այս տարի միջոցառման աշխարհագրությունը իսկապես ընդարձակ էր՝ Երեւանից, Լոռու մարզից մինչեւ Սյունիք, մասնակիցների թիվն էլ 130


















































