Օրվա լրահոսը
«ՍԻԼ Ինշուրանսը» ենթարկվել է կարգապահական տույժի
«ՍԻԼ Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը կարգապահական տույժի է ենթարկվել Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոյի կանոնների խախտման համար, հայտնում են բյուրոյից։ «…ապահովագրողների կողմից ապահովագրավճարների սահմանման և դրա կիրառման գործընթացի նկատմամբ նվազագույն պահանջները խախտելու համար ընկերության նկատմամբ կիրառվել է տուգանք՝ ապագայում նման խախտում չկրկնելու հանձնարարականով», – ասված է արձանագրության մեջ: Փետրվարին «Ազատությունը» հաղորդել էր, որ Ոստիկանությունը ավտոմեքենաների ապահովագրությունը պատվիրել է
Ընդդիմության բռնության ծարավը և հերթական ֆիասկոն. Արթուր Հովհաննիսյան
ՔՊ-ի պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը տելեգրամի իր ալիքում գրում է. «Երեկ ընդդիմության ՄԻՊ միասնական թեկնածուի կողմնակիցների կողմից Ազգային Ժողովի դիմաց տեղի ունեցած հավաքի ընթացքում հնչել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, քաղաքական թիմի անդամների, քաղաքական ուժի կողմնակիցների հանդեպ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր։ Մասնավորապես, հնչել է «պետք է այս քաղաքի ծառերից գլխիվայր կախվեն բոլոր նիկոլական թուրքերի մարմինները» արտահայտությունը
«Փայլուն կոլեկտիվ է հավաքվել․ հիանալի է այսպիսի թիմի հետ աշխատելը». ասել է Թամարա Գվերդծիթելին՝ շնորհակալություն հայտնելով Ժաննա Անդրեասյանին
ԿԳՄՍ նախարարը երևանյան պրեմիերայից առաջ այցելել է «Սանսեթ Բուլվար» մյուզիքլի ստեղծագործական թիմին
Ադրբեջանցիները Ասկերանի շրջանում կրակել են դաշտում աշխատող խաղաղ բնակչի ուղղությամբ
Այսօր՝ ապրիլի 5-ին, ադրբեջանական կողմը հերթական անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը, նշանառության տակ վերցրել այս անգամ Ասկերանի շրջանի Խնապատ համայնքի 48-ամյա բնակիչ Ռոբերտ Բեգլարյանին: Վերջինս, ժամը 16:00-ի սահմաններում, Խնապատ գյուղի վարչական տարածքում իրեն պատկանող «Բելառուս-82» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, հայտնվել է ադրբեջանցի զինծառայողների թիրախում: Հարակից մարտական դիրքերից հրաձգային տարբեր զենքերով կրակել են Արցախի
Ռուս խաղաղապահները հրադադարի ռեժիմի խախտում են արձանագրել
Ռուս խաղաղապահները հրադադարի ռեժիմի երկու խախտում են արձանագրել Մարտակերտի շրջանում: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ-ի տեղեկագրում: «Տուժածներ չկան։ Դեպքի առնչությամբ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը քննություն է անցկացնում»,–ասված է հաղորդագրության մեջ։ Բացի այդ, ՌԴ խաղաղապահները հումանիտար բեռով ևս 1 ավտոշարասյուն են ուղեկցել Լեռնային Ղարաբաղ Գորիս–Ստեփանակերտ երթուղով։ Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Մինչեւ այս տարեվերջ մի քանի հեռուստաընկերություն կարող է սնանկանալ, փակվել կամ վաճառվել. Տիգրան Հակոբյան
Իսկ վաճառքով հետաքրքրված են նաեւ որոշ օտար խաղացողներ. Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ
Ստոլթենբերգ. Ուկրաինայի ապագան ՆԱՏՕ-ում է. «Ամերիկայի ձայն»
«Ամերիկայի ձայն». ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Շվեդիան պետք է որքան հնարավոր է շուտ դառնա դաշինքի անդամ։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլթենբերգը չորեքշաբթի ասել է, որ Ուկրաինայի ապագան ՆԱՏՕ-ում է, սակայն դաշինքին անդամակցելու հեռանկարները կախված են նրանից, թե արդյոք այն կմնա անկախ և ժողովրդավարական երկիր: «Բացի այդ, Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ ներխուժումն այսօր բարդացնում
«Նախարարների կոմիտեն կարող է վերահսկել ՄԻԵԴ-ի վերջնական վճիռների կատարումը, ոչ թե միջանկյալ միջոցի կատարումը»․ Քլար Օվեյը՝ Ադրբեջանի՝ ՄԻԵԴ որոշումը չկատարելու մասին
Եվրոպայի խորհրդի վճիռների կատարման դեպարտամենտի ղեկավար Քլար Օվեյը նշեց՝ ընդհանուր առմամբ՝ ՀՀ իշխանությունները նպատակադրված են Նախարարների կոմիտեի հետ համագործակցել։
Պատգամավորը շատ վիրավորվել էր, որ իրեն տխրահռչակ էին անվանել, բայց կեղտոտ բառապաշարի հեղեղներին ոչ մեկ ուշադրություն չի դարձնում
Եթե գործիչը հայհոյում է կամ այն բառապաշարն է ներկայացնում, որը պատժելի է, չենք կարող հեռուստատեսությանը պատժել. Տիգրան Հակոբյան
Էդգար Ղազարյան․ «Հայաստանում խոսքի ազատության սահմանադրական իրավունքը խախտված է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում ՄԻՊ ընտրության ժամանակ ՄԻՊ թեկնածուի պարագայում»
Հասարակական գործիչ, «Միասին» հասարակական-քաղաքական այլընտրանքային դաշինքի Հայաստանի ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբում այսօր եւս մեկ անգամ խոսեց երեկ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում իր թեկնածության քննարկման ժամանակ իշխող կուսակցության պատգամավորների պահվածքի մասին։ «Ի՞նչ տեղի ունեցավ երեկ Ազգային ժողովում։ Պարզ էր, բոլորը գիտեին, ես էլ գիտեի, որ առաջադրման հիմնական խնդիրը ոչ
Գյումրու պատմական ճեմափողոցում կգործի հին բաղնիքը․ գործարարը վերանորոգում է շենքը
Գյումրու «Կումայրի արգելոց-թանգարանի» տարածքում՝ Աբովյան կամ Ալեքսանդրովսկի ճեմափողոցում, որը դարձել է զբոսաշրջիկների ամենասիրված վայրը, կգործի քաղաքի հին բաղնիքներից մեկը։ Այն պատկանել է Տեր- Մարիտիրոսովներին ու հայտնի է որպես «Ցենտրալնի բաղնիք»։ Բաղնիքի շենքը, ինչպես նաև Գյումրու պատմական կենտրոնում գտնվող մի քանի կառույցներ ձեռք էր բերել շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշը՝ տեղի մի քանի գործարարների հետ՝ նպատակ ունենալով
«2020-ին, երբ Ադրբեջանը հարձակվեց ԼՂ-ի վրա և նաև հասավ մինչև Հայաստանի սահմաններ` մենք ընդունեցինք բանաձև, որը դատապարտում էր Ադրբեջանի կողմից իրականացրած այդ քայլերը». Մարիան Քերի
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Սլովակիայի Ազգային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարիան Քերիի գլխավորած պատվիրակությանը
Պետական որեւէ մարմին մեզ վրա չի կարող ճնշում գործադրել, դա չի նշանակում, որ փորձեր չեն լինում. Տիգրան Հակոբյան
Ճնշում գործադրելու առումով զանգեր էլ կարող են լինել, հանդիպումներ էլ,-մանրամասնում է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահը
Հրդեհ Զառ գյուղում
Ապրիլի 4-ին, ժամը 16։15-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զառ գյուղում այրվում է չշահագործվող խանութի տանիք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։04-ին, մարվել՝ 17։24-ին։ Այրվել են տանիքի (մոտ 100 քմ) փայտե կառուցատարրերից մոտ 15 քմ հատված։ ՀՀ
Գնդակը Երևանի դաշտում է. Զախարովան՝ Հայաստանում ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու մասին
ՀԱՊԿ առաքելության տեղակայման ժամկետները կախված են Հայաստանից: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր տեղի ունեցած ճեպազրույցում: Նա հիշեցրել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությունը, որ ինքը բավարարված է Հայաստանի՝ ՀԱՊԿ խաղաղապահներ ընդունելու պահպանվող շահագրգռվածությամբ: «Մոսկվան համոզված է, որ այդ քայլը կնպաստի տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը: Ե՛վ Ռուսաստանը, և՛ մյուս դաշնակիցները
«Դու գիտակցում ես, որ կարող ես օրինակ լինել մյուս ուսանողների համար, որ այսուհետ քո վարքը լավագույն ուսանողի վարք է». Ժաննա Անդրեասյան
Կայացել է 2022 թվականի «Լավագույն ուսանող» մրցույթի մրցանակաբաշխությունը
Հնչեցրե՛ք հրապարակային գնահատական Ադրբեջանի հերթական հանցագործության վերաբերյալ, կիրառե՛ք միջնորդական ջանքեր. Թագուհի Թովմասյան
Հնչեցրե՛ք հրապարակային գնահատական Ադրբեջանի հերթական հանցագործության վերաբերյալ, կիրառե՛ք միջնորդական ջանքեր՝ Արցախը Հայաստանին և ողջ աշխարհին կապող ճանապարհի ապաշրջափակման ուղղությամբ. Արտահերթ գրություններ՝ միջազգային բոլոր գործընկերներին։ Մի քանի ամիս ընտանիքներից բաժանված թվով 27 հայ քաղաքացիական անձինք՝ այդ թվում տարեցներ, երեխաներ և հաշմանդամություն ունեցող անձինք, ռուսական կողմի հետ ձեռք բերված համաձայնությամբ և ռուսական խաղաղապահների ուղեկցությամբ գրունտային էքստրեմալ ճանապարհով
Ամփոփվեցին «Դարի նամակ» մրցույթի արդյունքները
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Ուսանողական գիտական, ստեղծագործական ընկերությունը (ՈՒԳՍԸ) «Ակտուալ արվեստ» հրատարակչության հետ համագործակցությամբ բուհի բոլոր ֆակուլտետներում սովորող ուսանողների համար նախորդ ամիսներին հայտարարել էր «Դարի նամակ» խորագրով ստեղծագործական մրցույթ։ ՈՒԳՍԸ նախագահ Վովա Արզումանյանի տրամադրած տեղեկությունների համաձայն` մրցույթին մասնակցել են Արվեստի պատմության, տեսության և կառավարման ֆակուլտետի, Թատրոնի ֆակուլտետի, Կինոյի և հեռուստատեսության ֆակուլտետի ուսանողները։ Իսկ
Պարույր Հովհաննիսյանը բարձր է գնահատել Հայաստանի համար կենսական կարևորություն ունեցող հարցերում Խորվաթիա-Հայաստան բարեկամական խմբի դիրքորոշումը
Ապրիլի 5-ին ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Խորվաթիայի խորհրդարանի Խորվաթիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Դավոր Իվո Շտիրի գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով խորվաթ խորհրդարանականների այցը Հայաստան՝ ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է միջխորհրդարանական ակտիվ շփումների դերը հայ-խորվաթական հարաբերությունների զարգացման հարցում։ Պարույր Հովհաննիսյանը բարձր է գնահատել Հայաստանի համար կենսական կարևորություն ունեցող հարցերում բարեկամական խմբի դիրքորոշումը և այդ հարցերի
«Կրթություն և կարիերա EXPO 2023» ցուցահանդեսում մեկտեղվում են կրթության և աշխատաշուկայի հնարավորությունները»
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունն ու «LOGOS EXPO Center» ցուցահանդեսային ընկերությունը ապրիլի 5-7-ն անցկացնում են «Կրթություն և կարիերա EXPO 2023» ցուցահանդեսը, որի բացման արարողությանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: «Yerevan EXPO» ցուցահանդեսային համալիրում անցկացվող ավանդական 22-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի մասնակիցներն են Հայաստանում և արտասահմանում
«Հայոց ցեղասպանությունն, առաջին հերթին, մարդու իրավունքների խախտման մասին է». Վահագն Խաչատուրյանն ընդունել է Մեքսիկայի սենատորներին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Մեքսիկայի սենատորներ Ալեխանդրա դել Կարմեն Լեոն Գաստելումին և Ինդիրա Կեմպիս Մարտինեսին: Ողջունելով հյուրերին՝ նախագահ Խաչատուրյանը նշել է, որ Հայաստանում բարձր են գնահատում Մեքսիկայի Սենատի կողմից այս տարվա փետրվարի 8-ին Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ փաստաթղթի ընդունումը և սենատորների անգնահատելի ավանդն այդ գործում: «Ուրախ եմ այս հանդիպման համար, որն առիթ
Ներկայացվել են գործող թվային համակարգերը, այդ թվում՝ ներդրված արհեստական բանականության համակարգը և դրանց զարգացման միտումները
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային: ՊԵԿ նախագահը կարևորել է երկու երկրների միջև ձևավորված արդյունավետ փոխգործակցությունը և հույս հայտնել, որ այն կնպաստի երկկողմ հարաբերությունների խորացմանն ու զարգացմանը։ Հայաստանում Ճապոնիայի դեսպանը նշել է, որ կորոնավիրուսային համավարակի հաղթահարումից հետո ընկած ժամանակաշրջանում առավել մեծ կարևորություն են ստանում
Արցախ մտնելու համար առաջ են քաշվել նախապայմաններ՝ «ընդունել Ադրբեջանի քաղաքացիություն». Արտակ Բեգլարյանը փաստեր է հրապարակել
«Միջազգային հանրության կողմից Արցախի ժողովրդին արդյունավետորեն պաշտպանելու և Ադրբեջանի նոր հանցագործությունները կանխելու պարտավորության ձախողումը պահանջում են հրատապ, վճռական և գործնական քայլեր»
ԻՔՄ-ն հանցագործության հաղորդում է ներկայացրել՝ Ալեն Սիմոնյանի կողմից քաղաքացու դեմքին թքելու մասին չհերքված լուրի և այդ քաղաքացուն բերման ենթարկելու դեպքի մասով
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը «Իրազեկ քաղաքացիների միավորումը» գլխավոր դատախազին հանցագործության հաղորդում է ներկայացրել՝ կապված Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից քաղաքացու դեմքին թքելու մասին չհերքված լուրի և ոստիկանության կողմից այդ քաղաքացուն առերևույթ ապօրինի բերման ենթարկելու դեպքի մասով: Մասնավորապես, քաղաքացու դեմքին ենթադրաբար (չհերքված) թքելու մասով խնդրել ենք քրեական վարույթ նախաձեռնել
Ադրբեջանական «էկոակտիվիստները» արգելափակել են Հայաստանից Արցախ տեղափոխվող Արցախի 27 քաղաքացիական անձանց անցումը. դեպքը հավելյալ անգամ ապացուցում է ադրբեջանական ղեկավարության կեղծ պնդումների էությունը. Արցախի ՄԻՊ
Մի քանի ամիս ընտանիքներից բաժանված թվով 27 քաղաքացիական անձինք՝ այդ թվում տարեցներ, երեխաներ և հաշմանդամություն ունեցող անձինք ռուսական կողմի հետ ձեռք բերված համաձայնությամբ և ռուսական խաղաղապահների ուղեկցությամբ ապրիլի 4-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության Գորիս քաղաքից ուղևորվել են դեպի Ստեփանակերտ։ Չնայած վերադարձի վերաբերյալ նախնական ձեռք բերված պայմանավորվածության՝ Շուշիի հատվածում՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղու արգելափակված մասում, «էկոակտիվիստ» ձևացող
Թվային ապագան պետք է իրականություն դառնա հենց քաղաքացիների ու մասնավոր հատվածի էական դերակատարմամբ և պետությունը ջանքեր է գործադրելու բաց և հասանելի տվյալների քաղաքականություն ներդնելու գործում. Մհեր Գրիգորյան
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկա է գտնվել «Բացահայտելով թվային ապագան» խորագրով Doing Digital ֆորումի բացման արարողությանը և հանդես է եկել ողջույնի խոսքով, որում մասնավորապես նշել է. «Հարգելի գործընկերներ, հարգելի հյուրեր, տիկնայք և պարոնայք, Ուրախ եմ տեսնել «Doing Digital» միազգային ֆորումի անցկացումը Հայաստանում նման հագեցած օրակարգով, թվային ու տեխնոլոգիական ոլորտը ներկայացնող ականավոր հյուրերի ու խոսնակների մասնակցությամբ։ Վերջին
Հակոբ Արշակյանը ԱԺ նախագահի հուշամեդալներ է հանձնել մեքսիկացի պատգամավորներին` Մեքսիկայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն օժանդակելու համար
«Մենք դարձյալ Մեքսիկայի մեր բարեկամների օգնության կարիքն ունենք, որ ճնշում գործադրեն Ադրբեջանի հանցագործ ռեժիմի վրա, որ վերադառնա Արցախի կարգավիճակի շուրջ քաղաքական բանակցություններին եւ հրաժարվի իր ցեղասպան մտադրություններից»
Դոպինգ չեմ արել, գլխիս սարքում են․ Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն. Ա1+
Ա1+. «Ես դոպինգ չեմ արել, գլխիս սարքում են»․ Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն Հենրիկ Սահակյանը նշում է, որ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայում չեն ցանկանում, որ ինքը հաջողությունների հասնի և պարբերաբար իր առջև արհեստական խոչընդոտներ են ստեղծում։ 2021թ․ մարզիկը դարձել է Հայաստանի երիտասարդների բռնցքամարտի չեմպիոն, ապա Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն․ «Հայաստանից հետո գնացինք Բուլղարիա մրցումների, Բուլղարիայից հետ գալուց հավաքականի մարզիչն
«Ճիշտ պատմություն ենք ընտրել՝ ճիշտ դերասանական կազմով». «Հարսանեկան Ping-Pong»՝ պարոնյանական բեմում
Կայացավ Արշո Հարությունյանի ներկայացման պրեմիերան
Ըստ նախագծի՝ ՄԻԵԴ խորհրդատվական կարծիք ստանալու առաջարկությամբ կարող է դիմել յուրաքանչյուր դատավոր, ինչի վերաբերյալ Վճռաբեկ դատարանը պետք է կայացնի որոշում
Կսահմանվի ՄԻԵԴ-ի խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմումի ներկայացման ներպետական կառուցակարգը


















































