Օրվա լրահոսը

ՔՈԱՖ-ը դրամահավաք է մեկնարկել՝ հաջակցություն Արցախի երեխաներին

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) մեկնարկել է հատուկ դրամահավաք, Արցախում արգելափակման մեջ գտնվող երեխաներին և նրանց ընտանիքներին այս դժվարին ժամանակահատվածում աջակցելու համար։ Չնայած Արցախի ամբողջական շրջափակմանը, ՔՈԱՖ-ը մնում է հավատարիմ իր առաքելությանը և շարունակում մատուցել կենսական կարևորություն ունեցող ծառայություններ, այդ թվում՝ հոգեբանական աջակցության, լոգոպեդական, վաղ տարիքի կրթության և սոցիալական աշխատանքի։ Կազմակերպության աշխատանքները Ստեփանակերտում մեկնարկել են

Հրայր Թովմասյանի վարորդը մասնակի վերականգնել է պետությանը պատճառված վնասը. նրա նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվել

2023 թվականի մարտի 27-ի դատավճռով Ա.Հ.-ն մեղավոր է ճանաչվել այն բանի համար, որ 2011 թվականի ապրիլի 22-ից մինչև  2015 թվականի ապրիլի 22-ը օժանդակել է Արդարադատության նախարարության ԴԱՀԿ նախկին պետ Մ.Պ.-ի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով, վատնման եղանակով ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի՝ 5 մլն 712 հազար 550 դրամի հափշտակությանը (քրեական գործի (վարույթի) նախաքննության ընթացքում Ա.Հ.-ն վերականգնել

«Երգը համապատասխան է ժամանակակից միտումներին»

Երգահան, պրոդյուսեր Գիսանե Պալյանը՝ Բրյունետի «Եվրատեսիլի» երգի ու մրցույթի մասին – Երգչուհի Բրյունետն այս տարի Հայաստանի պատվիրակն է «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում: Որոշումը կայացվել է Հանրային հեռուստաընկերության անցկացրած ներքին ընտրության արդյունքում: Ի՞նչ կարծիքի եք մեր պատվիրակի երգի մասին։ – Կարծում եմ՝ ներկա պահին մեր ներկայացուցիչը շատ ճիշտ է ընտրված, քանի որ համապատասխանում է ժամանակակից շոու-բիզնեսի բոլոր պահանջներին` ժամանակակից ոճաբանություն, լավ ձայնային տվյալներ,

Արցախի կյանքի ճանապարհը փակելու 114-րդ օրը ադրբեջանական կառավարության գործակալներն ահաբեկել են Գորիսից Ստեփանակերտ գնացող 27 քաղաքացիներին, խոչընդոտել նրանց տեղաշարժը. «Թաթոյան» հիմնադրամ

Արցախի կյանքի ճանապարհը փակելու 114-րդ օրը՝ ապրիլի 4-ին, ադրբեջանական կառավարության գործակալները ահաբեկել են Գորիսից Ստեփանակերտ գնացող 27 քաղաքացիներին ու խոչընդոտել նրանց տեղաշարժը։ 1.Ադրբեջանական «էկոակտիվիստները» ներխուժել են մեքենաներ, ահաբեկել ու սպառնացել են մարդկանց։ 2.Ադրբեջանական կողմը նշում է, որ մեքենաներում եղել են տղամարդիկ` իբր փորձելով արդարացնել իրենց արարքը: Ապացույցները վկայում են, որ Ստեփանակերտ գնացողների մեջ եղել են

Թրամփին 136 տարվա ազատազրկում կարող է սպառնալ

Թրամփն ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին նախագահն է, որը ենթարկվում է քրեական դատավարության:

Փաշինյան․ Ապօրինի ծագման գույքի բռնագանձման գործընթացը երբեք չի վերաբերվել եւ չի կարող վերաբերվել միայն նախկինում տեղի ունեցած դեպքերին

Կառավարության նիստում վարչապետն անդրադառնալով հարկերից խուսափելու դեպքերին, ասաց՝ որեւէ մեկը որեւէ կոմպրոմիսի հույս չի կարող ունենալ

Քայլարշավը նվիրված է հերոսներին, որոնք ապրում են իրենց հինավուրց հայրենիք Արցախում, չնայած դժվարություններին. իսրայելցի ակտիվիստ. «Հրապարակ»

«Արցախի ժողովրդին կարեկցելու, Իսրայելում եւ ողջ աշխարհում նրանց ծանր վիճակի մասին իրազեկվածությունը բարձրացնելու համար ես որոշեցի անցնել Գալիլեան»

Դիվանագիտական փոխհրաձգություններ, կոշտ դիմակայություն իրանա-ադրբեջանական հարաբերություններում

Սկիզբը` այստեղ: Պաշտոնական Բաքուն առաջին անգամ Թեհրանին մեղադրեց զինված հարձակում կազմակերպելու մեջ Իրանա-ադրբեջանական հարաբերություններում գոյություն ունեցող բավական ակնառու ճգնաժամի արդեն ավանդական դարձած պատճառներին՝ Իսրայելի հետ Բաքվի հարաբերությունների խորացմանն ու Հայաստանի սահմաններին ադրբեջանական զորքերի կուտակումներին ավելացավ եւս մեկը։ Ադրբեջանցի պատգամավոր Ֆազիլ Մուստաֆայի դեմ մահափորձն էր, որի իրագործման մեջ ադրբեջանցի իշխանամետ խորհրդարանականները շտապեցին մեղադրել Թեհրանին։ Սակայն, ոչ

12 կիլոմետրից 7 կիլոմետրում տեղակայման կետերը հստակեցված են, 5 կմ վերաբերյալ աշխատանքները շարունակվում են. Փաշինյան

Սահմանի անմիջական պահպանության ստանձնման ժամանակ, ինչպես հայտնի է, որոշակի խնդիրներ են առաջացել, ինչի մասին տեղեկացրել էր Ազգային անվտանգության ծառայությունը՝ ընդգծելով, որ երկու կողմերի տեղակայման ընթացքում ի հայտ են եկել քարտեզների տարընթերցումներ:

«Միասին» շարժման անդամները մեկնեցին Սյունիք

Գնալու ենք Տեղ գյուղ, որտեղ թշնամին ոչ միայն բարձունքներ է գրավել, այլ նաեւ գյուղացիների սեփականություն հանդիսացող մշակահողերը, արոտավայրերը, մարդիկ չեն կարողանում գարնանացանի աշխատանքներ սկսել:

Եթե նույնիսկ Ադրբեջանի իշխանությունները հրապարակային կերպով չեն համաձայնում ԵՄ կոչերի հետ, նրանք ստիպված են լրջորեն մտածել դրանց մասին. կարծիք Բաքվից. JAMnews

JAMnews. Մարտի կեսերին Եվրախորհրդարանի ընդունած «ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների մասին» զեկույցը կոչ է անում Եվրամիությանը անձնական պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների նկատմամբ, որոնք կոպտորեն խախտում են մարդու իրավունքները: Պաշտոնական Բաքուն առանձնապես չի կարևորել այդ կոչերը, իսկ Ադրբեջանի խորհրդարանը Եվրախորհրդարանին մեղադրել է կողմնակալության մեջ։ Իրավապաշտպան Ֆուադ Հասանովի խոսքով՝ եթե նույնիսկ իշխանությունները հրապարակային կերպով չեն համաձայնում նման կոչերի հետ, նրանք

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն 2022թ. ստացել է Հայաստանի դեմ 19 գործ. զեկույց

Կոմիտեն փակել է 12 գործ, մասնավորապես, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում կատարված օրենսդրական փոփոխություններից հետո հնարավոր է եղել փակել սեփականության իրավունքների պաշտպանությանը վերաբերող մեկ գործ։ Բացի այդ, հինգ կրկնվող գործեր փակվել են, քանի որ հետագա անհատական միջոցառումների անհրաժեշտություն կամ հնարավորություն չի եղել:

Հետպատերազմյան ժամանակահատվածում Արցախում ավելի քան 300 խաչքար է հայտնաբերվել

Դրանք պետական ցուցակներում հաշվառված չեն այդ թվում խաչքարեր, արձանագիր և ոչ արձանագիր, տապանաքարեր, եկեղեցիների, մատուռների ավերակներ

«Ուզում էին մեր հիվանդներին Շուշի տանել, բայց մենք ու խաղաղապահները թույլ չտվեցինք». «Հրապարակ»

Զրուցել ենք ավտոբուսի մեջ շուրջ հինգ ժամ ադրբեջանցիների ու ռուս խաղաղապահների տեղակայման գոտում մնացած, բայց Գորիս վերադարձած արցախցի 56-ամյա Մարգարիտա Միրզոյանի հետ։ Տիկին Միրզոյանը քրոջ հետ Արցախից դուրս է եկել անցած տարվա նոյեմբերի վերջերին, դեկտեմբերի 12-ին Լաչինի ճանապարհը փակվելուց հետո մինչ օրս մնացել է Գորիսում, իսկ ամուսինն Արցախում է։ Կինը պատմում է, որ նախապես խաղաղապահներն

Ժամեր անց ԱԱԾ-ն, ըստ էության, հերքեց Փաշինյանի հայտարարությունը. «Ժողովուրդ»

Մարտի 30-ին կառավարության հերթական նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց Լաչինի միջանցքում տեղի ունեցած գործընթացներից եւ հայտարարեց, որ դիրքային որեւէ փոփոխություն տեղի չի ունեցել։ Փաշինյանի այս հայտարարությունից ժամեր անց Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն տարածեց, որով, ըստ էության, հերքեց Փաշինյանին: Մասնավորապես, հայտարարության մեջ դրույթ կար, որ սահմանի որոշ տեղերում ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել

Փոխարենը իշխանությունները պայմաններ են ստեղծում, որ Ադրբեջանն ավելի ագրեսիվանա. «Փաստ»

Հայաստանը անընդհատ ու շարունակաբար նոր անվտանգային մարտահրավերների է բախվում։ Նույնիսկ իշխանությունները չեն բացառում առաջիկայում Ադրբեջանի կողմից հարձակման հավանականությունը։ Եվ այս պահին թերևս առաջնային նշանակություն ունի հասարակությանը նոր ագրեսիային դիմագրավելուն նախապատրաստելը՝ մանավանդ այն պայմաններում, երբ ցանկացած պահի սպասելի է, որ հակառակորդը կարող է նոր առաջխաղացում ունենալ։ Այս շրջանակներում առավել քան կարևոր է հայկական զինված ուժերի ամրապնդումը։

Ադրբեջանի այս գործողություններին գործուն հակազդեցություն չկա նաեւ եռակողմ հայտարարությունը ստորագրած ՌԴ-ից. «Հայաստանի Հանրապետություն»

Այս դեպքում Արցախում գործընթացների աղետաբեր ընթացքը կանխելու համար անհրաժեշտ են անվտանգության եւ մարդու իրավունքների պահպանման լրացուցիչ մեխանիզմներ ու միջոցներ

Գեղամ Ստեփանյանը դիմել է միջազգային տարբեր կառույցների, փաստեր է ներկայացրել, սակայն դեռեւս արձագանք չկա. «Ժողովուրդ»

«Մարդկանց վկայություններով, թե ինչ զգացողություններ են եղել, ինչպես է մեքենան կանգնեցվել, ինչպես են ադրբեջանցիները մուտք գործել, ինչպես է մեքենան կանգնեցվել, հավաքագրվել են եւ նկարներով, տեսանյութերով ուղարկվել են միջազգային կազմակերպությունններին, բայց դեռ արձագանք չկա»

Մանասյանը վստահաբար գիտի, որ օրենքը հստակ ասում է՝ ՄԻՊ-ը պաշտոնատար անձանց գործողություններից պետք է պաշտպանի քաղաքացուն, հետևաբար՝ ինչպե՞ս է ապագա ՄԻՊ-ը պատկերացնում իր գործառույթների իրականացումը. «168 ժամ»

Որևէ հարցի ու դեպքի վերաբերյալ գնահատական չհնչեց: Եռաբլուրի գործով դեպքի փաստական հանգամանքներին չէր տիրապետում, իսկ Ալեն Սիմոնյանի ու Արթուր Հովհաննիսյանի վերաբերյալ ասաց՝ առհասարակ ՄԻՊ-ը պետք է ոչ թե անձերին անդրադառնա, այլ երևույթներին:

Քննարկվել են ռուս խաղաղապահների հետ համագործակցության ուղղությունները. խորհրդակցություն Արցախում

Խորհրդակցություն ռուսական խաղաղապահ զորախմբի հետ համագործակցության ապահովման կենտրոնի նորանշանակ ղեկավարի ու աշխատակազմի աշխատողների մասնակցությամբ

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար։ ԱԻՆ փրկարար ծառայություն

Կարճաժամկետ մտածողություն

Բանականությամբ օժտված ցանկացած մարդ հասկանում է, որ այն կարգավիճակը, որը նա տվյալ պահին ունի, ժամանակավոր է, անցողիկ. այսօր ես հարուստ եմ, վաղը կարող եմ լինել աղքատ, այսօր ես մի գործի եմ, վաղը կլինեմ այլ գործի, այսօր ես պաշտոն-իշխանություն ունեմ, վաղը չեմ ունենա, այսօր ես ապրում եմ, վաղը կմեռնեմ: Այդ տարրական ճշմարտությունը դրդում է բանական մարդուն

Հոգալ մազերի ու մաշկի գեղեցկության մասին՝ կերատինի օգնությամբ․ մթերքներ, որոնք խթանում են այդ սպիտակուցի արտադրությունը

«Կերատին» բառը հաճախ ենք տեսնում մազերի խնամքի համար նախատեսված տարատեսակ միջոցներ վրա․ այս նյութը գովազդվում է որպես մազերին գեղեցիկ տեսք ու փայլ հաղորդող միջոց, և դա, իսկապես, այդպես է, քանի որ կերատինը սպիտակուցի տեսակ է, որը մեր մազերի, մաշկի ու եղունգների բաղադրամասերից է և որոշ քանակությամբ պարունակվում է նաև ներքին օրգանների ու գեղձերի կազմում։ Կերատինը

Այլ տարբերակ չկա, իրենց թեկնածուն անպայման պետք է լինի ցայտուն իշխանական. «Փաստ»

Լավ, մի՞թե հասարակական սեկտորից կամ ընդհանրապես իրավաբանական հանրությունից չկար հեղինակություն կամ իսկապես ճանաչում ունեցող մի անձնավորություն՝ թեկուզ ինչ-որ չափով իշխանամերձ շրջանակներից, որին կարող էին առաջադրել։ ՄԻՊ-ի թեկնածուն կարող էր լինել առնվազն ամբողջությամբ իշխանության հետ չասոցացվող շրջանակներից։ Բայց դա իշխող ուժի գծած շրջանակում չի տեղավորվում։

Պետության թշնամիների հետ հարաբերություններում իշխանական պատգամավորների «համարձակությունը» հանրությունը չի տեսնում. «Զարթոնք»

Փոխարենը իշխանական պատգամավորների «համարձակությունը» լկտիության տեսքով պարզ երևում է նրանց քաղաքական հակառակորդների նկատմամբ:

Վեհափառ Հայրապետին այցելեցին երեք կուսակցութեանց ներկայացուցիչները

Երեքշաբթի, 4 Ապրիլ 2023-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսին այցելեցին Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան Կուսակցութեան (Ս.Դ.Հ.Կ.), Հայ Յեղափոխական Դաշնակցութեան (Հ.Յ.Դ.) եւ Ռամկավար Ազատական Կուսակցութեան (Ռ.Ա.Կ.) ներկայացուցիչները։ Հանդիպման գլխաւոր նիւթը 24 Ապրիլին Հայոց Ցեղասպանութեան ոգեկոչումն էր։ Յայտնենք, որ այս տարի երկու հիմնական նախաձեռնութիւններ պիտի ներառէ Ապրիլեան ոգեկոչումը.- ա) 23 Ապրիլի երեկոյեան, Անթիլիասի Մայրավանքին մէջ ժողովրդային հաւաք։ բ) 24

Արեգ Հովհաննիսյան․ «Ավստրիայի լաբորատորիան բռնցքամարտիկ Հենրիկ Սահակյանի դոպինգ նմուշում երեք նյութ է հայտնաբերել»

Երեւանի օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջի բռնցքամարտի մարզիչ Սամվել Պողոսյանը այսօրվանից հացադուլ է հայտարարել։ Նրա սանը՝ Եվրոպայի երիտասարդական առաջնության  հաղթող, Հայաստանի մեծահասակների չեմպիոն,  54 կգ քաշային Հենրիկ Սահակյանը չի հրավիրվել աշխարհի առաջնությանը նախապատրաստվող Հայաստանի երիտասարդական հավաքական։ Բանն այն է, որ Հայաստանի առաջնությունից հետո Հենրիկ Սահակյանի դոպինգ թեստի պատասխանը դրական է եղել։ Մարզիչը, ըստ էության,  կասկածում է,

Քննարկվել են ջրային ոլորտում նախատեսված բարեփոխումների իրականացման գործընթացում համագործակցության հնարավոր ուղղությունները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը

Խնդիրը Ադրբեջանի կողմից 300-500 մետր առաջ գալը չէ… ՀՀ իշխանությունները դելիմիտացիա են իրականացնում․ Արմեն Բաղդասարյան. «Ա1+»

«Դա ՀՀ իշխանությունների փնթիության արդյունք է։ Նախ, ես վստահ եմ, որ ՀՀ իշխանությունները նախապես իմացել են, թե ինչ է լինելու և սովորաբար տեղեկացված են լինում»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանը՝ անդրադառնալով անցած շաբաթ Տեղ գյուղում ադրբեջանցիների առաջխաղացմանը։ Նրա խոսքերով՝ խնդիրը Ադրբեջանի կողմից 300-500 մետր առաջ գալը չէ։ Ա․ Բաղդասարյանը գտնում է, որ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031