Օրվա լրահոսը
Հարցման արդյունքները նաև հանրայնացվել են, հասանելի դարձել թշնամիների համար. Գուրգեն Ներսիսյան
Ռազմական դրության պայմաններում մասնավոր սուբյեկտները կազմակերպում են սոցհարցումներ և հրապարակում արդյունքները, որոնք կարող են օգտագործվել ի վնաս Արցախի
«Նրա թողած հետքն ու ավանդը դարձնել գործելաոճ». հարգանքի տուրք ԱՀ ԳԽ պատգամավոր Վիգեն Գրիգորյանի հիշատակին
Ապրիլի 5-ին ԱՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր Վիգեն Գրիգորյանի հիշատակի օրն է: 30 տարի առաջ այս օրը ականի պայթյունից կտրվում է արցախյան ազգային ազատագրական պայքարի խորհրդանիշներից մեկի՝ ԱՀ ԳԽ պատգամավոր Վիգեն Գրիգորյանի կյանքի թելը: Վիգեն Գրիգորյանը դաշնակցական էր, Հադրութի ակտիվիստներից: Նրա անմիջական մասնակցությամբ 1991-ի հոկտեմբերին իրականացվել էր Տողի ազատագրումը: 1991թ. դեկտեմբերի 28-ի ընտրություններում Վիգեն Գրիգորյանն ընտրվել
Սերմնահեղուկ, սաղմեր, ցուլի սերմնահեղուկ, վարսակ, սոյայի պտուղներ եւ մնացորդներ․առաջարկվում է ներմուծման դեպքում ԱԱՀ-ից ազատել
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում քննարկում են ներմուծվող ապրանքների ցանկը, որոնք կարող են ազատվել ավելացված արժեքի հարկից, այդ ցանկում այսօր ավելացվեցին նաեւ թռչնամսի արտադրության ոլորտում օգտագործվող կերերը
Փաշինյանը կարևորել է միջազգային կարծիք ձևավորող զեկույցներում մեր երկրի իմիջի շարունակական բարելավումը
Քննարկվել են միջազգային կազմակերպությունների կողմից հրապարակվող զեկույցներում Հայաստանի վերաբերյալ գնահատականներն ու մեր երկրի դիրքի հետագա բարելավմանը վերաբերող հարցեր
«Արթուր Հովհաննիսյանի արարքներում կա հանցակազմ. գրություն ենք ուղարկելու դատախազին»․ Թագուհի Թովմասյան
ՔՊ-ի պատգամավորներն ակնհայտ ոտնահարեցին մյուս թեկնածուի իրավունքները
Ընտրական տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ որևէ դիմում չի ներկայացվել. ԿԸՀ-ն՝ ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ
Այս ՏԻՄ ընտրությունները առաջինն էին, որ իրականացվեց ընտրական տեղամասերից քվեարկության ընթացքի և արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանում և հեռարձակում՝ ուղիղ ժամանակային ռեժիմում:
ԱԺ ՄԻՊ հանձնաժողովի նիստն անցավ պատմական խայտառակություններով. Թագուհի Թովմասյան
Ցավով պետք է արձանագրեմ, որ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստն անցավ մարդու իրավունքների խախտման կոպտագույն դրսևորումներով, խոսքի ազատության ոտնահարման դրվագներով։ Ես և ընդդիմության թեկնածուն փաստացի մենակ պայքարում էինք իշխանական խմբակցության մոտ 40 պատգամավորների դեմ, և Մարդու իրավունքների պաշտպանի ընտրությունն անցավ խիստ անհավասար պայմաններում։ – Երբ իշխող խմբակցության մի շարք ներկայացուցիչներով
ՄԱԿ ԱԽ կողմից անհետաձգելի և վճռական միջոցների ձեռնարկումը բացարձակ անհրաժեշտություն է Ադրբեջանի շարունակվող հանցագործությունների կանխման համար. Արցախի ԱԳՆ
Տվյալ աղաղակող միջադեպն ակնհայտորեն ցույց է տալիս, որ ադրբեջանական իշխանություններն անցել են Արցախի էթնիկ զտման և պատմական հայրենիքից նրա ժողովրդի վտարման իրենց հանցավոր ծրագրի հաջորդ փուլի իրագործմանը
Legatum Prosperity Index․ Վստահություն ազգային կառավարության նկատմամբ ցուցանիշով Հայաստանը 146-րդ տեղում է 167-ից
Նիկոլն աշխարհի ամենաՈՉլեգիտիմ ղեկավարներից մեկն է. միջազգային զեկույց
Թույլ չտալ, որ կրկնվի այն, ինչ կատարվել է հայ ժողովրդի հետ. Լիտվայի Սեյմի պատվիրակության ղեկավար
Այսօր ծանոթացանք փաստերի հետ, որոնք մեզ հայտնի չեն եղել: Լիտվայի ժողովուրդն էլ է անցել դժվարությունների միջով, բայց մեր պատմությունն այդքան ողբերգական չէ: Պետք է ապրել խաղաղ, միշտ հիշել անցյալը, դրանից անել հետեւություններ եւ թույլ չտալ, որ կրկնվի այն, ինչ կատարվել է հայ ժողովրդի հետ. ասել է Լիտվայի Հանրապետության Սեյմի պատվիրակության ղեկավար Ռիմանտե Շալաշեւիչիուտեն: Նրա գլխավորած
Հետճշմարտության հաղթարշավն աշխարհում եւ Հայաստանում
Ընտրակեղծիքն այսօր կատարվում է քաղաքացիների ուղեղներում 2016 թ. հետազոտության արդյունքներով՝ Օքսֆորդի բառարանը «հետճշմարտությունը» ճանաչել է որպես տարվա բառ: Ինչո՞ւ հենց 2016 թվականին՝ հասկանալի է. այդ տարի աշխարհում տեղի ունեցավ երկու կարեւոր իրադարձություն՝ «Բրեքզիթը» եւ Դոնալդ Թրամփի ընտրությունը: Երկուսն էլ նշանավորել են հետճշմարտության հաղթարշավը: Այդ հասկացությունը՝ posttruth, նկարագրում է այն իրավիճակը, երբ բուն իրադարձությունները, բուն փաստերն
Առաջարկվում է ստեղծել միասնական էլեկտրոնային հարթակ, որտեղ բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինները կտեղադրեն իրենց կողմից կատարվող ծանուցումները
Նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել են ««Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» օրենքում եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում առաջարկվող լրացումները եւ փոփոխությունները
«Օգտագործել ԵԱՏՄ շրջանակներում փոխգործակցության առավել խորացման համար առկա մեծ ներուժը». հայ-ռուսական գործարար համաժողով՝ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում
Ապրիլի 4-ին ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում կայացել է «Ներդրումներ Հայաստանում․ «բաց դռների» քաղաքականություն» խորագիրը կրող հայ-ռուսական գործարար համաժողովը։ Համաժողովի նպատակն էր՝ ներկայացնել ռուսաստանյան գործարար շրջանակներին ՀՀ ներդրումային հնարավորություններն ու ներդրողներին աջակցություն ցուցաբերելու գործընթացները, ինչպես նաև խթանել արդի տեղեկատվության փոխանակման համար բազմակողմ միջավայրի ստեղծմանը։ Համաժողովին մասնակցել են ՌԴ ԱԳՆ, Տնտեսական զարգացման նախարարության, Արդյունաբերության և առևտի նախարարության, Ռուսաստանի
Արցախում հստակ պետք է պահանջեն, որ խաղաղապահները թույլ չտան ստուգել իրենց մեքենաները, առավել ևս՝ ահաբեկել մարդկանց, սա անթույլատրելի է. Տաթևիկ Հայրապետյան
Ադրբեջանցիները ոչ միայն ահաբեկում են ռուս խաղաղապահների մեքենայով անցնող հայ կանանց, երեխաներին ու մեծահասակներին, ինչի հետևանքով նրանցից մի քանիսի ինքնազգացողություն վատանում է, այլ հետո էլ՝ ադրբեջանցիները որոշում են շոու կազմակերպել, իբրև ադրբեջանական շտապօգնության մեքենաներով ուշագնացներին տանել Ստեփանակերտ:
Խաղաղապահների մեքենաներում գտնվող Արցախի հայերի մեծ մասին էլ թույլ չեն տալիս մտնել Ստեփանակերտ, հարկադրված հետ են գնում Գորիս:
Դատարանի հունվարի 10-ի որոշման մասին կողմը տեղեկացել է մարտի 30-ին
Ազգագրական երգերի կատարող, բանահավաք, «Գաթա Բենդ» համույթի հիմնադիր, սարկավագ Անդրանիկ Մանուկյանը դեռ հունվարի 9-ին էր սպասում իր տան գործով դատարանի որոշմանը եւ մենք այդ մասին տեղեկացրել էինք հունվարի 13-ի «Առավոտի» հրապարակմամբ («Դատարանի որոշմամբ արգելվել է 12 հարկանի շենքի կառուցումը ուրիշի սեփականության հաշվին»): Դատարանը պարբերաբար Ա. Մանուկյանի ներկայացուցիչներին հայտնել է, թե «ծանրաբեռնված է» եւ որոշման հետաձգումը
Ադրբեջանում պահվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանն ապրիլի 3-ի դրությամբ ողջ է. ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են նրան. «Փաստինֆո»
«Մենք չենք կարող որևէ մանրամասներ հաղորդել առողջական վիճակի, պահման պայմանների մասին, բայց, իհարկե, դա գտնվում է մեր ուշադրության կենտրոնում՝ հաշվի առնելով, որ տեսակցության առանցքը հենց դա է։ Այսինքն, անձանց, որոնք պահվում են մյուս կողմում, տեսակցելու հիմնական նպատակը հենց դա է, որ հետևենք նրանց պահման պայմաններին, առողջական վիճակին և հնարավորություն տանք, որ կարողանան կապը պահել ընտանիքի անդամների հետ։ Այս տեսակցության շրջանակներում ևս այդ բոլոր հարցերին անդրադարձել ենք, բայց չեմ կարող որևէ մանրամասներ հաղորդել, քանի որ դրանք մնում են միայն մեր և իշխանությունների քննարկման թեման»։
Ափսոսանքով ենք արձանագրում, որ ՀՀ խորհրդարանի ղեկավարն իր անձնական օրինակով խրախուսում է պահպանել պետական կառավարման նախկին խայտառակ ավանդույթները. հայտարարություն
Հորդորում ենք ՀՀ Ազգային ժողովի մեծամասնությանը՝ հրատապ ձևավորել էթիկայի հանձնաժողով և քննության առնել տեղի ունեցածը, ինչպես նաև դիտարկել ԱԺ նախագահի պատասխանատվության ենթարկելու հարցը։
Արտասահմանում առավել հայտնի հայ սոպրանոն ցանկություն ունի Երեւանի օպերային թատրոն մուտք գործել Անուշով
«Առավոտը» երբեմն անդրադառնում է մեր այն արվեստագետներին, որոնք դրսում կարծես ավելի ճանաչված անուն են, քան մեզ մոտ։ Պատճառը մեկն է. նրանք ավելի հաճախ բեմ են բարձրանում արտասահմանում։ Հերթական նման արվեստագետը հմայիչ սոպրանո Հասմիկ Հարությունյանն է։ Նա վերջերս է վերադարձել Ֆրանսիայում եւ Բելգիայում ունեցած հյուրախաղերից։ Երգչուհու բեմական գործունեությունը հաշվվում է տասը տարի, որի ընթացքում սոպրանոյին Հայաստանում
Իշխանությունը հո միայն պարգևավճար ստանալու ու մարդկանց վրա թքելու համար չի. Քրիստինե Վարդանյան
Անհասկանալի է, եթե ազգությամբ հայերին`կյանքին վտանգ սպառնացող իրավիճակներում չեն ուղեկցելու ճանաչված հայկական պետության ներկայացուցիչները, եթե այսքան ուռճացված պետական համակարգում չի գտնվելու մեկը` որը նստի մեքենա այդ մարդկանց հետ, գնա Ստեփանակերտ, խնդիր առաջանալու դեպքում կարգավորի հարցերը` էլ հայ ժողովրդի ինչի՞ն են պետք այդ ներկայացուցիչները:
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Ապրիլի 5-ի ցերեկը, 6-8-ին, 10-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, հնարավոր է նաև ամպրոպ: Ապրիլի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան՝ 3-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 6-8-ին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Ապրիլի 5-ի կեսօրից հետո, 6-8-ին, 10-ին հնարավոր է կարճատև
Քարերը նետելու եւ քարերը հավաքելու ժամանակը
ԿԳՄՍ նախարարության ղեկավարություն, սա արդեն երրորդ թատրոնն է, որ փակում եք Նորաստեղծ «Գոյ» թատրոնի դերասաններ Տիգրան Ոսկանյանի, Սամվել Սեդրակյանի եւ ռեժիսոր Արմեն Մազմանյանի հետ 1988 թվականի դեկտեմբերին աշխատել եմ երկրաշարժից տուժած Գյումրիի ավերակներում: Սկզբից տասնմեկ հոգի էինք` արվեստի բնագավառի աշխատողներ, հետո մնացինք այդ չորսս: Մինչ այդ Արմենը եւ մյուսները մեծ ոգեւորությամբ սկսել էին իրենց նորաստեղծ
Ռուս խաղաղապահների միջոցով Արցախից ՀՀ մեկնելը միայն խիստ ծայրահեղ դեպքերում՝ խաղաղապահ զորախմբի հետ համագործակցության ապահովման կենտրոնի թույլտվությամբ. Գուրգեն Ներսիսյան
Խաղաղապահների կողմից Արցախի բնակիչներին տարհանելու կամ մեծ թվով արցախցիների ՀՀ տեղափոխելու մասին լուրերը իրականությանը չեն համապատասխանում
Մանասյանը ոչ մի խոսք չասաց անհավասար պայմանների մասին: Պարտավոր էր ասել, որովհետև հենց այստեղից է սկսվում մարդու իրավունքների պաշտպանությունը. Ժաննա Ալեքսանյան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի ֆեյսբուքյան գրառումը Այսօր Ազգային ժողովում ՄԻՊ թեկնածուներին ներկայացնելիս ՔՊ-ականները հնարավորություն չտվեցին ներկայանալու նրանցից մեկին՝ Էդգար Ղազարյանին: Իրենց թեկնածուին անցկացնելու համար գործի էր դրվել փողոցային բառապաշարն ու ագրեսիան։ Սա մի խայտառակ ներկայացում էր, անվայել պահվածք։ Իսկ երբ հայտնվեց ցանկալի թեկնածուն՝ Անահիտ Մանասյանը, նա ոչ մի խոսք չասաց այս, մեղմ ասած, անհավասար պայմանների մասին:
«Երբ ծնողը վիրավորում է երեխային, ավելի խոցելի է դարձնում»
Կամ՝ արդյո՞ք ծեծը դաստիարակման միջոց է 20-ամյա Ա.Ս.-ն (իր խնդրանքով անունը չենք նշում) տխուր հիշողություններ ունի մանկությունից, ասում է՝ ծնողները երբեմն ծեծում էին երեխա ժամանակ, այդպես էին փորձում դաստիարակել, ինչն էլ հոգեբանական ընկճվածության էր հանգեցնում: Կան ծնողներ, որոնք ծեծը երեխաների դաստիարակման համար դեռեւս ամենահարմար եւ արդյունավետ դաստիարակչական մեթոդն են համարում: Սակայն բազմաթիվ մասնագետներ փաստում են,
Փորձել էին ամրաններ գողանալ շինհրապարակից
Ապրիլի 2-ին, ժամը 4.50-ին, Երևանի պարեկները Բրյուսովի փողոցում, գողության փորձ կատարելու հիմնավոր կասկածանքով, ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի բնակիչ երեք տղամարդու` իրենց վարած «Ֆորդ Տրանզիտ» և «Նիսան Տիդա» մակնիշի մեքենաներով: Իսկ հիմնավոր կասկածն այն էր, որ նրանք փորձում էին շինարարական տարածքից գողանալ երկաթյա ամրաններ, ինչը նկատելով՝ պարեկները միջամտել ու
Իմանալով, որ կնոջ եղբայրն իր հասցեին վիրավորական արտահայտություններ է հնչեցրել, որսորդական հրացանով սպանել է կնոջ ծնողներին․ ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի 45-ամյա բնակչի կողմից իր կնոջ ծնողների սպանության դեպքի բոլոր հանգամանքները: Նախաքննությունն ավարտվել է: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 45-ամյա հիշյալ տղամարդը, իմանալով, որ կնոջ եղբայրը՝ նույն գյուղի 41-ամյա բնակիչը, իր հասցեին վիրավորական արտահայտություններ
Ռեսուրս կենտրոնները նպաստելու են համընդհանուր ներառականության արդյունավետությանը․ Արթիկում բացվել է մանկավարժահոգեբանական աջակցության վերանորոգված կենտրոնը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է Շիրակի մարզի Արթիկի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության վերանորոգված կենտրոնի բացման արարողությանը: Կենտրոնը վերանորոգվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության համագործակցությամբ՝ «Ներառական կրթության համակարգի հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակում: Միջոցառմանը ներկա են եղել Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը, ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի առաքելության տնօրենի
Օրինագծի ընդունմամբ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի լիազորություններն ավելի հստակ կարգավորում կստանան
Օրինագծի ընդունմամբ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի օրենսդրորեն ամրագրված լիազորություններն ավելի հստակ կարգավորում կստանան, կբարելավվի Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանության որակը եւ ներկայացուցչի գործունեության արդյունավետությունը: Կառավարության հեղինակած «Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` ապրիլի 5-ի նիստում: ՄԻԵԴ-ում միջազգային իրավական հարցերով
Թեհրան-Բաքու սրված լարվածություն
Հայաստանի հետ սահմանի փոփոխության վտանգը, Իսրայել-Ադրբեջան խորացող հարաբերությունները Իրանում իրական սպառնալիք են համարում Թեհրանը թույլ չի տա փոփոխություններ Հայաստանի հետ սահմանին, շարունակաբար վստահեցնում են Իրանից, Ադրբեջանից` հակադարձում են` իրանական կողմը մշտապես աջակցել է Հայաստանին, այդ թվում՝ պատերազմից առաջ։ Վերջին օրերին Իրան-Ադրբեջան դիվանագիտական փոխհրաձգությունները գագաթնակետին են հասել: Անցյալ շաբաթ Իսլամական Հանրապետության ցամաքային զորքերի հրամանատար Քիումարս Հեյդարին
Խստիվ դատապարտում ենք գործող իշխանությունների կողմից բռնարարքների ու բռնության գործադրմամբ սպառնալիքների այս շղթան․ «Համախմբում»
Վերջին օրերին ՀՀ գործող իշխանությունների որոշ ներկայացուցիչների կողմից դրսևորվում է գռեհիկ, փաստացի խուլիգանական և առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող վարքագիծ, ինչը որևէ կերպ դեռ չի արժանացել իրավապահ մարմինների համարժեք արձագանքին։ Մասնավորապես, համաձայն քաղաքացի Կարեն Մկրտչյանի հաղորդման՝ ապրիլի 2-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանրային վայրում թքել է իր դեմքին․ հանգամանք, որը չի հերքվել Ալեն Սիմոնյանի կողմից՝


















































