Օրվա լրահոսը

ԻՔՄ-ն հանցագործության հաղորդում է ներկայացրել՝ Ալեն Սիմոնյանի կողմից քաղաքացու դեմքին թքելու մասին չհերքված լուրի և այդ քաղաքացուն բերման ենթարկելու դեպքի մասով

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը «Իրազեկ քաղաքացիների միավորումը» գլխավոր դատախազին հանցագործության հաղորդում է ներկայացրել՝ կապված Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից քաղաքացու դեմքին թքելու մասին չհերքված լուրի և ոստիկանության կողմից այդ քաղաքացուն առերևույթ ապօրինի բերման ենթարկելու դեպքի մասով: Մասնավորապես, քաղաքացու դեմքին ենթադրաբար (չհերքված) թքելու մասով խնդրել ենք քրեական վարույթ նախաձեռնել

Ադրբեջանական «էկոակտիվիստները» արգելափակել են Հայաստանից Արցախ տեղափոխվող Արցախի 27 քաղաքացիական անձանց անցումը. դեպքը հավելյալ անգամ ապացուցում է ադրբեջանական ղեկավարության կեղծ պնդումների էությունը. Արցախի ՄԻՊ

Մի քանի ամիս ընտանիքներից բաժանված թվով 27 քաղաքացիական անձինք՝ այդ թվում տարեցներ, երեխաներ և հաշմանդամություն ունեցող անձինք ռուսական կողմի հետ ձեռք բերված համաձայնությամբ և ռուսական խաղաղապահների ուղեկցությամբ ապրիլի 4-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության Գորիս քաղաքից ուղևորվել են դեպի Ստեփանակերտ։ Չնայած վերադարձի վերաբերյալ նախնական ձեռք բերված պայմանավորվածության՝ Շուշիի հատվածում՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղու արգելափակված մասում, «էկոակտիվիստ» ձևացող

Թվային ապագան պետք է իրականություն դառնա հենց քաղաքացիների ու մասնավոր հատվածի էական դերակատարմամբ և պետությունը ջանքեր է գործադրելու բաց և հասանելի տվյալների քաղաքականություն ներդնելու գործում. Մհեր Գրիգորյան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկա է գտնվել «Բացահայտելով թվային ապագան» խորագրով Doing Digital ֆորումի բացման արարողությանը և հանդես է եկել ողջույնի խոսքով, որում մասնավորապես նշել է. «Հարգելի գործընկերներ, հարգելի հյուրեր, տիկնայք և պարոնայք, Ուրախ եմ տեսնել «Doing Digital» միազգային ֆորումի անցկացումը Հայաստանում նման հագեցած օրակարգով, թվային ու տեխնոլոգիական ոլորտը ներկայացնող ականավոր հյուրերի ու խոսնակների մասնակցությամբ։ Վերջին

Հակոբ Արշակյանը ԱԺ նախագահի հուշամեդալներ է հանձնել մեքսիկացի պատգամավորներին` Մեքսիկայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն օժանդակելու համար

«Մենք դարձյալ Մեքսիկայի մեր բարեկամների օգնության կարիքն ունենք, որ ճնշում գործադրեն Ադրբեջանի հանցագործ ռեժիմի վրա, որ վերադառնա Արցախի կարգավիճակի շուրջ քաղաքական բանակցություններին եւ հրաժարվի իր ցեղասպան մտադրություններից»

Դոպինգ չեմ արել, գլխիս սարքում են․ Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն. Ա1+

Ա1+. «Ես դոպինգ չեմ արել, գլխիս սարքում են»․ Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն Հենրիկ Սահակյանը նշում է, որ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայում չեն ցանկանում, որ ինքը հաջողությունների հասնի և պարբերաբար իր առջև արհեստական խոչընդոտներ են ստեղծում։ 2021թ․ մարզիկը դարձել է Հայաստանի երիտասարդների բռնցքամարտի չեմպիոն, ապա Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն․ «Հայաստանից հետո գնացինք Բուլղարիա մրցումների, Բուլղարիայից հետ գալուց հավաքականի մարզիչն

Ըստ նախագծի՝ ՄԻԵԴ խորհրդատվական կարծիք ստանալու առաջարկությամբ կարող է դիմել յուրաքանչյուր դատավոր, ինչի վերաբերյալ Վճռաբեկ դատարանը պետք է կայացնի որոշում

Կսահմանվի ՄԻԵԴ-ի խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմումի ներկայացման ներպետական կառուցակարգը

Սոցիալական ծրագրերը չպետք է պարտադրված լինեն Լիճքի հանքի շահագործմամբ․ Արմեն Հայրապետյան

Մեղրեցիները ձախողեցին Լիճքի հանքի շահագործման առաջին հանրային լսումը

Դեսպան Ռիխտերի հետ հանդիպմանը ՀՀ փոխվարչապետն ընդգծել է Գերմանական զարգացման բանկի աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի կարեւորությունը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին։ Հանդիպմանը մասնակցել են նաեւ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Մադլեն Ռաուշենբերգերը եւ Գերմանական զարգացման բանկի (KfW) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Չատինյանը։ Փոխվարչապետ Խաչատրյանը բարձր է գնահատել երկկողմ հարաբերությունների ներկայիս դինամիկան՝ վստահություն հայտնելով համագործակցության շարունակական ընդլայնման վերաբերյալ,

«Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ» ցուցանիշով չի համապատասխանել սահմանված նորմերին. կարագի արտադրությունը կասեցվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Ոսկե սեր» ՍՊԸ-ում և պարզել, որ խախտվել են «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջները: Լաբորատոր փորձաքննության արդյունքում՝ կարագ սերուցքային «Սիրողական» արտադրատեսակի նմուշն աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ) ցուցանիշով չի համապատասխանել սահմանված նորմերին: Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ` կասեցվել է «Ոսկե

ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը չունի տեղեկատվություն՝ ՀՀ ներկրված տեխնիկական աղի օգտագործման վերաբերյալ

Ահազանգեր կան, որ արդյունաբերական աղն իրացվում է իբրեւ կերակրի աղ

Խանութների ցուցատախտակներից հափշտակել են բջջային հեռախոսներ

Քաղաքացու դրամապանակը և բջջային հեռախոսը վերադարձնելու համար 20.000 դրամ է պահանջել

«Քննիչի որոշումը խմբագրելիս Աննա Վարդապետյանն իրավական սկզբունք խախտո՞ւմ էր»․ Անահիտ Մանասյանի տեսակետը

Դատական ակտով հարցի պատասխանը, ենթադրում եմ, տրված է,-ասում է ՄԻՊ թեկնածուն

Այցելել եմ «Կիլիկիա» մարզադպրոց, նմանատիպ վերանորոգված, նման հնարավորություններով դահլիճ Հայաստանում չունենք. Արայիկ Հարությունյան

«Մարզադահլիճը ծանրամարտի առաջնությունից հետո ծառայելու է որպես բադմինտոնի, թենիսի մարզադահլիճ և, ըստ էության, վերանորոգումից հետո հանձնվելու է Երևանի քաղաքապետարանին»

Վաչե Տերտերյան․ Ունենք համատիրություններ, որոնց բնակիչների մի մասը նույնիսկ տեղյակ չէ կամ պատկերացում էլ չունի համատիրության աշխատանքներից

ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանն ԱԺ-ում ասաց, որ պետությունը որոշ ծրագրեր ունի համատիրություններն ուժեղացնելու համար, օրինակ՝ պետության աջակցությամբ շենքերում որոշակի աշխատանքներ իրականացվեն, ապա դրանց շահագործումը թողնել բնակիչներին

«Կարևոր է նաև կենսաթոշակային ապահովության ոլորտում միջպետական համաձայնագրի ստորագրումը». Նարեկ Մկրտչյանն ընդունել է Վրաստանի դեսպանին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և զբաղվածության, երեխաների հիմնահարցերի, ինչպես նաև կենսաթոշակային ապահովության ոլորտներում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։ Երկուստեք ընդգծվել է Վրաստանի օկուպացված տարածքներից հարկադրաբար տեղահանված անձանց հարցերի, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարության հետ նախատեսվող

Ամերիաբանկում թվային փոխակերպումների ճանապարհը սկսվել է դեռևս 5-6 տարի առաջ. Արտյոմ Շամցյան` Ամերիաբանկի ինովացիաների և թվայնացման գծով տնօրեն

Ամերիաբանկն արդեն գտնվում է թվային փոխակերպումների ընթացքում, և սա մեզ համար հնարավորություն է, որպեսզի ներկայացնենք մեր փորձը և իրականացնենք մեր սոցիալական պատասխանատվությունը, հանրամատչելի դարձնենք թվային փոխակերպումը Հայաստանում:

Խաղաղապահներն իրենց ուժերի սահմաններում ամեն ինչ անում են անվտանգությունն ապահովելու համար. Սերգեյ Կոպիրկին

«Սպուտնիկ Արմենիա». Երեկ Գորիս–Ստեփանակերտ ճանապարհին մի խումբ ադրբեջանցի «ակտիվիստներ» փորձել են փակել Լեռնային Ղարաբաղի 27 բնակիչների անցումը, որոնք խաղաղապահների ուղեկցությամբ վերադառնում էին իրենց տներ։ Ադրբեջանցիների միջամտության հետևանքով չորս կնոջ ինքնազգացողությունը վատացել է, երեքը կորցրել են գիտակցությունը, ադրբեջանական շտապօգնության մեքենաներով նրանց տեղափոխել են Ստեփանակերտի հիվանդանոց։ ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն ասել է, որ դեպքի մանրամասներին չի տիրապետում,

«Հայկենսատեխնոլոգիա»-ում բացահայտվել են միացություններ, որոնք կարող են նպաստել նոր հակամանրէնային դեղերի ստեղծմանը

ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի գիտնականները բացահայտել են նոր միացություններ՝ ոչ սպիտակուցային ամինաթթուներ և սինթետիկ պեպտիդներ, որոնք օժտված են յուրահատուկ հակամանրէնային ակտիվությամբ և պրոտեազներ արգելակելու ունակությամբ: Դրանցից են ոչ սպիտակուցային ամինաթթու (2R,3S)-հիդրոքսիլեյցինն և սինթետիկ պեպտիդ N-ֆորմիլ-մեթիոնիլ-(2R,3S)-հիդրոքսիլեյցինը: Այս միացություններն ունակ են նաև արգելակելու սերինային պրոտեազներ՝ օրինակ տրիպսինը: Դիպեպտիդ N-t-BOC-գլիցիլ-(S)-2-ամինա-3-(4-((4-ֆտորֆենիլ)-էթինիլ)-ֆենիլ)-α-ալանինը (N-t-BOC-գլիցիլ-zm68) արգելակում է Closridium histolyticum պաթոգեն մանրէների

«Ավետիսը» Ժնեւում կներկայացնի Ջոյս դիԴոնատոյին եւ Դոմինգոյին

Շվեյցարաբնակ ճանաչված օպերային երգչուհի Վարդուհի Խաչատրյանը համագործակցում է աշխարհահռչակ երաժիշտների հետ

ԳՐԵԿՈ-ն կոռուպցիայի դեմ պայքարում ՀՀ կատարողականում առաջընթաց է գրանցել

Եվրոպայի խորհրդի կողմից պաշտոնապես հրապարակվել է ԵԽ Կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խմբի (ԳՐԵԿՈ)՝ ՀՀ դատավորների, դատախազների, պատգամավորների շրջանում կոռուպցիայի կանխարգելման գնահատման միջանկյալ զեկույցը։ Հայաստանի Հանրապետության կողմից իրականացված լայնածավալ հակակոռուպցիոն և դատաիրավական ոլորտի բարեփոխումների արդյունքում՝ ԳՐԵԿՈ-ն նախկին 7 հանձնարարականի փոխարեն ներկայումս արդեն 9 հանձնարարական համարում է լիարժեք կատարված իսկ մյուս 9 հանձնարարականները համարվում են մասամբ կատարված:

«Պատասխանը եղել է համարժեք»․ Արեն Մկրտչյանն արդարացնո՞ւմ է թիմակիցների եւ ԱԺ նախագահի պահվածքը

Հեղափոխության մասին հնչեցված բառամթերքը, վիրավորական գնահատականները ես խիստ անընդունելի եմ համարում

Գնդեվազում հիմնադրածս բալի 2 հա այգին` շուրջ 714 ծառ, բոլորը կտրած են. Թեհմինե Ենոքյան

Իմ նկատմամբ կատարվող հետապնդումները շարունակվում են

Որպեսզի Հայաստանը դառնա թվային փոխակերպման տարածաշրջանային կենտրոն, անհրաժեշտ է, որ պետության ղեկավարությունը նույնպես հասկանա դա. Քրիս Սքիներ

Երևանում մեկնարկել է առաջին Doing Digital Forum-ը` «Բացահայտելով թվային ապագան» խորագրով, որի հիմնադիրն ու կազմակերպիչը SPRING PR ընկերությունն է, համակազմակերպիչը՝ Ամերիաբանկը: Ֆորումի նպատակը Հայաստանում ու համաշխարհային մակարդակում թվայնացման գործընթացի շուրջ առկա միտումների ու լավագույն փորձի ուսումնասիրությունն է:

Աշտարակ-Ապարան ճանապարհին ավտովթարի հետևանքով կա զոհ

Ապրիլի 5-ին, ժամը 11:13-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կարբի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են մարդատար և բեռնատար ավտոմեքենաները: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 4-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան

«Հնուց եկած իներցիա». ԿԸՀ նախագահը՝ տեղամասերում կուտակումների մասին

Երեւանի քաղաքապետի եւ Երեւանում արտահերթ ընտրությունների մասին Վահագն Հովակիմյանը չխոսեց

«Ամեն պահի դա կարող է գործի դրվել»․ Թագուհի Թովմասյանը՝ Ալեն Սիմոնյանին պատասխանատվության կանչելու մասին

1,5 տարի առաջ Ալեն Սիմոնյանի պաշտոնավարման նպատակահարմարության առնչությամբ ընդդիմադիր խմբակցություններն օրինագիծ էին դրել շրջանառության մեջ

Հակակոռուպցիոն կոմիտեում կարգավարական վարույթների իրականացման առավել արդյունավետ իրավակարգավորումներ կսահմանվեն 

Հակակոռուպցիոն կոմիտեում կարգապահական վարույթների իրականացման առավել համապարփակ կարգավորումներ նախատեսելու նպատակով Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանն ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` ապրիլի 5-ի նիստում նշել է, որ գործող օրենքում սահմանված չէ կարգապահական վարույթների իրականացման հստակ կարգը, վարույթն իրականացնող մարմնի վերաբերյալ չկան կարգավորումներ, սահմանված չեն

Նկատել ենք՝ ԱԺ որոշ պատգամավորների անհարգալից վերաբերմունքի դրսեւորումներ լրագրողների նկատմամբ. Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ

5-րդ ալիքը մեր ուշադրությունն էր հրավիրել, խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչների պահվածքի վրա, որոնք լրագրողների հարցադրումներին արձագանքում են զայրույթով. Տիգրան Հակոբյան

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031