Օրվա լրահոսը
Եվրոպական հանձնաժողովի Միացյալ հետազոտական կենտրոնը բացում է իր լաբորատորիաների դռները գիտնականների և ձեռներեցների վերապատրաստման համար
Եվրոպական հանձնաժողովի Միացյալ հետազոտական կենտրոնը բացում է իր հետազոտական լաբորատորիաների ու հաստատությունների դռները գիտական և հետազոտական կազմակերպություններում, փոքր և միջին ձեռնարկություններում (ՓՄՁ) և ընդհանուր առմամբ պետական և մասնավոր հատվածում աշխատող մարդկանց վերապատրաստման և կարողությունների զարգացման համար: Միացյալ հետազոտական կենտրոնն իր ոչ միջուկային օբյեկտների դռները բացում է ԵՄ անդամ պետություններից և «Հորիզոն Եվրոպա» ծրագրին ասոցացված երկրներից,
Քննարկմանը մտածում են, թե սպառողին խաբելու համար ինչ «լազեյկա» տան. փորձագետ
Տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հարուցել է 30 վարույթ: Քննարկում՝ զեղչերի եւ ակցիաների մասին:
«Մեր հասարակությունը կարիք ունի կարդացող մարդկանց թվի ավելացման»․ Մանե Թանդիլյան
Այս փառատոնն իր համար գրքի տոն է եւ լրացուցիչ առիթ՝ հիշեցնելու գրքի դերի մասին
58 մլն դրամ հափշտակելու կասկածանքով ձերբակալվել են Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի նախկին տնօրենը և նրան օժանդակած անձինք
ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախաձեռնված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գ. Մ.-ն, զբաղեցնելով «Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը, 2019-2021թթ. ընթացքում վատնման եղանակով կատարել է իրեն վստահված շուրջ 58 մլն ՀՀ դրամի հափշտակություն և պաշտոնեական կեղծիք: Ըստ քրեական վարույթի նյութերի՝ 2019 թվականի
Յունիբանկը սկսել է համագործակցություն «Մատենա» միջազգային բիզնես դպրոցի հետ
Յունիբանկը և «Մատենա» միջազգային բիզնես դպրոցը դարձան գործընկերներ: Համագործակցության շրջանակներում Յունիբանկը տրամադրում է կրթաթոշակներ կրթության, գիտության, մշակույթի և առողջապահության ոլորտի մասնագետներին՝ «Թիմերի և մարդկանց առաջնորդում» և «Ռազմավարական պլանավորում և բիզնեսի զարգացում» ուսումնական ծրագրերին մասնակցելու համար: «Մատենա» բիզնես դպրոցի ծրագրերը նախատեսված են միջին և բարձր օղակների ղեկավարների համար, ովքեր ձգտում են բարձրացնել իրենց մասնագիտական և առաջնորդային
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Թուրքիայում է
Ermenihaber. Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն աջակցություն ցուցաբերելու համար այցելել է Թուրքիա։ Նա Թուրքիայի նախագահական նստավայրում հանդիպում է ունեցել Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Ավելի վաղ նա հանդիպել էր արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ, հայտնել իր ցավակցությունն ու զորակցությունը երկրաշարժի կապակցությամբ։ Ստոլտենբերգը նաև նշել էր, որ սա դաշինքի ստեղծումից ի վեր դրա անդամ
Եթե կա մեկը, որը խաթարում է հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին, ապա դա արեւմտյան երկրներն են. Զախարովա
Եթե կա մեկը, որը խաթարում է հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին, ապա դա արևմտյան երկրներն են՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՝ ի պատասխան Պետդեպի՝ Ռուսաստանի հասցեին նույնանման մեղադրանքի: Զախարովան նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պատմության աղբանոցն է ուղարկվել դեռ անցյալ տարվա փետրվարին, երբ ԱՄՆ
Պայքարել նշանակում է բոլոր ուղղություններով կատարել շատ մեծ, լուրջ, ամենօրյա աշխատանք. Ռուբեն Վարդանյան
Արցախի Հանրապետության պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանը փետրվարի 17-ին ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել՝ պետական մարմինների ղեկավար կազմի, շրջանների վարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ: Պետնախարարը ներկայացրել է պաշտոնավարման 100 օրվա ընթացքում կատարված և նախանշված աշխատանքները՝ նշելով, որ հանգամանքների բերումով այդ ժամանակահատվածից 67-ը եղել են շրջափակման օրերը: Նա ընդգծել է, որ աշխատանքն արվել է շրջափակման ընթացքում համախմբված ամբողջ
Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով 660 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման 68-րդ օր Համաձայն Արցախի կառավարության թիվ 32 տեղեկագրի՝ 16.02.2023թ. դրությամբ 3 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: 8 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 5-ը ծայրահեղ ծանր վիճակում է։ Արդեն 261 երեխա ծնվել է շրջափակման մեջ: Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 660 քաղաքացի
Իջևանի համայնքապետն ընդունել է Սիրիայից վերադարձած տավուշցի փրկարարներին
Սիրիայից վերադարձած տավուշցի փրկարարներին այսօր ընդունել է Իջևանի համայնքապետ Արթուր Ճաղարյանը
Հաղթանակի կամրջի մայթերը և երթևեկելի առաջին գոտիները փակ կլինեն փետրվարի 20-ից մինչ նոյեմբերի 20-ը
Հաղթանակի կամրջի բարեկարգման աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի փետրվարի 20-ից մինչ նոյեմբերի 20-ը կամրջի մայթերը և երթևեկելի առաջին գոտիները փակ են լինելու: Ըստ այդմ՝ 20.02.2023թ.-05.07.2023թ. կփակվի Իսակովի պողոտայից դեպի Արգիշտի փողոց ուղղության աջակողմյան հատվածը, իսկ 05.07.2023թ.-20.11.2023թ.՝ Իսակովի պողոտայից դեպի Արգիշտի փողոց ուղղության ձախակողմյան հատվածը: Հետիոտների անվտանգ տեղաշարժն ապահովելու համար առաջարկվում է օգտվել Իսակովի պողոտայի սկզբնամասում գոյություն
Հայ խորհրդարանականները Բյորն Բերգեի ուշադրությունը հրավիրել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ավելի քան 2 ամիս տևող շրջափակմանը
Ազգային ժողովի փոխնախագահ, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը, պատվիրակության անդամները փետրվարի 17-ին հանդիպել են Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Բյորն Բերգեի հետ: Ողջունելով հյուրին` Ռուբեն Ռուբինյանն արժեւորել է Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը եւ կառույցի աջակցությունը Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալն ընդգծել է
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Փետրվարի 17-ի ցերեկը, 18-20-ը, 22-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 19-ի երեկոյան, 21-ի և 22-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, 21-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, հովտային գոտիներում՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։ Քամին՝ հարավարևմտյան` 4-6 մ/վ, փետրվարի 17-22-ը սպասվում է քամու ուժգնացում` 17-22 մ/վ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի
ԵՄ-ն կոչ է արել Բաքվին ապահովելու միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը. Ջոզեպ Բորել
Եվրոպական հանձնաժողովի անունից Եվրամիության անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Ջոզեպ Բորելը պատասխանել է սոցիալիստների և դեմոկրատների քաղաքական խմբի Եվրախորհրդարանի պատգամավոր Դիմիտրիս Պապադակիսի գրավոր հարցմանը՝ կապված Լաչինի միջանցքի շրջափակման պատճառով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի հետ։ Բորելի պատասխանում ասվում է. «2022թ. դեկտեմբերի սկզբից ԵՄ-ն ուշադիր հետևում է Լաչինի միջանցքի երկայնքով և դրա շրջակայքում տեղի ունեցող
«Տիկին Վարդապետյան, դուք պատասխանատվություն զգո՞ւմ եք, թե՞ չէ». Նինա Կարապետյանց
Ովքե՞ր են խոչընդոտում ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների գործերի բացահայտմանը. իրավապաշտպանները անուններ են հրապարակում
Էթնիկ զտումների քաղաքականության ապացույցն է իրական հումանիտար ճգնաժամը, որն այսօր ստեղծում է Ադրբեջանը Արցախում՝ Լաչինի միջանցքի շրջափակմամբ. Ծովինար Համբարձումյան
Հռոմի Լա Սապիենցա համալսարանի գրականության և փիլիսոփայության ֆակուլտետի անտիկ գիտությունների բաժանմունքում մշտական հիմունքներով դասավանդվելու է հայոց լեզուն և մշակույթը
Ադրբեջանական կողմի պնդմամբ, վերադառնալու իրավունք ունեն ոչ միայն ՀՀ տարածքում ծնվածները, այլ նաև նրանց ժառանգները և պետական ծրագրի շրջանակներում սկսվել է ցուցակագրումը. Անժելա Էլիբեգովա
Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովայի ֆեյսբուքյան գրառումը Ադրբեջանցիների Հայաստանի տարածքում վերաբնակեցման պաշտոնական ծրագրի մեջ (որը, ի դեպ հրապարակվել ա մի քանի օր առաջ ու հասանելի ա բաց աղբյուրներում), նշվում ա, որ ադրբեջանցիների անվտանգությունը ՀՀ տարածքում պետք է ապահովեն իրենց համար վստահելի և բարեկամ երկրների ուժերը, համապատասխան մանդատ ստանալով։ Իրենց փորձագետները միտքը բացում են՝ դա պիտի
Շատ մարդիկ ունեն խնդիր, իրենց համարներով բացվում են հաշիվներ. միացրեք երկփուլային վավերացումը. Սամվել Մարտիրոսյան
Հատկապես սահմանամերձ բնակավայրերի եւ Արցախի բնակիչներ, միացրեք երկփուլային վավերացումը
Արցախյան ազատամարտի լեգենդար հրամանատար Ռեմիկ Մարդանյանը կդառնար 68 տարեկան
Տավուշի մարզի Գանձաքար գյուղում փետրվարի 16-ին կայացավ միջոցառում` նվիրված Արցախյան ազատամարտի լեգենդար հրամանատար, գնդապետ Ռեմիկ Մարդանյան ծննդյան օրվան
«Նիկոլ Փաշինյանի հռետորաբանության հետեւանքներն արդեն տեսել ենք, իսկ Արայիկ Հարությունյանի շտապողականությունը՝ զարմացնում է»
«Վարչապետի այն հայտարարությունը, թե իրենք ստանալու են մի փաստաթուղթ, որն ընդունելի կլինի նաեւ Ադրբեջանի համար, որը ցանկացած պահի պատրաստ կլինեն ստորագրել եւ որի պատասխանատվությունը պատրաստ են կրել, արդեն իսկ ոչ հուսադրող ընկալումներ է առաջացնում ինձ մոտ։ Մենք այս հռետորաբանության հետեւանքներն արդեն տեսել ենք»,- «Առավոտի» զրուցակիցն է «Համախմբում» շարժման խորհրդի անդամ, 7-րդ գումարման ՀՀ ԱԺ պատգամավոր Աննա Կոստանյանը։ –
«Մարգարայի կամրջի հետ կապված մի քանի փաստեր հասարակությունը պետք է իմանա»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
Հայկական կողմից չկա հիշատակում այն մասին, որ այն փակվել է 1993 թ.-ին Թուրքիայի կողմից՝ որպես ճնշման եւ բռնության գործիք ՀՀ-ի հանդեպ
Զուգահեռներ տանելով Կոսովոյի հետ՝ կիսվեցի Արցախի ժողովրդի ինքնորոշման հարցում Լատվիայից աջակցության ակնկալիքներիս մասին. Թագուհի Թովմասյան
Հայաստանում Լատվիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Ն.Գ. տկն. Էդիտե Մեդնեի և պատվո հյուպատոս Արմեն Ղասաբօղլյանի հետ հանդիպման ժամանակ բարձրացրի Արցախի ժողովրդի ինքնորոշման հարցը: 📌Բարեկամական խմբի շրջանակներում հանդիպմանը խոսեցի Հայաստանի և Արցախի նկատմամբ ագրեսոր Ադրբեջանի կողմից եկող վտանգների մասին: Նշեցի, որ Արցախը Լատվիայի, Հայաստանի և մյուս երկրների պես իրավական ճանապարհով անկախացավ Խորհրդային միությունից, սակայն Ադրբեջանը չի համակերպվում
«Սպառողի իրավունքի պաշտպանության հարց չկա, կա բանկային համակարգի շահը սպասարկելու հարց»
Փորձագետը՝ հիփոթեքային վարկերը միայն ՀՀ դրամով տրամադրելու օրինագծի մասին Այս պահի դրությամբ դրամային եւ արտարժութային վարկերի տոկոսային տարբերությունը բավականին մեծ է, եւ սեփական ռիսկը գնահատող շատ մասնագետներ գտնում են, որ անգամ տատանումների պարագայում արտարժույթի կտրուկ բարձրացումը բերելու է նրան, որ արտարժույթով վարկ վերցնելն ավելի ձեռնտու է լինելու, քան ոչ արտարժույթովը: ԱԺ առաջին ընթերցմամբ անցած «Արժութային
Ալեն Սիմոնյանն ընդունել է Լաչինի միջանցքի ճգնաժամին տեղում ծանոթանալու նպատակով մեր երկիր ժամանած ԵԽԽՎ համազեկուցողներին
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 17-ին ընդունել է ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենին եւ Բորիանա Աբերգին: Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է նրանց այցը, որի նպատակն է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետեւանքով ստեղծված իրավիճակին ծանոթանալը: Նա ընդգծել է համազեկուցողների կողմից նախատեսվող սահմանամերձ մարզեր այցելության եւ Հայաստանում հանգրվանած արցախցիների
Դատավորն ասել է՝ երկու տարի մանկատանը գտնված երեխային որդեգրելու մասին դիմումի անտեսում չի եղել
Դատավորը խնդրել էր իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը հետաձգել Հունվարի 30-ին Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալեքսեյ Սուքոյանի լիազորությունները: Որոշման որոշ մանրամասներ լույս են սփռում կարգապահական այս գործի վրա: Նախ՝ դատավորի անցած ճանապարհի մասին: Ա. Սուքոյանը 1996 թվականից մինչեւ 1999 թվականը եղել է Երեւան քաղաքի Շենգավիթ համայնքի դատախազի ավագ
ԵՄ առաքելության տեղակայումը կարող է խոչընդոտել հայ-ադրբեջանական կարգավորմանը. Գաֆարովա
Հայաստան ԵՄ պատվիրակություն ուղարկելը կարող է խանագարել Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի Միլի մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովան: «ԵՄ դիտորդական առաքելության քողի տակ Հայաստան՝ Ադրբեջանի սահման, արտաքին ուժեր ուղարկելը և դրա չարաշահումը կարող է ռիսկ դառնալ հարաբերությունների կարգավորման գործընթացի համար, և դրանից պետք է խուսափել: Իմ այդ դիրքորոշումը՝ կապված
«ՀՀ-Թուրքիա երկխոսության հետ Անիի կամրջի նորոգումն իրականում կապ չունի»․ Գեղամ Մանուկյանի փաստերը (տեսանյութ)
Դեռ 2019թ-ին է Թուրքիայում հայտարարվել այդ մասին։ Համացանցում հիմա էսքիզներ են տարածվում, մինչդեռ 2019թ․-ին դրանք արդեն իսկ հրապարակվել են թուրքական մամուլում
Որոնք են Հայաստանի Հանրապետության միջազգային ճանաչված սահմանները
Պարզվում է, այս հարցը արդեն վաղուց պատասխան ունի: Դեռ 1920 թ. դեկտեմբերի 10-ին Ազգերի լիգան սահմանել է, թե որ տարածքների վրա է տարածվում Հայաստանի Հանրապետության իրավասությունը։ Ներկայացվող փաստաթղթերը լույս են սփռում նույնիսկ հայ-ադրբեջանական սահմանի միջազգային ճանաչված հատվածի վրա։ Ուղղակի զարմանալի է, թե ինչու սույն որոշումները Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության մեջ չեն օգտագործվում, ընկած չեն մեր
Բուժառուներին ենթարկել է խոշտանգման. Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի տնօրենը ձերբակալվել է
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Գեղարքունիքի մարզային վարչության և Վարդենիսի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել, որ Վարդենիսի տուն-ինտերնատի տնօրենն իրականացրել է մի շարք ապօրինություններ: Մասնավորապես, հիվանդներից մեկը նրա խոզանոցում կատարում է մաքրման աշխատանքներ, նաև տնօրենի հանձնարարությամբ հիվանդները տնտեսական աշխատանքներ են կատարում տուն-ինտերնատի աշխատակիցների փոխարեն: Բացի այդ, ըստ տեղեկությունների՝ տնօրենը բուժվողներին
Ոչ մի կազմկոմիտե մինչև Փաշինյանի իշխանության գալը հայկական զբոսաշրջային կազմակերպություններին չէր արգելում ներկայացնել Լեռնային Ղարաբաղի զբոսաշրջային գրավչության մասին վկայող փաստեր. Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը Ահա այսպիսի նամակ է ստացել համաշխարհային խոշորագույն զբոսաշրջային ցուցահանդեսներից մեկի կազմկոմիտեից էկոնոմիկայի նախարարությունը։ Այդ ցուցահանդեսը պետք է տեղի ունենա Բեռլինում՝ այս տարի, մարտի 7-9: Նամակում, եթե «ալարում եք» կարդալ, ասեմ, որ պսևդո-քաղաքական հիմնավորումներով հայկական կողմին զգուշացնում են, որ հանկարծ «քաղաքական բնույթի» որևէ նյութ, գրքույկ, ցուցանմուշ տուրիստական ցուցահանդեսին չներկայացվի։ Նամակում


















































