Օրվա լրահոսը

Մեր տնտեսությունն ամեն օր հսկայական վնասներ է կրում. Ռուբեն Վարդանյան

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանն առցանց հանդիպում է ունեցել  շուրջ 40 բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որոնք շարունակվող շրջափակման պայմաններում աջակցություն են ցուցաբերում Արցախին: Հանդիպմանը մասնակցել են նաև պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանն ու ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմեն Մանգասարյանը: Պետնախարար Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ նրանց գործունեության և այս դժվարին իրավիճակում

Ֆոտոմեղադրանք

Լուսանկարում պատկերվածը Երեւանի Տիգրան Մեծ փողոցին հարող մայթն է: Այստեղով անցնող քաղաքացիները հաճախ կարողանում են շրջանցել, իսկ երբեմն, թե երեկո է լինում կամ մութ գիշեր, անցնելիս չեն նկատում ոտքը որտեղ դրեցին: 65-ամյա կինը վնասել է իր ուսը այս փողոցով անցնելիս, ընկնելու հետեւանքով: Հունվարի տասնութից մինչ օրս նա բժիշկների դռանն է: Միայն ռենտգենն է եղել անվճար,

Հանդիպում են ՏՏ ոլորտի ակտիվ գործատուները եւ ակտիվ աշխատանք որոնող մասնագետները

Կարիերայի հանգստյան օրեր նախաձեռնության շրջանակներում Մարիոթ հյուրանոցում կազմակերպվել է աշխատանքի տոնավաճառ: Այսօր մինչեւ ժամը 18:00-ն ՏՏ ոլորտի մասնագետները շփվում են հայաստանյան 25-ից ավելի ՏՏ խոշորագույն ընկերությունների հետ, որոնք առաջարկում են թափուր աշխատատեղեր: Aravot.am-ը զրուցեց նախաձեռնության կազմակերպիչներից Նարեկ Ասլիկյանի հետ: -Ի՞նչն է առիթ դարձել, որպեսզի ծնվի այս նախաձեռնությունը: -Անցած տարվանից սկսած մենք կազմակերպում ենք մեծ աշխատանքի

Ժամանակն է վերջ դնել «պատասխանատու եմ, բայց մեղավոր չեմ» արատավոր սկզբունքին

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված ինժեներասակրավորային վաշտի կացարանում տեղի ունեցած աննախադեպ ողբերգության դեպքով ՀՀ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ՀՀ քրեական օրի 532 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի, զինամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը): Դեպքի համառոտ նկարագիրը Հունվարի 19-ին, առավոտյան,

Հայաստանի ցանկացած նորմալ ներկայացուցիչ Մյունխենի անվտանգության համաժողովում ամենաքիչն այսքանը կհայտարարեր` ելնելով առկա պայթունավտանգ իրավիճակից. Արտակ Զաքարյան

ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը Անվտանգության մյունխենյան համաժողովի օրակարգերն ու պանելային քննարկումների մասնակիցների ցանկերը հրապարակվել էին նախապես: Երեկ ժամը 19:00-ի դրությամբ, «Հարավային Կովկասում անվտանգության ապահովումը» թեմայով պանելին Իլհամի ու Ղարիբաշվիլու կողքին Նիկոլը չկար: Այնինչ, ուշ երեկոյան նրա անունը հայտնվեց օրակարգում: Կարծում եմ՝ եվրոպացիները (ենթադրում եմ` Էմանուել Մակրոնը և Շառլ

«Ադրբեջանի դեսպանատներն անցնում են բոլոր փառատոներով ու առաջարկում հովանավորել»

Այդ պատճառով հայկական ֆիլմերը հաճախ հանվում են փառատոներից Հունվարի 27-ից մարտի 17-ը Իտալիայի հարավային Բարի, Մոնոպոլի եւ Պոլինյանո Ա Մարե քաղաքներում անց է կացվում Sudestival 23-րդ կինոփառատոնը, որի շրջանակում մեկնարկել է «Ոսկե ծիրան» Երեւանի միջազգային կինոփառատոնի միջազգային ծրագրերի շարքը՝ նվիրված Հայ կինոյի 100-ամյակին եւ «Ոսկե ծիրան»-ի 20-ամյակին: «Առավոտի» հետ զրույցում «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր նախագահ, Հայաստանի կինոգործիչների

Շալյապինի անվան փառատոնի «Գրան պրին»՝ կոնսերվատորիայի ուսանողին

Բացի մրցանակից՝ Աննա Խաչատրյանը ստացել է նաեւ Կոմպոզիտորների միության ամառային ծրագրերից մեկին մասնակցելու համերգային առաջարկ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանող, ակադեմիական երգեցողության ամբիոնի դոցենտ Լիաննա Վարդանյանի սան Աննա Խաչատրյանն արժանացել է Ֆ. Շալյապինի անվան երիտասարդ վոկալիստների 12-րդ միջազգային փառատոնի «մեներգեցողություն» անվանակարգի «Գրան պրի» մրցանակին։ Փառատոնը տեղի է ունեցել Մոսկվայում, փետրվարի 6-12-ը։

2022 թվականին Կենդանաբանական այգու բնակիչների թիվն ավելացել է ավելի քան 40 նոր կենդանատեսակով

2022 թվականին Երևանի Կենդանաբանական այգում բարեկարգման աշխատանքներն ընթացան մի քանի փուլով․ Տոմսային նոր էլեկտրոնային համակարգի ներդրում, Անվտանգության տեսահսկման համակարգերի տեղադրում, Նոր տեղեկատվական վահանակների տեղադրում, էներգախնայող լեդ լուսատուների տեղադրում, Տարածքի բարեկարգում և ճաղավանդակների նորոգում, Այգու բնակիչների թիվն ավելացավ ավելի քան 40 նոր կենդանատեսակով: ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

«Արամ Խաչատրյան» համերգասրահը 20 տարի անց նորոգվում է երրորդ անգամ

Օրերս Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ «Արամ Խաչատրյան» համերգասրահի տնօրեն Նորայր Նազարյանն ու Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Արթուր Ստեփանյանը (լուսանկարում) կնքել են համագործակցության հուշագիր։ Ընթացիկ տարին հոբելյանական է հիշյալ կառույցների համար. «Արամ Խաչատրյան» համերգասրահը 70-ամյա է, Ազգային արխիվը՝ 100։ «Առավոտի» հետ զրույցում Նորայր Նազարյանը նախ հիշեցրեց, որ ֆիլհարմոնիկ նվագախմբի 2023-24թթ. համերգաշրջանը նվիրված է մեծանուն կոմպոզիտոր

Բյորն Բերգե. Հայաստանի հետ համագործակցությունը Եվրոպայի խորհուրդը դրական է գնահատում

Անդրեասյանը եվրոպացի գործընկերներին իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդրի առնչությամբ:

Թուրքական մամուլը՝ Թուրքիա ՀՀ արտգործնախարարի այցի մասին

«Ամերիկայի ձայն». Թուրքական մամուլը այս օրերին զգալի չափով լուսաբանել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի այցը Թուրքիա և նրա համատեղ մամլո ասուլիսը Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ: Պետական «Anadolu Agency» գործակալությունը իր «Հայաստանը Թուրքիային «բարեկամության ձեռք» է մեկնում մահացու երկրաշարժերից հետո, ասել է Թուրքիայի արտգործնախարարը» վերնագրով հոդվածում անդրադառնում է Անկարայում Թուրքիայի ու Հայաստանի արտգործնախարարների համատեղ ասուլիսին՝

Մյունխենում կկայանա Փաշինյան-Ալիև-Բլինքեն հանդիպում

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում փետրվարի 18-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ԱՄՆ պետքարտուղարությունը: «Տեղական ժամանակով 13:35-ին քարտուղար Բլինքենը Գերմանիայի Մյունխեն քաղաքում կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ»,- նշված է պետքարտուղարի օրակարգում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը

Հայրենիքն է, որ հավերժ է՝ իր գոյամարտով հանդերձ․ Րաֆֆի Հովհաննիսյան

Երեսունևհինգ տարիներով չի սկսվում, չի էլ ավարտվում արևի տակ Հայաստանի և հայության արդար ու արժանի տեղի համար պատմական պայքարը։ Բայց այս երեսունևհինգը մեզ էր տրված՝ մեր սերնդի ժառանգած պատմական շրջանի ազգային պատասխանատվությունը վերասահմանելու, ճեղքելու, շրջելու և նորակերտելու։ Եվ մենք արեցինք ամենքս միասին՝ նաև ի հեճուկս մեզ, կոմիտեներով, ջոկատներով, անհատ հերոսներով, մտավորականներով, հոգևորականներով, զինվորականներով, ապաև հայոց

«Սիրաշահումներն» ավելի վտանգավոր են, քան սպառնալիքները. «Փաստ»

Կարելի է ասել, միակ պայմանավորվածությունը վերաբերում է համատեղ ջանքերով Անիի կամուրջի վերականգնմանը, բայց այս թեման Թուրքիայի համար նորություն չէ։

Ինչի՞ հաշվին. «Հրապարակ»

Իշխանական զանգվածն ու նրա արբանյակները ցնծում են` հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվում են: Այն, ինչ չկարողացավ անել ինտելեկտուալ, հարեւանների հետ բարիդրացիական հարաբերությունների ջատագով Լեւոն Տեր-Պետրոսյանը, այն, ինչ չկարողացավ անել կամային, Պուտինի հետ լավ հարաբերություններ ունեցող Ռոբերտ Քոչարյանը, այն, ինչ չկարողացավ անել կոմպրոմիսների եւ ֆուտբոլային դիվանագիտության նախաձեռնող Սերժ Սարգսյանը, արեց անփորձ Նիկոլ Փաշինյանը: Ահա` սահմանը բացվում է, կամուրջ

Անցել է 2 տարի, և հեղափոխությունը ոչ միայն չի բերել Արցախի ինքնորոշման միջազգային ճանաչում, այլև այն շրջափակված է. «Ժողովուրդ»

2020 թվականի մայիսի 22-ին՝ պատերազմից 4 ամիս առաջ, Նիկոլ Փաշինյանն Արցախի նախագահի երդմնակալության արարողությանը Շուշիում հայտարարում էր. «Թավշյա հեղափոխությունն անխուսափելիորեն պիտի՛ բերի Արցախի ինքնորոշման միջազգային ճանաչմանը»։ Արդեն անցել է երկու տարի, եւ հեղափոխությունը ոչ միայն չի բերել Արցախի ինքնորոշման միջազգային ճանաչում, այլ, սխալված չենք լինի, եթե ասենք, Արցախը մոռացության է մատնվել իշխանությունների կողմից եւ շրջափակված

«Խաղաղություն մուրալը երբեք որևէ օգուտ չի տվել». Հրանտ Միքայելյան. «Փաստ»

Փաշինյանն իրականում երբեք ոչնչի համար պատասխանատվություն չի կրել

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար․ խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։ Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի

Փաշինյանի «մյունխենյան 6 սկզբունքները»

Երեկ Մյունխենում բացվել է անվտանգության խնդիրներին նվիրված հերթական համաժողովը, որին մասնակցում է նաեւ Հայաստանի վարչապետը: Ընդհանրապես այդ կոնֆերանսն այսօր առավել հաճախ հիշատակվում է 2007 թվականին Պուտինի արտասանած ճառի համատեքստում, որում նա հավակնություն էր հայտնել վերադառնալու «գերտերությունների ակումբ», ինչը հանդիպեց Արեւմուտքի դիմադրությանը եւ, ի վերջո, հանգեցրեց արյունալի պատերազմի: Այս աշխարհում ամեն ինչ փոխկապակցված է, եւ, կարծում

Երկրաշարժ Իրանի Խոյ քաղաքից 3 կմ հարավ-արևելք

Փետրվարի 17-ին, տեղական ժամանակով ժամը՝ 23:33-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 19:33-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.52⁰ և արևելյան երկայնության 44.98⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան՝ Խոյ քաղաքից 3 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4․3 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ: Երկրաշարժը զգացվել է

Մյունխենի անվտանգության համաժողովն՝ առանց Ռուսաստանի և Իրանի իշխանավորների

Մյունխենի անվտանգության ամենամյա համաժողովն այս տարի ընթանում է առանց Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) և Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) պետական հյուրերի մասնակցության։ Համաժողովի նախագահ Քրիստոֆ Հոյսգենը  (Christoph Heusgen) պաշտպանելով իր կազմակերպության որոշումը, լրագրողներին հայտնել է, որ այս համաժողովն ունի հատուկ սկզբունքներ․ Ռուսաստանի ու Իրանի պետական պատվիրակությունները չեն հրավիրվել Ուկրաինայի պատերազմի ու նաև Իրանի ներքին զարգացումների պատճառով։ Մյունխենի

Իսրայելական Check Point Research-ը բացահայտել է ադրբեջանական կիբերհարձակումը հայաստանյան թիրախների դեմ

«Ա1+». Կիբերանվտանգության ոլորտում միջազգային հեղինակություն վայելող Check Point Research-ը բացահայտել է հայաստանյան թիրախների դեմ ադրբեջանական կիբերհարձակումը՝ մանրամասներ հրապարակելով ամիսներ տևած աշխատանքի արդյունքում։ Այս անգամ հարևան երկրից թիրախավորել էին հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինին և ԱրցախԲանկին։ Բլոգերն Արցախ այցելելու համար 2016թ․-ին ձերբակալվեց Բելառուսում, և Բաքվի պահանջով արտահանձնվեց Ադրբեջան։ Ինն ամիս ադրբեջանական բանտում մնալուց հետո, Լապշինն ազատ արձակվեց,

Ալիևը Մյունխենում Շառլ Միշելի հետ քննարկել է հայ-ադրբեջանական կարգավորման հարցը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ Մյունխենում քննարկել է հայ-ադրբեջանական կարգավորման հարցը: Այս մասին ասվում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ: Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը, խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները և Բրյուսելյան խաղաղության գործընթացը: Մասնավորապես, Ալիևն ասել է, որ ինքը սատարում է

Նիկոլ Փաշինյանը և Ուրսուլա Ֆոն դեր Լայենը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը վերաբերող տարբեր հարցեր: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ԵՄ-ն Հայաստանում իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումների հիմնական գործընկերն է և շնորհակալություն է հայտնել այդ ուղղությամբ ցուցաբերվող օժանդակության համար: Ուրսուլա Ֆոն դեր Լայենը

Չավուշօղլուն հայերենով շնորհակալություն է հայտնել (Տեսանյութ)

Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն Թվիթերի իր էջում տեսահոլովակ է հրապարակել, որում շնորհակալություն է հայտնել աշխարհի տարբեր երկրների փրկարարական խմբերին` իրենց իսկ լեզուներով, այդ թվում եւ հայերենով է շնորհակալություն հայտնել հայ փրկարարներին։

Ինչպե՞ս կարող ենք հավատալ, որ Կովկասի մարտահրավերները կարող են հաղթահարվել նեոգաղութատիրական ՌԴ-ի կողմից… Դա ասում եմ իմ ընկերոջ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ, ում կողքին կշարունակենք լինել․ Մակրոն

ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մյունխենի անվտանգության համաժողովում ունեցած իր ելույթում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ շարունակելու է լինել Հայաստանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողքին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Մակրոնի ելույթի հիմնական մասը վերաբերվել է ռուս-ուկրաինական հակամարտությանը, սակայն Ֆրանսիայի նախագանը նաև անդրադարձել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակին։ «Մի քանի օրից Ուկրաինայի նկատմամբ ռուսական ապօրինի ագրեսիայի տարելիցն է,

Շուտով կսկսվեն ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքները Դիլիջանի այն ճանապարհահատվածներում, որտեղ կա ազնվացեղ եղջերուին հանդիպելու վտանգ. WWF-Հայաստան

Ի պատասխան փետրվարի 16-ին համացանցում հայտնված տեսանյութերի և լուսանկարների, որտեղ երևում է կովկասյան ազնվացեղ եղջերուների զբոսանքը Դիլիջան քաղաքից դեպի թունել տանող ճանապարհին՝ WWF-Հայաստանը տեղեկացնում է, որ առաջիկայում կսկսվեն ազնվացեղ եղջերուի մասին նախազգուշացնող ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքները համապատասխան ճանապարհահատվածներում։ Դեպքի հետ կապված` WWF-Հայաստանն այսօր Դիլիջանի համայնքապետարանի և «Դիլիջան» ազգային պարկի հետ նախաձեռնել է քննարկում։ Վերջինիս արդյունքում

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031