Օրվա լրահոսը
«Մեր պետականության, անկախության, անվտանգության գլխավոր երաշխիքն ու հենարանը Հայոց Բանակն է»․ Սուրբ Պատարագ Բանակի օրվա առիթով
Հունվարի 29-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Սուրբ Գայանե վանքում մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդ Հոգեշնորհ Տ. Մովսես վարդապետ Սարգսյանը: Սրբազան արարողությանը ներկա էին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը, ՀՀ ԶՈւ բարձրագույն սպայական կազմի ներկայացուցիչներ, ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի
Ջրի մաքրման կայանների ջրընդունիչներն ու այնտեղից սկիզբ առնող ջրագծերը շարունակաբար սառցակալում են. պարզաբանում
Հայաստանի որոշ բնակավայրեր՝ Վանաձոր, Դիլիջան, Բերդ, Կապան, Մեղրի և այլ քաղաքներ, լիովին կամ մասնակի ջուր են ստանում մակերևութային աղբյուրներից՝ հիմնականում լեռնային գետակներից, որոնք ներկայում տեղումների խիստ անբավարարության պատճառով սակավաջուր են դարձել: Դրան էլ ավելացել է շատ ցածր ջերմաստիճանային ֆոնը սարերում, հատկապես գիշերային ժամերին, ինչի հետևանքով սակավաջուր դարձած գետերը, դրանց վրա կառուցված Ջրի մաքրման կայանների /ՋՄԿ/
«Իրավիճակը լարվելու է․ Հայաստանի համար լուրջ փորձության շրջան է սկսվելու»․ ցույց Գյումրու ռազմաբազայի մոտ
Ազգային-ժողովրդավարական բևեռի ներկայացուցիչներն այսօր կրկին ցույց անցկացրեցին Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի մոտ: Նրանք ելույթներ ունեցան «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում՝ չմոտենալով ռազմաբազային։ 102-րդ ռազմաբազայի դիմաց մեծ թվով ոստիկանական մեքենաներ էին շարված, թեև ռազմաբազայի մուտքը հսկող ոստիկանների քանակը քիչ էր։ Ցուցարարներից շատերը մայրաքաղաքից Գյումրի եկան մեծ ավտոբուսներով։ Նրանց պահանջը Բերձորի միջանցքի ապաշրջափակումն է, ռուս խաղաղապահ ուժերի
Եգիպտոսի նախագահ. «Եթե դուք ընդունում եք մեր միջնորդությունը և կցանկանաք, որ մենք միջնորդենք կամ նման դեր ստանձնենք, ապա մենք պատրաստ ենք»
Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահներ Վահագն Խաչատուրյանի և Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի առանձնազրույցը, որին հաջորդել է երկու երկրների պատվիրակությունների հանդիպումն ընդլայնված կազմով: Նախագահ Խաչատուրյանը ողջունել է Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Հայաստանի Հանրապետություն և նշել, որ այն պատմական է։ Նախագահի խոսքով՝ երկու երկրների ժողովուրդների բարեկամությունը
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Հունվարի 28-ի ցերեկը, 29-31-ը, փետրվարի 1-2-ը առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ, դադարներով սպասվում է ձյուն և մառախուղ։ Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, հունվարի 28-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 29-30-ի գիշերը կբարձրանա 8-10 աստիճանով, ցերեկը՝ 4-6 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Հունվարի 28-ի ցերեկը, 29-31-ը, փետրվարի 1-2-ը ժամանակ առ ժամանակ
Նոյեմբերյան համայնքի ղեկավարը մի շարք անձանց ուղեկցությամբ այցելել է դիրքապահներին
Նոյեմբերյան համայնքի ֆեյսբուքյան պաշտոնական էջից տեղեկանում ենք Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը, Նոյեմբերյան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Մհեր Աղամյանը, Քահանա Տեր Հրայր Բեջանյանը, մշտապես ԵԿՄ Տավուշի ջոկատին սատարող Գեղամ Ջանվելյանը, ուղեկցությամբ վարչական ղեկավարների, սրտացավ հայրենակիցների և գործընկերների, Բանակի օրը ԵԿՄ Տավուշի մարզային կառույցի ղեկավար Յուրա Հարությունյանի հրամանատարությամբ գլխավորած դիրքապահներին այցով ու սահմանապահներն կարևորելով նշանավորեցին։ ԵԿՄ
Հրդեհի ահազանգ Արցախի պողոտայի ավտոպահեստամասերի շուկայի պահեստում
Հունվարի 29-ին, ժամը 13:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ ծուխ է նկատվում Երևանի Արցախի պողոտայի թիվ 42 հասցեի մոտակայքում՝ ավտոպահեստամասերի շուկայի պահեստում: Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային
Նժդեհ Գարագավորյանը Հայաստանի համար անցանկալի անձ է համարվել. հայտարարություն
ՀՀ հանցավոր իշխանությունների հակադաշնակցական պայքարը շարունակում է թիրախավորել ՀՅԴ երիտասարդությանը: Առանց որևէ պատճառաբանության` այս անգամ Հայաստանի համար անցանկալի անձ է համարվել Ֆրանսիայի «ՀՅԴ Նոր Սերունդ» երիտասարդական միության Կենտրոնական վարչության ատենապետ ընկեր Նժդեհ Գարագավորյանը: Այս գործելաոճը ևս մեկ անգամ փաստում է ՀՀ ներկա իշխանությունների հակահայ դիրքավորումը, որը ջանում է բոլոր հնարավոր միջոցներով և մակարդակներով կասեցնել և
Տեղի է ունեցել Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի դիմավորման պաշտոնական արարողությունը
Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի դիմավորման պաշտոնական արարողությունը: Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը ողջունել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին: Զինվորական նվագախմբի կատարմամբ հնչել են Հայաստանի և Եգիպտոսի պետական օրհներգերը։ Այնուհետև, նախագահները միմյանց են ներկայացրել երկու երկրների պաշտոնական պատվիրակություններին: ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ
Հայաստանի և Եգիպտոսի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել առևտրատնտեսական, բարձր տեխնոլոգիաների և զբոսաշրջության ոլորտներում առկա փոխգործակցությունն առավել խորացնելու հեռանկարների շուրջ
Հունվարի 29-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Եգիպտոսի ԱԳ նախարար Սամեհ Շուքրիին, որը Հայաստանում է գտնվում Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի պատվիրակության կազմում: Արարատ Միրզոյանը կարևորել է երկկողմ հարաբերությունների պատմության ընթացքում Եգիպտոսի ղեկավարի կողմից առաջին պաշտոնական այցի իրականացումը Հայաստան։ Երկուստեք նշվել է, որ բարձրաստիճան փոխայցելությունները նոր լիցք են հաղորդում հայ-եգիպտական համագործակցության զարգացմանը։ Հայաստանի
Վեց հիվանդներ Արցախից Հայաստան են տեղափոխվել
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից վեց հիվանդներ՝ «Հանգուցավոր էրիթեմա, պսևդոմոնասային վարակ, միջփորոքային միջնապատի դեֆեկտ», «Միզաքարային հիվանդություն, ձախակողմյան հիդրոնեֆրոզ»,«Միզաքարային հիվանդություն, վիճակ ձախ միզածորանի ստենտավորումից և լիթոտրիպսիայից հետո, ձախ միզածորանի բազմաթիվ քարեր, քրոնիկական պիելոնեֆրիտ, աջ երիկամի քար», «Թոքերի սարկոիդոզ», «Առաջնային միջնորմի դիֆուզ խոշոր B- բջջային լիմֆոմա՝
Հայաստանի իշխանությունները պարտավոր են վերաիմաստավորել Լաչինի միջանցքի ֆունկցիոնալ նշանակությունը և սեփական դիրքորոշումը
Այն, որ Լաչինի միջանցքի ավելի քան մեկ ու կես ամիս տևող շրջափակումը չի հանգեցրել այն արդյունքին, որը հետապնդում է Ադրբեջանը՝ իրողություն է: Արցախի ժողովրդին հայրենազրկելու և ցեղասպանության ենթարկելու ադրբեջանական քաղաքականությունը տապալվում է: Արցախը չի կոտրվել և ժամանակը արդեն աշխատում է Արցախի Հանրապետության հերոս ժողովրդի օգտին: Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանի ջանքերի շնորհիվ Արցախում ստեղծված իրավիճակի
Իրանական պաշտպանական համակարգն ակնկալել է նման հարձակում և պատրաստ է եղել դրան․ Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանի տելեգրամյան գրառումը Որպեսզի հասկանալի լինի Իրանի վրա մի քանի ԱԹՍ-ով գիշերային հարձակման ազդեցությունն այս երկրի ներսում տրամադրությունների վրա, պետք է դուրս գալ հայկական ընկալումների մասշտաբներից և կարծրատիպերից։ Խոսքը գնում է մոտ 87 միլիոն բնակչությամբ, Ֆրանսիայից մոտ երեք անգամ մեծ և հազարավոր պաշտպանական ու ռազմաարդյունաբերական օբյեկտներ ունեցող պետությունում կենսական կարևորություն չունեցող մեկ-երկու օբյեկտի
Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը վերականգնվել է
Այսօր առավոտյան՝ ժամը 10.00-ից վերականգնվել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը, որը երեկ խափանվել էր ադրբեջանական կողմի միջամտությամբ: Շրջաններում արդեն վերսկսվել է գազամատակարարումը, որից հետո այն կվերականգնվի նաև Ստեփանակերտ քաղաքում: ԱՀ տեղեկատվական շտաբ
Ինքս շատ լավ հասկանում եմ, որ դատավոր լինելով ես իրավունք չունեմ փաստաբանական գործունեությամբ զբաղվել. Սեդա Սաֆարյանի պարզաբանումը. Iravaban.net
Iravaban.net– Փաստաբան Արսեն Բաբայանը փաստաթղթի լուսանկար է հրապարակել՝ անդրադառնալով 168․am-ի հրապարակմանը, ու նշել, որ Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանը շարունակում է փաստաբանական գործունեությունը։ Ստացվում է, որ արդեն իսկ ստանձնած լինելով ՍԴ դատավորի բարձր պաշտոնը՝ Սեդա Սաֆարյանը իր անվամբ ու ստորագրությամբ, որպես դիմողների ներկայացուցիչ՝ վերաքննիչ բողոք էր ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան։ Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանը
Գիշերը հարվածային անօդաչուներով գրոհ է եղել հարևան Իրանի վրա
Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանի տելեգրամյան գրառումը Գիշերը հարվածային անօդաչուներով գրոհ է եղել հարևան Իրանի վրա. փորձ է կատարվել խոցել մի քանի կարևորագույն ռազմական օբյեկտներ մի շարք քաղաքներում (այդ թվում Թավրիզ, Սպահան), այդ թվում՝ Իրանի պաշտպանության նախարարության օբյեկտներից մեկը։ Իրանը պաշտոնապես հաստատել է հարձակման փորձը և նշել, որ անօդաչուները խոցվել են հակաօդային համակարգի կողմից և զոհեր
Ավտոճանապարհները Հայաստանում
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Արագածոտնի, Շիրակի մարզի Մարալիկ-Լանջիկ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը
Արգանդի պարանոցի քաղցկեղը կարելի է կանխել` պարբերաբար այցելելով բուժզննումների
Արգանդի վզիկի քաղցկեղը կանանց մոտ հաճախակի հանդիպող չարորակ նորագոյացություններից է: 2021 թվականի տվյալներով` այն երկրորդ տեղում է կանանց մոտ իր տարածվածությամբ: Նախորդ տարի ՀՀ-ում առաջին անգամ հայտնաբերված չարորակ նորագոյացության 7640 դեպքից 251-ը եղել է արգանդի պարանոցի քաղցկեղ: Առաջացման պատճառներից ամենահաճախակին մարդու պապիլոմավիրուսի քաղցկեղածին տարատեսակներն են: Ռիսկի գործոններից են` • Իմունային համակարգի անբավարարություն, • հերպես, •
Երկրաշարժ է գրանցվել Իրանում. զգացվել է նաև Հայաստանում
Հունվարի 28-ին, տեղական ժամանակով ժամը՝ 22:14-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 18:14-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.33⁰ և արևելյան երկայնության 45.24⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան՝ Խոյ քաղաքից 34 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.9 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 8 բալ: Երկրաշարժը զգացվել է
Ահա և ձեզ միջազգային հանրություն
Հայերով ո՛չ ոք չի հետաքրքրւում, շօշափելի օգնութիւն հասցնելու մտքով: Դրա հակառակը, կայ դաւադրական վերաբերմունք: Մենակ ենք եւ պէտք է ապավինենք միա՛յն մեր ուժերին՝ թէ՛ ճակատը պաշտպանելու եւ թէ երկրի ներսը կարգ հաստատելու համար։ Արամ Մանուկյան 1918թ․ մայիս Շուրջ 50 օր Ադրբեջանը շրջափակման մեջ է պահում Արցախը։ Եվ այս օրերի ընթացքում էլ չմնաց որևէ հեղինակավոր պետություն՝
«Որեւէ իշխանություն չի ուզել Սփյուռքն իրապես բարձր մակարդակի վրա ներառել, քանի որ չեն ուզել, որ իրենց գործին խառնվեն»
Կարող են մի քանի մարդիկ վիրավորվել, բայց անկեղծորեն պետք է ասեմ, որ անկախությունից ի վեր՝ 30 տարվա ընթացքում թեեւ շատ ճիգեր են եղել (մեծ մասը՝ ձեւական) Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի կառավարությունը որեւէ ժամանակ Սփյուռքը ներգրավելը լուրջ չեն ընդունել։
Սպորտային մարմնամարզության 2027 թվականի Եվրոպայի առաջնությունը կանցկացվի Երեւանում
Մարմնամարզության Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, միջազգային կարգի մրցավար Հակոբ Սերոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել այն մասին, որ Մարմնամարզության եվրոպական միության որոշմամբ սպորտային մարմնամարզության 2027 թվականի Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց առաջնությունը անցկացվելու է Երեւանում։ Նա շնորհակալություն է հայտնել այդ որոշումը կայացնելու գործում ներդրում ունեցողներին եւ վստահություն հայտնել, որ Հին աշխարհամասի երեւանյան առաջնությունը բոլորի
Կոչ ենք անում տուրք չտալ վճարումներից ազատվելու վերաբերյալ շրջանառվող լուրերին
Բնակչությանը կոչ ենք անում բարեխղճորեն կատարել դեկտեմբեր ամսվա կոմունալ վճարումները և տուրք չտալ վճարումներից ազատվելու վերաբերյալ շրջանառվող լուրերին: Սպառված էլեկտրաէներգիայի, գազի, ջրի, կապի ծառայությունների դիմաց վճարումների իրականացումն առաջին հերթին կարևոր է այս իրավիճակում ենթակառուցվածքների և, մասնավորապես, էներգետիկ համակարգի կայունության պահպանման տեսանկյունից: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ հունվար ամսվա համար մշակվում են աջակցություն ծրագրեր, որոնք ուղղված են
Բախվել են 7 ավտոմեքենաներ
Հունվարի 28-ին, ժամը 19:06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Շահումյան գյուղից Խոր-Վիրապ տանող ավտոճանապարհին՝ կամրջի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների բախվել է 7 ավտոմեքենա։ ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն
Մահացել է Շիրակի մարզի նախկին ազդեցիկ պաշտոնյաներից մեկը
74 տարեկան հասակում այսօր կյանքից հեռացել է Շիրակի Նախկին փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանը։ Նա Շիրակի մարզի ակտիվ դերակատարներից էր․ տարբեր պաշտոններ է զբաղեցրել այս մարզում՝ երկու անգամ նշանակվելով փոխմարզպետ, մի ընթացք էլ՝ 1999-2000թթ․-ին Շիրակի մարզպետի պաշտոնակատար։ Սովետական Միության տարիներին եղել է Ղուկասյանի շրջկոմի նախ երկրորդ, այնուհետ առաջին քարտուղարը։ Նա ծնունդով Ղուկասյանից է։ Սեյրան Պետրոսյանը 1996-1999 թթ.
Խաղաղություն լինի՝ բոլոր մաղթանքները կիրականանան․ համոզված է վաշտի 22-ամյա հրամանատար Սեւակ Մկրտչյանը (ֆոտոշարք)
Գյումրեցի Սեւակ Մկրտչյանը 20 տարի ծառայելու է
Վարչական շրջանի ղեկավարը մարզասարքեր է նվիրել զինվորներին
Այսօր՝ հունվարի 28-ին, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանն իր աշխատակիցների հետ այցելել է Արարատի N զորամաս։ Հյուրընկալվելով զինվորներին` վարչական շրջանի ղեկավարը մարզասարքեր է նվիրել: Գեներալ-մայոր Սմբատ Գրիգորյանը վարչական շրջանի ղեկավարի կողմից արժանացել է պատվոգրի և հուշամեդալի։ Արտակ Հովակիմյանն իր շնորհակալական խոսքն է ուղղել զինվորներին, որոնք մեր երկրի համար այսքան ծանր իրավիճակում մեծ պատասխանատվությամբ են
Արագածի, Սպիտակի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 28-ին՝ ժամը 19:15-ի դրությամբ, Արագածի, Սպիտակի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 3-4 մետր։ Աբովյանի, Աշտարակի, Թալինի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից
Ադրբեջանն ամբողջությամբ անջատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը
Ադրբեջանն ամբողջությամբ անջատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը: Դրանով պայմանավորված՝ առաջիկայում կդադարեցվի Ստեփանակերտ քաղաքի գազամատակարարումը: Բնակչությանը հորդորում ենք պահպանել անվտանգության կանոնները: ԱՀ տեղեկատվական շտաբ


















































