Օրվա լրահոսը

NAN-ի վտանգավոր խմբաքանակները Հայաստան չեն ներմուծվել․ ՍԱՏՄ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, արձագանքելով այն տեղեկատվությանը, որ Եվրոպական մի շարք երկրներում՝ «Նեսթլե» ընկերությունն իրականացնում է մայրական կաթի փոխարինիչի՝ «NAN» կաթնախառնուդի, որոշ խմբաքանակների կամավոր հետկանչ (Bacillus cereus բակտերիաներով հնարավոր վարակվածության կասկածով), վերահսկողություն է սկսել տվյալ արտադրատեսակը Հայաստանի Հանրապետություն ներմուծող «Պրեմիեր Ֆուդս» ՍՊԸ-ում, հայտնում են ՍԱՏՄ-ից։ «Համաձայն Տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչների կողմից արձանագրված արդյունքների՝

Եկեղեցու օրենքը հաղթում է միշտ. Տեր Արարատ քահանա Պողոսյան

Պետրոս Ա Գետադարձի օրոք տեղի ունեցածը բացառիկ պատմական նախադեպ է, որը հստակ ցույց է տալիս, թե ինչ անխուսափելի տխուր վերջաբան է սպասում այն առաջնորդին, որի ընտրությունն իրականացվում է ոչ թե Եկեղեցու կանոնական մարմինների, այլ քաղաքական իշխանության բռնի և ապօրինի միջամտությամբ։ 1038-1039 թթ․ ներեկեղեցական իրադարձությունների զարգացումները ծանր հարված հասցրեցին թագավորական իշխանությանը, նաև՝ Եկեղեցուն։ Թագավորը, փորձելով բռնի

Ցանկանում ենք Երևանի Դավթաշեն վարչական շրջանի կենտրոնական այգին անվանակոչել Արցախ անունով. Արմենակ Դանիելյան

«Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը գրում է. «Սիրելի արցախցիներ և երևանցիներ, հարգելի հայրենակիցներ. Որպես Երևան քաղաքի ավագանու Մայր Հայաստան խմբակցության  անդամ, ես և Արշակը Սարգսյան հանդես ենք եկել նախաձեռնությամբ և համահեղինակել ենք որոշման նախագիծ, որով ցանկանում ենք Երևանի Դավթաշեն վարչական շրջանի կենտրոնական այգին անվանակոչել Արցախ անունով։ Հուսով ենք, որ նախագիծը մինչ ավագանու նիստ

Այլևս 3-րդ և հաջորդ երեխաների համար 1 միլիոն դրամ և ավելի չեն ստանա․ առաջարկվում է համահարթեցնել միանվագ նպաստի չափը

Դավիթ Խաչատրյանը նաև հայտնեց, որ կառավարությունը նոր կարգ կսահմանի, որի համաձայն՝ 2026-ի ապրիլի 1-ից բոլոր այդ վճարումները կիրականացվեն անկանխիկ եղանակով։

2027 թվականի երիտասարդական մայրաքաղաքը Ստեփանավանն է

ԿԳՄՍ նախարարությունում կայացել է «ՀՀ 2027 թվականի երիտասարդական մայրաքաղաք մրցույթի» հանձնաժողովի ամփոփիչ նիստը: Միջոցառմանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ, մրցութային հանձնաժողովի նախագահ Արթուր Մարտիրոսյանը:

«Եթե Պետրոսի նման դառնորեն լացեն, վերադառնան, Աստված կների»․ Միքայել սրբազանը՝ Փաշինյանին միացած հոգեւորականների մասին

Հարցին, թե Գյումրիում Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեղի ունեցած պատարագի օրը Շիրակի թեմի քահանաների մոտեցումն  իրեն գոհացրե՞ց, Միքայել սրբազանը պատասխանեց. «Պարզերես արեցին»։

«Կառուցապատողները նախազգուշացվում են շինարարական հրապարակները պատշաճ կազմակերպելու և կահավորելու համար»

Այս շաբաթ գործակարգավարականի ընթացքում քննարկված ծրագրեր «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում 2023թ. սկսած լայնածավալ վերանորոգման և վերազինման աշխատանքներ են իրականացվել: Ընդհանուր առմամբ վերանորոգվել է շուրջ 3900 քմ տարածք: Ծրագիրը հնարավորություն է տվել էապես բարելավել մատուցվող ծառայությունների որակը և ապահովել անվտանգ ու հարմարավետ միջավայր՝ քաղաքացիների ու անձնակազմի համար: *** Շենգավիթ վարչական շրջանի Արցախի պողոտա 4-րդ նրբանցք 12

Կադրային փոփոխություններ դատախազությունում

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2025 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ: Մասնավորապես՝ Գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Մովսես Անտոնյանը փոխադրվել է Լոռու մարզի դատախազի պաշտոնին: Լոռու մարզի դատախազ Արմեն Շահբազյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ

Խոստացված 17 ջրամբարներից միայն մեկի կառուցումը կավարտվի․ մնացածինը՝ ձգձգվում է. Fip.am

Fip.am. Կառավարության 2021-2026 թթ․ ռազմավարական ծրագրով նախատեսված է 17 ջրամբարների կառուցում՝ Հանրապետության տարբեր մարզերում։ «Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է ռազմավարական ծրագրով նախանշված ժամկետներն ու ջրամբարների կառուցման ծրագրերի իրական պատկերը։ Կապսի ջրամբար Կապսի ամբարտակի և օժանդակ կառույցների շինաշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հունիսին՝ 34 ամիս տևողությամբ։ Այս տարվա հոկտեմբերին՝ պայմանագրի մեկնարկից 28 ամիս անց, սակայն, Տարածքային

Սոցցանցեր՝ նոր ամբիոն քաղաքական գործիչների համար

ԱԺ պատգամավոր Թագուհի Ղազարյանը նշում է, որ սոցցանցերում ստեղծվել է նոր իրականություն, որտեղ ինֆլյուենսերները հաճախ նույն կամ երբեմն ավելի մեծ ազդեցություն ունեն, քան՝ ընտրված պաշտոնյաները։ «Ազդեցության ֆունկցիան տեղափոխվել է սոցիալական հարթակներ։ Քաղաքական գործիչը պետք է կարողանա լինել նաև սոցիալական ինֆլյուենսեր, այլապես նա պարզապես կդադարի լինել ազդեցություն ունեցող մարդ»,- ասում է պատգամավորը։

ՀՀ-ում շուրջ 10 հազար, աշխարհի այլ երկրներում 40 հազար աշխատատեղ ստեղծած ու բարեկեցություն բերած մարդու թիմին ժողովուրդը հենց այդպես էլ պետք է ընդունի. Ալեքսան Ալեքսանյան

«Մեր ձևով» շարժման համակարգող խորհրդի անդամ Ալեքսան Ալեքսանյանի ֆեյսբուքյան գրառումը Գևորգ Պապոյա՛ն, ձեր թույլ ղեկավարն այնքան է վախեցել, որ նախարարից մինչև աշխատակազմի ղեկավար ու մարզպետ ոտքի է հանել, թե բա «Մեր ձեւով»-ը Սյունիք է գնացել և արժանացել ժողովրդի ջերմ ընդունելությանը։ Հայաստանում շուրջ 10 հազար աշխատատեղ, իսկ աշխարհի այլ երկրներում 40 հազար աշխատատեղ ստեղծած ու բարեկեցություն

«Երբ հրադադարն արդեն ուժի մեջ էր մտել Դավիթ Դավթյանը Ադրբեջանի զինված ուժերի կողմից ձերբակալվել է Շուշի ուղևորվելիս»

Free Armenian Hostages. Դավիթ Դավթի Դավթյանը (ծնվել է 1993 թվականի փետրվարի 5-ին) հանդիսանում է «Նոր Հայաստան Հայրենիք–Սփյուռք» բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադիրներից մեկը։ ՀԿ-ն հումանիտար օգնություն է հասցրել Ստեփանակերտ։ 2020 թվականի նոյեմբերի 11-ին, երբ հրադադարն արդեն ուժի մեջ էր մտել, նա Ադրբեջանի զինված ուժերի կողմից ձերբակալվել է Շուշի քաղաք ուղևորվելու ընթացքում՝ Լաչինի միջանցքով։ Դավիթ Դավթյանը մեղադրվել

«Իսկ իր կատարած արարքի համար մենք քանի՞ ճիպոտ պետք է օգտագործենք եւ ի՞նչ պարբերականությամբ»․ Միքայել սրբազանի պաշտպանի պատասխանը Ռուբեն Բաբայանին

Մարինե Ֆարմանյանն ասաց, որ Միքայել սրբազանի գործով վերաքննիչ բողոքը ներկայացրել են արդարադատության ակնկալիքով։ Բայց թե ինչ որոշում կկայացնի դատարանը՝ ժամանակը ցույց կտա։

Նաև գնահատեցինք վիզաների ազատականացման գործընթացում առաջընթացը. թեմա, որը շատ կարևոր է ՀՀ քաղաքացիների համար և Հայաստանը ԵՄ-ին ավելի մոտեցնելու տեսանկյունից. Արարատ Միրզոյան

ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպման ավարտին նախարար Միրզոյանը հանդես է եկել մամուլի համար մեկնաբանությամբ. «Բարի առավոտ, հարգելի՛ գործընկերներ։ Ուրախ եմ վերադառնալ Բրյուսել. ընդամենը երկու շաբաթ է անցել շատ հաջողված Հայաստան-ԵՄ գործընկերության խորհրդից, որի ընթացքում մենք ընդունեցինք Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը՝ դրանով բարձրացնելով մեր հարաբերությունները նոր մակարդակի։ Այսօր՝ Արտաքին գործերի խորհրդի ձևաչափով, որը նախագահում

Նամականիշի մարում՝ նվիրված «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյակ» թեմային

Ճիշտն ասած, գալուց առաջ փորձեցի, հետազոտել, թե ո՞ր երկրներն են իրենց ֆիլհարմոնիկ նվագախմբերի վերաբերյալ համակարգիչներ թողարկել: Պարզվեց, որ այդ ցանկը բավականին փոքր է՝ Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Ռուսաստան և էլի մի քանիսը: Այսինքն, այն երկրներն են, որոնք, իսկապես, մշակութային արժեքները շատ են կարևորվում են և դա ազգային և մշակութային ինքնության կարևոր դրսևորում է:

Ընտրական վերջին գործընթացները ցույց են տալիս, որ կառավարությունը, ԿԸՀ գործընկերներն ամեն ջանք գործադրում են, որ այդ ընտրությունները լինեն ամենաթափանցիկը և ամենաարդարը. Արայիկ Հարությունյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում ներկա է գտնվել համագործակցության հուշագրի ստորագրման արարողությանը: Համագործակցության հուշագիրը ստորագրել են ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը և Միավորված ազգերի կազմակերպության Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին՝ ազդարարելով ARTEMIS նախագծի մեկնարկի մասին։ Վերջինս ուղղված է ընտրական համակարգի թափանցիկ և ներառական կառավարման բարեփոխումների առաջխաղացմանը: Արայիկ Հարությունյանը ողջունել է

«Միքայել սրբազանի դատավճիռը ոտքից գլուխ ապօրինություն է, եւ Վերաքննիչ դատարանն այլ հնար չունի, քան բեկանելու դատական ակտը»․ Երեմ Սարգսյան

Երեմ Սարգսյանը նշեց, որ այս դատական ակտը կայացվել է այնպիսի ապացույցների հիման վրա, որոնք դատարանում չեն հետազոտվել։ Նրա խոսքով՝ եթե ապացույց կա, որը դատարանում չի հետազոտվել, դրա հիման վրա ցանկացած տեսակի դատական ակտ չի կարող կայացվել։

ԵՄ անդամ երկրներն աջակցություն են հայտնել ՀՀ ժողովրդավարական զարգացման, հիբրիդային սպառնալիքներին հակազդելու հարցերում

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԵՄ գործընկերների հրավերով մասնակցել է ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափի շրջանակներում անցկացվող հանդիպմանը։ Աշխատանքային նախաճաշի ձևաչափով քննարկմանը մասնակցել են Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը, ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը և ԵՄ անդամ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ:

Ադրբեջանը համաներում կշնորհի ՀՀ-ի և Արցախի դեմ ագրեսիաների մասնակիցներին

Free Armenian Hostages. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդես է եկել համաներման նախաձեռնությամբ՝ Սահմանադրության և ինքնիշխանության տարվա առթիվ: Ըստ լրատվամիջոցների՝ համաներման նախագիծը կկիրառվի ավելի քան 20 հազար մարդու վրա, այդ թվում՝ այն անձինք, ովքեր մասնակցել են Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության ռազմական գործողություններին, նրանց հարազատները և խոցելի խմբերը: Նշվում է, որ ավելի քան 5 000

Կարեւոր էր Բակունցի նրբին ու զգայական աշխարհը փոխանցել անգլախոս ընթերցողին. Հասմիկ Հովակիմյան

Հիմնական դժվարությունները կապված էին լեզվամտածողության տարբերությունների հետ, մասնավորապես՝ այնպիսի բառերի եւ հասկացությունների փոխանցման առումով, ինչպիսիք են «միրհավ», «դայի», «կարաս», «հալվա»։ Անհրաժեշտ էր դրանք ներկայացնել այնպես, որ անգլախոս ընթերցողի համար հասկանալի լինեն, միաժամանակ պահպանելով դրանց ազգային կոլորիտը։

Ինչպե՞ս առավել հանրամատչելի ներկայացնել ԵՄ ընդլայնման գործընթացը հայաստանյան մեդիա միջավայրում․ քննարկում Երևանում

Ինչպե՞ս է հնարավոր առավել արդյունավետ և հասանելի ներկայացնել Եվրոպական միությանն ու ԵՄ ընդլայնման գործընթացին վերաբերող թեմաները հայաստանյան մեդիա տիրույթում, ինչպե՞ս նպաստել ՀՀ-ԵՄ գործընկերության վերաբերյալ վստահելի բովանդակության ստեղծմանը, ի՞նչ խոսույթներ են շրջանառվում այդ համատեքստում և ԵՄ հաղորդակցության բարելավման ի՞նչ քայլեր կարելի է առաջ քաշել։ Այս հարցերն են քննարկվել Երևանում տեղի ունեցած միջոցառման ընթացքում, որը կազմակերպել էին

ԵՄ-ն լռում է, եւ մենք ստիպված ենք հարցնել, թե ինչու. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ցույցը ԵՄ գրասենյակի մոտ

ԵՄ-ն տարիներ շարունակ արձագանքել է Հայաստանում քաղաքական ճգնաժամերին, երբ դրանք համընկնում էին իրենց քաղաքական օրակարգին: Մինչեւ 2018թ. ԵՄ-ն հետեւողականորեն բարձրաձայնում էր մարդու իրավունքների, արդարադատության եւ ժողովրդավարության չափանիշների խախտումների մասին:

Առաջարկվում է եւս մեկ հնարավորություն ընձեռել եւ մինչեւ 2026 թ. դեկտեմբերի 31-ը հաշվառել ինքնակամ կառույցները

2021 թվականին ընդունված ինքնակամ կառույցների կառուցապատման օրինականացման գործառույթները կանոնակարգող օրենսդրական փաթեթով սահմանվել էր արգելք, որով օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կառուցված որեւէ ինքնակամ շինություն այլեւս օրինականացման ենթակա չէր: Կառավարությունը զուգահեռ հաստատել էր ինքնակամ կառույցների հաշվառման կարգը՝ յուրաքանչյուր բնակավայրի համար սահմանելով ժամկետ: Երեւանի համար ժամկետ սահմանվել էր մինչեւ 2022 թվականի ավարտը, քաղաքային բնակավայրերի, խոշորացված համայնքների համար՝

Սևանա լճի մակարդակը դեկտեմբերի 8-14-ը մնացել է անփոփոխ՝ 1900.24 մ, հունվարի 1-ի մակարդակից ցածր է 15 սմ-ով

🌊 Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2025 թվականի դեկտեմբերի 8-14-ը 🟦 Սևանա լճի մակարդակը 2025 թվականի դեկտեմբերի 8-14-ն ընկած ժամանակահատվածում մնացել է անփոփոխ և կազմել՝ 1900.24 մ (14.12.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 17 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից` 15 սմ-ով։ 🟦 Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը 2025 թվականի

«Արդյունքում՝ կենսաթոշակառուներն ու նպաստառուները կարող են բարձրացնել սեփական կենսաթոշակը կամ նպաստը մինչև 10,000 դրամով»

2026 թ․ հունվարի 1-ից անկանխիկ գործարքների դեպքում կենսաթոշակառուներին և նպաստառուներին կտրամադրվի մինչև 20 % հետվճար՝ գործող 12 %-ի փոխարեն։ Արդյունքում՝ կենսաթոշակառուները և նպաստառուները կարող են բարձրացնել սեփական կենսաթոշակը կամ նպաստը մինչև 10,000 դրամով՝ գործող 6,000-ի փոխարեն։ Նոյեմբեր ամսվա տվյալներով՝ ծրագրից օգտվում է 366 հազար 432 քաղաքացի․ ծրագրի մեկնարկից մինչ օրս կենսաթոշակային քարտերով իրականացվել է շուրջ

«Միանշանակ եկեղեցին հաղթելու է, հիմա էլ եկեղեցին իր հաղթական ընթացքի մեջ է»․ Վերաքննիչ դատարանը քննում է Միքայել սրբազանի գործը

Միքայել Սրբազանի պաշտպանները եւ դատախազը Վերաքննիչ քրեական դատարան միաժամանակ ներկայացրել են բողոքներ, որոնք դատարանը վարույթ է ընդունել:

Նախագծեր, որոնք պետք է արտահայտեն երկրի զարգացման ներքին տրամաբանությունը առաջիկա տասնամյակների համար. Արմեն Գևորգյան

Սկիզբը՝ այստեղ: Ինչպե՞ս փոխել երկրի զարգացման դինամիկան (մաս6) Հանրային նշանակության ծրագրեր Ցանկանում եմ հատուկ ընդգծել այսպես կոչված մեգանախագծերի հանրային կլաստերը։ Այս կլաստերում ներկայացվածները նույնպես մեգանախագծեր են, քանի որ դրանք մասշտաբային են իրենց բացառիկ նշանակությամբ, պատմական կանխորոշվածությամբ և միավորող կարևորությամբ։ Սրանք նախագծեր են, որոնք պետք է արտահայտեն երկրի զարգացման ներքին տրամաբանությունը առաջիկա տասնամյակների համար և լինեն

Արվեստի գործը դնում են գյուղացիների քվեարկությա՞նը, քննարկմա՞նը, գյուղացիներին կանչեի արվեստանոց, հարցնեի՝ ո՞նց եք ուզում անեմ. Լեւոն Թոքմաջյան

Առնո Բաբաջանյանի քանդակի հեղինակին էլ այնքան քննադատեցին, բերեցին հասցրին գերեզմանի դուռ, է՞դ են ուզում, ի՞նչ ասեմ. Թոքմաջյան

«Իսլամական համերաշխության գաղափարը ծառայեցվել է Ադրբեջանի շահերին, որի շնորհիվ Բաքուն ստացել է իսլամական աշխարհի քաղաքական և կրոնական վերնախավի զգալի աջակցությունը 2020թ. Արցախյան պատերազմում ևս»

Սկոպուսյան ամսագրում լույս է տեսել «Ադրբեջանի իսլամական դիվանագիտությունը Լեռնային Ղարաբաղի 2020թ. պատերազմի համատեքստում. Իսլամական համագործակցության կազմակերպության դերը» հոդվածը “Southeast European and Black see studies” ազդեցության բարձր գործակից ունեցող (Q1 Impact Factor Best Quartile) ամսագրում հրապարակվել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատողներ Արաքս Փաշայանի և Նազելի Նավասարդյանի «Ադրբեջանի իսլամական դիվանագիտությունը Լեռնային Ղարաբաղի 2020թ. պատերազմի համատեքստում. Իսլամական

Ողջունելի է Դատապարտյալների հիվանդանոցի փակումը, այնուամենայնիվ, պահվող անձանց «Արմավիր» ՔԿՀ տեղափոխելը կարող է նոր մարտահրավերներ առաջացնել. Իրավական նախաձեռնությունների կենտրոն

«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի դիրքորոշումը «ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի գործունեությունը դադարեցնելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում 2025 թվականի օգոստոսի 7-25-ը հանրային քննարկման է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի գործունեությունը դադարեցնելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը։ Նախագծով առաջարկվում է դադարեցնել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031