Օրվա լրահոսը

100 տարի առաջ Հայաստանի առաջին սիմֆոնիկ կազմերից մեկի՝ կոնսերվատորիայի նվագախմբի առաջին բեմելը «Ժամանակակից կոմպոզիտորները և կատարողները Գյումրիում» ծրագրի շրջանակում

Կայացած համերգը, ինչպես մասնակիցների, այնպես էլ հանդիսատեսի հիշողության մեջ կարծես դարձել է արվեստի, նորարարության և սերնդափոխության գեղեցիկ խորհրդանիշ։

Սա ի սկզբանե եղել է քաղաքական պատվեր, ինչին ենթարկվել է ՔԿ քննիչն իր ողջ քննչական խմբով. AntiFake.am

AntiFake.am-ի հայտարարությունը ԶԼՄ-ից առգրավված տեխնիկայի մասին  Քննչական կոմիտեի կողմից մեզ վերադարձվեց AntiFake.am լրատվական կայքից առգրավված տեխնիկայի մի մասը։ Հատկանշական է, որ վերադարձված տեխնիկայի թվում բացառապես այն սարքավորումներն են, որոնց առգրավումը զավեշտի ժանրից էր և անգամ տեսականորեն չէր կարող որևէ պարագայում հետաքրքրություն առաջացնել քննչական մարմնի համար։ Անգամ, եթե մի պահ պատկերացնենք, որ «Իմնեմնիմի»-ի բացահայտ քաղաքական պատվերով

«Միրզոյանը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիoղլուն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացմանը»

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիoղլուի հետ։ Զրուցակիցներն անդրադարձ են կատարել ԵԱՀԿ գործունեության հարցեր։ Քննարկվել են տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացմանը։ Տարածաշրջանային փոխկապակցվածության ողջ ներուժի իրացման հարցում նախարար Միրզոյանն ընդգծել է «ԹՐԻՓ ուղու» կյանքի կոչմամբ և բաց սահմաններով

«ՔՊ-ն պետք է ճանաչել ահաբեկչական խմբավորում՝ հայ ազգի նկատմամբ իրականացրած հանցագործությունների համար». Մեխակ Գաբրիելյան

Իսկ ՀԷՑ-ի խլումը գործարարից շատ ծանր եւ լուրջ հետեւանք կունենա, դա ազդակ է դառնալու այն գործարարների համար, որոնք կարող է իրենց մտքի մի անկյունում մտադրություն ունեին Հայաստանում ներդրում կատարելու, որպեսզի նրանք վերջնականապես մոռանան այդ մասին, քանի դեռ իշխանության գլխին սրանք են։

«ՔՀԿ չափիչ 2025» զեկույցը հետընթաց է փաստում խոսքի ազատության և մասնավոր կյանքի իրավունքի ոլորտներում

Քաղաքացիական հասարակության միջավայրը Հայաստանում 2025 թվականին․ «ՔՀԿ չափիչ 2025» զեկույցը փաստում է հետընթաց խոսքի ազատության և մասնավոր կյանքի իրավունքի ոլորտներում  Դեկտեմբերի 4-ին Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի կողմից ներկայացվեց «ՔՀԿ չափիչ 2025» զեկույցը, որն անդրադառնում է Հայաստանում քաղաքացիական հասարակության միջավայրի իրավիճակին ու այս տարվա զարգացումներին։ Ըստ զեկույցի, թեև կառավարությունը քայլեր է ձեռնարկում քաղաքացիական հասարակության հետ համագործակցության

Յունիբանկի անժամկետ պարտատոմսերը ձեռք բերվեցին գրեթե մեկ օրում

Յունիբանկն ավարտում է անժամկետ պարտատոմսերի տեղաբաշխումը նախատեսված ժամկետից անհամեմատ շուտ։ Թողարկման նկատմամբ պահանջարկը զգալիորեն գերազանցեց առաջարկը, ինչի արդյունքում ամբողջ ծավալը ձեռք բերվեց գրեթե մեկ օրվա ընթացքում։ Ներդրողների  բարձր հետաքրքրությունը հաշվի առնելով՝ Յունիբանկը նախատեսում է արդեն հաջորդ շաբաթ իրականացնել անժամկետ պարտատոմսերի նոր թողարկում, ինչը հնարավորություն կտա բավարարել հաճախորդների առկա պահանջմունքները: Անժամկետ պարտատոմսեր Հայաստանում տեղաբաշխվում են առաջին

ՀՀ դեսպանը շեշտեց մարդասիրական հարցերի հասցեագրման կարևորությունը՝ այդ համատեքստում նշելով հայ պատանդների անհապաղ վերադարձի անհրաժեշտությունը

Դեկտեմբերի 4-ին դեսպան Տիգրան Բալայանը «Վաշինգտոնյան համաձայնություններն ու Եվրոպական ինտեգրման հեռանկարները» խորագրով դասախոսությամբ հանդես եկավ Լյուվենի կաթոլիկ համալսարանի միջազգային հարաբերությունների, քաղաքագիտության և եվրոպագիտության բնագավեռներում մասնագիտացող ուսանողների առջև։ Ուսանողներով լի սրահում դեսպանն անդրադարձավ օգոստոսի վաշինգտոնյան համաձայնագրերին, ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգին, ձեռնարկվող քայլերին, տարածաշրջանային ենթակառուցվածքային ծրագրերին՝ մասնավորապես ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին և այդ համատեքստում հարևան երկրների

Տղամարդը կեղծ փաստաթղթեր էր տրամադրել ու պայմանավորվել էին, որ ԱՄՆ մուտքի արտոնագիր ստանալու դեպքում կինը նրան 10 հազար դոլար կվճարի

Քրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողները հանցագործության բացահայտման ուղղությամբ միջոցառումները ծավալեցին Հայաստանում ԱՄՆ դեսպանության արտաքին հետաքննությունների բաժնից ստացված տեղեկատվության հիման վրա։ Քրեական ոստիկաններին հաջողվեց պարզել անօրինական միգրացիա կազմակերպելու ողջ մեխանիզմը։ Ըստ նախնական տվյալների կատարվել էր հետևյալը։ Մայրաքաղաքի Սարի թաղի 23-ամյա մի բնակիչ, տեղեկանալով, որ Նոր Նորքի բնակիչ 56-ամյա տղամարդը կազմակերպում է ԱՄՆ մուտքի

Ուկրաինան Նիկոլին դարձրեց հաղթաթուղթ

Ինչեւէ, Ռուսաստանը Հայաստանում իշխանության բերեց Նիկոլին, որը մեկ հիմնական առաքելություն ուներ՝ Արցախը հանձնել Թուրքիային։ Միգուցե Զանգեզուրի միջանցքը եւս սկզբնական շրջանում ռուսական խոստումների շրջանակներում էր, բայց որ Թուրքիայի պահանջների մեջ էր՝ ակնհայտ է։

Սյունիքի կայուն զարգացումը շարունակում է մնալ պետական քաղաքականության առաջնահերթություններից. Վահագն Խաչատուրյան

Հատուկ շեշտվել է Սպանդարյան ջրանցքի վերանորոգման ռազմավարական նշանակությունը

Երևանի աղբահանության հիմնարկի պատասխանատուն կտուգանվի աղբ այրելու համար

Այսօր սոցիալական ցանցում հրապարակված «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի աշխատակիցների կողմից աղբի այրման վերաբերյալ տեսանյութի հիմքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում հարուցվել է վարչական վարույթ։ Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանում, Հյուսիս-հարավ ավտոմայրուղու հարակից տարածքում կենցաղային և սպառման թափոններ այրող «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի աշխատակիցների սանմաքրման խմբավար-պատասխանատու անձի նկատմամբ կազմվել է

Սուր շնչառական վարակներն ակտիվ փուլում են. ԱՆ-ն հորդորում է պատվաստվել

Սուր շնչառական վարակներն ակտիվ փուլում են: Շրջանառվում են ռինովիրուսի, բոկավիրուսի, ադենովիրուսների, պարագրիպի հարուցիչները, կորոնավիրուսային հիվանդության հարուցիչներ, նաև գրիպի A տեսակի (H3N2) վիրուսը: Սուր շնչառական վարակներով և գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև բարդություններից խուսափելու նպատակով՝ ԿՐԿԻՆ հիշեցնում և հորդորում ենք. պատվաստվե´ք սեզոնային գրիպի դեմ՝ դիմելով պոլիկլինիկա/ամբուլատորիա։ Գրիպի դեմ պատվաստումը՝ 🚫 Նվազեցնում է գրիպով հիվանդանալու հավանականությունը, 💪 Կանխարգելում

Աստղիկ Մաթեւոսյան. «Ակնկալում էինք, որ գուցե դեսպանությունից ավելի բարձր մակարդակի վերաբերմունք կլինի»

Մենք նամակում հստակ շարադրել ենք, որ ակնկալում ենք հանդիպում, հրապարակային արձագանք։ Արդեն հետագա արձագանքից կախված կլինի՝ սա վերաբերմո՞ւնք է Հայաստանում քաղաքական հետապնդումների նկատմամբ, թե՞ անտարբերություն է:

Պետնախարար Վերնոն Քոքեր. ՄԹ-ՀՀ հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելը նոր խթան կհաղորդի համատեղ ծրագրերի իրականացմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության պաշտպանության պետնախարար Վերնոն Քոքերի գլխավորած պատվիրակությանը։ Վարչապետը ողջունել է պարոն Քոքերի այցը մեր երկիր և ընդգծել Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև վերջին շրջանում առկա ակտիվ երկխոսության և համագործակցության փաստը։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երկկողմ հարաբերություններում ձևավորվել է լայն օրակարգ, որն առնչվում է

Փաստաբանի խոսքով՝ Արշակ սրբազանը միայն ծիծաղել է այս ամենի ու իրեն ուղղված մեղադրանքի վրա

Զարմանալի է, թե ինչ են պատասխանելու իրենց երեխաներին ներկայիս իրավապահ համակարգի այն աշխատակիցները՝ քննիչ թե դատախազ, որոնք այս շինծու գործերը կարում են»,-լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Սերգեյ Հարությունյանը:

Աշխարհի ամենախաղաղ երկրների ցանկում Հայաստանը 58-րդն է, Ադրբեջանը՝ 95-րդը, Թուրքիան՝ 146-րդը

Թուրքիան 14 երկրներից մեկն է, որ ներառված է ավելի քան 5 արտաքին հակամարտության մեջ։ Այդ հակամարտությունների թվում առաջատար են հատկապես Սիրիան և Եթովպիան։

Եղիշին վաղուց պիտի գնդակահարեին կամ ցմահ տային. զոհված զինվորների հարազատները վրդովվեցին պաշտպանի միջնորդությունից

Պաշտպանի խոսքով՝ հանրային շահը չի պահանջում, որ Եղիշեն մնա կալանքի տակ, հանրային շահը պահանջում է, որ այս գործի բոլոր հանգամանքները բացահայտվեն:

Հայաստանը միացել է մաթեմատիկայի և բնական գիտությունների միջազգային ուսումնասիրության TIMSS 2027 հետազոտությանը

ՀՀ-ն միացել է ԹԻՄՍՍ (TIMSS) 2027 թ. «Մաթեմատիկայի և բնական գիտությունների միջազգային ուսումնասիրության միտումները» համաձայնագրին, որով նախատեսվում է հանրակրթության ոլորտում իրականացնել կրթական արդյունքի արտաքին գնահատում ԲՏՃՄ ուղղություններով: Մաթեմատիկայի և բնական գիտությունների միջազգային միտումների հետազոտությունն իրականացվում է Կրթական ձեռքբերումների գնահատման միջազգային ասոցիացիայի (International Association for the Evaluation of Educational Achievment) նախաձեռնությամբ՝ վերջինիս միջոցներով և մասնակից երկրների

«Մեր խնդիրն է ստիպել, որ միջազգային կառույցները չլռեն և հավատարիմ մնան ժողովրդավարական արժեքներին, որոնց հիման վրա ԵՄ-ն ստեղծվել է»․ Դավիթ Ֆիդանյան

Ցուցարարներից մեկն էլ մտահոգություն հայտնեց՝ մինչև Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալը ԵՄ-ն արձագանքում էր ամեն քաղաքացու, որի ուսից թեթև քաշում էին, իսկ հիմա լռում է։

Սփյուռքի մեջ մշտապես առկա է և կմնա ինքնության և հայապահպանության հարցը. Ժիրայր Լիպարիտյան

«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը Հայաստանի ազգային գրադարանում կայացավ պատմաբան, հասարակական և քաղաքական գործիչ, դիվանագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ժիրայր Լիպարիտյանի հանրային դասախոսությունը «Ինչպե՞ս մտածել Սփիւռքի մասին» թեմայով։ ✅Դասախոսության ընթացքում Լիպարիտյանը լայնորեն անդրադարձավ Հայկական սփյուռքի ձևավորման պատմական պատճառներին, զարգացման փուլերին և ներկայիս խնդիրներին՝ առաջարկելով սփյուռքն ընկալել որպես դինամիկ, բազմաշերտ և շարունակաբար փոփոխվող իրականություն։

Վարչապետը հաստատեց ԱԱԾ-ի՝ Հայ Առաքելական եկեղեցու գործերին միջամտելու հանգամանքը. Ռուբեն Մելիքյան

Այս ամենը մեզ հնարավորություն է տալիս շատ ավելի ամուր հիմքերով պնդել, որ գործ ունենք բացարձակապես այլ, հանցագործության հետ կապ չունեցող նպատակով Արշակ սրբազանին մեկուսացնելու հետ»,-ընդգծեց Ռուբեն Մելիքյանը:

Արարատ Միրզոյանը և ԺՀՄԻԳ տնօրենն անդրադարձել են խառնածին սպառնալիքներին, այդ թվում՝ ապատեղեկատվությանն արդյունավետ հակազդելու մեխանիզմներին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն Մարիա Թելալյանի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ԺՀՄԻԳ-ի հետ փոխգործակցության հիմնական ուղղությունները՝ գոհունակությամբ նշելով ժողովրդավարական ինստիտուտների շարունակական ամրապնդման և իրավունքի գերակայության ապահովման հարցերում ձևավորված արդյունավետ համագործակցությունը։ Անդրադարձ է կատարվել ընտրական գործընթացներին. նախարար Միրզոյանն ընդգծել է, որ որպես երկրում

Անհետ կորած համարվող կինը սպանվել է աշխատանքի գնալիս՝ տաքսու վարորդի կողմից. բացառիկ մանրամասներ

Սպանված կնոջ բարեկամը մեզ հայտնեց, որ տաքսու վարորդը նախ հափշտակել է Արմինե Մկրտումյանի ոսկեղենը, հետո սպանել նրան: Ոսկեղենն էլ, ըստ մեր զրուցակցի, տաքսու վարորդը հասցրել է վաճառել:

Դատախազությունը ՍԴ նախկին գլխավոր քարտուղար Նորայր Փանոսյանի ընտանիքին պատկանող՝ Սևանի թերակղզու տարածքում գտնվող հողամասի պայմանագիրը լուծելու միջնորդագիր է ուղարկել «Սևան» ազգային պարկին

Դատախազությունը միջնորդագիր է ուղարկել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենին՝ Գեղարքունիքի մարզի Սևանի թերակղզու տարածքում գտնվող՝ Արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետ, ՀՀ նախագահի նախկին օգնական, Սահմանադրական դատարանի նախկին գլխավոր քարտուղար Նորայր Փանոսյանի մոր անվամբ հաշվառված՝ 600 քմ մակերեսով հողամասի վերաբերյալ 2006 թվականի դեկտեմբերի 5-ին կնքված պայմանագիրը լուծելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու մասին: Գեղարքունիքի մարզի դատախազությունը,

«Սա ամոթի նշան է ԵՄ-ի համար»․ Ռուբեն Մելիքյանը՝ ԵՄ-ի լռության մասին

Ռուբեն Մելիքյանը հույս ունի, որ ԵՄ ներկայացուցչությունում կլինեն մարդիկ, որոնք կփորձեն իրենց լսել։

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Դեկտեմբերի 4-ի ցերեկը, 5-6-ին, 7-ի գիշերը և 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 7-ի ցերեկը, 8-ին սպասվում է անձրև։ Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 4-ի ցերեկը, 5-6-ին, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 7-ի ցերեկը , 8-ին շրջանների զգալի մասում, 9-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում ձյան և ձնախառն անձրևի,

«Կասկադ էներգոն»-ն՝ 21-րդ դարի ինժեներական մտքի մրցունակության չափանիշ

«Կասկադ էներգո» ՍՊ ընկերությունը հանդիսանում է Ռուսաստանի խոշորագույն ինժեներական և շինարարական կազմակերպություններից մեկը։ Այն նաև մասնագիտացած է ցածր լարման էլեկտրական սարքավորումների նախագծման և արտադրության մեջ։ Արտադրությունն իրականացվում է նորագույն տեխնոլոգիաներով ու բարձրորակ սարքավորումներով՝ ապահովելով ԵԱՏՄ ստանդարտներին համապատասխան բոլոր վկայականները։ Ընկերությունը հիմնադրվել է 2005 թվականին՝ որպես բազմապրոֆիլ «Կասկադ» ընկերությունների խմբի մաս։ Այս տարիների ընթացքում «Կասկադ էներգո»-ն

«Արդեն 4-րդ հոգեւորականի նկատմամբ նույն դատավորն է կալանքի որոշում ընդունում». Աստղ Գալեյան

Ստացվում է՝ այդպիսի գործ կար, ու սպասել են 7 տարի եւ նոր վերաբացել:

Հայ ժողովրդի պաշտպանության համար այս պայքարն արդար է և պետք է շարունակվի. Վալերի Բուայե

Մարսելի Դենիզ դեպարտամենտի զբոսայգու Հայկական այգում, Ֆրանսիայի Սենատի անդամ Վալերի Բուայեն, Բուշ-դյու-Ռոնի դեպարտամենտի խորհրդի և Էքս-Մարսել-Պրովանս մետրոպոլի նախագահ Մարտին Վասալը ընդունել են Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին: Հանդիպմանը մասնակցել են նաև Մարսելի 11-րդ և 12-րդ թաղամասերի թաղապետ Սիլվեն Սուվեստրը, Մարսելի 4-րդ և 5-րդ թաղամասերի թաղապետ Մարին Պուստորինոն, «ՀԲԸՄ-Մարսել»-ի նախագահ Ավրորա Բրունան, ինչպես նաև բազմաթիվ պաշտոնյաներ

Ազատի զինվորական կացարանին 2022-23թթ համար վառելիք չի տրամադրվել, վառարան կացարանում չպետք է լիներ

Դատարանն ուսումնասիրում է գործում առկա գրավոր ապացույցները

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031