Օրվա լրահոսը
«Արշակ սրբազանին ներկայացված մեղադրանքը խայտառակություն է, ջեբը պլան գցելն այլ հաստատություններին հատուկ ոճ է»․ Արթուր Խաչատրյան
Նա նշեց, որ իշխանությունները տեսան՝ Արշակ սրբազանը կանգնած է Վեհափառի թիկունքին, եւ, ահա, ծնվում է մի զավեշտալի ու խայտառակ մեղադրանք։
Իշխանությունը Սերժ Սարգսյանի` Պուտինին գրված նամակով նրան «վատություն» չի արել
Ցավալին միայն այն է, որ Սերժ Սարգսյանն ու նրա կողմնակիցներն այսօր չեն խոսում 2009-2010 թվականներից Հայաստանի հանդեպ Կրեմլի քաղաքականության փոփոխության պատճառների մասին, որի արդյունքում էլ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խախտվել էր սպառազինությունների ու ռազմաքաղաքական հավասարակշռությունը:
ՔՊ-ի կերուխումի գործը ջրվեց. վարույթը կարճվել է՝ առանց որեւէ հետեւանքների. «Հրապարակ»
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Հակակոռուպցիոն կոմիտեում կարճվելու է Վաղարշապատի ընտրություններից առաջ՝ հոկտեմբերի 21-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մի շարք թեկնածուների կողմից «բարեգործական միջոցառման» վերաբերյալ հարուցված քրեական վարույթը, որը ոչ այլ ինչ էր, քան նախընտրական կաշառք եւ Ընտրական օրենսգրքի ոտնահարում։ Ավելին, տեւական ժամանակ այս գործը Հակակոռուպցիոն կոմիտեում, կարելի է ասել, չի էլ քննվել․ ո՛չ հարցաքննվողներ են եղել, ո՛չ էլ
Արշակ Սրբազանի նկատմամբ կիրառվել է երկամսյա կալանք
«Դատարանը (Մասիս Մելքոնյան) բավարարեց քննիչի միջնորդությունը: Կա՞ր մեկը, որ սա չգիտեր դեռ երեկ». Արսեն Բաբայան
«Ադրբեջանի գործընկերների հետ ակտիվ քննարկումների մեջ ենք, բայց այս պահին օրակարգում փախստականների հարց մեզ մոտ չի քննարկվում»
Հարցին, թե արդյոք սա նշանակո՞ւմ է, որ գտնվել է պատարագ մատուցող հոգեւորական, որը կզեղչի կաթողիկոսի անունը, Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց․ «Մենք մասնակցում ենք այն պատարագներին, որոնք մատուցում են հոգեւորականներ, ովքեր կիսում են եկեղեցու նորոգման օրակարգը»։
Հայաստանը պետք է մտածի՝ կարո՞ղ է գոյատեւել 21-րդ դարում՝ առանց դաշնակցի. «Ազգ»
Թուրքիայի մերձեցումը Հայաստանին կարծես ներառում է հայոց պետության շահերից բխող որոշակի միջոցառումների խափանում՝ միաժամանակ օգնելով ներկայիս իշխող կառավարությանը՝ հաղթանակ տանել 2026-ի ընտրություններում: Մերձեցումն այն տպավորությունն է թողնում, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը եւ Հայաստանի ապաշրջափակումը շուտով կավարտվեն՝ անտեսելով այն որոշակի գործողությունները, որոնք Հայաստանի շահերն են պահանջում: Այդպիսով նկատելի է որոշակի տարակարծություն Հայաստանի՝ որպես պետության եւ ներկա
Դա վարչապետի իրավասություններից դուրս քայլ է, Սահմանադրության ոտնահարում, քրեորեն պատժելի արարք. «Հրապարակ»
Երեկ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ հաստատեց, որ ինքն ապօրինություն է կատարում, խախտում է Սահմանադրությունը, գերազանցում է իր լիազորությունները։ Ինչքան էլ փորձես արդարացնել ԱԱԾ-ն սեփական շահերիդ համար օգտագործելը եւ Գյումրիի քահանային ԱԱԾ աշխատակցի այցն ու Վեհափառի անունը չհնչեցնելու առաջարկը փորձես ներկայացնել որպես ԱԱԾ-ի կողմից վարչապետի անձի պահպանությանն ուղղված քայլ, խնդրանք, դա ակնհայտ ապօրինություն է, իրավասությունների գերազանցում,
Իտալական իմպլանտոլոգիայի լավագույն փորձը՝ Հայաստանում
Իտալիայից Հայաստան ժամանած բժիշկ Լուիջի Չաչչին և ատամնատեխնիկ Անդրեա Սասսեն ժամանակակից իմպլանտոլոգիայի նորարարական ու տեխնոլոգիական լուծումների վերաբերյալ իտալական C-Tech Implant ընկերության փորձն են ներկայացրել հայ մասնագետներին։ Իտալացի մասնագետները սեմինարի ընթացքում անդրադարձել են վերականգնողական ստոմատոլոգիայի նոր միտումներին, թվային տեխնոլոգիաների կիրառմանը և բարդ կլինիկական դեպքերի արդյունավետ լուծումներին։ Միջոցառումը կազմակերպվել է ՊրոֆԴենտա ընկերության և իտալական C-Tech Implant-ի նախաձեռնությամբ՝
Այ սա՛ է ազգային անվտանգության խնդիր` հայ եկեղեկեցականի կերպարի արժեզրկումը. «Ազգ»
Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված վիճակի թեման այս անգամ էլ չշրջանցվեց նույնիսկ խորհրդարանում, կառավարության ղեկավարի ամենօրյա թեժացումին զուգահեռ, «ռոմանտիկ սիրային հարաբերություն սեփական քեռակնոջ հետ» դատափետմամբ` առ եկեղեցու սպասավոր: Այս բնույթի ձեւակերպումները ԱԺ ամբիոնից եւ երկրի ղեկին գտնվող անձանցից լսելիս ես վիրավորվում եմ, որպես հայ մարդ, որպես Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդ: Ինձ համար վիրավորական է Եկեղեցու ինստիտուտի արժեզրկումը հրապարակայնորեն, ի տես աշխարհի:
«Եթե ժամանակին Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ-ին ասում էր, որ պետք է գնան սատանա բռնեն, հիմա ընկել է հոգեւորականների եւ պատարագի տեքստերի հետևից»
«Մայր Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Դերենիկ Մալխասյանը «Հայելի» ակումբում խոսելով ԱԱԾ-ի՝ Շիրակի մարզում գտնվելու մասին, որպեսզի առաջիկա պատարագում զեղչվի Վեհափառ Հայրապետի անունը, ասաց. «Իրապես սկանդալ է, շատ մեծ սկանդալ։ Հասել ենք մի իրավիճակի, երբ Հայաստանի ազգային անվտանգության ծառայության աշխատողը գնում է եկեղեցի, մոտենում է քահանային եւ հորդորներ, խնդրանքներ, պահանջներ, չգիտեմ ինչպես որակել այդ երեւույթը, հորդորում
Հաջորդիվ Կաթողիկոսի՞ն կձերբակալեն. Աննա Մկրտչյանի պատասխանը
«Մեկ վայրկյան անգամ չեմ կասկածում», – լրագրողի հարցին, թե Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի ձերբակալումից հետո հաջորդը Ամենայն Հայոց Կաթողիկո՞սն է լինելու՝ ասաց Ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Աննա Մկրտչյանը։ Նրա խոսքով՝ ընդդիմադիրների պայքարը քաղաքական կամ իրավական բնույթ չի կրում։ «Ստեղ ուղղակի բեսպրեդել է՝ հանցավոր մի հատ բանդա, որն օրինականացրել է իր
Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը դրանով ապաշխարության ճանապարհ անցավ եւ դարձի եկավ. Ստեփան Ասատրյան. «Հրապարակ»
«Հրապարակի» զրուցակիցը Հովհաննավանքի նախկին քահանա Տեր Արամն է՝ կարգալույծ արված Ստեփան Ասատրյանը: – Բարոյականությունից եք խոսում, բայց Նավասարդ Կճոյանը, որն արժանացել է նույն Փաշինյանի եւ այլոց սուր քննադատություններին, այժմ ինչպե՞ս դարձավ բարոյական եւ դեռ մի բան էլ ինքն է մերժում անբարոյականությունը: Ասում էին` «Բենթլի» ունի, կոռուպցիոներ է, օֆշորում հաշիվներ ունի եւ այլն: Հիմա ի՞նչ փոխվեց:
ՔՊ-ի ստեղծած «Իմ քայլը» հիմնադրամը 2025թ.-ի ընթացքում 120 մլն դրամ է ստացել 8 անանուն աղբյուրից. «Ժողովուրդ»
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ստեղծած «Իմ քայլը» հիմնադրամը ավելի շատ աչքի է ընկնում նվիրատուների ցանկով, քան արած գործով եւ աշխատանքով։ Բանն այն է, որ 2025 թվականի ընթացքում հիմնադրամը 8 անանուն աղբյուրից ստացել է 120 մլն դրամ։ 20 մլն դրամ Հիմնադրամին նվիրաբերել է «Արսենալ ԼՏԴ» ՍՊ ընկերությունը, որը 2019 թվականին զենքի եւ զինամթերքի արտադրության մեջ կիրառվող ապրանքների
Ֆասթ բանկը վերանորոգել է Կապանի թատրոնի ենթակառուցվածքներն ու մուտքը
Ֆասթ բանկի աջակցությամբ արդիականացվել և ամբողջությամբ վերանորոգվել են Ալեքսանդր Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքներն ու մուտքի ամբողջ տարածքը։ Կապանի թատրոնը, որը համարվում է քաղաքի կարևորագույն մշակութային կենտրոններից մեկը, այս տարի նշում է իր 90-ամյակը։ Թատրոնի տնօրեն Տիգրան Աթայանն ընդգծել է, որ այս աջակցությունը լավ նախադեպ է․ «Քանի որ սկզբնականում շենքը թատրոն չի եղել, իր
«Մեր ձևով» շարժման Վայքի գրասենյակում գրանցվեց և շարժման շարքերը համալրեց 11,000-րդ կամավորը
Երեկ Վայոց Ձոր կատարած այցի շրջանակում Եղեգնաձորում և Վայքում բացեցինք երկու մարզային նոր գրասենյակներ։ Վայքում գրասենյակի բացման հանդիսավոր արարողությունից րոպեներ անց տեղի ունեցավ խորհրդանշական մի իրադարձություն. «Մեր ձևով» ժողովրդական շարժման Վայքի գրասենյակում գրանցվեց և շարժման շարքերը համալրեց մեր 11,000-րդ կամավորը։ «Մեր ձևով» շարժում
Քաղբանտարկյալները, «հիբրիդային բոբոն» եւ ԵՄ-ն
Ներկա իշխանությունը (ինչպես եւ անկախ Հայաստանի նախորդ, Խորհրդային Միության եւ մնացած բոլոր ավտորիտար երկրների իշխանություններն էին անում) պնդում է, որ մեր երկրում քաղբանտարկյալներ չկան: Նրանք, ում մենք քաղբանտարկյալ ենք համարում, պարզապես քրեական հանցագործներ են կամ մեղադրվում են այդպիսի հանցագործություններ կատարելու մեջ: Այս առումով Հայաստանի իշխանությունների «արդարացումները» տեղավորվում են ժանրի դասական կանոնների մեջ: Բայց այդ սովորական
Փաշինյանը չի ասում «հավանաբար», դա ներկայացնում է որպես իրողություն, և վերջ: Բա ո՞ւր մնաց իմանալ-չհայտնելու հոդվածը. «ՉԻ»
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե Քի Վեսթի փաստաթուղթը նույնիսկ բանակցային լիարժեք փաստաթուղթ չի եղել, «դա եղել է դավադրություն, և դա է պատճառը, որ այդ համատեքստում տեղի են ունեցել «հոկտեմբերի 27» և դրան նախորդած ու հաջորդած իրադարձություններ»։ «ՉԻ»․ Հլը մի րոպե։ Ռոբերտ Քոչարյանը 1999 թ․ հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունն անվանում էր «ուչաստկովիի գործ», Վազգեն Մանուկյանը համարում էր
Սուտ 38. «Մեր գերիները կներեն մեզ 2-3 ամիս ավել գերեվարված մնալու համար»
Սկիզբը՝ այստեղ: Սուտ, որը վիրավորեց ամեն իրական հայի սիրտը։ Հայաստանի նորագույն պատմության ամենացավալի թեմաներից մեկը ռազմագերիների ճակատագիրն է։ Պատերազմի ավարտից հետո հնչած հայտարարությունը, թե իբր «մեր գերիները կներեն մեզ, եթե 2–3 ամիս ավել գերեվարված մնան», ոչ միայն սառն ու դաժան խոսք էր, այլ դարձավ ամբողջ քաղաքական մոտեցման խորհրդանիշ. անտարբերություն, պատասխանատվությունից փախուստ։ Այս խոսքը ցավեցրեց հազարավոր
Իսկ մենք միամտաբար կարծում էինք, թե բնակչության աղքատության համար առաջին հերթին պատասխանատու են իշխանությունները. «ՉԻ»
Եվ ընդհանրապես՝ գիտե՞ք, թե ինչու են ՔՊ-ականները սուտ խոսում։ Ճիշտ է, սուտ չխոսելու հմտությունների բացակայության պատճառով. ՉԻ
ՔՊ-ականները քննարկել են 2026թ. խորհրդարանական ընտրություններին ՔՊ-ի համամասնական ցուցակի ձևավորման կարգը
Դեկտեմբերի 4-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը. ՔՊ
«Չեմ թաքցրել տարակուսանքս, որ ներկայումս հոգևորականների «որսով» զբաղվող ԱԱԾ-ի առաջնահերթություններում չեմ տեսնում անհետ կորած անձանց փնտրտուքը». Տաթեւիկ Սողոյան
«Հյուրերը մի քիչ լավ չհասկացան` ինչ կապ ունեն հատուկ ծառայությունները հոգևորականների հետ, բայց կարծում եմ այսօրվա նորությունները շատ լավ բացատրում են երբեմնի լուրջ կառույցի անլուրջ առաջնահերթությունները». Տաթեւիկ Սողոյան
Արարատ Միրզոյանն ու Ստեֆան Դոութին քննարկել են Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև ռազմավարական գործընկերության զարգացման հարցեր
Արարատ Միրզոյանը հանդիպել է Միացյալ Թագավորության Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և Անդրծովյան տարածքների հարցերով պետնախարար Ստեֆան Դոութիի հետ:
Հույս ունեմ, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և Երևանի ավագանու իր կամակատարները գիտակցում են իրենց ամոթալի որոշման հետևանքները. Գրիգոր Երիցյան
ՀՀ վարչական դատարանը ամբողջությամբ բավարարել է իմ հայցն ընդդեմ Երևանի ավագանու՝ անվավեր ճանաչելով Երևանի ավագանու ապօրինի որոշումը, որով դադարեցվել էին ավագանու անդամի իմ լիազորությունները՝ տրված Երևանի բնակիչների կողմից ընտրությունների միջոցով. Գրիգոր Երիցյան
Առաջին ընթերցմամբ ընդունվել է «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի նախագիծը
Նախագծերի ընդունման եւ կիրակման արդյունքում ակնկալվում է նվազեցնել կենդանիների նկատմամբ դաժան եւ անպատասխանատու գործողությունները եւ ունենալ իրավական մեխանիզմներ, որոնք կապահովեն կենդանիների բարեկեցությունն ու պաշտպանվածությունը: Նախագծերի մշակման փուլում հեղինակներն ուսումնասիրել են շուրջ 20 երկրի ոլորտային փորձը:
Աշխարհի առաջնությունում հաղթանակները առանց մենամարտի շնորհվել են Վախթանգ Հարությունյանին եւ Նարեկ Մանասյանին
Հաղթանակը կշնորհվի նրանց, քանի որ մեր երկու մարզիկների մրցակիցները կշռման արարողության ժամանակ պահանջվածից ավելի են կշռել եւ չեն տեղավորվել իրենց քաշային կարգերում։
Միրզոյանն ու Հադադը քննարկել են երկկողմ, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ ընթացիկ աշխատանքները
Երկուստեք ընդգծվել է, որ օրակարգի բովանդակային հագեցվածությունը և հարաբերությունների զարգացման դինամիկան արտացոլում են դրանց ռազմավարական բնույթը։
«Ես արժանացել եմ Քրիստոսի այս ծառային անձամբ հանդիպելու պատվին». Ամստերդամը` Արշակ Սրբազանի մասին
«Իմ վրդովմունքն է հարուցում ոչ օրինապաշտ իշխանության վարքագիծը, որը հավատացյալներին պաշտպանելու փոխարեն՝ ձերբակալում է համայնքի առաջնորդներին՝ իր փոքրոգության, անապահովության զգացումի և ժողովրդի կամքից ունեցած վախի պատճառով». Ռոբերտ Ամստերդամ
Արարատ Հարությունյանը վստահ հաղթանակով մեկնարկեց աշխարհի առաջնությունում
Դուբայում այսօր մեկնարկեց բռնցքամարտի աշխարհի տղամարդկանց առաջնությունը։
Դատախազությունն ընթացք է տվել Աննա Հակոբյանի հաղորդմանը
Ավելի վաղ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հայտնել էր, որ իր անունով գործարարների վրա հնարավոր ճնշումների և «88» սուպերմարկետների ցանցի հետ կապված ահազանգերի վերաբերյալ դիմել է Գլխավոր դատախազություն՝ խնդրելով քննություն իրականացնել։
Պաշտպանները միջնորդում են փոխել Բագրատ սրբազանի խափանման միջոցը, որ նա կարողանա մասնակցել եպիսկոպոսաց ժողովին
Դատարանը միջնորդությունը կքննի դեկտեմբերի 9-ին


















































