Օրվա լրահոսը

«Եթե Նիկոլ Փաշինյանն ուզում է բանակցությունների ամբողջական պատկերը տալ, թող նաեւ նշի, թե ինչ է ինքը քննարկել Ալիեւի հետ՝ առանց օտար աչքերի եւ ականջների»

«ԱԱԾ-ին կուղարկեն, որ եկեղեցականների հետ զրուցեն, չեմ բացառում, որ կուղարկեն, որ լրատվամիջոցների հետ զրուցեն։ Փաշինյանը փորձում է եկեղեցու միջի սատանաներին գտնել, որ վեհափառի անունը զեղչեն»։

Փաշինյանի այս գործողությունները պայմանավորված են Փաշազադեի հրահանգով. Դերենիկ Մալխասյան

Մալխասյանը փաստում է՝ Վեհափառ Հայրապետը Շվեյցարիայում բարձրաձայնել է գերիների վերադարձի ու Արցախի մասին, եւ դրանից հետո են սկսվել բռնաճնշումները, իսկ ավելի վաղ Փաշազադեն հրահանգել էր կարգի հրավիրել Հայ Առաքելական եկեղեցուն: Դերենիկ Մալխասյանի ձեւակերպմամբ, մնացել է Փաշինյանը հատուկ ծառայություններին հրահանգի խեղդամահ անել Կաթողիկոսին: Նրա խոսքով, Փաշինյանը չի արել այնպիսի բան, որ չեն արել բոլշեւիկները 1937թ :

Մայր Աթոռը պահանջում է անհապաղ դադարեցնել Տ․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի և ազատազրկված մնացյալ եկեղեցականների ապօրինի հետապնդումները

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է դեկտեմբերի 4-ին մտացածին ու անհիմն մեղադրանքներով Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի ձերբակալումը և նրա նկատմամբ դատարանի կողմից կիրառված կալանավորումը։

Կարեն Անդրեասյանը կմեկնի Լոնդոն՝ «TRIPP» նախագծի պայմանագրի աշխատանքների համար

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ո Ր Ո Շ Ո Ւ Մ N 1120-Ա ԿԱՐԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻՆ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԵՎ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԻՌԼԱՆԴԻԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշումը՝ 1. Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Կարեն Անդրեասյանին

Էդգար Շաթիրյանն ընտրվել է սահմանադրական դատարանի փոխնախագահի պաշտոնում

2025 թվականի դեկտեմբերի 5-ին հրավիրված աշխատակարգային նիստում Սահմանադրական դատարանի փոխնախագահի պաշտոնում ընտրվել է Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանը։ ՍԴ փոխնախագահի կենսագրությունը 2002-2005 թ.թ.՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ներման, քաղաքացիության, պարգևների և կոչումների վարչության մասնագետ: 2007 թվականին՝ ՀՀ սահմանադրական դատարանի խորհրդական: 2016 թվականին՝ ՀՀ նախագահի ՆԿ-262-Ա կարգադրությամբ ընդգրկվել է Կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ինստիտուցիոնալ համակարգի բարեփոխումների ապահովման

«Անգամ, եթե նույնիսկ եթե ձեր հոգեւոր եղբայրներից նեղված ու նեղացած եք, խնդիրները լուծեք ներսում, մի պառակտեք եկեղեցին». Արծվիկ Մինասյանը՝ սրբազաններին

Այս մարդկանց տակտիկան պետք է ժողովրդի համար պարզ լինի՝ սկզբում վարկաբեկել, հետո ամենաայլանդակ, ամենաանտրամաբանական մեթոդներով մարդկանց ներկայացնել մեղադրանքներ։ Նույնը Արշակ Սրբազանի պարագայում է․ սկզբում վարկաբեկել են, որովհետև չեն մարսում այն նզովքը, որը նա արեց, այնուհետեւ փորձել են քրեական տարբեր գործերի հետ կապել, հետագայում էլ տանել սահմանափակումների…

Լորդ Քոքերը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության պաշտպանության գծով պետական նախարար Լորդ Վերնոն Ռոդնի Քոքերի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 5-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի, Մ. Թ.-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանի և ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլի ուղեկցությամբ: Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն

«Երբ զենք առնելու մասին այդ զրույցը տանում եք՝ առնվազն պետական ողջ համակարգում մարդկանց թաթախում եք ստի մեջ»․ Հրայր Կամենդատյան

2026 թվականին ՀՀ քաղաքացիները մոտ 423 միլիարդ դրամ պետք է վճարեն՝ միայն իբրեւ արտաքին պարտքի տոկոս

Միրզոյանը և Սպիրոպալը կարևորել են ՀՀ-Ալբանիա համագործակցության ներուժի արդյունավետ իրացումը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ալբանիայի Եվրոպայի և ԱԳ նախարար Էլիզա Սպիրոպալի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ալբանիայի միջև համագործակցության զարգացման հարցեր։ Ընդգծելով երկու երկրների ղեկավարների մակարդակով ձևավորված երկխոսությունն՝ Արարատ Միրզոյանը և Էլիզա Սպիրոպալին կարևորել են տնտեսական, նորարությունների և այլ ոլորտներում համագործակցության ներուժի արդյունավետ իրացումը։ Անդրադարձ է կատարվել ԵՄ-ին առնչվող փոխգործակցության

Ինչի՞ն ուշադրություն դարձնել աշխատանքային պայմանագիր կնքելիս

«Իրավագիտակից քաղաքացի» Աշխատանքային պայմանագիրը աշխատողի և գործատուի միջև աշխատանքային հարաբերությունները կարգավորող հիմնական իրավական փաստաթուղթն է։ Միայն բանավոր պայմանավորվածությունները հաճախ բավարար չեն աշխատողի իրավունքները պաշտպանելու համար։ Պայմանագիրը ստորագրելուց առաջ անհրաժեշտ է ուշադիր ծանոթանալ դրա յուրաքանչյուր կետին։ Ստորև ներկայացնում ենք որոշ հիմնական կետեր, որոնց պետք է ուշադրություն դարձնել աշխատանքային պայմանագիր կնքելիս. Պայմանագրի տեսակը և ժամկետը:Հայաստանյան պրակտիկայում սովորաբար

Հորդորում եմ՝ տեսեք՝ ինչ է կատարվում մեր հանրապետությունում, խնդրում եմ՝ դադարեք հովանավորել այս իշխանություններին․ Նարեկ Սամսոնյանի կինը՝ ԵՄ դեսպանին

Antifake-ի խմբագիր Աստղիկ Մաթևոսյանը տեղեկացրեց, որ ԵՄ դեսպանին են փոխանցել նաև Antifake-ի նամակը․ «Նամակի հետ հանձնում ենք նաև այն սկավառակը, որում տեղադրված է համապատասխան տեսագրությունը, որ դեսպանն իր աչքերով նայի ու կարդա, թե ինչեր են տեղի ունենում ՀՀ-ում, եթե առ այս պահը տեղեկացված չէ»։

Պապիկյանը և լորդ Վերնոն Ռոդնի Քոքերը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցությանը վերաբերող հարցեր

Դեկտեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է Միացյալ Թագավորության պաշտպանության գծով պետական նախարար, լորդ Վերնոն Ռոդնի Քոքերին և Հայաստանում բրիտանական առաջին ռեզիդենտ պաշտպանական կցորդ, մայոր Թոմաս Շորլանդ Բոլին: Հանդիպմանը ներկա էին նաև Միացյալ Թագավորությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանն ու Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա

4 սրբազանների նկատմամբ էլ հարուցվում են շինծու, հորինված քրեական գործեր. Հայկ Մամիջանյան

Շատ զարմանալի է, որ հենց Մասիս Մելքոնյանն ընտրվեց դատավոր, որն աչքի է ընկել իր անաչառությամբ եւ իշխանությունների հրահանգները չկատարելով»,-լրագրողների հետ զրույցում հեգնեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

Այս թեման աննախադեպ տարածում է ստանում Ադրբեջանում, իսկ ՀՀ-ի լռությունը ինքնին շատ խոսուն է. Տաթևիկ Հայրապետյան

Պատմական գիտությունների թեկնածու, Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը Առաջ զգուշանում էի ասել, բայց հիմա վստահ կասեմ՝ եթե Նիկոլ Փաշինյանը շարունակի մնալ իշխանության, այս թեման դառնալու է օրակարգ։ Փաշինյանի ձեռամբ ադրբեջանցի հատուկ ջոկատայինները, պատրաստված խմբերը գալու են ու շատ «խաղաղ» տեղավորվելու են Հայաստանում։ Սա, ցավոք, արդեն հստակ է, իսկ ովքեր ուզում են նստել թախտին

Ես «խուլիգան եմ», Սրբազանը՝ «պլան գցող». Նարեկ Սամսոնյան

«Ինչպես ասում են, եթե ես «հետույք» ասելով «խուլիգանություն եմ կատարել», ապա Արշակ Սրբազանն էլ «պլան է գցել» ինչ-որ մեկի գրպանը. նվազագույնն այս երկու դրվագի իսկության համոզմունքը կկիսի Մասիս Մելքոնյանը, որը խիստ պատահականորեն նշանակվել է նաև Սրբազանին կալանավորող դատավոր»։

«Ժամկետները հաճախ խախտվում են, հատկապես Երևան քաղաքի դատարաններում». ՍԴ դիմումատու «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերություն

«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերության (ներկայացուցիչ՝ փաստաբան Արսեն Թավադյան) դիմումը Սահմանադրական դատարանում էր 2025 թ. նոյեմբերի 7-ից։ Ներկայացնելով թիվ ԵԴ/12634/02/18 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը՝ Սահմանադրական դատարան դիմողը նշել էր, որ անհատական դիմումով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասն այնքանով, որքանով գործատուի վրա է դնում աշխատողին միջին աշխատավարձ վճարելու պարտականություն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ

ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Նուբարաշենում գտնվող հողամասի նկատմամբ

2025 թվականի դեկտեմբերի 4-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Երևան քաղաքի Նուբարաշեն 11-րդ փողոցի 16/18 հողամաս հասցեում գտնվող՝ 0.006 հա մակերեսով հողատարածքի նկատմամբ: Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթին զուգահեռ՝ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմում էր ներկայացրել Վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Երևան քաղաքի վերոնշյալ գույքի նկատմամբ «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» համահայկական հայրենասիրական

Սամվել Կարապետյանի կալանքի երկարաձգման դեմ ներկայացված բողոքները Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի վարույթ են ընդունվել

ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր, իրավաբան Արամ Վարդևանյանի ֆեյսբուքյան գրառումը Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր՝ Ժ. Մելիքսեթյանի կողմից, Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի երկարաձգման դեմ մեր կողմից ներկայացված բողոքները վարույթ են ընդունվել: Դատարանը բողոքների քննությունն իրականացնելու է գրավոր ընթացակարգով, չնայած մենք միջնորդել էինք այն իրականացնել բանավոր կարգով: Դատական ակտի կայացման օր է սահմանվել 2025 թվականի դեկտեմբերի 11-ը:

Ալիևը կրկին խոսել է «Արևմտյան Ադրբեջան» ադրբեջանցիների վերադարձի մասին

«Ազատություն». «Այսօր կարևոր է ակտիվացնել ջանքերը՝ ապահովելու Հայաստանից բռնի տեղահանված ադրբեջանցիների վերադարձը։ Ի վերջո, վերադարձի իրավունքը մարդու իրավունքների հիմնարար սկզբունքներից մեկն է», – Բաքվում անցկացվող «Մշակութային ժառանգություն և վերադարձի իրավունք» միջազգային համաժողովի մասնակիցներին ուղղված ուղերձում հայտարարել է Ադրբեջանի նախագահը՝ հավելելով․ «Այս իրավունքի ապահովումը նշանակում է ոչ միայն ֆիզիկական վերադարձ հայրենիք, այլև հոգևոր ամբողջականության, մշակութային ժառանգության

«Հանրաքվեն անցկացվելու էր Ղարաբաղում եւ Ղարաբաղի բնակչության համար, ակնհայտ է, չէ՞, թե ինչ էր լինելու արդյունքը»

Տիգրան Աբրահամյանն էլ ասաց, որ Սերժ Սարգսյանի նախագահության շրջանի վերաբերյալ ներկայացված են երեք փաստաթղթեր, որոնք հստակ ցույց են տալիս, թե Արցախի հարցի կարգավորման մասով ինչպիսին է եղել ՀՀԿ-ի եւ համանախագահ երկրների մոտեցումը։

«Իմ բարեվարքությունը արտերկրում և վերադարձը ճիշտ ժամանակին կարող է երաշխավորվել պայմանագրային հիմքով»

Անդրանիկ Ավետիսյանի մոտ, ըստ «Շենգավիթ» բժշկական կենտրոնի տրված տեղեկանքի, առկա է «ոչ հասուն բարդացած կատարակտ, միջին աստիճանի կարճատեսություն»։ Նա Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կլինիկա էր դիմել 2023թ. հոկտեմբերի 23-ին։ Ըստ տեղեկանքի՝ հաստատվել է «Շենգավիթ» բժշկական կենտրոնի ախտորոշումը։ Ըստ եզրակացության՝ «Սակայն հնարավոր ավելի լավ արդյունք ունենալու և տեսողության հետագա անկումը կանխելու նպատակով, հիվանդը ցանկանում է բուժումը շարունակել եվրոպական

Չեչնիայից ՀՀ տեղափոխված Այշատ Բայմուրադովայի սպանության գործով հայտարարվել է հետախուզում՝ հայտնել է ՆԳՆ-ն

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի՝ 28.11.2025թ. ներկայացրած հարցմանն ի պատասխան ՀՀ Ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Չեչնիայից Հայաստան տեղափոխված Այշատ Բայմուրադովայի սպանության փաստով հարուցված քրեական վարույթի շրջանակներում Ռուսաստանի երկու քաղաքացիների նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ ՆԳՆ-ի տեղեկացմամբ՝ շարունակվում են նրանց հայտնաբերմանն ուղղված օպերատիվ միջոցառումները։ Հիշեցնենք, որ Այշատ Բայմուրադովան դիմել էր ՀՔԱ Վանաձորի գրասենյակ՝ օգնություն խնդրելով

«Հայաստանի երրորդ գյուղում մարդիկ ոչ մի բանով չեն զբաղվում». Նարեկ Կարապետյանը կիսվել է Մալիշկա գյուղում ստացած տպավորություններով

«Հայաստանի երրորդ գյուղում մարդիկ ոչ մի բանով չեն զբաղվում, իշխանությունն ասում է՝ Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան…», – «Մեր ձեւով» ժողովրդական շարժման առաջնորդ Նարեկ Կարապետյանը կիսվել է Վայոց Ձորի Մալիշկա գյուղում ստացած տպավորություններով։

«Դատավոր Մասիս Մելքոնյանը պետք է Նիկոլ Փաշինյանի կալանքի որոշումը տա, հետո հեռանա դատական համակարգից»․ Հայկ Մամիջանյան

Ըստ Մամիջանյանի՝ ցանկացած նմանօրինակ արշավից եկեղեցին միայն ուժեղանում է․ «Եվ ես չեմ կարծում, որ Վեհափառ հայրապետին կալանավորելու պարագայում մեր եկեղեցու հետեւորդներից որեւէ մեկի համար որեւէ բան կփոխվի»։

Հայաստանը մտել է խորը ամենաթողության և բանականության կորստի փուլ. Վահե Հովհաննիսյան

Պատարագի ցենզուրայից մինչև պետական ողբերգություն Հայաստանը մտել է խորը ամենաթողության և բանականության կորստի փուլ։ Սա հերթական նոր իրականությունն է՝ իր առանձնահատուկ ռիսկերով։ Եթե առաջիկայում Նիկոլը ԱԱԾ վարչության պետերից մեկին նշանակի կաթողիկոս, վստահ եղեք, որ իր նախարարները, խմբակցության մի մասը, շրջիկ հավատացյալների համայնքը, ռեկտորները, համայնքապետերը ողջունելու են որոշումը՝ այն գնահատելով որպես իմաստուն քայլ «երկրի ինքնիշխանության բարձրացման

Կրասոտինայի մեթոդական ձեռնարկը կամերային եւ անսամբլային երաժշտությանը վերաբերող բազմաթիվ հարցերի պատասխաններ է տալիս

Կոմիտասի անվան պետական ​​կոնսերվատորիայի կամերային- գործիքային անսամբլի ամբիոնի պրոֆեսոր Գայանե Հովհաննիսյանի դիտարկումները Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Իրինա Կրասոտինայի հեղինակած «Անսամբլային կատարողականության արվեստ» ուսումնամեթոդական ձեռնարկը Primavera Foundation of Armenia մշակութային բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ թարգմանվել է հայերեն: «Անսամբլային կատարողականության արվեստ» ուսումնամեթոդական ձեռնարկի հայերեն հրատարակության գլխավոր խմբագիրը Երեւանի Կոմիտասի անվան պետական ​​կոնսերվատորիայի կամերային- գործիքային անսամբլի ամբիոնի

Մարսելը Մարսել չէր լինի առանց հայերի. քաղաքապետ Պայանը՝ Ամենայն հայոց կաթողիկոսին

«Ես նրան հիշեցրի մեր քաղաքը հայերի հետ կապող հզոր և անսասան պատմական կապերի մասին»

Երախտամոռության արագ դաս՝ Արայիկ Հարությունյանի օրինակով. Դավիթ Անանյան

«Դի Էս Էյ խորհրդատվական խումբ» ընկերության գլխավոր տնօրեն, ՊԵԿ նախկին նախագահ, «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության անդամ Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը Երախտամոռության արագ դաս՝ Արայիկ Հարությունյանի օրինակով Տարիներով բազմաթիվ պահերի եմ ականատես եղել, երբ Արայիկ Հարությունյանը ոչ թե ուժեղ դիրքերում էր, այլ հակառակը՝ կյանքի խաչմերուկներում կանգնած։ Եվ այդ իրավիճակներում նա միշտ ստացել է աջակցություն, հանգստություն, բարեկեցություն՝

Նորաօծ քահանան Նիկոլ Փաշինյանի օրակարգով պատարագ չի մատուցի․ ո՞վ կլինի Գյումրիում պատարագիչը

Թե ով է լինելու այն հոգևորականը, որը կմատուցի պատարագ Նիկոլ Փաշինյանի օրակարգով՝ զեղչելով Վեհափառի անունը ու խմբագրելով տեքստը, դեռ հայտնի չէ։ Շիրակի թեմի հոգևորականներն այս մասին տեղեկություն չունեն, նրանք միայն նշում են, որ Շիրակի թեմից նման պատարագիչ գտնելն անհնար է, ոչ մեկը չի համաձայնել Փաշինյանի պահանջին։ Նրանք հուշում են, որ պատարագիչը կլինի դրսից՝ ոչ Շիրակի թեմից։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031