Օրվա լրահոսը

Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի այդ վարույթի շրջանակում հարցաքննության ընթացքում՝ ո՛չ իրեն, ո՛չ էլ ինձ առանձին չի ներկայացվել որևէ որոշում փորձաքննություն նշանակելու մասին. Արսեն Բաբայան

Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի այդ վարույթի շրջանակում հարցաքննության ընթացքում՝ ո՛չ իրեն, ո՛չ էլ ինձ առանձին չի ներկայացվել որևէ որոշում փորձաքննություն նշանակելու մասին, ինչպես նաև չի ներկայացվել որևէ փորձաքննության եզրակացություն։ Սա ողջամտորեն ձևավորում է հիմնավոր համոզմունք, որ նման փորձաքննություն ոչ նշանակվել է, ոչ էլ իրականացվել։

Անվտանգության ոլորտում կանանց հավասար ներգրավման խնդրի հասցեագրումը հնարավոր է, երբ հանրային կյանքի մյուս ոլորտներում ևս այդ հարցը հասցեագրված է. Արմեն Գրիգորյան

Նոյեմբերի 27-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ելույթ է ունեցել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատության՝ Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի և ՄԱԿ-կանայք կազմակերպության հետ համատեղ կազմակերպված «Արդյունավետ պաշտպանություն և անվտանգություն. կանանց նշանակալի մասնակցության խթանումը Հայաստանի զինված ուժերում և զինված ուժերից դուրս» բարձր մակարդակի միջազգային համաժողովի ընթացքում: ԱԽ քարտուղարի ելույթը. Տիկնայք և պարոնայք, Հարգելի գործընկերներ, Մեծ պատիվ

ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել 13 հազար 268 հեկտար մակերեսով հողատարածքի նկատմամբ

Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ներառված հարցերից մեկով՝ ուժը կորցրած է ճանաչվել Կառավարության 2006 թվականի ապրիլի 6-ի N 479-Ա որոշումը: Հիշեցնենք, որ Արարատի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել էր Արարատի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող՝ շուրջ 5330 հա մակերեսով հողատարածքները «Կենդանիների աշխարհ» ՍՊ ընկերությանն անհատույց օգտագործման իրավունքով հատկացնելու փաստաթղթերը: Ուսումնասիրության արդյունքում

ՔԿՀ-ներում բժշկական օգնության համակարգը շարունակում է խիստ մտահոգիչ մնալ. կրկին արձանագրում է Դիտորդական խումբը

Արձանագրվել է դեպք, երբ քաղցկեղով հիվանդ ազատազրկված անձը երկար ժամանակ մնացել է առանց անհրաժեշտ քիմիաթերապիայի։

ՀԱՊԿ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի արագ կնքմանը

Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկի «Ինտիմակ Օրդո» կառավարական համալիրում ընթանում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը։ ՀԱՊԿ ղեկավարների գագաթնաժողովը բացվել է սահմանափակ մասնակցությամբ նիստով, որին նախորդել են ողջույնի արարողությունները և համատեղ լուսանկարահանումը։ Նիստին մասնակցել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ջապարովը, Տաջիկստանի

«Փաստաբան Արմինե Հարությունյանի խափանման միջոց կալանքը փոփոխվել է. կգնա տուն»

Փաստաբան Գայանե Պապոյանի ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է. «Հակակոռուպցիոն դատարանը, նախագահությամբ դատավոր Վարդգես Ստեփանյանի, նախնական դատալսումների փուլում վստահորդիս՝ փաստաբան Արմինե Հարությունյանի, խափանման միջոց ԿԱԼԱՆՔԸ ՓՈՓՈԽԵՑ։ Տիկին Հարությունյանը կգնա տուն: Լիահույս ենք, որ այս վարույթով հռչակվելու է նաև Արմինե Հարությունյանի անմեղությունը»: Հիշեցնենք՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ փաստաբանը կալանավորվել էր դատական իշխանության ներկայացուցչի կողմից ապօրինի գործողության դիմաց կաշառք

Թեեւ չի հայտնաբերվել հանցագործության գործիքը. Ուսանողի գործով

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2024 թ. մայիսի 2-ի որոշմամբ կայացվել էր մեղադրական վերդիկտ Վահե Բ-ի գործով: Իսկ հունիսի 14-ի դատավճռով Վահե Բ-ն մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, նրա նկատմամբ պատիժ էր սահմանվել 5 տարի ժամկետով ազատազրկումը: Ազատազրկման ձեւով նշանակված պատժին հաշվակցվել էր Վահեի անազատության մեջ գտնվելու 3

Առանցքային եմ համարում խաղաղության, պաշտպանության ու անվտանգության լայն ճարտարապետության համատեքստում կանանց էական մասնակցության ապահովումը. Մանասյան

Նոյեմբերի 27-ին Երևանում պաշտոնապես մեկնարկել է բարձր մակարդակի միջազգային համաժողով՝ «Արդյունավետ պաշտպանություն և անվտանգություն. կանանց նշանակալի մասնակցության առաջխաղացում Հայաստանի զինված ուժերում և զինված ուժերից դուրս» թեմայով։ Բացման խոսքով հանդես են եկել Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավար (Հայաստանում հավատարմագրված) Ալեքսանդր Վիննիկովը, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը և «ՄԱԿ Կանայք» կազմակերպության Վրաստանի ներկայացուցիչ Կաորի Իշիկավան: Անահիտ Մանասյանի

Սիսում բախվել են մարդատար գնացքն ու «Opel»-ը. Shamshyan.com

Shamshyan.com. Այսօր՝ նոյեմբերի 27-ին, հերթական անգամ գնացքի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Արարատի մարզում: Սիս բնակավայրի վարչական տարածքում բախվել են մարդատար գնացքն ու «Opel» մակնիշի ավտոմեքենան. տուժածներ չկան, «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում: Նշված վայրում վերջին 10 օրվա ընթացքում սա 2-րդ դեպքն է, երբ բախում է տեղի ունենում գնացքի և

Որպեսզի մարդ հանկարծակիի չգա, պետք է ժամանակից գեթ մի ամիս առաջ ձերբակալվի. Լեռ Կամսար

Մոտենում է նոյեմբերի 25-ը: Այս այն օրն է, երբ ինձ ձերբակալեցին ու հյուսիսային անդրբեւեռ ուղարկեցին։ Չնայած օրերը դեռ տաք են, բայց ես հիմիկվանից մրսում եմ՝ չիմանալով ցրտի՞ց, թե՞ վախից։ Որպեսզի մարդ հանկարծակիի չգա, պետք է ժամանակից գեթ մի ամիս առաջ ձերբակալվի, հոգեբանորեն ինքզինքը նախապես պատրաստի այդ ահեղ օրվա համար, կարոտն առնի իր կնոջից ու երեխաներից,

Ucom-ն աջակցում է տիեզերական ճարտարագիտության զարգացմանը Հայաստանում

Ucom-ը, կարևորելով տեխնոլոգիական կրթության զարգացումը, աջակցում է CIPR Aerospace կենտրոնի «Տիեզերք 1.0» ուսումնական ծրագրի իրագործմանը, որի մեկնարկը տրվեց Վանաձորում և Օձունում։ Նախաձեռնությունը նպատակ ունի դպրոցականների և ուսուցիչների համար հասանելի դարձնել տիեզերագիտությունն ու տիեզերական ինժեներական կրթությունը՝ «Դասարանից՝ ուղեծիր» գաղափարի իրագործման համար։ Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և CIPR Aerospace-ի հիմնադիր տնօրեն Մարի Հրաչուհի Բողոսյանը Վանաձորի Վիկտոր

Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը քննարկել է Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը

«Ազատություն». Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը քննարկել է Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը, հայտնում է Anadolu գործակալությունը: «Հաշվի առնելով Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում վերջին դրական զարգացումները, քննարկվել են նաև երկկողմ և տարածաշրջանային համագործակցության հնարավորությունները», – ասված է հայտարարությունում։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Ֆասթ բանկը Mastercard World-ի նոր քարտապաններին տրամադրում է մինչև 25% քեշբեք

Ֆասթ բանկը նոյեմբերի 24-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում Mastercard World ԱկնՔարտ ձեռք բերած քարտապաններին տրամադրում է մինչև 25%-ի չափով գումարի հետվերադարձ (cashback)։ Բանկի ընձեռած առաջարկից օգտվելու համար անհրաժեշտ է նշված ժամանակահատվածում Ֆասթ բանկից ձեռք բերել պրեմիում դասի Mastercard World ԱկնՔարտ և դրանով արտասահմանյան վաճառակետերում գնումներ կատարել։ Ընդ որում, գումարի հետվերադարձը գործում է ինչպես արտասահմանում կատարած

Բեռնատարում թաքցված է եղել մոտ 22 300 տուփ տաքացվող ծխախոտ. ՀՀ պետական սահմանով դրանք արտահանելու փորձը կանխվել է

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն շարունակական քայլեր է ձեռնարկում ստվերային տնտեսության նվազեցման, հարկերից խուսափելու դեպքերի կանխարգելման և մաքսային իրավախախտումների բացահայտման ուղղությամբ՝ ապահովելով հարկային կարգապահությունը, պաշտպանելով պետության ու օրինապահ բիզնես համայնքի շահերը։ ՊԵԿ պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները համատեղ կանխել են ՀՀ պետական սահամանով, մաքսային հսկողությունից թաքցված

Երեւան-Թբիլիսի ռազմավարական շփումներ` Թրամփի հետ նորովի

«Հաստատված խաղաղության շահառուն միայն Հայաստանն ու Ադրբեջանը չեն, այլեւ` Վրաստանը» ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն օրեր առաջ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում անդրադարձել է Վրաստանի թեմային, նշելով. «Մենք չափազանց մտահոգված ենք։ Մենք դա հստակ հասկացրել ենք վրացական կողմին»: Ռյուտեն հավելել է, որ Վրաստանի շուրջ իրավիճակը պետք է ավելի լայն դիտարկել՝ Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձությունների

Հաստատված փաստ է՝ Հայաստանում քաղաքական պատվերի արդյունքում կիրառվում է միայն կալանքը. Արամ Վարդևանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր, իրավաբան Արամ Վարդևանյանի ֆեյսբուքյան գրառումը Հայաստանում կան քաղբանտարկյալներ, Հայաստանում բառիս ուղիղ իմաստով խնդիր է դրվել՝ քրեակատարողական հիմնարկները մարդկանցով լցնել: Պատկերացրեք հինգ ամսից ավելի է՝ բանտում է գտնվում Սամվել Կարապետյանը և 53 քննիչներ, բազմաթիվ դատախազներ և մի շարք դատավորներ անտեսելով իրավունքն ու օրենքը հենց միայն կալանք են պահանջում ու ընտրում որպես

«Երբ ասուլիսը դիպչում է ճշմարտությանը, քաղաքական դաշտը սկսում է նյարդայնանալ». Դավիթ Անանյան

Երեկվա վայնասունը սկսվեց ոչ թե ասուլիսի հիմնական գաղափարներից, այլ մի արտահայտությունից՝ «վիզը կպոկեմ»։ Բայց առավել հետաքրքիրն այն է, թե ովքեր էին առաջինը, որ հենց այս արտահայտությունն «ընդունեցին իրենց վրա» և սկսեցին աղմկել։

Իր համար ձեռնտու խաղը նախկին-ներկա խաղն է, որից դուրս ոչ ուզում է խաղալ, ոչ էլ կարող է. Տաթևիկ Հայրապետյան

Այն, որ Թաթոյանը շատ պրոֆեսիոնալ կերպով հասկանում է Ադրբեջանի պետական քաղաքականությունը, նորություն չէ։ Բայց որպես քաղաքական հայտ ներկայացրած մարդ՝ նա շատ կարևոր հայտարարություն է անում՝ հոյակապ իմանալով, որ Ալիևը երբեք այդ թուղթը չի ստորագրի։

Օնլայն ավանդ Byblos Mobile-ով՝ առանց բանկ գալու

Բիբլոս բանկ Արմենիան ներկայացնում է բարձր եկամտաբերությամբ օնլայն ավանդ ներդնելու հնարավորություն՝ Byblos Mobile հավելվածով։ Հավելվածը ներբեռնելուց հետո կարելի է գրանցվել և դառնալ Բանկի հաճախորդ առանց բանկ գալու և ներդնել ավանդ՝ ՀՀ դրամով՝ տարեկան մինչև 10․5% եկամտաբերությամբ ԱՄՆ դոլարով՝ տարեկան մինչև 5% եկամտաբերությամբ Ավանդը ձևակերպելուց հետո հաճախորդը կստանա նվեր՝ Mastercard Standard, Mastercard Gold կամ Mastercard World

Աբովյանում «ավտարիտետների» տներ են մտել. «Հրապարակ»

Մեր տեղեկություններով` նոյեմբերի 26-ի առավոտյան իրավապահները Աբովյանում մտել են քաղաքում հայտնի հեղինակությունների տները, խուզարկություններ կատարել` զենք փնտրել «ավտարիտետների» բնակարաններում: Ասացին` կանխարգելիչ գործողություն է իրականացվել։ Խուզարկությունները կատարվել են Քննչական կոմիտեի եւ ՆԳՆ համատեղ աշխատանքի ուժերով։ Աբովյանի խուզարկությունների վերաբերյալ ՔԿ-ից մեզ հայտնեցին․ «Հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի եւ այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ

Ովքեր են ֆինանսավորել ՔՊ-ի գործունեությունը. «Ինֆոքոմ»

Ինֆոքոմ.  Հայաստանում հաշվառված է Արմեն Ղազարյան անուն-ազգանունով 643 մարդ։ Ի տարբերություն Արմեն Ղազարյանների, Հայաստանում շատ չեն Մոհամադ Մաքքի, Գարեգին Հովիկյան, Արգիշտի Սահինյան, Արիկ Սուքիասյան, Վահան Խալոյան անունները կրող մարդիկ։ Այս անունները «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2024 թվականի նվիրատուների ցանկից են։ «Ինֆոքոմ»-ն ուսումնասիրել է կուսակցության տարեկան ֆինանսական հաշվետվությունը և պարզել, որ այդ տարի կառավարող ուժին ֆինանսավորել են

Ի՞նչ պիտի անեն, օրինակ, ընդդիմադիրները, փակե՞ն իրենց կուսակցությունները: Մեր 300 հազար աջակիցներին ասենք՝ գնացեք տներո՞վ. Գառնիկ Դանիելյան. «Հրապարակ»

Հարցազրույց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հետ – Մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Միասնության թեւեր» շարժման ղեկավար, քաղաքական հայտ ներկայացրած Արման Թաթոյանն ասուլիս տվեց եւ հայտարարեց, որ եթե իսկապես ուզում ենք, որ Նիկոլ Փաշինյանը պարտվի, ապա պաշտոնաթող նախագահները չպետք է մասնակցեն 2026 թվականի ընտրապայքարին։ Թաթոյանը ո՛չ առաջինն է, ո՛չ էլ միակը, նրանից առաջ էլ մի շարք

Ծախսը՝ մոտ 2,5 մլն դոլար. չէ՞ որ անցած տարի խաղաղություն հաստատված չէր, իսկ այս տարի՝ հաստատված է, հետևաբար՝ երևանցիները պիտի շուրջ 74 %-ով ավելի հավեսով ուրախանան. «ՉԻ»

Երևանի քաղաքային իշխանությունները նախատեսում են Ամանորի տոնական նախապատրաստությունների համար ծախսել մոտ 953 մլն դրամ կամ մոտ 2,5 մլն դոլար։ ՉԻ. Այստեղ, բնականաբար, որևէ կոռուպցիա չկա։ Ինչպե՞ս կարող է կոռուպցիա լինել մի գործում, որին մասնակցում է Տիգրան Ավինյանը։ Այլ հարց է, թե ինչո՞ւ են նույն ծախսերն անցյալ տարի կազմել 550 մլն, իսկ այս տարի՝ 953 մլն

Բաքվում հայ պատանդների նկատմամբ բռնությունների աճի ֆոնին Արցախ միությունը Եվրախորհրդարանի պատգամավորներին կոչ է անում Բաքու այցելել

Գերեվարված հայերից 7-ն արդեն առերեսվել են կեղծ դատավճիռների՝ ստանալով 15-20 տարվա ազատազրկման պատիժ

Կպահանջվի 40-50 տարի 1 հեկտար լիարժեք անտառ ստանալու համար. Ինգա Զարաֆյան. «Հրապարակ»

Հայաստանում անտառների ջրային աղբյուրները վերացել են

Հայաստանի տնտեսությունը հայտնվել է արտաքին և ներքին պահանջարկի կրճատման երկակի ճնշման տակ. «Փաստ»

Տնտեսական աճի տեմպերի նվազման միտումը առավել արտահայտիչ է առևտրի ոլորտում, որտեղ տարեկան աճը կտրուկ նվազել է՝ 14,2 %-ից մինչև ընդամենը 1,5 %։ Սա վկայում է գնողունակության, ներքին սպառման շուկայի հագեցվածության նվազման և արտաքին տնտեսական կապերի թուլացման մասին։ Առևտրի ոլորտի դանդաղումը հաճախ տնտեսական ակտիվության ընդհանուր թուլացմանը նպաստող լրացուցիչ գործոն է, քանի որ այս ոլորտը կապված է

Հայաստանում հակառակն է՝ պետական կառավարման համակարգը վերածվել է աղետները սպասարկող չինովնիկների հավաքականության. «168 ժամ»

Պետական կառավարման կայացած համակարգը ցանկացած երկրի դիմադրողականության ողնաշարն է, որը խառնակ ժամանակներում, անգամ անհավասարակշիռ ղեկավարների դեպքում, ապահովագրում է պետությունը դրանց անձով պայմանավորված ցնցումներից՝ գործնականում դրսևորելով պետության ու իշխանության տարանջատումը։ Հայաստանում տեղի է ունեցել ճիշտ հակառակը՝ պետական կառավարման համակարգը պետությունն աղետներից ապահովագրելու փոխարեն՝ վերածվել է այդ աղետները կուրորեն սպասարկող չինովնիկների հավաքականության՝ դառնալով իրական «հինգերորդ շարասյունը», որից

Դիլիջանի ոլորանների և «Լեռնային Հայաստան» առողջարանի մոտակա անտառային հատվածներում հրդեհները մեկուսացված են

Նոյեմբերի 27-ի՝ ժամը 08:00-ի դրությամբ, ՆԳՆ Փրկարար ծառայության օպերատիվ և համակարգված միջոցառումների շնորհիվ Դիլիջանի ոլորանների և «Լեռնային Հայաստան» առողջարանի մոտակա անտառային հատվածներում բռնկված հրդեհները ամբողջությամբ մեկուսացված են։ Կրկին հորդորում ենք խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները։ Հրդեհ կամ ծուխ նկատելու դեպքում խնդրում ենք անհապաղ զանգահարել 911։ Կտրվի լրացուցիչ տեղեկություն։ ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն

Թող «այո»-ն «այո» լինի, «ոչ»-ը՝ «ոչ»

Ես հասկանում եմ, երբ իշխանության քարոզիչներն ասում են․ «Ով դեմ է մեր առաջնորդին, նա կա՛մ ռսի շպիոն է, կա՛մ ապուշ»: Անկախ նրանից, թե որքանով է այդ դիրքորոշումն անկեղծ, դա դիրքորոշում է։ Ես հասկանում եմ նաեւ, երբ այս իշխանությունները, ինչպես նախորդ բոլոր իշխանությունները, ասում են, որ իրենց դեմ «խաղ չկա»: Դուք կարող եք բողոքել, չհամաձայնվել, զգուշացնել,

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031