Օրվա լրահոսը
Էստոնիայի ԱԳ նախարարն Արարատ Միրզոյանին տեղեկացրել է 2026-ին ՀՀ-ում Էստոնիայի դեսպանություն բացելու որոշման մասին
Զրուցակիցները քննարկել են երկկողմ, ինչպես նաև ՀՀ-ԵՄ հավակնոտ օրակարգի առաջմղմանը միտված կոնկրետ ծրագրերի կյանքի կոչման հարցեր:
«ՀՀ առևտրաշրջանառությունը 2025թ.-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին 2024թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է». Նանե Կարապետյան
«Այն ժամանակահատվածում, երբ կառավարության տարբեր անդամներ վարչապետի գլխավորությամբ խոսում են տնտեսական մեծ վերելքների մասին թվերը այլ բանի մասին են խոսում»:
«Ստեղծում են մոլուցք, որ բոլորիս գրառումներին հետեւում են, որ բոլորը «կոնտրոլի» տակ են, որ Նիկոլ Փաշինյանը հզոր իշխանություն ունի, եւ բոլորս պետք է զգուշավոր լինենք». Նինա Կարապետյանց
«Այդ ամենին չկա համարժեք պատասխան, բայց իրենց մասին արված գրառումների վերաբերյալ ընթացք են տալիս, սա, անշուշտ խոսում է նրա մասին, որ մեր երկրում մենք ունենք ընտրովի արդարադատություն։ Սա արդարության, արդարադատության, ժողովրդավարության, մարդու իրավունքների, առաջընթացի հետ աղերս չունեցող պրոցես է», – զրուցակցիս եզրահանգումն է։
Լայնածավալ գործողությունների արդյունքում հրդեհների բոլոր օջախները մարվել են
ՆԳ նախարարությունը հորդորում է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները
«Ուղղակի պատժում են այն մարդկանց, ովքեր այլախոհ են, կարող են դուրս գալ պայքարի իրենց դեմ: Սա պատժի ձեւ էր». Լիդյա Մանթաշյան
Իր նկատմամբ խափանման միջոց կալանքը վարչական վերահսկողությամբ փոխարինելու մասին դատարանի որոշումից հետո Հայաստանում միակ կին քաղբանտարկյալ Լիդյա Մանթաշյանի առաջին շփումը Aravot.am-ի եւ լրագրող Վահե Մակարյանի հետ էր: Հարցիս, թե շուրջ հինգ ամիս կալանավայրում անցկացնելուց հետո ազատության առաջին րոպեների ի՞նչ զգացում ունի, Լիդյան պատասխանեց. «Անսովոր է»: Այնուհետեւ, պատասխանելով հարցին, թե դատարանի կայացրած որոշումը սպասելի՞ էր,՝ ավելացրեց,
«Մեր արժեքներն առաջին հերթին առնչվում են մեր հոգևոր արժեքներին». Փաշինյանը հանդիպել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մի խումբ եպիսկոպոսների հետ
Հանդիպմանը մասնակցել են Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը, Տեր Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը, Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Տեր Առաքել եպիսկոպոս Տիգրանյանը, Տեր Գեւորգ եպիսկոպոս Սարոյանը։
Գյումրին կմնա առանց քաղաքապետի՞․ պատրաստվում են հապշտապ դատել Վարդան Ղուկասյանին․ փաստաբանը մանրամասներ է ներկայացնում
Գյումրու գլխավոր ճարտարապետի մասնակցությամբ կաշառքի գործից առանձնացվել է Վարդան Ղուկասյանի մասը․ այն կուղարկվի դատարան
Դավթաշեն կամրջի՝ Վաղարշյան փողոցից դեպի Սասնա Ծռերի փողոցի ուղղությամբ փակ են լինելու երթևեկելի երկու ուղղության 1-ին գոտիները
Նոյեմբերի 29-ից 30-ը ներառյալ փակ են լինելու երթևեկելի երկու ուղղության 1-ին գոտիները:
Հայ Եկեղեցին միշտ ամուր և միասնական է, իսկ եթե մեկն իրեն միասնականությունից, ամրությունից դուրս է դնում, դա իր խնդիրն է, և այդ մեկով, երկուսով, երեքով եկեղեցին չի կազմաքանդվում. Հայր Ասողիկ
«Շուրջ 10 եպիսկոպոսների ու արքեպիսկոպոսների ստորագրությամբ հայտարարության մասին տեղեկացել ենք մամուլից, չգիտենք՝ վավերական է, թե վավերական չէ, դրա համար որեւէ մեկնաբանություն այս պահին չեմ կարող տալ»,– Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում news.am-ի եւ 24news-ի լրագրողների հետ զրույցում ասաց Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանը։ «Միայն կարող եմ ասել՝ Հայ Եկեղեցին միշտ ամուր և միասնական է, իսկ եթե մեկն
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Փափազյան փողոցում
Փափազյան փողոցում՝ Սարալանջի պողոտա – Փափազյան փողոց խաչմերուկից մինչև Փափազյան – Քոչարի փողոցների խաչմերուկ, երթևեկելի գոտու աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը:
Արցախյան պատերազմի մասնակից տղաները նստացույցը կդադարեցնեն
Լիդյա Մանթաշյանի խափանման միջոց կալանքը փոխվեց
ՊԵԿ-ը նախաձեռնել է ոլորտային հանդիպումներ հարկ վճարողների հետ
Առաջին հանդիպումը ոսկերչության ոլորտի ներկայացուցիչների հետ
Մի շարք տեղեկություններ և պնդումներ չեն համապատասխանում իրականությանը. Տեր Եսային՝ եպիսկոպոսների համացանցում հայտնված հայտարարության մասին
Եպիսկոպոսների ստորագրությամբ հրապարակված հայտարարության հարցը կուսումնասիրվի
Նիկոլ Փաշինյանն ըստ էության մերժեց Արման Թաթոյանի՝ 2026 թվականի հունվարի 15-ին բանավեճի գալու առաջարկը. Րաֆֆի Ասլանյան
«Իսկ պատճառը պարզ է, Թաթոյանն այս մարդու համար «հարմար» բանավիճող չէ, այդ բանավեճում Փաշինյանը քաղաքական դիվիդենտներ չի կարող շահել, հակառակը՝ այդ բանավեճով կարող է նվազեցնել իր քաղաքական կենսունակությունը»
Որեւէ տարբերակով Հայաստանը պետք է ազատագրվի. Լիդյա Մանթաշյան
«Միշտ չեմ ցանկացել որևէ մեկի ընտանիք կամ անկողին մուտք գործել։ Ես միջադեպի եմ մասնակից եղել՝ Վահագն Ալեքսանյանի մայրիկի հետ կապված։ Նա վերջերս է մահացել, շատ չեմ ուզում մանրամասնել»,-դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Լիդյա Մանթաշյանը։ Լրագրողները խնդրել էին պարզաբանել` ինչ նկատի ուներ, երբ անցած դատական նիստում ասել էր, որ իր միջոցով որոշ պաշտոնյաներին վերաբերվող տեղեկություններ
ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինը երեխաներին եւ խոցելի այլ խմբերին վերաբերող հրապարակումներում լրագրողական էթիկայի սկզբունքների խախտումների վերաբերյալ
2025թ․-ի հոկտեմբերի 27-ին Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Ծափաթաղ գյուղում տեղի ունեցած ողբերգական դեպքը՝ 3-ամյա Տիգրանի կորուստն ու մահը, ցավալիորեն դարձավ հերթական օրինակն այն բանի, թե ինչպես են լրատվամիջոցները երեխաների եւ խոցելի այլ խմբերի վերաբերյալ լուսաբանումներում խախտում լրագրողական էթիկայի հիմնարար կանոնները։ Իրավապահ մարմինները դեպքից վեց օր անց հայտնեցին, որ երեխային սպանել է հայրը եւ բազմակի անգամ
74 քաղաքացու նկատմամբ կիրառվել են պատասխանատվության միջոցներ. ԲԸՏՄ-ն այրումների ուղղությամբ աշխատանքների մասին
2025թ. ընթացքում ԲԸՏՄ-ի կողմից օդի պահպանության՝ այրումների ուղղությամբ վերահսկողական աշխատանքների արդյունքներ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից մթնոլորտային օդի պահպանության ոլորտում՝ թափոնների, տերևների, խոզանների, բուսածածկի մնացորդների, աղբավայրերի այրումների վերաբերյալ արձանագրվել է 998 դեպք, որից՝ 793՝ Թեժ գծի միջոցով ստացված ահազանգեր, այդ թվում – 582՝ ՆԳՆ փրկարար ծառայությունից, – 211՝ քաղաքացիներից։ 74՝ Տեսչական մարմնի կողմից նախաձեռնված։
«Մենք մամուլի հրապարակումներից ենք իմացել, որ քրեական գործ կարող է հարուցվել»․ ԱԺ նախագահի խոսնակը պարզաբանում է
Մենք հաղորդում չենք ներկայացրել։ Մնացած մանրամասներին չենք տիրապետում։ Տեղյակ ենք այնքան, որքան առկա է ձեր հրապարակման մեջ», – պարզաբանեց Հարությունյանը։
«Ըստ էության, խոսում ենք կենսաթոշակի հերթական ավելացման մասին». անկանխիկ գործարքներից առավելագույն հետվճարը կդառնա 10000 դրամ
Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կառավարության որոշմամբ նախատեսվել է կենսաթոշակների անկանխիկ գործարքներից հետվճարի չափի ավելացում: Այս նպատակով առաջարկվում է հետվճարի հաշվարկման համար անկանխիկ վճարումների գումարի նկատմամբ կիրառվող 12%-ն ավելացնել և սահմանել 20%, հետվճարի առավելագույն չափը 6000 դրամից դարձնել 10000 դրամ, իսկ միջոցառման իրականացման ժամկետը երկարաձգել
Դա նրանց ընտրությունն է, եթե հնարավոր են համարում այդպես աշխատել, լավ. Պուտինը՝ ՀԱՊԿ-ի վերաբերյալ Երևանի դիրքորոշման մասին
Մենք ոչ մեկին չենք սպառնում, բայց պետք է պատրաստ լինենք հետ մղել մեր երկրների նկատմամբ ցանկացած ագրեսիվ գործողություն
Գիրքն անհրաժեշտ է յուրաքանչյուրին՝ այս խառնաշփոթ ժամանակաշրջանում կյանքին այլ հայացքով նայելու համար. Ժորժ Աբրահամյան
Ժորժ Աբրահամյանը նաեւ ասաց, որ պարսկերեն է թարգմանել Եղիշե Չարենցի «Չարենց-նամե» պոեմը, որը շուտով լույս կտեսնի: Այս ստեղծագործությունը Չարենցը գրել է Ֆիրդուսու «Շահ-Նամե»-ի օրինակով, որտեղ հաջորդաբար պատկերված են Իրանի թագավորների կյանքն ու գործը:
Արցախից բռնի տեղահանված ուսանողներն ուսման վարձի փոխհատուցում կստանան
Կառավարության նիստում հավանություն է տրվել 2023 թվականի դեկտեմբերի 21-ի N 2291-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման նախագծին, որի համաձայն՝ Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների առաջին կուրս ընդունված ուսանողները 2025-2026 ուսումնական տարում նույնպես կստանան ուսման վարձի փոխհատուցում: Մասնավորապես՝ փոխհատուցում կտրամադրվի 2025-2026 ուստարում պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ (բակալավր, առկա, վճարովի) ընդունված շուրջ 240 ուսանողի և
Ես չեմ պահանջում կաթողիկոսի հրաժարականը, Արշակ սրբազանի վերաբերյալ եպիսկոպոսների պահանջագրին ծանոթ չեմ. Սերովբե սրբազան
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ կանոնական խախտումներով անցկացված վերջին պատարագներին, որոնց ժամանակ ամենայն հայոց կաթողիկոսի անունը չի տրվել՝ Սերովբե սրբազանն ասաց՝ ճիշտ ճանապարհ չի համարում դա. «Եկեղեցին այն տեղը չէ, որտեղ կարելի է այսպիսի հարցեր լուծել»:
Արդյունաբերության ոլորտի աճի հիմքում առկա են անկայուն գործոններ. «Լույս» հիմնադրամ
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2025թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին։ Այսպես՝ Տնտեսական ակտիվության աճի տեմպը վերջին ամիսներին արագանում է՝ հիմնականում արդյունաբերության վերականգնման արդյունքում։ Ընթացիկ տարվա հոկտեմբերին ՏԱՑ-ը կազմել է1 %, իսկ հունվար-հոկտեմբեր ամիսների կուտակային ցուցանիշը կազմել է 8.1 %՝ նախորդ ամսվա համապատասխան ցուցանիշի համեմատ արագանալով 0.4 տոկոսային կետով: Աճի տեմպի արագացումը հիմնականում պայմանավորված է
Դատախազությունը հունվարի 1-ից առ այսօր պետությանն է վերադարձրել ավելի քան 175 միլիոն դոլարին համարժեք գույք և դրամական միջոց
Դատախազությունը, 2025 թվականի հունվարի 1-ից առ այսօր, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու բացառիկ լիազորության շրջանակում, ինչպես նաև դատախազական ներգործության արդյունքում, պետությանը կամ համայնքին է վերադարձրել 175 միլիոն 640 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 66 միլիարդ 667 միլիոն դրամ արժեքով գույք, այդ թվում՝ մանկապարտեզներ, մշակույթի տուն, մարզադաշտ, բնության հուշարձան, պուրակներ, հողատարածքներ և դրամական միջոցներ: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Աղավնաձոր համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է փողերի լվացման մեջ. վարույթն ուղարկվել է դատարան
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2005-2017 թվականներին Վայոց ձորի մարզի Աղավնաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, իր հետ փոխկապակցված անձի օժանդակությամբ չարաշահել է պաշտոնեական դիրքը և դրանով պայմանավորված ազդեցությունը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանք, ինչպես նաև օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը: Մասնավորապես`
«Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը ձևավորում է տարածաշրջանային նոր մտածողություն. Ժաննա Անդրեասյան
«Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում տեղի է ունեցել «Մշակութային խաչմերուկ» երևանյան միջազգային համաժողովի բացման արարողությունը, որը նվիրված է ՅՈՒՆԵՍԿՕ–ի «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության խրախուսման և պաշտպանության մասին» կոնվենցիայի ընդունման 20-ամյակին: Բացման արարողությանը ներկա են եղել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեակալներ Դանիել Դանիելյանը և Արթուր Մարտիրոսյանը, Արտաքին գործերի
Ինձ երեք մարդ է ահաբեկչության մեջ մեղադրել՝ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը․ Վահագն Չախալյան
«Մենք ազատաբերներ ենք, մենք ահաբեկիչներ չենք, մենք ազատություն ենք բերելու Հայաստանի հանրապետությանը»․ Վահագն Չախալյան
Դատական իշխանության ներկայացուցչի կողմից կաշառք ստանալուն օժանդակելու մեջ մեղադրվող փաստաբանի վերաբերյալ վարույթն ուղարկվել է դատարան
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ փաստաբանների պալատի անդամ փաստաբանը, տեղեկանալով Հայաստանի բանկերի միության ֆինանսական արբիտրաժային դատարանի կողմից իր ծանոթի օգտին կայացված ոչ բարենպաստ վճռի մասին, պատրաստակամություն է հայտնել ստանձնել նրա շահերի ներկայացումը և բողոքարկել վճիռը։ Վճիռը բեկանելու համար փաստաբանը դիմում է ներկայացրել իրավասու դատարան և, տեղեկանալով, որ գործը
Վնասվածքներ ստացած հրշեջ-փրկարարների կյանքին վտանգ չի սպառնում
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի ուղեկցությամբ, այցելել է ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում, վթարի հետևանքով վնասվածքներ ստացած ՆԳՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողներին։ Նախարար Սարգսյանը հետաքրքրվել է նրանց առողջական վիճակով։ Բժիշկները վստահեցրել են, որ հրշեջ-փրկարարների կյանքին վտանգ չի սպառնում։ ՆԳ նախարարը շնորհակալություն է


















































