Օրվա լրահոսը
Ինչո՞ւ հեռանամ, ես այդպիսի որոշում կայացնեմ, որովհետեւ ինչ-որ մարդիկ այդպե՞ս են ցանկանում. Արշակ սրբազան
Արշակ սրբազանը ծառայությունից հեռանալու ո՛չ իրավական, ո՛չ բարոյական, ո՛չ էլ տրամաբանական հիմքեր չի տեսնում
«Հայաստանի առջև ճակատագրական ընտրություն է. կամ շարժում դեպի «Թուրան», կամ ինտեգրում միջազգային միավորումների՝ ԵԱՏՄ, ԲՐԻԿՍ, ՇՕՍ». կլոր սեղան-քննարկում
Նոյեմբերի 26-ին «Եվրասիա-Հայաստան» փորձագիտական հարթակում կայացավ «Նոր աշխարհակարգը և Հայաստանի աշխարհաքաղաքական ընտրությունը» թեմայով կլոր սեղան։ Քննարկմանը մասնակցեցին քաղաքագետներ, միջազգային հարաբերությունների մասնագետներ, ակադեմիական համայնքի ներկայացուցիչներ և ուսանողներ։ Քննարկման կենտրոնում էին ժամանակակից աշխարհի հիմնական մարտահրավերները․ տարածաշրջանային անվտանգություն, պանթյուրքիստական միտումների աճ, օտարերկրյա ռազմական բազաների դերակատարություն, երիտասարդության ինտեգրում և Մերձավոր Արևելքի գործոնի ազդեցություն։ Մասնակիցները ընդգծեցին, որ Հայաստանի առաջ կանգնած
Ղրիմի կամրջի պայթեցման մեջ մեղադրվող հայերը ցմահ ազատազրկման են դատապարտվել
«Ազատություն». Դոնի Ռոստովի դատարանն այսօր ցմահ ազատազրկման է դատապարտել Ղրիմի կամրջի՝ 2022 թվականի հոկտեմբերի 8-ին տեղի ունեցած պայթեցման մեջ մեղադրվող 8 անձանց։ Նրանց թվում են նաև Հայաստանի քաղաքացի Արթուր Թերջանյանը և Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքում բնակվող հայազգի գործարարներ Գեորգի և Արտյոմ Ազատյանները։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
«2018-ից խոսում եմ շինհրապարակների որակի մասին, բայց կտրուկ քայլը ոչ մի հարց չի լուծում»․ Երեւանում օդի աղտոտվածության եւ խցանումների հարցով աշխատանքային խմբեր կստեղծվեն
«Պետք է գնալ պլանավորված, հետեւողական, ոչ կտրուկ քայլերի։ Երեկ, օրինակ, ինձ տարածաշրջանային քարտեզ էին ուղարկել, որից կարելի էր ենթադրել, որ այդ երեւույթն ավելի լայն տարածաշրջանային արտահայտություն ունի»։
Մինչ այսօր՝ պատերազմից 5 տարի անց հրապարակված չէ զոհերի անվանական ցուցակը. Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը 44-օրյա պատերազմի պատճառները, ընթացքը եւ հետեւանքները ծածկադմփոց անելու համառ ջանքերի շրջանակներում Ալեն Սիմոնյանը քիչ առաջ հրապարակել է այդ պատերազմի զոհերի թվի մասին «տեղեկատվություն»։ Հիշեցնեմ, որ մինչ այսօր, պատերազմից 5 տարի անց հրապարակված չէ պատերազմի զոհերի ԱՆՎԱՆԱԿԱՆ ցուցակը, ինչը վառ ապացույցն է, որ նիկոլական ռեժիմը ե՛ւ մանիպուլացնում է, ե՛ւ թաքցնում
«Դուք այսօր ապացուցեցիք, որ ոչ թե արդարությունն ու արդարադատությունն է գործում, այլ նպատակահարմարությունը»․ Բագրատ սրբազանը՝ Կարեն Ֆարխոյանին
Լիդյա Մանթաշյանի պաշտպան Տաթեւիկ Սողոյանը նրա խափանման միջոցի փոփոխությունը համարում է հանրային ճնշման հաղթանակ
«Հայաստանի համար այս դժվարին ժամանակահատվածում աղոթակից ենք հայ ժողովրդին ու Հայոց Եկեղեցուն». Ֆրանկ եպիսկոպոս Կոպանիան՝ Գարեգին Երկրորդին
Նոյեմբերի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Գերմանիայի Ավետարանական եկեղեցու արտերկրի եպիսկոպոս Ֆրանկ Կոպանիայի գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Սերովբե եպիսկոպոս Իսախանյանի։ Վեհափառ Հայրապետը զրույցի ընթացքում անդրադարձ կատարեց միջազգային հարթակներում և տարբեր սոցիալական ու կրթական ծրագրերի շրջանակներում երկու Եկեղեցիների միջև ձևավորված գործակցությանը՝
«Ես ճանաչում եմ շատ մարդկանց, որոնք այսօր քննադատում են, բայց եթե իրենց առաջարկվեր նույն նախաձեռնությանը մասնակցել, շատ հպարտ կլինեին»․ Բորիս Նավասարդյանը՝ իրենց քննադատողներին
Հետաքրքրվեցինք՝ իսկ վստա՞հ եք, որ ինչպես ձեր խմբի անդամները ադրբեջանական կողմից ուղերձներն են հասցնում հայ հանրությանը, այնպես էլ ադրբեջանական կողմից իրենց հասարակությանը հասցնում են մեր ուղերձները, Բորիս Նավասարդյանը պատասխանեց․ «Այո, մենք հետևում ենք իրենց վարքագծին այս նախաձեռնության սկզբից։ Համոզվել ենք, որ բավականին վստահելի գործընկերոջ հետ գործ ունենք՝ ի դեմս այդ հնգյակի, որը ներկայացնում է Ադրբեջանը»։
Ստեփանավանում «Մեր ձևով» շարժման գրասենյակ է բացվել
Նոյեմբերի 26-ին «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամներն աշխատանքային այցով գտնվում էին Ստեփանավան համայնքում։ Այցի մեկնարկը տրվեց Գյուլագարակ գյուղում, որտեղ շարժման անդամները շրջեցին բնակավայրի տարածքում, այնուհետև գյուղի կենտրոնական հրապարակի հարակից տարածքում տեղի ունեցավ շարժման անդամների հանդիպումը գյուլագարակցիների հետ։ Հանդիպմանը շարժման անդամները գյուղի բնակիչներին ներկայացրեցին շարժման կողմից առաջարկվող՝ հանրապետության մարզային համայնքների և գյուղական բնակավայրերի զարգացման տեսլականը, տեղի
«Սամվել Ալեքսանյանի մասին ասել էիք, որ միլիոնավոր հարկեր չի վճարում, անգամ մարդասպանության մեջ էիք նրան մեղադրել, բա ինչո՞ւ ճաղերի հետեւում չէ»
Փաշինյանն ասաց, որ քաղաքական գնահատական կարող է լինել տարբեր իրավիճակներում տարբեր բաների, եւ իրավապահ համակարգի խնդիրն է քննել ու տալ եզրակացություններ։
Պուտինը ՀԱՊԿ անդամներին վերազինման ծրագիր է առաջարկում
Առաջարկում ենք հավաքական ուժերը ժամանակակից ռուսական զենքով և տեխնիկայով զինելու լայնածավալ ծրագիր սկսել. ռուսական զինտեխնիկայի արդյունավետությունն ապացուցվել է իրական ռազմական գործողություններում:
«Ճի՞շտ է, որ հրահանգված է որպես կուսակցություն չգրանցել «Մեր ձեւով»-ը, քանի որ վախենում եք Սամվել Կարապետյանից»․ հարց՝ Նիկոլ Փաշինյանին
«Ես կուսակցության վարչության նախագահն եմ, որի ձայնն ունի վճռորոշ նշանակություն, բայց դա չի նշանակում, որ հարցերը լուծվում են անձնական հարթության վրա։ Ես էլ եմ պատգամավորի թեկնածու լինելու եւ հավակնում եմ նաեւ լինել վարչապետի թեկնածու»։
Ի՞նչն է խանգարում Իսրայելի և Հայաստանի միջև հարաբերությունների բարելավմանը. Jpost-ի անդրադարձը
Region Monitor . Ի՞նչն է խանգարում Իսրայելի և Հայաստանի միջև հարաբերությունների բարելավմանը. Jpost-ի անդրադարձը. Դրանք են՝ 💬Հայաստանում հակասեմականությունը և Ադրբեջանի գործոնը․ վերջին տարիներին Երևանում հարձակում է տեղի ունեցել սինագոգի վրա, պղծվել է այն։ Որոշները դա բացատրում էին Իսրայելի՝ Ադրբեջանին զենք վաճառելու հանգամանքով։ 💬«Կովերի պարտեզ»-ի վեճը։ Այս վեճը վերածվեց հանրային բախման, ցույցերի, սոցիալական ցանցերում կոշտ հռետորաբանության։
Լիդյա Մանթաշյանի խափանման միջոցը փոխվեց
Դատավոր Կարեն Ֆարխոյանը՝ տարակուսեց՝ առաջարկելով պայմաններ չդնել դատարանի առջեւ
Փաշինյանը կորցրել է ժողովրդի վստահությունը ու չի տիրապետում իրավիճակին. Մարիաննա Ղահրամանյան
«Մեր ձևով» համաժողովրդական շարժման մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանի ֆեյսբուքյան գրառումը Փաշինյանը կորցրել է ժողովրդի վստահությունը ու չի տիրապետում իրավիճակին, շուտով նա կկորցնի նաև իշխանությունը, ու ինչպես իր վերջին ուղերձում Սամվել Կարապետյանն էր ասել, ընդամենը մի քանի ամսից շնորհավորելու ենք իրար արդարության հաղթանակի, արժանապատվության վերականգնման, չարիքի պարտության ու Հայաստանի համար նոր՝ բարեկեցության ու խաղաղության ժամանակաշրջանի սկզբի
Ալավերդու մշակույթի տան վերաբացումը վկայում է գործընկերության և նորարարության զորության մասին. Նաթիա Նացվլիշվիլի
Ալավերդի, Լոռու մարզ, 26 նոյեմբերի 2025թ․ – Ալավերդու վերանորոգված մշակույթի տունն այսօր պաշտոնապես բացեց իր դռները՝ նշանավորելով զգալի ձեռքբերում համայնքի մշակութային կյանքում և համայնքային զարգացման գործում։ Բացման արարողությունը մի հարկի տակ էր հավաքել Եվրոպական միության (ԵՄ), Հայաստանի կառավարության, Շվեդիայի դեսպանատան, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ), տեղական իշխանությունների ներկայացուցիչներին և համայնքի բնակիչներին։ Վերանորոգումն իրականացվել է Հայաստանի կառավարության,
«Ես երբեք որեւէ հրաման չեմ տվել ՀՀ որեւէ ինքնիշխան տարածքից ՀՀ որեւէ զորքի հետքաշման մասին». Փաշինյան
44-օրա պատերազմի սրվագներով դատարանների առաջ են կանգնել Արցախի Պաշտպանության բանակի բարձրաստիճան եւ միջին օղակի զինվորականներ։ Այս համատեքստում հնչող գլխավոր հարցն այն է, թե ի՞նչ գործ ունի Փաշինյանն Արցախի զինվորականների հետ, եթե Արցախը «ճանաչել է Ադրբեջանի կազմում»։
44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3833 անձ. Ալեն Սիմոնյան
Անհայտ է 191 անձի գտնվելու վայրը, այդ թվում՝ 172 զինծառայողի և 19 քաղաքացիական անձի։
Եթե Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանքը գլխավոր դատախազը փոխեց, ինչո՞ւ նույն մոտեցումը չի կիրառվում Լիդյա Մանթաշյանի նկատմամբ. Թագուհի Թովմասյանը դիմել է դատախազ Վարդապետյանին
Այլևս հիմնավորում չկա երիտասարդ կնոջը պահելու բանտում
ՄԻՊ-ը իրերը պետք է կոչի իրենց անունով, մեր երկրում քաղբանտարկյալների լինելը դատապարտի. Հովհաննես Իշխանյան
Ոչ միայն մտահոգիչ համարի, օրինակ` գնացել քաղբանտարկյալ Լիդյա Մանթաշյանի հետ էր խոսել պահման պայմաններից, սակայն էականը դա չէ, այլ այն, որ ՄԻՊ-ը պետք է զբաղվի Լիդյա Մանթաշյանով եւ մնացած բոլոր քաղբանտարկյալներով, եւ պետք է դատապարտի ամեն օր քաղբանտարկյալների գոյության երեւույթը
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 27-ի ցերեկը, 28-30-ին, դեկտեմբերի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 1-ի գիշերն սպասվում է անձրև։ Հանրապետության տարածքում` Նոյեմբերի 27-ի ցերեկը, 28-30-ին, դեկտեմբերի 2-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, լուսադեմին Արարատյան և Շիրակի դաշտում սպասվում է կարճատև մառախուղ: Դեկտեմբերի 1-ին, 2-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Օդի
Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ թողեց Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած արցախցու արդարացման վերաբերյալ դատավճիռը
Հիշեցնենք՝ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Արման Հովհաննիսյանի նախագահությամբ, Ալբերտ Առստամյանի արդարացման վերաբերյալ դատավճիռ էր կայացրել, իսկ դատախազությունը բողոքարկել էր նրա արդարացման վերաբերյալ դատավճիռը։
ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել հեռուստաաշտարակին հարող տարածքում 7000 քմ մակերեսով հողամասի նկատմամբ
2025 թվականի նոյեմբերի 26-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Երևան քաղաքի Գ.Հովսեփյան փողոցի հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ 1 միլիոն 95 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 417 միլիոն 659 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով, 7090 քմ մակերեսով հողամասի նկատմամբ: Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի մարտի 7-ի
Կոստանյանը և Իսրայելի ԱԳՆ գլխավոր տնօրենն ընդգծել են առկա պատրաստակամությունը Հայաստանի և Իսրայելի միջև հարաբերություններն ակտիվացնելու
Նոյեմբերի 26-ին Երուսաղեմում Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Իսրայելի ԱԳ նախարարության գլխավոր տնօրեն Էդեն Բար-Տալի հետ: Հանդիպման ընթացքում երկուստեք ընդգծվել է առկա պատրաստակամությունն աշխատանքներ տանել Հայաստանի և Իսրայելի միջև հարաբերությունները, այդ թվում՝ քաղաքական և տնտեսական ոլորտներում ակտիվացնելու ուղղությամբ: Կողմերը մտքեր են փոխանակել նաև Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում ընթացող գործընթացների վերաբերյալ:
«Խորհրդարանական ընտրությունների ուղիղ եթերում կբանավիճեմ բոլոր քաղաքական ուժերի հետ»․ Փաշինյանը՝ Արման Թաթոյանի հրավերի մասին
Անդրադառնալով Թաթոյանի հայտարարություններին՝ Փաշինյանն ասաց․ «2026 թվականի ընտրությունները ցույց կտան՝ ով ինչ շանսեր ունի»։
Արայիկ Հարությունյանը մասնակցել է Նիկիտա Սիմոնյանի հրաժեշտի արարողությանը
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը մասնակցել է լեգենդար ֆուտբոլիստ, վաստակավոր մարզիչ, սպորտի վաստակավոր վարպետ և ԽՍՀՄ քառակի չեմպիոն Նիկիտա Սիմոնյանի հրաժեշտի արարողությանը: Այն տեղի է ունեցել Մոսկվայի «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի մարզադաշտում։ Արայիկ Հարությունյանը հարգանքի տուրք է մատուցել Նիկիտա Սիմոնյանի հիշատակին և իր ցավակցական խոսքերը փոխանցել լեգենդար ֆուտբոլիստի ընտանիքի անդամներին։ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ
Ադրբեջանագետը. Արման Թաթոյանի՝ «խաղաղության պայմանագրի» վերաբերյալ դիտարկումների մասին
Թաթոյանը որպես հանրային գործիչ եւ մասնագետ՝ խորությամբ տիրապետում է Ադրբեջանի քաղաքականությանը, որովհետեւ ամենօրյա ռեժիմով աշխատում է այդ ուղղությամբ: Նա գիտի, որ Ադրբեջանը մտադիր չի ստորագրել նմանատիպ պայմանագիր, կամ առհասարակ իրական խաղաղություն փաստաթղթի վրա, թե փաստաթղթից դուրս՝ այս պահին մտադիր չի հաստատել Հայաստանի հետ:
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի այդ վարույթի շրջանակում հարցաքննության ընթացքում՝ ո՛չ իրեն, ո՛չ էլ ինձ առանձին չի ներկայացվել որևէ որոշում փորձաքննություն նշանակելու մասին. Արսեն Բաբայան
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի այդ վարույթի շրջանակում հարցաքննության ընթացքում՝ ո՛չ իրեն, ո՛չ էլ ինձ առանձին չի ներկայացվել որևէ որոշում փորձաքննություն նշանակելու մասին, ինչպես նաև չի ներկայացվել որևէ փորձաքննության եզրակացություն։ Սա ողջամտորեն ձևավորում է հիմնավոր համոզմունք, որ նման փորձաքննություն ոչ նշանակվել է, ոչ էլ իրականացվել։
Անվտանգության ոլորտում կանանց հավասար ներգրավման խնդրի հասցեագրումը հնարավոր է, երբ հանրային կյանքի մյուս ոլորտներում ևս այդ հարցը հասցեագրված է. Արմեն Գրիգորյան
Նոյեմբերի 27-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ելույթ է ունեցել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատության՝ Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի և ՄԱԿ-կանայք կազմակերպության հետ համատեղ կազմակերպված «Արդյունավետ պաշտպանություն և անվտանգություն. կանանց նշանակալի մասնակցության խթանումը Հայաստանի զինված ուժերում և զինված ուժերից դուրս» բարձր մակարդակի միջազգային համաժողովի ընթացքում: ԱԽ քարտուղարի ելույթը. Տիկնայք և պարոնայք, Հարգելի գործընկերներ, Մեծ պատիվ
ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել 13 հազար 268 հեկտար մակերեսով հողատարածքի նկատմամբ
Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ներառված հարցերից մեկով՝ ուժը կորցրած է ճանաչվել Կառավարության 2006 թվականի ապրիլի 6-ի N 479-Ա որոշումը: Հիշեցնենք, որ Արարատի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել էր Արարատի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող՝ շուրջ 5330 հա մակերեսով հողատարածքները «Կենդանիների աշխարհ» ՍՊ ընկերությանն անհատույց օգտագործման իրավունքով հատկացնելու փաստաթղթերը: Ուսումնասիրության արդյունքում


















































