Օրվա լրահոսը
«Չի կարելի նման բան անել: Եթե մարդն իրեն չի կապում Հայաստանի հետ, եթե իր կյանքի կենտրոնը Հայաստանը չէ, ինչո՞ւ պետք է Հայաստանը վճարի»
Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կառավարությունը հավանություն է տվել ««Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերին: Օրինագծերի ընդունման անհրաժեշտությունը 2026 թ. հունվարի 1-ին և դրանից հետո ընտանիքում ծնված 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի
Համաշխարհային օպերային աստղը՝ իր երևանյան հայտագրի, իմիջի, երկու մշակույթներ կրելու, երգացանկում սակավ հայ հեղինակներ ունենալու և բարեգործության մասին
Հասմիկ Գրիգորյանի համերգային հայտագիրն աժիոտաժ է առաջացրել Երևանում, այն մինչ օրս բուռն քննարկվում է ոչ միայն մասնագիտական շրջանակում։ Պատճառը մեկն է՝ հայտագիրը տարբերվում է դասական արվեստին բնորոշ «խստապահանջ ակադեմիզմից», նաև անսովոր է ազատության կամ ազատամտության ազդագրային լուծումների մոտեցմամբ։
Քրեական ենթամշակույթ կրող խմբավորման ղեկավարների և մասնակիցների նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել. նրանք ձերբակալվել են
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացված վարութային, ինչպես նաև ԱԱԾ աշխատակիցների հետ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ռ.Պ.-ն ղեկավարել է քրեական աստիճանակարգությամբ ու միջանձնային հիերարխիկ հարաբերություններով օժտված անձանց միավորում: Հիշյալ ապօրինի գործընթացի ընթացքում Ռ.Պ.-ն իր անօրինական ազդեցությունն օգտագործելով, մասնավոր
«Հարցաքննվել եմ վկայի կարգավիճակում, բայց այլ մանրամասներ չեմ կարող հայտնել»․ Գառնիկ Դանիելյան
«Տարբեր ծառերի, թփերի հետեւից անարդարությունից խոսող եւ բողոքող մարդիկ պետք է միավորվեն»,- դատախազության մոտ՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների ցույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Viva-ն և «Իմ անտառ Հայաստան»-ը 1,5 հա տարածքի վրա նոր անտառ են ստեղծում
Լեռնաջուր համայնքի բարձրադիր թեք լանջերին դարձյալ անտառաստեղծման աշխատանքներ են իրականացվում: Viva-ն հետևողականորեն աջակցում է «Իմ անտառ Հայաստան»-ի ջանքերին՝ այս տարածքում անտառի ծածկույթն ընդլայնելու համար: Քառամյա համագործակցության տարիներից վերջին երկուսը նվիրվել է Լոռու մարզի լեռնային լանդշաֆտ ունեցող այս բնակավայրերին: Մոտեցման հիմքում ոչ թե կամայական որոշում է, այլ հեռանկարային ու ռազմավարական գործունեություն. բուսականությունից զրկված թեք լանջերը կլիմայի
«Փաշինյանը չի էլ թաքցնում՝ ինչ է պատրաստվում անել․ թող իմանան՝ որևէ մեկը չի ներվելու»․Մանե Թանդիլյան
Ըստ Մանե Թանդիլյանի՝ եթե որևէ մեկին թվում է, որ հետ կկանգնի այս քայլերից, սխալվում է․ «Նա գտնում է ինչ-որ թույլ օղակներ, մարդիկ, որոնք ինչ-ինչ պատճառներով այլ կարծիք են ունեցել և նրանց միջոցով փորձում է պայթեցնել մեր ինքնության կարևոր մասը»։
Դատախազությունը «Հարսնաքար»-ին տրամադրված հողամասի վարձակալության պայմանագիրը լուծելու վերաբերյալ միջնորդագիր է ուղարկել «Սևան» ազգային պարկին
Գլխավոր դատախազությունը միջնորդագիր է ուղարկել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենին՝ ՊՈԱԿ-ի և «Նորալուսին» ՍՊ ընկերության միջև 2002 թվականի դեկտեմբերի 2-ին կնքված՝ 2,8 հա մակերեսով հողամասի վարձակալության պայմանագիրը լուծելու, հողամասի վրա ամրակայված գույքերը «Սևան ազգային պարկ»-ին օտարելու և վարձակալի կողմից հողամասն ազատելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ: Գլխավոր դատախազությունը, պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել է «Սևան
«Տարիներ շարունակ ԱԺ ամբիոնից հնչեցնում էր՝ «օդից կախված լուրերի համաձայն»…եւ լիքը տեղեկություններ էր հրապարակում, որի համար իրեն դատի չէին տալիս». Արմինե Օհանյան
Ուղղակի հիմա ինքը ինչ է անում՝ հերքում է պահանջում եւ 1 միլիոն դրամի բարոյական վնասի փոխհատուցում, բայց այնքան բարոյական աջակցություն, ինչքան «Հրապարակը» ցույց է տվել իրեն մինչեւ իր իշխանության գալը, ոչ ոք ցույց չի տվել: Մինչեւ 2018թ մենք հիմնավորապես իր ամեն մի քայլը լուսաբանել ենք, ես համարում եմ, որ դա բարոյական աջակցություն է եղել, նաեւ շնորհիվ որի է ինքը եկել իշխանության:
Համբարձում Մաթևոսյանը ֆրանսիացի նախարարին ներկայացրել է «պարտք՝ կլիմայի դիմաց» նորարարական ֆինանսական գործիքը
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Ֆրանսիայի էկոլոգիական անցման, կենսաբազմազանության և կլիմայի ու բնության հարցերով միջազգային բանակցությունների նախարար Մոնիկ Բարբուի հետ։ Քննարկել են շրջակա միջավայրի պահպանության, ջրային ռեսուրսների կառավարման, կլիմայական քաղաքականության և երկկողմ համագործակցության խորացման առաջնահերթությունները։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել բնապանության ոլորտում 2016 թվականից սկսված Հայաստան-Ֆրանսիա արդյունավետ գործընկերությանը, որն իրականացվում է հիմնականում ԵՄ ֆինանսավորմամբ
Համաժողովում վարպետության դաս են վարել Նորա Արմանին և Սուրեն Շահվերդյանը
Շարունակելով Հայ արվեստի և մշակույթի համաժողովի քննարկումներով հագեցած օրակարգը, «Մշակութային երկխոսության հարթակ» խորագրի ներքո անցկացվել է դերասանական արվեստի վարպետության դաս։ Բանախոս Ուլրիխ Մեյեր-Հորշը ներկայացրել է Միխայիլ Չեխովի դերասանական մեթոդը, անդրադարձել դերասանական արվեստի առանձնահատկություններին, դերասանական աշխատանքի տեխնիկաներին, ինչպես նաև ժամանակակից թատերական արվեստի միտումներին։ Քննարկվել են նաև դերասանական վարպետության զարգացման գործիքակազմը և համատեղ նախագծերի ձևավորման հնարավորությունները։ Վարպետության
«Նիկոլ Փաշինյանն էլ լայաղ չի անում sms գրի դատավորներին, միանգամից հրապարակում են վճիռները»․ Իշխան Սաղաթելյան
Իշխան Սաղաթելյանն ասաց, որ սա մեկանգամյա ակցիա չի, շարունակական գործողություններ են նախատեսվում։ Առաջիկա չորեքշաբթի օրը ԱԺ-ում լսումներ են հրավիրվելու քաղբանտարկյալների թեմայով, ԱԺ հայտարարության տեքստ կառաջարկվի ընդունել
Գարեգին Երկրորդը Արարատյան Հայրապետական թեմի հոգևոր սպասավորներին հորդորեց աներկյուղ ու նախանձախնդիր կերպով հաղթահարել ամեն տեսակի դժվարություն
Նոյեմբերի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ Արարատյան Հայրապետական թեմի հոգևոր սպասավորների հետ՝ ուղեկցությամբ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ․ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի։ Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը կարևորեց առկա մարտահրավերների պայմաններում հոգևոր դասի տերունապատվեր առաքելության անխափան իրականացումը, քահանա հայրերի ջանքերի առավել արդյունավորումը հավատավոր ժողովրդի հոգևոր կյանքի պայծառության համար։ Հայոց Հովվապետը հոգևոր
Արմեն Ալեքսանյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք խափանման միջոցը
«Հարգարժան դատարան, այնպես չէ, ապահովված ընտանիքի հորն եք կալանավորել, որ ընտանիքն էլ հանգիստ տունը նստի, խնդրում եք քննարկել այլընտրանքային խափանման միջոցը։ Խնդրում եմ նաև ի նկատի ունենալ, որ տնային կալանքն էլ չի լուծի ընտանիքի պայմանները, Արմեն Ալեքսանյանը պիտի աշխատի, որ հաշմանդամություն ունեցող հոր կարիքները հոգա, երեք զավակների հարցերը լուծի։
Ես խնդրում եմ վարչական հսկողություն կիրառել՝ բացակայելու արգելքի միջոցով, պատվարժան դատարան»,-խնդրեց փաստաբանը։
Այսպես չպետք է լինի. աշխարհում ավելի քան 400 միլիոն երեխա ապրում է աղքատության մեջ. ՅՈւՆԻՍԵՖ
Նյու Յորք, նոյեմբերի 20, 2025 թվական. Ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում յուրաքանչյուր հինգ երեխայից ավելի քան մեկը, այն է՝ 417 միլիոն երեխա, զրկանքներ ունի առնվազն երկու կենսական ոլորտում, ինչը վճռորոշ է նրանց առողջության, զարգացման և բարեկեցության համար: Սրա մասին է ասվում ՅՈւՆԻՍԵՖ-ի ամենամյա հեղինակային զեկույցում, որը հրապարակվել է այսօր՝ Երեխաների համաշխարհային օրը: «Երեխաների վիճակն
Կինոարդյունաբերության զարգացումը ՀՀ-ում. առաջարկ Հայաստանին
«Առաջարկ Հայաստանին» նախագծի շրջանակում ներկայացնում ենք «Ֆիլմարտադրողների համահայկական ֆեդերացիայի» նախագահ Հովհաննես Գալստյանի առաջարկների ամփոփագիրը։ Ի՞նչ անել շահութաբեր կինոարդյունաբերություն ունենալու համար առաջարկն արմատական բարեփոխումների ռազմավարական պլան, որը վերաբերում է կինոարդյունաբերության բոլոր շղթաներին՝ նախագծերի ֆինանսավորումից մինչև արտադրություն և վաճառք, և որի կիրառումը կնպաստի բարձրարժեք ֆիլմերի ստեղծմանը և հայկական կինոարդյունաբերության միջազգային մրցունակության շեշտակի բարձրացմանը։ ԱՌԱՋԱՐԿ 1 Կինոյի պետական
ԵՄ-ն Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների կողքին է՝ լիարժեք խաղաղության հասնելու ճանապարհին. Մագդալենա Գրոնո
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն X-ի իր միկրոբլոգում գրել է. «Ավարտվեցին նոյեմբերի 18-19-ը Երևանում կայացած ինտենսիվ և բովանդակալից բարձր մակարդակի խորհրդակցությունները։ Շնորհակալ եմ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, արտգործնախարար Արարատ Միրզոյանին և այլ պաշտոնյաների՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման, տարածաշրջանային համագործակցության, կապի և մարդասիրական հարցերի վերաբերյալ հանգամանալից մտքերի փոխանակության համար։
Պետության հանձնառությունն է՝ ապահովել պայմաններ, որպեսզի մշակույթն ու արվեստը դառնան ինքնաբավ. Ժաննա Անդրեասյան
Հայ մշակույթն ու արվեստը համաշխարհային ժառանգության մաս են և սահմանափակված չեն որևէ տիրույթում
Խոսքի եւ հավաքների ազատությունը, որը նախատեսված է մեր օրենքներով, ամբողջովին կարծես պայթեց. Ռուբեն Մխիթարյան
Տպավորություն է՝ եթե մի բան խոսես, կարող է քո վրա շատ թանկ արժենա, հասնի նրան, որ կալանավորվես. Մխիթարյան
Արա Ռոստոմյանի տնային կալանքը չի երկարաձգվի
«Ցանկացած ծնողի համար Եռաբլուր չայցելելը իր հոգու կանչով ցանկացած պահի հավասարազոր է մահվան, հետևաբար քննարկելով Արա Ռոստոմյանի տնային կալանքի հարցը՝ խնդրում եմ հաշվի առնել, որ նրան երկու անգամ թույլատրելով այցելել Եռաբլուր, դուք նրան զրկում եք ոչ միայն ազատությունից, այլ կյանքի իրավունքից», -ասաց փաստաբանը։
«Եթե մենք որեւէ մեկից ավել գումար ենք վերցրել, այդ գումարը կվերադարձնենք»․ Փաշինյանը՝ ՊԵԿ-ին տված հանձնարարության մասին
«Ես ասում եմ, որ չպետք է նաեւ Հայաստանում լինի հարկային պարտավորություններից խուսափելու որեւէ մեխանիզմ կամ պրակտիկա»։
Փաշինյանը կարևորել է Հայ մշակույթի և արվեստի միջազգային համակարգման խորհրդի նախաձեռնությունը՝ ուղղված հայկական մշակույթի ժամանակակից ներկայացմանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայ մշակույթի և արվեստի միջազգային համակարգման խորհրդի անդամներին՝ հոգաբարձուների խորհրդի նախագահ Կիրկոր Աժտերխանեանի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի մշակութային դաշտի զարգացման, հայկական արվեստի միջազգային ճանաչելիության բարձրացման և համաշխարհային մշակութային հարթակներում Հայաստանի ներկայությունն առավել ընդգծելու ուղիները։ Վարչապետը կարևորել է նախաձեռնությունը, որն ուղղված է հայկական մշակույթի ժամանակակից ներկայացմանը և միջազգային համագործակցության
Պիտի կարողանանք ի վերջո հասնել մեր թիմի ղեկավար Դավիթ Համբարձումյանի ազատությանը. Նորայր Հակոբյան
Մեր թիմի կողմից կլինի գալիք ընտրություններին մասնակցելու քաղաքական հայտ
Վարդան Ղուկասյանին կալանքից ազատ արձակելու հատուկ բողոքը մերժվել է
Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մերժել է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին կալանքից ազատ արձակելու հատուկ բողոքը, «Ազատությանը» փոխանցել է փաստաբան Արամայիս Հայրապետյանը։ Փաստաբանները 21 էջից բաղկացած հիմնավորումներ ու ապացույցներ էին ներկայացրել Ղուկասյանի ՔԿՀ-ում պահման վայրի ու առողջական վիճակի մասին։
Փաշինյանը՝ հայ գերիների մասին․ «ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին խնդրել եմ տեղեկություն տալ, թե ինչ ջանքեր են գործադրվում այդ ուղղությամբ»
«Ես ասել եմ՝ ՀՀ տարածքով անցնող կոմունիկացիաների կամ որեւէ բանի անուն կարող է որոշել ՀՀ-ն։ Եվ մենք ասել ենք, որ ՀՀ-ում, բացի մեր ասածից՝ ուրիշ անունով կոմունիկացիա գոյություն չունի»։
Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգության դեպքով 3 անձ կալանավորվել է
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում ավարտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգության և ապօրինի շրջանառության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ քաղաքացին իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով «Մեթամֆետամին»
«Ունենք 700-ի հասնող հոգևորականներ, մեկ-երկուսի վերաբերմունքն է․ միասնականությունը դուք գնահատեք»․ Ռուբեն վարդապետ Զարգարյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ պատարագ մատուցող հոգևորականների մասին
Եկեղեցու հանդեպ բացասական վերաբերմունքը 2018-ից չէ, որ սկսվել է․ նախապատրաստական հիմքերը դրվել են դրանից առաջ։ 2018-ից մտավ ինստիտուցիոնալ փուլ՝ որոշակի օրենքների փոփոխությամբ և սահմանափակումներով։ Վերջին տարիներին՝ հատկապես արցախյան պատերազմից հետո, երբ հստակ հնչեց եկեղեցու կողմից վերաբերմունք, առճակատում սկսվեց։
Ucom-ն ավարտել է 5G ցանցի կառուցումը Հայաստանի բոլոր քաղաքներում
Հայաստանում 5G ցանցի հասանելիությունն այսօր արդեն իրականություն է․ Ucom-ն ավարտել է նոր սերնդի կապի ներդրումն երկրի մասշտաբով՝ այն հասանելի դարձնելով ՀՀ 49 քաղաքներից 48-ում և հարյուրավոր բնակավայրերում, ինչպես նաև Մայլեռ Մաունթին Ռեզորթում, Երևան–Դիլիջան մայրուղու երկայնքով, Բագրատաշեն, Բավրա և Ագարակ սահմանային անցակետերում։ Այսօր արդեն Հայաստանի բնակչության ավելի քան 94 տոկոսը հնարավորություն ունի օգտվելու արագ և հուսալի
Խոստում ունեմ տրված մեր թիմի ղեկավար Դավիթ Համբարձումյանին. Մասիս համայնքի նորընտիր ղեկավար
Պիտի անեմ ամեն ինչ, որպեսզի Մասիս համայնքի բնականոն զարգացումը մեկ վայրկյան չտուժի
Հայաստանում հաստատվել է հարկային տեռորի և համակարգային կոռուպցիայի նոր մոդել. AntiCor
ՊԵԿ ներկայացուցիչները ստուգումների ընթացքում բանավոր պահանջել են վճարել 259 միլիոն դրամ «ավել» հարկ, նախազգուշացնելով՝ եթե չվճարի, ստուգումն ավարտելուց հետո կհայտնվի դրա կրկնակի պահանջը։
«Անձամբ շատ բավարարված եմ, որ ամեն շաբաթ կարող եմ գնալ եկեղեցի, մասնակցել պատարագի, ծնկի գալ եւ մեղքերի թողություն ստանալ»․ Նիկոլ Փաշինյան
«Ես ուրախ եմ առաջին հերթին նրա համար, որ իմ հոգեւոր կյանքն այսօր լիարժեք վերականգնվել է, որովհետեւ ես այսօր չեմ գնում պատարագների որպես վարչապետ, որ նստում եմ այնտեղ փողկապով։ Ես այնտեղ գնում եմ որպես Հայաստանյայց Առաքելական եկեղեցու շարքային հետեւորդ։


















































