Օրվա լրահոսը

Մեկնարկել է Հայ արվեստի և մշակույթի համաժողովը

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում մեկնարկել է Հայ արվեստի և մշակույթի համաժողովը, որը կազմակերպվել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի և Հայկական մշակույթի և արվեստի միջազգային համակարգման խորհրդի համագործակցությամբ։ Համաժողովի բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա

«Ինչպե՞ս կարելի է սուրբ պատարագի ընթացքում չհնչեցնել Վեհափառի անունը․ ինձ համար անհասկանալի է այդ հոգևորականների պահվածքը»․ Հայկ Մամիջանյան

Հայկ Մամիջանյանը նկատեց՝ ցանկացած գործիչ, հոգևորական, ով տեսնում է ՀՀ-ում կառավարող մարգինալ խմբակի արշավը եկեղեցու դեմ, իր գնահատականը տալիս է, ինչը ողջունելի է։

Առանց ակցիզային մակնշման 6530 տուփ ծխախոտը թաքցրել էին ցեմենտի բունկերների տակ. ՀՀ ներմուծման փորձը կանխվել է

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հետևողական պայքարը ստվերային տնտեսության, հարկերից խուսափելու և մաքսային իրավախախտումների դեմ՝ կանխելով հարկային չարաշահումները, որոնք վնասում են պետության և օրինապահ գործարար համայնքի շահերը։ Օրերս Իրանի Իսլամական Հանրապետությունից «Ագարակ» մաքսային անցման կետ ժամանած երեք բեռնատար տրանսպորտային միջոց ենթարկվել է մաքսային զննության: Ռենտգեն զննող սարքավորման միջոցով ստացված պատկերների արդյունքում պարզվել է, որ

Հայկական գերատեսչությունների հանցավոր անգործության պայմաններում Ադրբեջանում պետական հրահանգով ՀՀ տարածքը կոչում են «Արևմտյան Ադրբեջան». Տաթևիկ Հայրապետյան

«Իմ քայլը» դաշինքից ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը Թե՛ Իլհամ Ալիևը, թե՛ ադրբեջանցի այլ պաշտոնյաներ շատ ուղիղ տեքստով խոսում են այն մասին, որ խնդիրը հայերի և Հայաստանի հետ երբեք չի սահմանափակվել Լեռնային Ղարաբաղով։ Ավելին, նրանք խոստովանում են, որ քանի դեռ կար

«Թող նաև իրավապահները հասկանան՝ Վեհափառի, առանձին վերցված հոգևորականի, Սամվել Կարապետյանի հարց չէ»․ Լևոն Զուրաբյանը՝ Փաշինյանի կատարած հանցավոր գործողությունների մասին հաղորդման առիթով

«Իշխանության գրոհը սահմանադրական ազատությունների դեմ և մեր պատասխանը» թեմայով հանրային ֆորումի ավարտին հաղորդումը կստորագրվի ու կներկայացվի ՀՀ գլխավոր դատախազություն։

1 մլրդ դրամի պայմանագրեր՝ Արտաշատի ավագանու անդամ Կարեն Ղազարյանի ընկերության հետ. «Հետք»

«Հետք». Արտաշատ համայնքի ավագանու անդամ Կարեն Ղազարյանին պատկանող ընկերությունը՝ «Գլոբուս շին» ՍՊԸ-ն, հաղթում է նույն համայնքի հայտարարած գնման մրցույթներում և մոտ 1 միլիարդ դրամի պայմանագրեր է կնքել համայնքի հետ։ Կարեն Ղազարյանն Արտաշատ համայնքի ավագանու անդամ է ընտրվել 2021 թվականի դեկտեմբերին կայացած Արտաշատի ավագանու հերթական ընտրություններին «Օրենք և արդարություն» կուսակցության ընտրացուցակով։ Այս կուսակցությունը հիմնադրվել է Արտաշատի

Արմեն Գրիգորյանը Կիպրոսի հետախուզության ծառայության տնօրենի հետ քննարկել է երկկողմ քաղաքական օրակարգի լայն շրջանակ

Կիպրոսի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Կիպրոսի նախագահի ազգային անվտանգության խորհրդական և Հետախուզության ծառայության տնօրեն Տասոս Ցիոնիսի հետ։ ԱԽ քարտուղարը շնորհակալություն է հայտնել կիպրական կողմին ցուցաբերած ջերմ ընդունելության համար և ընդգծել Հայաստանի ու Կիպրոսի միջև քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը՝ կարևորելով բարձրաստիճան փոխայցելությունների և շարունակական շփումների դերը։ Զրուցակիցները

Կարեն Խաչանովը նոր մրցաշրջանը կսկսի Կոոյոնգում

Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը նոր մրցաշրջանը կսկսի եկող տարվա հունվարի 13-ից 15-ը Մելբուռնի մերձակայքում գտնվող Կոոյոնգ քաղաքում։ Նա «Australian Open»-ի մեկնարկից առաջ հանդես կգա ցուցադրական մրցաշարում, որին իրենց մասնակցությունն արդեն հաստատել են ղազախ Ալեքսանդր Բուբլիկը, խորվաթ Մարին Չիլիչը, լեհ Խուբերտ Հուրկաչը, իտալացիներ Լորենցո Մուզետտին եւ Մատտեո Բերրետտինին, ամերիկացի Լերներ Թինը եւ չինացի Չժիչժեն Չժանը;

Telcell-ն ու Koreez-ն ընդլայնում են համագործակցությունը

Telcell ընկերությունն ու Koreez կրթական ծրագիրն ընդլայնում են համագործակցությունը: Փոխըմբռնման հուշագրի առանցքում կրթության զարգացումն ու տարածումն է: «Մենք Koreez կրթական ծրագրի հետ համագործակցության հուշագիր ենք ստորագրում և դրանով ավելի խորացնում մեր համագործակցությունը՝ վերածելով գործընկերային հարաբերություններն ավելի ռազմավարական համագործակցության: Մեր նախորդ համագործակցության փորձը բավական արդյունավետ էր: Եվ մենք շատ բարձր ենք գնահատում այդ համագործակցությունը»,- ասել է

Սոցիալական պայթյունի շեմին․ պարտքերի մեջ թաղված հասարակություն. Արթուր Խաչատրյան

Սա է Նիկոլ Փաշինյանի տնտեսական քաղաքականության հետևանքը, այլ ոչ թե պարտքով ասֆալտած փողոցը

Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը կարող են ամրապնդել միմյանց, նաև տարածաշրջանի դերը՝ որպես կարևորագույն տարանցիկ հանգույց, որը կապում է Եվրոպան, Սև ծովը, Թուրքիան, Կասպից ծովը և Կենտրոնական Ասիան. Մարիա Կարապետյան

Ադրբեջանի եւ Վրաստանի տարածքով դեպի Հայաստան հացահատիկի փոխադրումը Ղազախստանից ու Ռուսաստանից ցույց է տալիս, որ ավելի լայն տարածաշրջանն ընդունում է խաղաղության փաստը եւ արդեն օգուտներ է քաղում հաղորդակցությունների ապաշրջափակումից:

Քննարկվել են հայկական բրենդիով մեքենաների Վրաստանով անխոչընդոտ անցմանը, կոնյակի փորձաքննության արդյունքների ճանաչմանը վերաբերող հարցեր

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարար Դավիթ Սոնգուլաշվիլիի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Վրաստանի տարածքով հայկական բրենդիով (կոնյակ) բեռնված մեքենաների արագ և անխոչընդոտ անցմանը, կոնյակի իզոտոպային բաղադրության փորձաքննության արդյունքների փոխադարձ ճանաչմանը վերաբերող հարցեր։ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

«Առանձնակի ուշադրություն կդարձնեմ կրթական գործընթացների որակին»․ Վանաձորի պետական համալսարանը նոր ռեկտոր ունի

Ռեկտորի պաշտոնի համար մրցույթը տեղի է ունեցել այս տարվա հոկտեմբերի 7-ին, երկու հավակնորդ է գրանցվել, նրանց մասնակցությամբ մեկ փուլով անցկացվել է ընտրություն։

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 20-ի ցերեկը, 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Նոյեմբերի 20-ի ցերեկը, 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, լուսադեմին Արարատյան և Շիրակի դաշտում սպասվում է կարճատև մառախուղ: Քամին հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 20-23-ին ցերեկային ժամերին Լոռիում, Տավուշում և Սյունիքում աստիճանաբար կբարձրանա ևս 2-5 աստիճանով, մնացած շրջաններում Էապես չի փոխվի։ Երևան

Գենոցիդը խիստ կարիքն ունի մեր գիտակցման եւ մեկնաբանման

Սույն հոդվածով ես ներազգային բաց խոսակցության եւ գործունեության կոչ եմ անում մասնագետներին, քաղաքագետներին, ինքնասիրության նշույլներ պահպանած իշխանավորներին ու բոլորին, որոնք ասելիք ունեն եւ ազգապահպանության պատասխանատվություն են կրում իրենց մեջ։ Արդյոք հասկացե՞լ ենք Գենոցիդն ինքներս, գիտակցել, թե ինչու, ինչպես, ինչու հենց մենք: Դատողություններ անելուց առաջ նախապես պետք է պատասխան տրվի հիմնարար հարցին՝ թե ինչու հենց մենք:

«Փաշինյանը մտածում է միայն իր իշխանության մասին, Սամվելը՝ քո մասին»

«Փաշինյանը մտածում է միայն իր ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ մասին, Սամվելը՝ ՔՈ մասին». ապօրինի անազատության մեջ գտնվող «Մեր ձևով» ժողովրդական շարժման առաջնորդ Սամվել Կարապետյանի ֆեյսբուքյան էջում նոր տեսանյութ է հրապարակվել։

Վանաձորի համայնքապետարանի աշխատակից Արմեն Այվազյանը կեսգիշերին ազատ է արձակվել դատարանի դահլիճից

«Ազատություն». Վանաձորի համայնքապետարանի եկամուտների հաշվառման, հավաքագրման և գովազդի բաժնի բաժնի պետ Արմեն Այվազյանը կեսգիշերին ազատ է արձակվել դատարանի դահլիճից: Դատարանը մերժել է նրան կալանավորելու միջնորդությունն ու հեռանալու արգելք կիրառել: Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

«Շատ ընտանիքներ հինգերորդ եւ հաջորդ երեխային ունենում են գումարի համար, առաջարկում ենք բոլոր երեխաների ծննդյան նպաստը սահմանել 500 հազար դրամ»

«Ստացվում է, որ մենք առաջին եւ երկրորդ երեխայի ծննդյան գումարն ավելացնում ենք 200 հազար դրամով, երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար այլեւս ամիսը 50 հազար վճարում ենք, պլյուս այն 500 հազարը»,- արձագանքեց Նիկոլ Փաշինյանը։

Կփորձեն ժողովրդին զբաղեցնել ալյուրով կամ ասֆալտով, իսկ Ադրբեջանը կապահովի իր ռազմավարական առավելությունը. Տիգրան Աբրահամյան

Դեռ այդ ժամանակ ասում էին, թե դա անխուսափելի գործընթաց է, որովհետև դա այն ճանապարհն է, որով Արծվաշենն է վերադարձվելու, 2021-23 թթ.-ին Ադրբեջանի` ՀՀ-ից խլած հատվածները: Ադրբեջանը վերցրեց իրեն հանձնված գյուղերը, իսկ գործընթացը երկար ժամանակ է միայն կուլիսներում է ընթանում:

Firebird-ն ԱՄՆ արտահանման լիցենզիա է ստացել և հայտարարել «Dell Technologies»-ի հետ գործընկերության մասին՝ ամրապնդելով ՀՀ դիրքերը արհեստական բանականության զարգացման ոլորտում

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը ողջունում է արհեստական բանականության ոլորտի ամերիկյան Firebird ընկերության հայտարարությունը՝ Հայաստանում նախնական 500 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում կատարելու վերաբերյալ

Թրամփը բանագնացներ գործուղեց Երեւան, Բաքու, Թբիլիսի. Ի՞նչ է եփվում

Հարավային Կովկասը՝ կենսականորեն կարեւոր առեւտրային ուղի` խաղաղության համաձայնագրով եւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմամբ Օրերս Երեւանում էր ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ալիսոն Հուքերի գլխավորած պատվիրակությունը, որը հանդիպումներ ունեցավ ՀՀ իշխանությունների հետ: Նիկոլ Փաշինյանը ամերիկացի պաշտոնյայի հետ հանդիպմանը կարեւորել է Վաշինգտոնում օգոստոսի 8-ին տեղի ունեցած Խաղաղության գագաթնաժողովի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների եւ դրանց իմպլեմենտացման ուղղությամբ աշխատանքների իրականացումը՝ նախատեսված

Արցախում Ադրբեջանի ԶՈւ-ի մասնակցությամբ «տանկերով զբոսանք» է կազմակերպվել ամերիկացի զբոսաշրջիկ Չարլզ Վիլիի ու նրա զբոսաշրջային թիմի համար

Արցախում ադրբեջանական զինուժի ներկայացուցիչների մասնակցությամբ «տանկերով զբոսանք» է կազմակերպվել ադրբեջանական քարոզչության գործիք դարձած ամերիկացի զբոսաշրջիկ Չարլզ Վիլիի ու նրա զբոսաշրջային թիմի համար։ «Գեղարդ» հիմնադրամ    

ՀՌՀ անդամը «ՀՅԴ-ի նկատմամբ քարոզել է ատելություն»՝ նշվում է Հակոբ Մովսեսի լիազորությունները դադարեցնելու մասին «Հայաստան» դաշինքի նախագծում. «Հրապարակ»

«Հայաստան» դաշինքը պահանջում է դադարեցնել Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունները։ ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանը, նույն ինքը` մշակույթի նախկին նախարար Հակոբ Մովսեսը, ըստ ընդդիմադիր պատգամավորների, խախտել է ՀՌՀ անդամի կարգավիճակից բխող քաղաքական չեզոքությունն ու զսպվածությունը, ինչը Սահմանադրությամբ է նշված։ Դաշինքը նրան ՀՌՀ անդամի լիազորություններից զրկելու նախագիծ է շրջանառել՝ ներկայացնելով իր պահանջի հիմնավորումները։ Ըստ

Որակյալ ներդրողներ, աշխարհի հետ մեկ լեզվով խոսելու հնարավորություն հանքարդյունաբերության ոլորտում՝ CRIRSCO ստանդարտներին անցման դեպքում

Հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի նախաձեռնությամբ կազմակերպված քննարկման ընթացքում երկրաբաններն ու հանքարդյունաբերական կազմակերպությունների ներկայացուցիչները քննարկեցին՝ ինչ կտան ՀՀ-ին CRIRSCO ստանդարտները և ո՞ր ճանապարհով պետք է անցնել դրանց։

Չեմ կարող հավատալ, որ դուք կարողացաք լուծել այս հակամարտությունը՝ Թրամփին ասել է Պուտինը

«Ազատություն». ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինին զարմացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կարգավորելու նրա կարողությունը: «Գիտեք, թե ինչ էր տեղի ունենում Ադրբեջանում։ Պուտինը զանգահարեց ինձ և ասաց. «Չեմ կարող հավատալ, որ դուք կարողացաք լուծել այս հակամարտությունը։ Մենք երկար ժամանակ փորձում ենք լուծել այն»», – պատմել է Թրամփը ԱՄՆ-Սաուդյան

Ազատ Արշակյան. «Խոսքի համար չի կարելի որեւէ մեկին ենթարկել ճնշումների եւ դեռ մի բան էլ ազատությունից զրկել, բայց եթե խոսքի թիկունքում կա կազմակերպված սցենար, գործողություն, ինչպես նաեւ՝ նյութական պլանավորված գործ, ապա, այո, պետք է կալանավորել». «Հրապարակ»

«Հրապարակի» զրուցակիցը Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն է: – Նոյեմբերի 18-ին Ազգային ժողովում նշեցիք, որ «Քաղաքացիական պայմանագիրը», մասնավորապես` Նիկոլ Փաշինյանը, ճիշտ ուղու վրա է: Հետաքրքիր է` ո՞ր ասպեկտով է ճիշտ ուղու վրա, ի՞նչ նկատի ունեք: – Հենց այն, որ եվրաքվե է ձեւավորում, իր հետ բերում է իրավական բարեփոխումներ, տնտեսական բարեփոխումներ, հասարակական կյանքի նկատմամբ վերաբերմունք,

Կարևոր է ոչ միայն արգելք սահմանելը, այլև հանրության և տնտեսության բոլոր շերտերի համար մատչելի անցում ապահովելը` անտեսելով պլաստիկի վերամշակման կարևորությունը. «Փաստ»

Եթե արգելքն իրականացվի առանց այլընտրանքի, այն կհանգեցնի սոցիալական լարվածության, գների աճի և ստվերային շուկայի ձևավորման։

Թանկարժեք հանրագիտարանը նվեր է վարչապետի աշխատակազմին, և այն պարզապես Լիլիթ Մակունցի միջոցով է փոխանցվել. պարզաբանում

Տեղեկացնում ենք, որ «Ժողովուրդ» օրաթերթում տպագրված լուրն առ այն, որ ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Լիլիթ Մակունցն ստացել է նվեր (հանրագիտարան) 1 մլն 14 հազար դրամ արժողությամբ, չի համապատասխանում իրականությանը: Տեղեկացնում ենք նաև, որ հանրագիտարանը նվեր է Վարչապետի աշխատակազմին, և այն պարզապես Լիլիթ Մակունցի միջոցով փոխանցվել է աշխատակազմին: Վարչապետի գլխավոր խորհրդականի անունով հայտարարագրումը զուտ տեխնիկական սխալի

Լիլիթ Մակունցը 1 մլն դրամանոց 2 գիրք է նվեր ստացել. «Ժողովուրդ»

Հոկտեմբերի 25-ին Լիլիթ Մակունցը համագործակցության շրջանակում աշխատանքային հանդիպում էր ունեցել ամերիկյան Twins Buick GMC ընկերության գլխավոր տնօրեն, գործարար Տիգրան Սաֆարյանի հետ։ Հանդիպման ընթացքում Մակունցին Սաֆարյանը նվիրել է 1 մլն 14 հազար դրամ արժեցող հանրագիտարան՝ 1 Encyclopaedia mundi հրատարակչության, Armenia Aeterna հավաքածուի բացատրական հանրագիտարան առանց հիմնական գրքի։ Armenia Aeterna գիրքը հիմնական գիրքն է, որը պարունակում է

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031