Օրվա լրահոսը

Հանցավոր խմբի 7 անդամի մեղադրանք է առաջադրվել

26-ամյա երիտասարդը, տեղեկանալով ՍՊ տնօրենի և նրա նախկին ընկերուհու՝ 51-ամյա կնոջ հարաբերությունների լարված լինելու մասին, վերջինիս հետ նախնական համաձայնությամբ, կազմակերպել են ՍՊ տնօրենին և մեկ այլ անձի պատկանող ավտոբուսի վնասումը՝ հրկիզման միջոցով:

«Համայնքներում ընտրություններ չնշանակելու, մարզպետների անգործության հարցով սպասում ենք ԿԸՀ պատասխանին»

«Ապրելու Արցախ» հիմնադրամի համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը «Առավոտի» հետ զրույցում տեղեկացրեց՝ ԿԸՀ պատասխանից հետո կդիմեն դատարան, իսկ Վանաձորում ՏԻՄ ընտրություններին մասնակցության եւ թեկնածուի հարցով դեռ փակագծեր չբացեց: Փաստենք՝ ՀՀ ԸՕ-ի համաձայն՝ հերթական ընտրությունները նշանակում է համապատասխան մարզպետը։ Այստեղ կարեւոր է, որ քվեարկության օրը ավագանու կամ համայնքի ղեկավարի լիազորությունների ժամկետի լրանալու օրվան առավել մոտ պետք է լինի:

«Հիշո՞ւմ եք մի պաշտոնյայի, որը խախտել է ընտրությունների լռության օրվա կանոնները»․ պատգամավորը՝ Մուկուչյանին

Մուկուչյանը միայն պատասխանեց, որ դատարանը ԿԸՀ-ի որոշումը ճանաչել էր անվավեր

Ժամանակակից տեխնոլոգիաները դարձել են տեղեկության անփոխարինելի աղբյուր. Արման Թաթոյան

ՄԻՊ-ը գործարկել է նաև ombuds.am կայքի բջջային երկլեզու հավելվածը, որը հնարավորություն է տալիս ծանոթանալ Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը վերաբերող իրազեկումներին և կապ հաստատել Մարդու իրավունքների պաշտպանի հետ: Այն հասանելի է App Store-ում և Google Play-ում:

Ի՞նչ երեսով ենք տոնելու անկախությունը. Ըստ Կոնջորյանի, որոշ շրջանակներ փորձում են այս զգայուն հարցը դարձնել քաղաքական շահարկումների առարկա

«Մենք առիթ չենք տվել մտածելու, որ այս իշխանությունը որեւէ կերպ անտեսում է զոհերի հիշատակը: Հավուր պատշաճի հարգանքի տուրք մատուցել, մատուցելու ենք զոհերի հիշատակի առջեւ, դա մեր պարտավորությունն է: Այլ բան, որ որոշ շրջանակներ փորձում են նաեւ այս զգայուն հարցը դարձնել քաղաքական շահարկումների առարկա: Մեր ժողովուրդը հստակ պատկերացում ունի ու իր գնահատականը տվել է, տալիս է»:

Արայիկ Հարությունյանը ՊԲ բարձրագույն հրամկազմին է ներկայացրել պաշտպանության նախարար Կամո Վարդանյանին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 13-ին այցելել է ԱՀ պաշտպանության նախարարություն և բանակի բարձրագույն հրամկազմին ներկայացրել նորանշանակ պաշտպանության նախարար – պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-մայոր Կամո Վարդանյանին: Երկրի ղեկավարը հաջողություններ է մաղթել Կամո Վարդանյանին ծառայության մեջ և երախտագիտություն հայտնել նախկին պաշտպանության նախարար – պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանին զինված ուժերում երկարամյա ծառայության համար՝ կարևորելով

«Պարոն Մուկուչյան, մեզ էլ է անհանգստացնում ցուցակների մաքրման հարցը»․ Ալեն Սիմոնյան

Հասկանում եմ ձեր ասածը, բայց քաղաքական տեսանկյունից դրա մասին տարիներ շարունակ խոսվել է

ՀՀ նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Բելգիայի Թագավորության դեսպան Մարկ Միխիլսենը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Բելգիայի Թագավորության նորանշանակ դեսպան Մարկ Միխիլսենը (նստավայրը՝ Մոսկվա): Շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու առթիվ՝ նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ նա կներդնի բոլոր ջանքերը հայ-բելգիական հարաբերությունների օրակարգն ավելի հարստացնելու և առաջ մղելու ուղղությամբ: Նշելով, որ հաջորդ տարի լրանում է Հայաստանի և Բելգիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը՝

«Ան, պատերազմ է սկսվել»

 Փոխգնդապետ Անդրանիկ Մանուկյանին կինը սպասում է… …Անդրանիկը զոհվել է Հադրութում, հոկտեմբերի 21-ին «Իմ Անդրանիկը կյանքով եւ էներգիայով լի մարդ էր, բառերն անզոր են նկարագրելու նրան: Սիրում էր կյանքը, չէր խուսափում ոչ մի դժվարությունից, պատվով էր կրում հայ սպայի բարձր կոչումը: Խելացի եւ նախաձեռնող էր, ուներ լիդերի հատկանիշներ: Անձնական օրինակ էր բոլորի համար»,- «Առավոտի» հետ զրույցում

«Սյունիքում միանշանակ ապագա կա, ամբողջ Հայաստանում ապագա կա, Արցախում ապագա կա». Հայկ Կոնջորյանը՝ Սյունիքում իրավիճակի մասին

ԱԺ-ում ընդդիմադիր խմբակցությունները նախաձեռնում են հանդիպում ԱԱԾ տնօրենի, ՊՆ նախարարի հետ՝ Սյունիքում ստեղծված իրավիճակը դռնփակ քննարկելու համար:

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Սպասվում է առանց տեղումների եղանակ

«Պարոն Մուկուչյանին, էլ ի՞նչ պիտի լիներ, որ ԿԸՀ-ն այդ ամենը որակեր որպես քաղաքական հետապնդում»․ Հայկ Մամիջանյան

Այդ թեկնածուները համապատասխանում էին քաղաքական հետապնդման չափանիշներին:

«Հարցրեք երկրի թիվ մեկ աներձագից՝ ինչպե՞ս է նրա ծնոտը՝ ոտքով փայլուն հարված ստանալուց հետո». Բագրատ Եսայան

«Վիվառոյի Վիգենի փողերով նրանք այդ ծնոտի բուժումն էին կազմակերպել Հունաստանի կղզում»

Ոստիկանները վախենում են «տեսնել»

Մի քրեական գործով նախաքննության ընթացքում ոստիկանների հետ առերես հարցաքննություն էր տեղի ունեցել: Նրանք հայտարարել էին, որ մի ողջ օր ոստիկանության բաժինը գտնվել է ընտանեկան բռնության ենթարկածի բնակարանում: Բայց չեն տեսել, թե որեւէ մեկը այդ օրը բռնության է ենթարկվել: Վախեցել են «տեսնել»: Դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտը ի կատար ածելու նպատակով՝ ընտանեկան բռնության գործով

«Մոտ 1000 համայնքներում այլեւս չեն լինելու ղեկավարներ»․ Գեղամ Մանուկյանը՝ Տիգրան Մուկուչյանին

Գեղամ Մանուկյանը պնդեց, որ Մուկուչյանը կարծիք հայտնի այս իրավիճակի վերաբերյալ

Մարտունու շրջանի համայնքապետերից մեկի կողմից համայնքի բյուջեից 815.000 դրամ գյուղապետարանի աշխատակազմի վճարմանն ուղղելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործն Արցախի ՔԿ վարույթ է ընդունվել

📌ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունում վարույթ է ընդունվել ԱՀ Մարտունու շրջանի համայնքներից մեկի ղեկավարի կողմից 2020թ. սեպտեմբերից մինչև հունվար ամիսն ընկած ժամանակահատվածում համայնքի բյուջե մուտքագրված միջոցներից 815.000 ՀՀ դրամ գումարը ֆինանսատնտեսական կանոնների խախտմամբ գյուղապետարանի աշխատակազմի վճարմանն ուղղելու և համայնքի օրինական շահերին էական վնաս պատճառելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված

Չավուշօղլուն Հայաստանին մեղադրել է հարևան երկրների տարածքներ վրա «աչք ունենալու» մեջ

Չավուշօղլուն հիշեցրել է Ադրբեջանի կողմից արված խաղաղության համապարփակ պայմանագրի բանակցությունների առաջարկի մասին և հույս հայտնել, որ Հայաստանը կարձագանքի։

«Կարեւոր է կրթել մեր միտքը, որովհետեւ այն խոսք է ծնում, խոսքը` գործ, գործը դառնում է սովորություն»

Ասում է Թովմաս ուրարակիր Առաքելյանը Թովմաս ուրարակիր Առաքելյանը ծնունդով Գյումրիից է: Արցախի Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր, ապա Գետամեջ գյուղերի փոքրիկ դպրոցներում է անցել նրա  պատանեկությունը` թուրքական տների փլատակները, դժվար կյանքի հետ կռիվ տվող մարդիկ ու ազերի ներկայության շերտերի տակից ծիկրակող հայկական հետքն աչքի առաջ պահելով: Նախ ավարտել է Հառիճավանքի Թրբանճյան հոգեւոր ընծայարանը, իսկ 2015-2019 թվականներին էլ

Լարվածության պատճառը սխալ կոմունիկացիան է, էթիկապես ոչ կոռեկտ ձևակերպումները, որոնք հնչեցին կառավարության նիստի ժամանակ. Զառա Հովհաննիսյան

Իմ համեստ կարծիքով, Անկախության օրը պետք է նշվի, որպես մեր պետության ու ժողովրդի կենսունակության, կայացման և կամքի ամրապնդման օր։ Սակայն, երբ մեզ պատուհասած արհավիրքի պարագայում օգտագործվում է մասշտաբային ու գունագեղ տոնակատարություն բառակապակցությունը, բոլորովին այլ տպավորություն է ստեղծվում միջոցառման վերաբերյալ։

«Ի՞նչ դատավոր, ի՞նչ ԲԴԽ, ի՞նչ Ջհանգիրյան…ադրբեջանական կողմը ցանկացած պահի կարող է պարզապես կտրի Կապանը». Վահե Հակոբյան

Նա վրդովված էր, որ ԱԱԾ-ն Որոտանի փոխարեն ադրբեջանական տեղանունն էր օգտագործել. «Սա ի՞նչ է նշանակում, մեզ կամաց-կամաց ուզում են սովորեցնեն, որ դա ադրբեջանական տարա՞ծք է: Սեւ լճի տարածքում արդեն ադրբեջանական զինծառայողները պատրաստվում են ձմեռվան, որովհետեւ հիմնական կառույցներ են կառուցում»:

Այն, ինչ կատարվում է Գորիս-Կապան միջպետական ճանապարհին, մեղմ ասած, ուղղակի ստորացուցիչ է մեզ համար. Նորայր Նորիկյան

Լսե՛ք, կա՛մ ամբողջությամբ մաքրեք այդ տարածքը ադրբեջանցիներից ու վերականգնեք ամբողջական վերահսկողությունը նշված ճանապարհի նկատմամբ, կա՛մ էլ, եթե Դուք ընդունում եք, որ դա ադրբեջանական տարածք է, ուրեմն դադարեցրեք երթևեկությունն այդ հատվածում։

Կարո Առաքելյանի «Վստահեք ինձ» գիրքը իր հոգու «պատուհանն» է բացում ընթերցողի առաջ

Դուք ազգընտիր հայորդիներ, Դուք Ձեր հայոց հայերենով ելաք մարտի, Մարտի ելաք Ձեր մայրերի օրհնությունով, Ձեր հայրերի օրհնատրված պահպանող ոգեղենով… Կարո Առաքելյանի «Վստահեք ինձ» գիրքը նվիրված է անմահացած հայորդիների սուրբ հիշատակին: Ժողովածուն տպագրվել է «ՎՄՎ-պրինտ» հրատարակչությունում, այն բանաստեղծի թվով 21-րդ գիրքն է, ուր արծարծված են բազմաթեմա խոհաշարեր: Դրանք ներկայացնում են մի դեպքում հայրենապաշտական, մարդասիրական առաքելություններ, մի

«Երեք եղբայր – 2021». Բաքվում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի համատեղ հատուկ զորավարժությունները

Ադրբեջանի և Թուրքիայի հատուկ ջոկատայինները շարունակում են զորավարժությունները նաև Բերձորում (Լաչին)

Ադրբեջանի պետությունը Հայաստանի ու Արցախի ողջ բնակչության նկատմամբ տանում է ցեղասպան քաղաքականություն էթնիկ և կրոնական հիմքերով. Արման Թաթոյան

Ադրբեջանական զինված ուժերը մարդկանց խոշտանգելուց, գլխատելուց և տանջելուց բացի, անարգել ու ոչնչացրել են Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց, Մեխակավանի Զորավոր Սուրբ Աստվածածին, Մատաղիսի Սուրբ Եղիշե և այլ հայկական եկեղեցիներ, Թալիշի, Հադրութի, Շուշիի և այլ հայկական խաչքարեր:

Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները հնչել են Մոսկվայում

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Ա. Բաբաջանյանի հիշատակի հիմնադրամի» նախաձեռնությամբ Մոսկվայի Պ. Չայկովսկու անվան կոնսերվատորիայի Ռախմանինովի դահլիճում կայացել է մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի 100-ամյակին նվիրված համերգ: Համերգին մասնակցել են հայ և ռուս երաժիշտներ: Հնչել են Ա. Բաբաջանյանի դասական ստեղծագործությունները: Միջոցառմանը ելույթով հանդես է եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: Ա. Բաբաջանյանի հոբելյանական տարում միջոցառումների կազմակերպման

«Մարզպետը երեկ ասում է, թե ռուսները տեղում են․․․Բա դո՞ւք ինչի համար եք»․ Աննա Գրիգորյանը՝ իշխանությանը

Ժողովրդի անունից ամեն օր խոսողները պետք է բացատրեն, թե ինչ է կատարվում Սյունիքում

Ինչո՞ւ ՀՀ պաշտոնյաներն Արցախի անկախության տոնին չմասնակցեցին․ Ալեն Սիմոնյանի բացատրությունը

Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ ՀՀ-ից պատվիրակություն է մեկնել Արցախ եւ այն եղել է բավականին ներկայացուցչական

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 296 նոր դեպք, արձանագրվել է մահվան 16 դեպք

Սեպտեմբերի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 249 146 դեպք, որոնցից 233 105-ն` առողջացած, 5018-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9848 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 616 849 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4178 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 296 նոր դեպք: Ունենք 577 առողջացած,

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930