Օրվա լրահոսը
«Գորիս-Կապան ճանապարհով անցնելն ապահո՞վ է»․ պատգամավորը կասկած ունի, որ պայմանավորվածություն կա
Իմանալով իշխանության գորճելաոճը ոչ դեղին մամուլից, գիտեմ, որ որդեգրվում է աշխատանքի ամենաբաց տրամաբանությունը,-հակադարձում է ԱԺ նախագահը
Ադրբեջանի իշխող կուսակցության ղեկավարները՝ սեքս սկանդալների թիրախում. JAMnews
«Մարդը նախագահի պաշտոն է զբաղեցնում, բայց ասում են, թե աշխատանքից ազատվել է հունիսի 30-ին։ Սա համակարգ չէ, մուլտֆիլմ է…»
Կցանկանայի մտածել, որ այսօր էլ Փաշինյանն ու Ալիևը կարող են առավել արդյունավետ քննարկում ունենալ հնարավոր փոխզիջումների մասին. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ. «Ազատություն»
«Ազատություն». «Կիրակնօրյա վերլուծականում» Հրայր Թամրազյանի հարցերին երեկ պատասխանում էր ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի նախկին համանախագահ Քերի Քավանոն, ում ակտիվ միջնորդությամբ ավելի քան քսան տարի առաջ՝ 2001 թվականի ապրիլին Քի Ուեսթում` Ֆլորիդայում կայացած բանակցությունների ժամանակ ղարաբաղյան հակամարտության կողմերը, ըստ բազմաթիվ վկայությունների, բավականին մոտ էին խաղաղ հանգուցալուծման։ Ստորև թարգմանաբար ներկայացնում ենք հարցազրույցից մի հատված․ «Ազատություն»․ – «Ալ-Ջազիրա»-ի
Ֆիզգորոդոկում կառուցապատողը պատրաստվում է վերացնել քրեական գործի ապացույցները. ահազանգում են բնակիչները
Քանդման գործողությունները ապօրինի են և դրանք պետք է կանխվեն
Սիմոն Բաբայան. Փաստաբանական համայնքն ասաց իր խոսքը
Գործադրելու եմ ողջ կարողություններս, որպեսզի լուծում ստանան ուրվագծած խնդիրները:
Արդյոք հենց այդ վարչությունը չէ՞, որ լկտիաբար «հաստատվել է» նաև Հայաստանի Գորիս-Կապան ճանապարհին. Վարդան Ոսկանյան
Իրան-Հայաստան Առևտրաարդյունաբերական պալատի տելեգրամյան պարսկերեն ալիքը տարածել է այս անդորրագիրը, համաձայն որի Հայաստանի տարածքում տեղակայված ադրբեջանցի բաշիբոզուկներն իրանական բեռնատարի վարորդից գանձել են 221 մանեթ:
Արա Զոհրաբյան. «Փաստաբանները մերժեցին քանդելու, քաոս ստեղծելու և բամբասանքների ճանապարհը»
Քվեարկությանը մասնակցած 1111 փաստաբանների 84,3 տոկոս (937) կողմ ձայներով Սիմոն Բաբայանն ընտրվել է Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ և իր լիազորությունները ստանձնելու է 2021 թվականի հոկտեմբերի 5-ից: Շնորհավորում եմ Սիմոն Բաբայանին՝ մաղթելով հաջողություն: Լավ փաստաբան, դասախոս, գիտնական և հմուտ ու բարեխիղճ կառավարիչ, այն նվազագույնը, ինչը կարելի է ասել Սիմոն Բաբայան մասնագետի մասին: Փաստաբաններն ընտրեցին անկախությունը,
Գևորգ Գյոզալյան. Շնորհավորում եմ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ ընտրված թեկնածու Սիմոն Բաբայանին
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ
Մեղրիում և Դիլիջանում «Հանրապետություն» կուսակցության ավագանու ցուցակը կգլխավորեն Բագրատ Զաքարյանն ու Արմեն Ուլիխյանը
Մեղրի խոշորացված համայնքի ընտրություններում «Հանրապետություն» կուսակցության ավագանու ցուցակը կգլխավորի պահեստազորի գնդապետ Բագրատ Զաքարյանը: Դիլիջան համայնքի ընտրություններում «Հանրապետություն» կուսակցության ավագանու ցուցակը կգլխավորի պահեստազորի գնդապետ Արմեն Ուլիխյանը: «ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Հրապարակվել է «Հայրաքաղաք» դաշինքի թեկնածուների ցուցակը
Ռամկավար Ազատական կուսակցությունը եւ «Ժառանգություն» կուսակցությունը՝ ի նկատի ունենալով Գյումրի քաղաքի բարդ խնդիրների հաղթահարման, քաղաքի զարգացման, արդյունավետ եւ արդար կառավարման մարտահրավերները, մի շարք քաղաքական ուժերի հետ 3 շաբաթ տեւած քննարկումներից եւ բանակցություններից հետո համաձայնության եկան՝ ստեղծել կուսակցությունների «Հայրաքաղաք» դաշինք եւ մասնակցել Գյումրու ավագանու 2021 թ. հոկտեմբերի 17-ի ընտրություններում: 2021 թվականի սեպտեմբերի 11-ին «Հայրաքաղաք» դաշինքը Գյումրու
ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն Վանաձորում հանդիպումներ է ունեցել․ քննարկվել են առաջիկա անելիքները
Սեպտեմբերի 11-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամները, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի գլխավորությամբ, Վանաձորում հանդիպեցին Լոռու մարզի կուսակցական կառույցի ներկայացուցիչների և համակիր քաղաքացիների հետ: Հանդիպմանը մասնակցում էր նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության Լոռու մարզի պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը: Հանդիպման ընթացքում Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց ներքաղաքական իրավիճակը, խոսվեց արտաքին քաղաքական մարտահրավերների, Արցախի ուղղությամբ տեղի
Մետաբոլիկ համախտանիշը՝ «21-րդ դարի նոր համաճարակ»
Aravot.am-ի «Առողջ առավոտ» նախագծի շրջանակներում Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի բժիշկ-ներզատաբան Մարիամ Հայրապետյանի հետ զրույցել ենք «21-րդ դարի նոր համաճարակի»՝ մետաբոլիկ համախտանիշի մասին։ -Ժամանակակից կենսակերպն իր բոլոր առավելություններով հանդերձ կարող է բերել առողջական այնպիսի խնդիրների, որոնք լուրջ մարտահրավեր են մարդկության համար․ այդ խնդիրներից մեկը մետաբոլիկ համախտանիշն է, որի արտաքին դրսևորմամբ՝ որովայնային ճարպակալում ունեցող մարդկանց մենք սկսում ենք
Հնդկաստանը լրջորեն վերանայում է իր աշխարհաքաղաքական եւ աշխարհատնտեսական ռազմավարությունը` շրջանցելով Հարավային Կովկասը․ Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը Մի քանի ամիս առաջ քննարկվում էր Իրանում Հնդկաստանի դեսպանի հայտարարությունը առ այն, որ Հնդկաստանը ծրագրում է Հնդկական օվկիանոսը Եվրասիայի հետ կապել Հայաստանի տարածքով՝ ստեղծելով «Հյուսիս-Հարավ» միջանցքը։ Հատկապես ակտիվ էր իշխանական քարոզչամեքենան, որը, ջուրը չտեսած, մերկացավ ու սկսեց տարանցիկ դրախտի պատկերներ արտադրել ու տարածել։ Հողատուների հաշվարկը պարզ էր. մի կողմից
Ովքեր են գլխավորում «Ապրելու երկիր» կուսակցության համամասնական ցուցակները
«Ապրելու երկիր» կուսակցությունը որոշում է կայացրել մասնակցել հոկտեմբերի 17-ին տեղի ունենալիք ՏԻՄ ընտրություններին՝ Գյումրի, Դիլիջան, Մեղրի, Տաթև, Տեղ համայնքներում։ Գյումրիի ընտրություններում համամասնական ցուցակը գլխավորում է Կարեն Մալխասյանը։ Դիլիջանի ընտրություններում համամասնական ցուցակը գլխավորում է Արմինե Հովհաննիսյանը։ Մեղրի ընտրություններում համամասնական ցուցակը գլխավորում է Արմեն Հայրապետյանը։ Տաթևի ընտրություններում համամասնական ցուցակը գլխավորում է Մարատ Գերասիմյանը։ Տեղի ընտրություններում համամասնական ցուցակը
«Լուսավոր Հայաստանը» չի մասնակցի Շիրակի և Սյունիքի մարզերի ՏԻՄ ընտրություններին․ Դավիթ Խաժակյան
ԼՀԿ կառավարման խորհրդի անդամ Դավիթ Խաժակյանի ֆեյսբուքյան գրառումը Հարգելի հայրենակիցներ, տեղեկացնում եմ, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհուրդը որոշում է կայացրել որևէ ձևաչափով չմասնակցել հոկտեմբերի 17-ին կայանալիք Շիրակի և Սյունիքի մարզերի ՏԻՄ ընտրություններին։ Նախընթաց շրջանը ցույց տվեց, որ սպասվող ընտրությունները չունեն որևէ քաղաքական բաղադրիչ և չեն նպաստելու ՏԻՄ արդյունավետ կառավարման օղակների ձևավորմանը։ Այս որոշմանը հանգելու
Դիլիջանում ընտրվել են ՔՊ տարածքային խորհրդի անդամները
Երեկ՝ սեպտեմբերի 11-ին, Դիլիջանում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Դիլիջանի տարածքային կառույցի ստեղծումը։ Միջոցառմանը ներկա էին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, ՔՊ վարչության անդամ Տիգրան Ավինյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, ԱԺ պատգամավորներ Տրդատ Սարգսյանը և Վահագն Ալեքսանյանը, Արդարադատության փոխնախարար Սուրեն Գրիգորյանը և ՔՊ կուսակցականներ։ Փակ գաղտնի քվեարկությամբ ընտրվեցին տարածքային խորհրդի անդամները՝
3 դաշինք և 7 կուսակցություններ՝ Գյումրու ՏԻՄ ընտրություններում․ ամենաճոխ ցուցակը «Բալասանյան դաշինք»-ինն է
Գյումրու ՏԻՄ ընտրություններին առաջադրվելու ժամկետը լրացավ այսօր ժամը 18․00-ին։ Մենք եղանք թիվ 31 տարածքային ընտրական հանձնաժողովում, ամենավերջին փաստաթուղթ ներկայացնողը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարարներ Մանե Թանդիլյանի ու Մեսրոպ Առաքելյանի հիմնադրած «Ապրելու երկիր» կուսակցությունն էր։ Հանձնաժողովի նախագահ Տիգրան Ղազարյանը, ամփոփելով առաջադրվողների տվյալները, տեղեկացրեց՝ Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել 10 քաղաքական ուժեր, որոնցից
«Շանթ Դաշինք»-ը կմասնակցի առաջիկա ՏԻՄ ընտրություններին
Հարգելի՛ հայրենակիցներ, «Շանթ Դաշինք» ազգայնական կուսակցությունը որոշում է կայացրել մասնակցել ՀՀ-ում կայանալիք առաջիկա ՏԻՄ ընտրություններին։ Հաշվի առնելով Սյունիքի մարզի շուրջ ծավալվող լարված իրադարձությունները (ավտոճանապարհների փակում, միջանցքի խնդիր և այլն)` կուսակցությունը որոշել է առաջիկա ՏԻՄ ընտրություններին մասնակցել միայն Սյունիքի մարզի որոշ համայնքներում։ Ընտրական առաջին պայքարը կմեկնարկենք Տաթև համայնքից։ «Շանթ Դաշինք» ազգայնական կուսակցության Տաթև համայնքի ավագանու ցուցակը
Երևանի Բաշինջաղյան փողոցում ավտոմեքենայում տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն
Սեպտեմբերի 12-ին, ժամը 19։14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաշինջաղյան փողոցում ավտոմեքենայում տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Գորիս-Կապան միջպետական ճանապարհին Ադրբեջանի ոստիկանությունն իրականացնում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների ստուգում․ ԱԱԾ
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ սույն թվականի սեպտեմբերի 12-ին, ժամը 12։00-ից Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի հատվածում, Ադրբեջանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում։ ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի և ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության զինծառայողների կողմից համատեղ աշխատանքներ
Հայտնի է, թե արտախորհրդարանական որ ուժերի ղեկավարները կմասնակցեն ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատանքներին
Իսկ Պահպանողական կուսակցությունը քննարկում է վարչապետի հետ հանդիպումներին հետագա մասնակցության հարցը
Մարտակերտ քաղաքում բազմաբնակարան նոր շենքեր կկառուցվեն, միջոցներ կհատկացվեն ոռոգման ցանցի վերականգնմանն ու կառուցմանը. Արայիկ Հարությունյան
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 12-ին աշխատանքային այցով եղել է Մարտակերտի շրջանում: Երկրի ղեկավարը, նախ շրջանի պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել, քննարկել կրթական, շինարարական և գյուղատնտեսական ծրագրերի ընթացքը, հետաքրքրվել առկա խնդիրներով ու դրանց լուծման վերաբերյալ մի շարք հանձնարարականներ տվել։ «Ինչպես արդեն հայտարարել եմ, 2022 թ․-ի հունվարի 1-ից նախատեսվում է միջինը 20 տոկոսով բարձրացնել սոցվճարները
Թեժ ընտրապայքար Սյունիքում․ Գորիսի ավագանու ընտրություններին 8 թեկնածուով մասնակցելու է նաեւ Հայաստանի կոմունիստական կուսակցությունը
Միայն Տեղ համայնքում է, որ ընտրություններին երկու կուսակցություն է մասնակցելու
ՀՀ փաստաբանների պալատում ընտրում են փաստաբանների պալատի նախագահին
Այսօր՝ 12․09․2021թ․, ՀՀ փաստաբանների պալատում մեկնարկել են փաստաբանների պալատի նախագահի ընտրությունները։ Քվեարկությանը մասնակցող փաստաբանների թիվը՝ 2352: Քվեարկությունը սկսել է ժամը 9։30-ից, տևելու է մինչև 17։30-ը։ Քվեարկության ավարտից անմիջապես հետո հաշվիչ հանձնաժողովը կսկսի հաշվարկի գործընթացը։ Հիշեցնենք, որ ՀՀ փաստաբանների պալատի նախագահի թեկնածուներն են՝ Սիմոն Ալբերտի Բաբայանը և Գևորգ Վանիկի Գյոզալյանը: ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏ
Օսկարակիր ռեժիսորին կինոմիության «Մշակույթի ասպետ» շքանշան հանձնվեց
Օսկարակիր ռեժիսոր Նիք Վալլելոնգան, որն այս օրերին Հայաստանում է, «Սողոմոնի երգերը» ֆիլմի պրեմիերայի առիթով հյուրընկալվեց Հայաստանի կինոգործիչների միությունում: Միության նախագահ Հարություն Խաչատրյանը նրան հանձնեց միության «Մշակույթի ասպետ» շքանշանը, իսկ պրոդյուսերներից մեկին պատվոգիր շնորհեց: Նիք Վալլելոնգան իր ստորագրությունը թողեց Բուխարու սրահի պատերից մեկի վրա, որտեղ ստորագրել են նաեւ Արամ Խաչատրյանը, Վիլյամ Սարոյանը, Վիմ Վենդերսը եւ կինոյի,
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 12-ի ցերեկը, 15-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 13-14-ը, 17-ին՝ առանձին շրջաններում՝ հիմնականում գիշերը և կեսօրից հետո, սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 14-15-ն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով: Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 12-ի ցերեկը, 13-17-ը սպասվում է
Ռուսաստանի «Ձայնը» և այլ նախագծերից հայտնի Ամալիյա Մարգարյանը ներկայացրել է իր նոր՝ «Լսեք ինձ» երգը
Ուկրաինական «X Factor», Ռուսաստանի «Ձայնը» և «Դեպի Եվրատեսիլ» նախագծերից հայտնի երգչուհի Ամալիյա Մարգարյանը ներկայացրել է իր նոր՝ Hear me (Լսեք ինձ) երգը եւ տեսահոլովակը: “Hear Me” երգի հեղինակներն Ամալիյա Մարգարյանն ու Վահրամ Յանիկյանն են, տեսահոլովակի ռեժիսորը` Հրանտ Մովսիսյանը: Երգը մարդկանց մեջ մարդկության պակասի, հոգու սովի, առանց արժեքների մարդու մասին է: Տեսահոլովակը նկարահանվել է Դիլիջան քաղաքում`
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 1 նոր դեպք է գրանցվել
Սեպտեմբերի 11-ին կատարվել է 49 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 1 դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 20 վարակակիր: Բժիշկները 4 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 12249 քաղաքացու հետազոտություն,
«Դեպի ուժեղ Հայաստանը» «Ապագա կա»-ի հետ․ օրվա կադր
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Մեղրիի տարածքային կազմակերպության գրասենյակի դռների վրա փակցրել են «Հայաստան» դաշինքի «Դեպի ուժեղ Հայաստան» պաստառները։ Մեղրեցիներից մեկը Aravot.am-ի հետ զրույցում կես կատակ-կես լուրջ ասաց՝ չլինի «Հայաստան» դաշինքը դարձավ իշխող կուսակցության կոալիցիոն գործընկերը։ Արմեն ԴԱՎԹՅԱՆ
5227 թեստավորումից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 453 նոր դեպք
Սեպտեմբերի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 248 850 դեպք, որոնցից 232 528-ն` առողջացած, 5002-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10 146 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 612 671 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 5227 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 453 նոր դեպք: Ունենք 487


















































