Օրվա լրահոսը

Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է խաչին նվիրված ամենակարևոր տոնը՝ Խաչվերացը

Qahana.am – Խաչվերացը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին: Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը: Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման): Այստեղից էլ

Ո՞վ Է Լիբանանի նոր կառավարութեան մէջ հայ համայնքի ներկայացուցիչ. «Գանձասար»

«Գանձասար» – Ճարտարարուեստի Նախարար Ճորճ Պուչիքեանը․ Ճորճ Պուչիքեան ծնած է 10 Մայիս 1965-ին: Վկայուած է որակի եւ նորոգութեան մարտահրաւէրներու տնօրինման մարզին մէջ` Ճարտարարուեստի եւ արհեստագիտութեան տնօրինման Քանատայի հիմնարկէն: Մասնագիտացած է պաշտօններու արժեւորման, ծրագրաւորումի եւ արտադրութեան մարզի տնօրինման, ծախսերու նուազեցման եւ որակի պահպանման ընդմէջէն` արտադրողականութեան բարելաւումը ապահովելու, պիւտճէներու պատրաստութեան եւ գործարկումի ծախսերու քննութեան մարզերուն մէջ: Ճ.

Գյումրիում ընտրվեցին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարածքային խորհրդի անդամները

Գյումրիում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրու տարածքային կառույցի ստեղծումը։ Միջոցառմանը ներկա էին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, ՔՊ վարչության անդամներ Ռոմանոս Պետրոսյանը, Արսեն Թորոսյանը, Էդուարդ Աղաջանյանը, Վիլեն Գաբրիելյանը, ԱԺ պատգամավոր, ՔՊ խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանը, ԱԺ պատգամավոր Էմմա Պալյանը, Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը, ԱԻՆ փոխնախարար Կարեն Սարուխանյանը և գյումրեցի կուսակցականներ։ Փակ

«Պապիկիս մասին հայոց պատմության գրքերում գրում են որպես անկախության պայքարի առաջամարտիկ, բայց նրան անգամ ՀՀ քաղաքացիություն չտվեցին». Շահեն Հարությունյան

Շահեն Հարությունյանը վստահեցնում է՝ մեծարելով անկախականներին՝ մեծարում են անկախության գաղափարը: Ըստ նրա՝ Հայաստանում նման բաներ չեն լինում, դրա համար էլ այսպիսի ծանր իրավիճակում ենք:

«Քաղաքացիական պայմանագիր»-ը Արտակ Մանուկյանին առաջադրելու է որպես Կենտրոնական բանկի խորհրդի անդամ․ «Լուրեր»

«Լուրեր» – ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որպես Կենտրոնական բանկի խորհրդի անդամ առաջադրելու է Արտակ Մանուկյանի թեկնածությունը։ Այս տեղեկությունը «Լուրեր»-ի հետ զրույցում հաստատել է Արտակ Մանուկյանը։ «Ես հանդիպել եմ խմբակցության հետ, ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել է նաև այդ առաջադրման հնարավորությունը, և ես հայտնել եմ իմ պատրաստակամությունը»,- ասել է Արտակ Մանուկյանը։

Արա Նռանյանն առաջադրվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի պաշտոնին

ԱԺ ընդդիմադիր խմբակցություններն Արա Նռանյանին առաջադրել են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի պաշտոնում՝ որպես համաձայնեցված մեկ միասնական թեկնածու: ՀՀ ԱԺ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Որոշում է կայացվելու քրեական գործով նախաքննությունը վերսկսելու մասին․ Արցախի դատախազությունն արձագանքել է Լևոն Հայրապետյանի դստեր բաց նամակին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին ուղղված «Ինչպես են թալանում մեծ բարերար Լևոն Հայրապետյանի ունեցվածքը, ո՞ւր են նայում Արցախի իշխանությունները» վերտառությամբ բաց նամակի կապակցությամբ Արցախի Հանրապետության դատախազությունից տեղեկացնում են, որ Լ. Հայրապետյանի ժառանգի ներկայացուցչի կողմից ԱՀ գլխավոր դատախազություն ներկայացված հաղորդման հիման վրա 14.03.2019թ. հարուցվել էր քրեական գործ ԱՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության

Ռազմական բժիշկ, մայոր Նարեկ Մեսրոպյանը զոհվեց՝ վիրավոր զինվորների կյանքը փրկելիս. հուշ-ցերեկույթ՝ նվիրված մայորին

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված ռազմական բժիշկ, մայոր Նարեկ Մեսրոպյանն այսօր կդառնար 32 տարեկան:

ԱՄՆ դեսպան․ Միացյալ Նահանգները Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը որոշված չի համարում․ «Արմենպրես»

Միացյալ Նահանգները Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը որոշված չի համարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 11-ին լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին՝ մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո հայ-ադրբեջանական բանակցությունների վերսկսման հնարավորությանը վերաբերող հարցը: Դեսպանի խոսքով՝ Միացյալ Նահանգները, որպես Մինսկի խմբի համանախագահ, անում է ամենը, որպեսզի կողմերը վերադառնան բանակցությունների սեղանի շուրջ՝

Ջրականի շրջանում հայտնաբերվել է ևս 1 հայ զինծառայողի աճյուն

Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են հարավային թևում՝ Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում: Հայտնաբերվել է ևս 1 հայ զինծառայողի աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբաժշկական փորձաքննությունից հետո: Հիշեցնենք, որ զինադադարից հետո` Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարարական ջոկատները հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1663 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են: Որոնումների

Հայ երիտասարդներն Իսպանիայում զարգացնում են իրենց ձեռնարկատիրական հմտությունները

Համավարակի հետ կապված մեծ ընդմիջումից հետո եվրոպական կրթական, երիտասարդական ծրագրերը վերաբացվեցին․ Հայաստանի երիտասարդական ակումբների դաշնությունը սկսել է հերթականությամբ իրականացնել հետաձգված բոլոր ծրագրերը թե՛ Հայաստանում, թե՛ եվրոպական երկրներում։ Հայաստանի ամենամեծ երիտասարդական կազմակերպության 12 հոգանոց պատվիրակությունը գտնվում է Իսպանիայի Գրանադա քաղաքում, որտեղ իրականացվում է Now is Time միջազգային երիտասարդական փոխանակության ծրագիրը։ Երկշաբաթյա ծրագրի ընթացքում տարբեր երկրներից ժամանած

Ստի ոտքերը երկար են-2

Իսկ եթե պարոնայք աժբ-ականները պնդում են, որ պատերազմը հրահրել է Ռուսաստանը և այն լավրովյան պլանի իրականացումն էր, ապա տրամաբանական հարց է առաջանում․ եթե դուք, ըստ ձեզ՝ ձախողեցիք 2016թ․ լավրովյան պլանի իրականացումը, ապստամբեցիք, գրավեցիք ՊՊԾ գունդը, սպանեցիք ոստիկաններին, ապա ինչո՞ւ այս անգամ ոչ միայն չապստամբեցիք, այլ ձայն-ծպտուն չհանեցիք։ Ուստի կարելի է, չէ՞, մտածել, որ այս անգամ գործեց առնվազն ադրբեջանա-թուրքական պլանը, որին ըստ էության դուք համաձայն էիք։

Կամո Վարդանյանը նշանակվել է Արցախի պաշտպանության պաշտպանության բանակի հրամանատար

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 11-ին ստորագրել է հրամանագիր գեներալ-մայոր Կամո Բահատուրի Վարդանյանին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար նշանակելու մասին: Կամո Բահատուրի Վարդանյանը ծնվել է 1966թ. մարտի 18-ին, Մարտունու շրջանի Նորշեն գյուղում: Սովորել է Մարտունու շրջանի Նորշեն գյուղի միջնակարգ դպրոցում: 2006թ. ավարտել է ՌԴ ԶՈւ համազորային ակադեմիան: 2019թ. ավարտել է ՌԴ ԶՈւ ԳՇ

Դուք իրո՞ք ուզում եք հրաժարվել Սյունիքից՝ Ադրբեջանով Ռուսաստան «բեռներ փոխադրելու» խաթր. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը Հիշո՞ւմ եք, որ կապիտուլյանտը ձեզ կերակրում էր ապաշրջափակման հեքիաթներով։ Հիշո՞ւմ եք, որ Սյունիքով թուրքերին ճանապարհ տալը հիմնավորում էր Ադրբեջանի տարածքով դեպի Ռուսաստան բեռնափոխադրումների ապուշ հիմնավորումներով։ Դե, ուրեմն իմացեք. դա ի սկզբանե փուչ եւ տձեւ կուտ էր։ Ավելին, երեկ ռուս-վրացական սահմանի մոտակայքում սկսվել է ինը կիլոմետրանոց թունելի շինարարությունը: Այդ թունելը

Դերենիկ Գաբրիելյան. «Մեր խոնարհումը կբերենք 44-օրյա պատերազմում քոլեջի նահատակված սաների ծնողներին»

ՀԱՕԿ պատվավոր փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը, որը երկար տարիներ եղել է Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի տնօրենը, Aravot.am-ին տեղեկացրեց, որ քոլեջի տարածքում 44-օրյա պատերազմում զոհված իրենց 26 սաների հիշատակը հավերժացնող հուշարձան է կառուցվում: «Գնացել էի քոլեջ, եւ երբ իմացա, որ այս վերջին պատերազմում 26 լուսավոր տղաների զոհ ենք տվել, տեղս չէի գտնում: Մտածում էի, թե

ՀՀ առողջապահության նախարարը՝ պատվաստումներին առնչվող հարցերի մասին

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը երեկ՝ սեպտեմբերի 10-ին ֆեյսբուքյան գրառում էր կատարել՝ մասնավորապես նշելով․ «Վերջին վեց ամիսներին պատվաստումների հանրային իրազեկման արշավի շրջանակներում երեսունից ավելի հանդիպումներ եմ ունեցել տարբեր ոլորտներ ներկայացնող մասնագիտական խմբերի հետ և սիրով պատասխանել նրանց հուզող հարցերին, փորձել տարբեր հիմնավորված փաստարկների, մասնագիտական կարծիքների, սեփական օրինակի միջոցով փարատել նրանց մտահոգությունները։ Քանի որ, իմ դիտարկմամբ,

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի երկրորդ նիստին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի երկրորդ նիստին: Նիստին մասնակցել են «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, «Ազատական կուսակցության» առաջնորդ Սամվել Բաբայանը, «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության առաջնորդ Տիգրան Ուրիխանյանը, «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը, Հայաստանի եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը, Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության

Արարատ Միրզոյանն ու Նիդերլանդների դեսպանը քննարկել են Արցախում 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը

Սեպտեմբերի 11-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների դեսպան Նիկոլաս Սխերմերսին։ Հայաստանի ԱԳ նախարարն ու Նիդերլանդների դեսպանը գոհունակություն են հայտնել հայ-նիդերլանդական հարաբերություններում առկա դրական դինամիկայի և քաղաքական երկխոսության բարձր մակարդակի առնչությամբ՝ կարևորելով Երևանում համեմատաբար վերջերս հիմնված Նիդերլանդների ռեզիդենտ դեսպանության դերը համագործակցության խորացման գործում։ Արարատ Միրզոյանը շեշտել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ խորացնելու փոխգործակցությունը

ՀՅԴ Հայ դատի Արցախի գրասենյակի աշխատանքների համար ստացվել է առաջին նվիրատվությունը

Հայտնում ենք, որ ստացել ենք հասցեական նվիրատվություն՝ ՀՅԴ Հայ դատի Արցախի նորահաստատ գրասենյակի գործունեությանն աջակցելու համար։ ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական խորհուրդն իր երախտագիտությունն է հայտնում Ամերիկայի Միացյալ Նահանգներում գործող “Sosé & Allen’s Legacy” հիմնադրամին՝ Հայ դատի Արցախի գրասենյակի աշխատանքների առաջին մեկ տարվա համար անհրաժեշտ ֆինանսկան միջոցների նվիրաբերության համար։ Մեր երախտագիտությունն ենք հայտնում նաև Հիմնադրամի կողմից

Արարատ Միրզոյանը Ղազախստանի դեսպանի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի ԶՈՒ կողմից ՀՀ ինքնիշխան տարածք ներթափանցման արդյունքում ստեղծված իրավիճակին

Սեպտեմբերի 11-ին արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևին։ Զրուցակիցները գոհունակություն են հայտնել երկկողմ հարաբերությունների դինամիկ զարգացման և քաղաքական երկխոսության բարձր մակարդակի առնչությամբ։ Նրանք նաև կարևորել են մի շարք ոլորտներում հայ-ղազախական հարաբերություններում առկա ներուժի լիարժեք օգտագործմանն ուղղված քայլերը, այդ թվում` առևտրատնտեսական, գիտամշակութային, բարձր տեխնոլոգիաների և այլ բնագավառներում։ Այս առումով ընդգծվել

Կինոպոեզիա․ տեսնել բանաստեղծությունը

Մի ուշագրավ փաստ։ Իր կազմավորման արշալույսին՝ 1956-ից մինչև առնվազն 1960-ականների սկիզբը, Հայկական հեռուստատեսությունը պետական, հանրային և ստեղծագործական միջավայրերում ընկալվել է ոչ թե որպես տեղեկատվության միջոց, այլ որպես մշակութային երևույթ կամ մշակույթի տարածման գործիք։ 1957 թ. փետրվարի 9-ին՝  Հայաստանի հեռուստատեսության պաշտոնական բացման օրը, ՀԽՍՀ կուլտուրայի մինիստր Ա. Շահինյանը հեռուստաեթերով հանդես է գալիս 10-րոպեանոց ելույթով, որն այսօրվա

Միքայել Արզումանյանն ազատվել է Արցախի ՊԲ հրամանատարի պաշտոնից

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 11-ին ստորագրել է հրամանագիր գեներալ-լեյտենանտ Միքայել Ալբերտի Արզումանյանին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից ազատելու մասին՝ իր դիմումի համաձայն: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

«Հայրենիք» կուսակցությունը կմասնակցի Դիլիջանի ՏԻՄ ընտրություններին

«Հայրենիք» կուսակցությունը կմասնակցի Դիլիջան համայնքում նախատեսվող ՏԻՄ ընտրություններին: Ավագանու ցուցակը գլխավորելու է «Հայրենիք» կուսակցության՝ Դիլիջանի համայնքային կառույցի ղեկավար Արմեն Օրդինյանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը։

Ռոբերտ Քոչարյանը Մոսկվա այցելելու հրավեր է ստացել․ Sputnik Արմենիա

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` որպես «Հայաստան» դաշինքի ղեկավար, պաշտոնական հրավեր է ստացել «Եդինայա Ռոսիա» կուսակցության ղեկավարությունից` այցելելու ՌԴ մայրաքաղաք Մոսկվա՝ երկու քաղաքական միավորների գործընկերային հարաբերությունների զարգացմանն ուղղված քաղաքական հանդիպումներ անցկացնելու համար։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը: Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 11-ի ցերեկը, 14-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 12-13-ը՝ առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին հյուսիս-արևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 11-ի ցերեկը, 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ

Այսօր նշվում է Առաջին օգնության համաշխարհային օրը

Սեպտեմբերի երկրորդ շաբաթ օրն ամբողջ աշխարհում նշվում է որպես Առաջին օգնության համաշխարհային օր: Դրա նպատակն է բարձրացնել կյանքեր փրկելու համար առաջին օգնության գիտելիքների ու հմտությունների կարևորության վերաբերյալ իրազեկությունը, ինչպես նաև ջատագովել, որ դրանք հասանելի լինեն յուրաքանչյուրին: Առաջին օգնության համաշխարհային օրվա այս տարվա թեման դպրոցներում առաջին օգնության հասանելիությունն է բոլոր երեխաների համար թե՛ հեռավոր համայնքներում, թե՛

Նախագահական նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Նախագահական նստավայրում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նանե Սահակյանի և Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմա Աբովյանի երդման արարողությունը։   Նախագահ Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ դատավորներին, մաղթել հաջողություններ և հույս հայտնել, որ նրանք բարձր պատասխանատվությամբ կկատարեն իրենց պարտականությունները: ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ

«Երեք եղբայր-2021». Ադրբեջանը, Թուրքիան և Պակիստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն

Սեպտեմբերի 12-20-ը Բաքվում առաջին անգամ կանցկացվեն Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի հատուկ նշանակության ուժերի «Երեք եղբայր-2021» համատեղ զորավարժությունները: Այս մասին հայտնել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից: «Համատեղ զորավարժությունների հիմնական նպատակն է կատարելագործել եղբայրական և գործընկեր երկրների հատուկ նշանակության ստորաբաժանումների գործակցությունը ռազմական գործողությունների ժամանակ, պատրաստել գործողությունների խաղաղության և պատերազմի ժամանակ, փոխանակվել գիտելիքներով և փորձով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930