Օրվա լրահոսը

Երբ որպես նվաճում մատուցվում է այն, որ երկրում ընդամենը 2 ուսուցիչ է ստանում 700 հազար դրամ աշխատավարձ, սա այլ բան չէ, քան հասարակության աչքին թոզ փչելու փորձ. «Փաստ»

Կրթության որակը կախված է ոչ միայն ուսուցչի տեսական գիտելիքներից, այլև նրա մանկավարժական կարողությունից՝ մոտիվացնել աշակերտներին, ստեղծել ստեղծագործական միջավայր, զարգացնել քննադատական մտածողությունը, աշխատել ներառական խմբերի հետ, կիրառել ժամանակակից մեթոդաբանություններ։

Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը կարող է դրականորեն անդրադառնալ Ադրբեջանի հետ կարգավորման վրա. Միրզոյանն արձագանքել է Ֆիդանի հայտարարությանը

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն արձագանքել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի այն հայտարարությանը, թե Հայաստանի համար կարևոր է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը, և եթե Թուրքիան անի դա հիմա, Հայաստանից կխլի Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու ամենամեծ դրդապատճառը։ Արարատ Միրզոյանը Թուրքիայի արտաքին գործերի նախարարի այս հայտարարությանն անդրադարձել է՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին։ Հարց. Թուրքիայի

Նվազագույն ակնկալիքներ նոր իշխանությունից

Որպես քաղաքացի՝ ես մի քանի նվազագույն ակնկալիք ունեմ իշխանափոխությունից հետո գալիք քաղաքական ուժի ղեկավարից: Նշեմ այդ ակնկալիքներից առայժմ երեքը: Ես ակնկալում եմ, որ Հայաստանի նոր ղեկավարը, ի պատասխան «Արեւմտյան Ադրբեջան վերադառնալու» Բաքվի պահանջների՝ հստակ կասի՝ «Ո՛չ»: Ոչ թե փորձի «խաբսեր տալ», թե «փախստականների թեման բարձրացնելն այսօր վտանգավոր է» կամ՝ «դե, հնարավոր է, որ հայերն ապրեն

Նիկոլ Փաշինյանի քայլերը, որոնք հանգեցրեցին ապոկալիպսիսի, վաղեմության ժամկետ չունեն ոչ քրեա-իրավական, ոչ բարոյական տեսանկյունից. «ՉԻ»

Նախ՝ անցյալում չեն մնացել։ Այսօր էլ Ադրբեջանն օկուպացիայի տակ է պահում ՀՀ տարածքից մոտ 200 քկմ տարածք, մեր երկիրն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», հայ գերիներն էլ շարունակում են մնալ Բաքվի բանտերում։

Սուտ 27. «Ոստիկանությունը նոր, արդիական, ժողովրդասեր կառույց է»

Սկիզբը՝ այստեղ: Նիկոլ Փաշինյանի իշխանությունը բազմիցս հայտարարում է. «Մենք ստեղծում ենք նոր տեսակի ոստիկանություն. բարձր աշխատավարձով, կրթված, քաղաքացուն ծառայող, ժողովրդավար»։ Մարդիկ իսկապես հույս ունեին, որ բիրտ մեթոդները եւ ուժի չարաշահումը կդառնան անցյալ։ Բայց այսօր իրականության եւ խոստումների միջեւ անդունդն այնքան մեծ է, որ անգամ բարձր աշխատավարձը չկարողացավ թաքցնել համակարգային խնդիրների խորությունը։ «Բարձր աշխատավարձը կփոխի վերաբերմունքը», բայց փոխվեց

Հայաստանն ապրում է թշնամանքի, ատելության անթույլատրելի մթնոլորտում. «168 ժամ»

Իշխանությունը ոչ միայն չի փորձում մեղմել ներհանրային թշնամանքը, այլ սնուցում է այն՝ դա դիտարկելով որպես վերարտադրվելու գլխավոր պայման:

Այդ աքսեսուարը ինձ նվիրել է հայրս, որպես ընտանիքի նվեր. Արմավիրի մարզպետը` Rolex ժամացույցի մասին

«Արմավիրի մարզում, ովքեր ճանաչում են իմ ընտանիքը ու ընտանիքիս ավագներին, պետք է իմանան, որ նրանք քրտնաջան աշխատանքի միջոցով ստեղծել են այն ինչ, ունենք», նշում է Արմավիրի մարզպետը:

Այսօր ամենաառաջին պահանջը հայրենիք վերադառնալու իրավունքի իրացումն է. Արտակ Բեգլարյան

Արտակ Բեգլարյանը Դանիայում, Իսլանդիայում և Ֆարեյան կղզիներում ներկայացրել է Արցախի ժողովրդի ցեղասպանությունը և ընթացիկ վիճակը

ՖԻՖԱ-ն թարմացրել է ազգային հավաքականների վարկանիշային աղյուսակը

Առաջատարը Իսպանիան է։ Լավագույն եռյակում են Արգենտինան և Ֆրանսիան։

Վեդիի ավագանու իշխանական ներկայացուցիչները միաձայն կողմ քվեարկեցին հանքի բացման նախագծին. Գառնիկ Դանիելյան

«Մենք սպասելու ենք նոր ՇՄԱԳ-ին՝ խնդիրը պահելով մեր ուշադրության կենտրոնում». Գառնիկ Դանիելյան

Կաթնամթերք արտադրող երեք կազմակերպություններից երկուսում արձանագրվել են խախտումներ

Հետագծելության սկզբունքն ապահովելու նպատակով՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից վերահսկողություն է իրականացվել երեք՝ «Վանանդ» «Իգիթ» և «Վանուշ և Էդգար Հովհաննիսյաններ», ՍՊԸ-ներին պատկանող կաթնամթերքի արտադրություններում։

Արշակ Սրբազանը տեսանյութերին առնչվող քրեական վարույթով որպես վկա հարցաքննվել է. News.am

«Դրա առթիվ նախաձեռնված վարույթի շրջանակներում Արշակ արքեպիսկոպոսը հարցաքննվել է վկայի կարգավիճակում, դարձյալ պնդել է այն, ինչ ասել է հրապարակային՝ այսինքն, որ իր հետ որևէ առնչություն չունեն այդ տեսագրությունները»,- նշել է Արսեն Բաբայանը:

Ընդդեմ Դավիթ Լեւոնյանի եւ ՔՊ-ի Բագրատ սրբազանի հայցի մերժումը քաղաքական որոշակի իրադրությամբ է պայմանավորված. Ռուբեն Մելիքյան

Դատարանի անկախության մակարդակը խիստ սահմանափակ էր եւ չեմ բացառում, որ խնդիրներ կունենային այս գործով հակառակ վճիռ ընդունելու դեպքում. Ռուբեն Մելիքյան

«Մենք չենք առերեսվում, որ մարտահրավերը հենց ինքը կյանքն է, և ինչքան բարդ է մարտահրավերը, դա նշանակում է, մենք ինչ-որ բան չգիտենք դրա մասին». Փաշինյան

«Կրթությունը միակ ճանապարհն է մարտահրավերը, այսինքն՝ կյանքն ավելի կառավարելի դարձնելու համար». Նիկոլ Փաշինյանըը հանձնել է ՏՏ ոլորտում ամենամյա կրթական մրցանակներ

«Այդ ինտերնետ-խարդախությունների կենտրոնները այնքան ազդեցիկ ու հարուստ են, որ կարող են Քննչական կոմիտեի մի ամբողջ վարչություն դե-ֆակտո լուծարել տան». Դանիել Իոաննիսյան

«Գիտե՞ք, թե ինչու են ինտերնետ-խարդախությունները ծաղկում, զոհերն էլ ստիպված ցույց են անում։ Դա տեղի է ունենում, քանի որ տարեսկզբում Քննչական կոմիտեում որոշեցին ազատվել Կիբերհանցագործությունների քննության կոմպիտենտ վարչության բոլոր ծառայողներից…»:

Մելինեն ամբողջ կյանքում ուղիներ էր փնտրում Քոչարին Փարիզ բերելու համար. Արփինե Սարիբեկյան

«Արվեստով միեղեն. Երվանդ եւ Մելինե Քոչարներ» ցուցահանդեսը որոշ փակ էջեր է բացում

Փոխգործակցության զարգացման համար ամուր հիմքեր են ստեղծել Հայաստանի և Սիրիայի, ինչպես նաև երկու ժողովուրդների միջև ավանդաբար ձևավորված բարեկամական հարաբերությունները

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Սիրիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ ջանքերով, այդ թվում՝ փոխայցելությունների միջոցով ակտիվացնել քաղաքական երկխոսությունն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը:

«ՔՊ-ի ձգտումը իրա փորը կմնա»․ Արթիկի գաղութից դուրս գալուն պես՝ ասաց Գյումրու ավագանու մանդատից հրաժարված անդամը

Գյումրու ավագանու «Կոմունիստական կուսակցության» մանդատից հրաժարված անդամ, ֆերմեր Տիգրան Ավագյանը, որի խափանման միջոցը երեկ փոխեց ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը՝ բանտային կալանքից ուղարկելով տնային կալանքի, ուշ երեկոյան Արթիկ քրեակատարողական հիմնարկից դուրս գալով՝ հայտարարեց, որ կալանավորումները կատարվել են քաղաքական նկատառումներով։

Աննա Սարգսյանն աշխարհի առաջնությունում հաղթեց ադրբեջանցուն

Այս տուրում Տաթեւ Աբրահամյանը հանգստանում էր:

Թբիլիսիում քննարկվել է համագործակցությունը տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտում՝ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ հայ-վրացական մակարդակներում

ՀՀ նախագահի պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը գտնվում է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում։ Այսօր նա հանդիպում է ունեցել Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Կվրիվիշվիլիի հետ։

«Կարևոր է, որ Գյումրիում ընդդիմադիրներս կարողանանք մանդատները երկաթյա ամրությամբ պահել»․ Լիզա Գասպարյան

ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի քաղաքական թիմի՝ Գյումրու ավագանու «Մեր քաղաքը» խմբակցության ղեկավար Լիզա Գասպարյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ իրենց թիմի նկատմամբ իշխանության կողմից ճնշումներ եղել են դեռ մարտ ամսից, բայց իրենց մոտ վախ ընդհանրապես չկա։

Ձերբակալվել է Վանաձորի համայնքապետարանի պաշտոնյան. «Ազատություն»

Նա ձերբակալվել է Քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածով նախատեսված՝ կաշառք ստանալու մեղադրանքով:

«Հետխորհրդային բոլոր մուսուլմանական երկրները ըստ էության միավորվել են մի համադաշնության մեջ եւ դրա անձրեւանոցը Միացյալ Նահանգներն է». Գագիկ Մինասյան

«Պետք է արձանագրենք այն, ինչը վաղուց ակնհայտ էր. Թրամփի մայրուղին, որը հայտարարվել եւ իրականացվել է, ուղղակի կապ է հաստատելու միջինասիական երկրների հետ եւ իրականացնելու է Միջին Ասիա-Ադրբեջան-Եվրոպա կապը՝ Միջին Ասիայի հարուստ հումքը Միացյալ Նահանգների գերակայությամբ տեղափոխելով դեպի եվրոպական մայրցամաք»,-ասաց Գագիկ Մինասյանը:

Գյումրու ավագանին նոր անդամ ունի․ ո՞վ է նա

Քիչ առաջ թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի քաղաքական ուժի՝ «Մեր քաղաքը» խմբակցության ավագանու մանդատից հրաժարված, ՀՀԿ-ական Նարեկ Միրզոյանի մանդատը տրամադրեց ընտրացուցակի հաջորդ համարին՝ Արտակ Հովսեփյանին։ Հիշեցնենք, որ Գյումրու ավագանու վերջին նիստը չէր կայացել քվորում չլինելու պատճառով, նիստին չէին ներկայացել ինչպես 14 մանդատ ունեցող ՔՊ-ականները, այնպես էլ ընդդիմադիր Նարեկ Միրզոյանը։ Ընդդիմադիրներին մեկ

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական կառավարման համակարգում արդյունավետության խթանմանը վերաբերող հարցեր

Ներկայացվել է, որ ծրագիրն ուղղված է լինելու հանրային ծառայության համակարգի մրցունակության բարձրացմանը, ինստիտուցիոնալ արդիականացմանը, կատարողականի գնահատման միջոցով պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացմանը:

«Ես այնքան լավատես չեմ, որ մտածեմ՝ ՔՊ-ն կաշխատի այդքան բարեխիղճ, որ հիմնարկ բացելով հարցերը կլուծվեն». ավագանու անդամը՝ Երեւանի տրանսպորտի մասին. Սամվել Հակոբյան

«Ունեինք Երեւանում երթեւեկություն: Իդեալական չէր, բայց այսպիսի ճգնաժամային վիճակում էլ չէր: Անընդհատ փոփոխություններ են անում, ինչ-որ գծանշաններ են փոխում, օրենքներ են բերում, որոնց արդյունքում երթեւեկությունը էլ ավելի կաթվածահար վիճակում է: Եվ այն մարդիկ, որոնք այս սխալ չարեփոխումները բերեցին, ինչի արդյունքում երթեւեկությունն ավելի փչացավ, հիմա այդ նույն մարդիկ ասում են տարեկան եւս կես միլիարդ դուրս գրեք, հիմնարկ բացենք, 74 հոգի մարդ վերցնենք աշխատանքի, որոնցից 10-ը պետք է  միլիոն եւ բարձր աշխատավարձ ստանան, որպեսզի երթեւեկությունը կարգավորեն»:

Զովունիում բախվել են երկու «Toyota»-ներն ու «Tesla»-ն. կա 3 վիրավոր. shamshyan.com

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:  

Ինչո՞ւ ՔՊ-ի 83-րդ տեղը զբաղեցնող թեկնածուն լքեց ընտրացուցակը, երբ հույսի նշույլ անգամ չկար Գյումրու ավագանու անդամ դառնալու

Քիչ առաջ տեղի ունեցավ թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նիստը, որի օրակարգում երկու հարցեր էին․ ՔՊ-ի, ինչպես նաև «Կոմունիստական կուսակցության» ցուցակներից ինքնաբացարկ ներկայացրած երկու թեկնածուների դիմումները քննարկումն ու Ազգային ժողովի պատգամավոր Մարտուն Գրիգորյանի քաղաքական թիմի՝ «Մեր քաղաքը» դաշինքի մանդատից հրաժարված, ՀՀԿ-ական Նարեկ Միրզոյանի մանդատը ցուցակի հաջորդ համարին՝ Արտակի Հովսեփյանին տրամադրումը։

Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՏՀ խորհրդի նիստին

Օրակարգում ընդգրկված էին հինգ տասնյակից ավելի հարցեր, այդ թվում՝ ԵԱՏՄ շրջանակներում գործող մաքսային կանոնակարգերի վերաբերյալ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031