Օրվա լրահոսը
Վախճանվել է ֆրանսիացի դերասան Ժան-Պոլ Բելմոնդոն
«Վերջին ամիսներին նա սուր հոգնածություն ուներ: Նա մահացել է խաղաղ` Փարիզի իր տանը»,- ասել է փաստաբանը:
ԵԱԶԲ-ն կարևորում է ՀՀ հետ գործընկերությունը և մտադիր է էլ ավելի ընդլայնել գործունեությունը մեր երկրում
Վարչապետը և Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովին և նրա գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը կարևորել է ԵԱԶԲ-ՀՀ գործընկերության զարգացումը՝ նշելով, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ՀՀ կառավարությունը հավակնոտ ծրագրեր է նախանշել և դրանց իրականացման գործում կարևորում է միջազգային
Պատերազմից հետո ունենք 44 զոհ, որոնցից 9-ը թշնամու փամփուշտից, մնացածը՝ անհասկանալի պայմաններում, սա սարսափելի թիվ է. Նինա Կարապետյանց
Խաղաղ պայմաններում զոհված զինծառայողի հայրը 8 տարի է չի կարողանում բացահայտել՝ ով է սպանել որդուն:
Արարատ Միրզոյանն ու ՀՀ-ում Չինաստանի դեսպանը կարևորել են ԵԱՏՄ-ի և «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության միջև համադրման գաղափարը
ՀՀ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Չինաստանի դեսպանին Սեպտեմբերի 6-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) դեսպան Ֆան Յունին: Նախարար Միրզոյանն ու դեսպան Ֆան Յունն անդրադարձ են կատարել հայ-չինական բազմադարյա բարեկամական կապերի վրա հիմնված հարաբերություններին և վերահաստատել են երկու երկրների պատրաստակամությունը՝ համատեղ քայլեր ձեռնարկելու փոխադարձ հարգանքի և
«Արամ Բաբայանը, Մխիթար Սարգսյանը կնքել են «Մուշ» ՍՊԸ-ի՝ իրենց բաժնեմասի առուվաճառքի պայմանագիր, որով որպես գնորդ հանդիսացել է Գագիկ Խանդանյանը». մանրամասներ Գագիկ Խանդանյանի գործով ԲԴԽ նիստից
Ի պատասխան Գագիկ Խանդանյանի պաշտպանների հարցին՝ ի՞նչն է արգելում օրենքը՝ բաժնեմաս ձեռք բերե՞լը, թե՞ մասնակցությունը, Նարեկ Համբարձումյանը պատասխանեց. «Բաժնեմաս ձեռք բերելն արդեն նշանակում է մասնակցություն: Օրենսդրությամբ չկա արգելող նորմ, որը կարգելի բաժնեմաս ձեռք բերելը, միևնույն ժամանակ ասում է, եթե հանրային պաշտոն ես ստանձնում, քո ունեցած բաժնեմասը տուր հավատարմագրային կառավարման»:
Ավետիք Քերոբյան․ «ԱԹՍ-ով զբաղվող ընկերությունները սեփական փորձադաշտ չունեն, Լեռնապատի օդակայանում կլինեն ԱԹՍ փորձարկումների համար բոլոր հնարավորությունները»
Առայժմ ԱԹՍ օդակայանի միայն թռիչքուղին է պատրաստ
Համաշխարհային բանկը պատրաստ է աջակցել կառավարությանը` իր նոր ռազմավարության իրականացման գործում
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՀԲ տարածաշրջանային տնօրենին և ՀԲ հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավարին Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսին և ՀԲ հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Կարոլին Գեգինատ: Հանդիպման սկզբում փոխվարչապետը ողջունելով հյուրերին՝ շնորհավորել է Կարոլին Գեգինատին նշանակման կապակցությամբ և արդյունավետ աշխատանք մաղթել՝ վստահեցնելով, որ ՀՀ կառավարությունը
10 տարվա ազատազրկում՝ Գյումրիում իր մեկ տարեկան երեխային սպանած մորը
Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ջոն Հայրապետյանը 10 ազատազրկման դատապարտեց իր մեկ տարեկան դստեր սպանության մեջ մեղադրվող 22-ամյա Անի Մինասյանին։ Հիշեցնենք, որ նա երկու տարի առաջ՝ 2019 թվականի օգոստոսի 30-ին, կպչուն ժապավենով կապել էր իր մեկ տարեկան երեխայի ձեռքերն ու ոտքերը, նրա բերանին կիսաշրջազգեստ փաթաթել ու մութն ընկնելուն պես՝ ժամը 22․00-24․00-ի սահմաններում նրան
Նիկոլ Փաշինյանն ու Իգոր Խովաևը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիները
Նիկոլ Փաշինյանը ընդունել է ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևին
Հայաստանի համար կարեւոր է, որ ռուս խաղաղապահների ժամկետը չավարտվի Արցախում նրանց գտնվելու ժամկետի ավարտով. Արտակ Զաքարյան
«Հայաստանը պետք է վերականգնի իր նշանակությունն ու դերը ղարաբաղյան կարգավորման գործընթացում»,- «Հայելի» մամուլի ակումբում կայացած ասուլիսում, այսօր նման կարծիք հայտնեց ՀՀԿ խորհրդի անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը՝ հիշեցնելով Ադրբեջանի ներկայացուցչի վերջին հայտարարությունը՝ ռուս խաղաղապահների ներկայությունն Արցախում ապահովող լրացուցիչ իրավական եւ քաղաքական մեխանիզմների քննարկումների հետ կապված: Այդ քննարկումները, ըստ բանախոսի, Բաքուն եւ Մոսկվան անցկացնում են
Տեսչական մարմինը հակահամաճարակային կանոնների 8 խախտում է հայտնաբերել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում
Ուսումնասիրել է 60 տրանսպորտային միջոց
Զբոսաշրջիկի նկատմամբ բռնաբարության փորձ կատարելու համար երիտասարդին մեղադրանք է առաջադրվել
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին:
Օրենքով արգելված եղանակով որս կատարելու համար նախատեսված ձայնարձակիչ սարքի տեղադրման դեպք է հայտնաբերվել
Տեսչական մարմինը «էլիտար որսի» սիրահարներին զգուշացնում է՝ անվերապահորեն հետևել օրենքով սահմանված որսի կանոններին
«Հայաստանը Համաշխարհային բանկի հուսալի գործընկերն է եւ լավագույն երկրներից է՝ վարկային պորտֆելի կատարողականի առումով»
Անդրադարձ է եղել Հայաստանի Հանրապետության հետ Համաշխարհային բանկի ռազմավարության առաջնահերթություններին եւ ընթացիկ ծրագրերին` ուղղված պետական հատվածի, հանրային ֆինանսների կառավարման ոլորտի, ինչպես նաեւ հարկային եւ մաքսային վարչարարության բարելավումներին:
Աշխատանքի ընդունելու համար դպրոցի տնօրենը կաշառք է պահանջել ու ստացել. ոստիկանության բացահայտումը
Որպես կաշառք պահանջել է 1500 դոլարին համարժեք 716 հազար դրամ, որից 1000 դոլարին համարժեք 478 հազար դրամը կինը տնօրենին է փոխանցել իրենց պայմանավորվածության մասին տեղեկացված, նույն դպրոցի ուսումնական աշխատանքների գծով փոխտնօրենի միջոցով, իսկ 500 դոլարին համարժեք 238 հազար դրամն անձամբ տվել է տնօրենին:
Քննարկվել են պատերազմի արդյունքում տեղահանված միայնակ տարեցների կարիքները
Պաշտպանն ընդգծել է մեծահասակների կյանքի որակի բարելավման ուղղությամբ «Հանգանակի» կողմից իրականացվող աջակցության ծրագրերի և տարեցների նկատմամբ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի կարևորությունը
Պետական բյուջեից ապահովագրական ընկերություններին անհիմն փոխանցվել է շուրջ 12.500.000 դրամի ապահովագրավճար. ԱԱԾ
352 անձ աշխատանքից ազատվելուց և սահմանված 6 ամիսը լրանալուց հետո շարունակել է մնալ շահառուների ցուցակում
ՀՅԴ Արցախի Երիտասարդական միության անդամը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով
2020թ. պատերազմի ժամանակ Արցախի Հանրապետության սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության, խիզախության և բացառիկ քաջության համար հետմահու «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրվել է կուսակցական, ՀՅԴ ԱԵՄ-ի անդամ, ՀՄԸՄ Արցախի միավորի վարչության անդամ Արտակ Իշխանյանը: Հավերժ փա՛ռք, հայրենիքի պաշտպանության համար իր կյանքը զոհած հավատարիմ ընկերոջը: ՀՅԴ Արցախի Երիտասարդական միություն
«ՔՊ-ին ինքնասպանության տանելու միջոցով փորձում են Հայաստանի դերը Հարավային Կովկասում տարբեր առումներով նվազեցնել». Արտակ Զաքարյան
Ընդդիմության հիմնական խնդիրն, ըստ բանախոսի, միասնական դիրքորոշմամբ հանրային իմունիտետի բարձրացումն է
Նախորդ տարվա համեմատ՝ Արցախում առաջին դասարանցիների թիվը նվազել է շուրջ 20%-ով
Այս տարի էլ Արցախի տարբեր դպրոցներում թափուր հաստիքներ կան
«Ֆիզգորոդոկ»-ում շինարարության իրականացման շուրջ առաջացած խնդրի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ. Գոռ Աբրահամյան
Դատախազությունը կապահովի գործով հետևողական և պատշաճ դատավարական հսկողություն՝ օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ քննություն իրականացնելու, դրա շրջանակներում բոլոր հանգամանքները բացահայտելու և իրավական գնահատականներ տալու նպատակով:
Արկադի Բալյանն ազատվել է արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնից
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ ՈՐՈՇՈՒՄ 6 Սեպտեմբերի 2021, 943 – Ա ԱՐԿԱԴԻ ԲԱԼՅԱՆԻՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արկադի Բալյանին ազատել արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնից: Նիկոլ Փաշինյան
«Արդեն իսկ 1682 աղբամուղ է փակվել՝ բազմաբնակարանների աղբամուղերի 46%-ը». քաղաքապետը հանձնարարել է հետևողականորեն շարունակել գործընթացը
Մայրաքաղաքի հյուսիսային և հարավային մուտքերն իրար կապող ճանապարհն ամբողջությամբ նախատեսվում է շահագործման հանձնել մինչև այս տարեվերջ:
Արդեն վաճառվել է Ռոնալդուի անունով $ 45 միլիոնի մարզաշապիկ
Պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն, որն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Յուվենտուսից» տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ», սակայն դեռ չի հասցրել մտնել խաղադաշտ, արդեն ֆինանսական լուրջ մուտքեր է ապահովում ինչպես նոր ակումբի, այնպես էլ ակումբի տեխնիկական հովանավոր Adidas-ի համար: AS գործակալության փոխանցմամբ, արդեն վաճառվել է հարձակվողի անունով $ 45 միլիոնի մարզաշապիկ, որի 10 տոկոսը կստանա ակումբը, մնացածը՝ Adidas-ը: Աշոտ
Արշակ Գասպարյանն ազատվել է ՊԵԿ նախագահի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ ՈՐՈՇՈՒՄ 6 Սեպտեմբերի 2021, 944 – Ա ԱՐՇԱԿ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Արշակ Գասպարյանին ազատել պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից: Նիկոլ Փաշինյան
Լիլիթ Գալստյան. Հայաստանը շարունակում է սուզվել, անկասելիորեն սուզվել, վերջանալ
Ինքնակործան անհոգության մեջ, մեզ չի միացնում, չի անհանգստացնում մեր կորուստների խորությունն ու ապագայի մասին տագնապը
Բռնցքամարտի Հայաստանի չեմպիոնները որոշվել են
Առաջնության արդյունքներով տղամարդկանց ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը կձեւավորի Հայաստանի ընտրանու կազմը, որը կնախապատրաստվի հոկտեմբերի 24-ին Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում մեկնարկող աշխարհի տղամարդկանց առաջնությանը:
Խաղաղապահ բրիգադի գումարտակի հրամանատարի անունով դասասենյակ՝ Երևանի համար 157 դպրոցում
Հուշարձան-խաչքարի մոտ էլ հարգանքի տուրք է մատուցվել 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին:
Ընդհանուր մոտ 1 միլիոն դրամ էր շորթել՝ արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով
2 անձ ձերբակալվել է
«Շատ դժվար է պահպանել ժողովրդավարական արժեքները աղքատ երկրում». Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի տարածաշրջանային տնօրեն
Մեզ համար ժողովրդավարությունը օդի մեջ չէ


















































