Օրվա լրահոսը

Տոն՝ տխուր ժպիտով

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը երեկ նշեց իր 30-ամյակը: Տոնակատարությունն այնքան էլ ճոխ չէր՝ նախեւառաջ, հավանաբար, այն պատճառով, որ մենք չենք կարող պարծենալ, թե այս երեք տասնամյակներում հզորացրել ենք Արցախը եւ դարձրել ենք այն անառիկ թշնամու համար: Ստեփանակերտում կազմակերպված միջոցառումներում Հայաստանի Հանրապետությունը ներկայացված էր «երկրորդ էշելոնի» պաշտոնյաներով՝ պատգամավորներով՝ ԱԺ փոխնախագահի ղեկավարությամբ: Կարելի է ենթադրել, որ «խաղաղության օրակարգով»

Արցախը եղե՛լ է, կա՛ եւ կլինի՛ հայկական. Ազատ դեմոկրատներ կուսակցության շնորհավորական ուղերձը

Սիրելի՛ արցախցիներ, սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում ենք բոլորիս Արցախի Հանրապետության Անկախության հռչակման 30-րդ տարեդարձի կապակցությամբ, մաղթում խաղաղ երկինք, անսասան հավատ ու միասնություն, անպարտելի հայրենիք ու հզոր պաշտպանվածություն։ 1991թվականի այս փառավոր օրը՝ սեպտեմբերի 2-ին, արցախցիները վերահաստատեցին անկախ պետությունում ազատ ապրելու իրենց կամքն ու վճռականությունը՝ ինքնիշխանությունը ընտրելով որպես միակ անբեկանելի կարգավիճակ: 44-օրյա պարտադրված պատերազմի ընթացքում արցախցիները եւ համայն

Մեզ գյալմա ու թուրք են ասում. մտածում չեն, որ մենք բոլորս փախնենք գնանք, էդ իրանց Երեւանի հարստությունը ո՞վ պիտի պահի. Սահմանամերձ Սոթքի բնակիչների բողոքը (տեսանյութ)

Սոթքեցիները վիրավորված էին, որ երբ իրենց համայնքում խնդիրների համար բողոքում են, իրենց ասում են՝ դու եկվոր ես. «Ջրերը քանդել են, ծառերը կտրատել, մեզ ջուր չեն տալիս, ասում են՝ иди куда хочешь, иди բողոքի: Բայց ո՞ւմ բողոքեմ, շունը շան թաթ կկծի՞…Մեզ գյալմա են ասում, ու հլը թուրք են ասում: Մտածում չեն, որ մենք լրիվս ստեղից փախնենք գնանք, Երեւանում իրանց հարստությունն էդ ո՞վ պիտի պահի: Հաա, թուրքի հետ договор կա, որ գա ու չպիտի՞ մտնի Երեւան: Գա ու մտնի՛ պիտի:

Ադրբեջանում անհետ կորածների իգական սեռի բարեկամներից սեքսուալ բնույթի գործողություններ կատարել պահանջողին՝ 12 տարի

Ալիկ Հայրապետյանը մեղավոր ճանաչվեց քրեական օրենսգրքի երկու հոդվածների հատկանիշներով

Արշակ Կարապետյանը պարգևատրել է պատերազմին մասնակցած բժիշկների

Սեպտեմբերի 2-ին ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել արցախյան 44-օրյա պատերազմին մասնակցած բժիշկների պարգևատրման արարողություն, որին ներկա են եղել ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը,  ՊՆ և ԶՈՒ բարձրաստիճան ներկայացուցիչներ, առողջապահական ոլորտի պատասխանատուներ։ ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հրամանով գերատեսչական մեդալներով են պարգևատրվել պատերազմի ընթացքում բազմաթիվ զինծառայողների և կամավորների

Հայ ոգեկիրներին կամ մի ծրագրի նախաբան

Դժբախտաբար, այսօր ամբողջ հայ ժողովրդի համար ստեղծվել է մի մղձավանջային իրականություն, որի մասին գրեթե մեկ տարի առաջ անկարող էինք անգամ մտքի ծայրով անցկացնել կամ կանխատեսել իրադարձությունների նման աստիճանի ցավալի ու միանգամայն ողբերգական զարգացումը։ Հաստատվեց Մոնթեի և շատ այլ անվանի պետական ու ռազմական գործիչների և ընդհանրապես պետության ճակատագրով իսկապես մտահոգված, հայրենասեր հայ անհատների կանխատեսումը, ըստ որի՝

ԵԱՀԿ ՄԽ-ի՝ նորանշանակ ռուսաստանցի համանախագահը կայցելի Հայաստան

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևն առաջիկայում կայցելի Հայաստան: Այս մասին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Այս պահին ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանի  համանախագահ Իգոր Խովաևը իրականացնում է տարածաշրջանային այց, նա արդեն բանակցություններ է ունեցել Ադրբեջանի ղեկավարության հետ, առջևում Երևանի հետ համանման շփումներն են»,- ասել է Զախարովան: Նա նաև նշել է, որ

Գյումրիում ՏԻՄ ընտրությունների մեկնարկը տրված է․ սկսվեցին առաջադրումները

Այսօրվանից Գյումրիում տրվեց հոկտեմբերի 17-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների մեկնարկը․ թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում սկսվեցին կուսակցությունների կամ դաշինքների ավագանու անդամների թեկնածուների առաջադրումները։ Փաստաթղթերի ներկայացման համար տրված է տաս օր, որից հետո հանձնաժողովը հնգօրյա ժամկետում կուսումնասիրի նրանց ներկայացրած փաթեթը, կհաստատի կամ էլ կմերժի։ Սեպտեմբերի 17-ն ավագանու անդամների ցուցակների գրանցման համար սահմանված վերջնաժամկետն է։ Գյումրու թիվ 31

«Այսօր առավոտվանից հերթական մեդիատեռորիստական ակտն են իրականացնում». Վահագն Ալեքսանյան

«Առավոտից երեկո ազատ մամուլի, ազատ խոսքի ու էլի տարբեր բարձր բաների մասին խոսող որոշ մեդիատեռորիստներ այսօր առավոտվանից հերթական մեդիատեռորիստական ակտն են իրականացնում։ Հիմա էլ չգիտեմ էլ, թե ումից ստացած հոնորարի դիմաց հորինում են, որ ՔՊ-ի պատգամավորների վրա Արցախում քարերով հարձակվել են։ Լավ ինչքա՞ն սրիկա պիտի լինես, որ նման բան հորինես, ինչքա՞ն պիտի թքած ունենաս արժանապատվությանդ

Ռուսաստանը միշտ հանդես է եկել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման օգտին

Ռուսաստանը միշտ հանդես է եկել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման օգտին, և վերջին դրական ազդակների փոխանակումն էլ Երևանի ու Անկարայի միջև գրանցել է և ընդունել ի գիտություն: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Նախկինում մենք անմիջականորեն մասնակցել ենք համապատասխան միջնորդական ջանքերին, նպաստել ենք Ցյուրիխում 2009թ. այսպես կոչված «ցյուրիխյան արձանագրությունների»

Ստեփանակերտում ՀՅԴ Հայ դատի գրասենյակ է բացվել

Սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը մասնակցել է Ստեփանակերտում ՀՅԴ Հայ Դատի գրասենյակի բացման հանդիսավոր արարողությանը։ Ողջունելով գրասենյակի բացումը Ստեփանակերտում՝ ԱԳ նախարարը բարձր է գնահատել Հայ Դատի երկարամյա գործունեությունը՝ ուղղված Արցախի Հանրապետության շահերի պաշտպանությանը, Հայոց ցեղասպանության ճանաչմանը և համահայկական  նշանակության տարբեր հարցերի լուծմանը։ Դավիթ Բաբայանն առանձնահատուկ անդրադարձ է կատարել արտաքին քաղաքականության և

Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան հանդիպումը կսպասարկեն պորտուգալացի մրցավարները

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը այսօր Սկոպյեի Տոդոր Պրոեսկու անվան մարզադաշտում ՖԻՖԱ-ի 2022 թվականի աշխարհի առաջնության խմբային փուլի չորրորդ տուրում հյուրընկալվելու է Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն: Հանդիպումը սպասարկելու է պորտուգալական մրցավարական բրիգադը: Գլխավոր մրցավար նշանակվել է  Արթուր Դիաշը: Նրան օգնելու են Ռուի Տավարեշը եւ Պաոլո Սուարեշը: Չորրորդ պաշտոնյան Ժոաո Պինեյրոն է: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Մտորումներ Արցախի անկախության օրը

Հանրությունը քննարկում, զայրանում, քննադատում և մեղադրում է Հայաստանի իշխանությանն այն բանի համար, որ Արցախի անկախության օրը, ոչ մի բարձրաստիճան պաշտոնյա չի մեկնել և մասնակցել  միջոցառումներին։ Լավ, հարգելի քննադատողներ, ինքներդ ձեզ հարց տվե՞լ եք, թե, օրինակ ՀՀ վարչապետ կոչեցյալն ինչ երեսով պետք է մեկներ Արցախ։ Դեռ  մի կողմ եմ թողնում այն հանգամանքը, որ Արցախ  մեկնելով նա

Ծրագիրը նպատակ ունի ապահովել ավելի բարձր կրթական աստիճան. քննարկվել է բուժքույրական գործ և բուժակ մասնագիտությունների հզորացման առաջարկը

«Առողջապահության նախարարությունը՝ որպես ոլորտի պետական կառավարման լիազոր մարմին, պետք է հստակեցնի առողջապահության աշխատաշուկայում նոր որակավորման պահանջարկը` սահմանելով ենթադրվող նոր մասնագիտական որակավորման գործառույթները»

«Հարավային Օսիայի ժողովուրդը, որը քաջ գիտի ազատության և անկախության գինը,  համերաշխ է իր հողում ապրելու իրավունքի համար պայքար մղող Արցախի մեր եղբայրների հետ». Անատոլի Բիբիլով

30 տարի առաջ հնագույն Արցախի հերոսական ժողովուրդը հռչակել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ իրագործելով ինքնորոշման իր անքակտելի իրավունքը

Նոր վազքուղի, նոր հաղթանակներ. Վահրամ Դումանյանը Ռոբերտ Էմմիյանի հետ քննարկել է աթլետիկայի զարգացման հեռանկարները

«Դժվարն առաջինն է. վստահ եմ, որ Արտաշատին կհաջորդեն Երևանը, Գյումրին, Վանաձորը, և այդպես՝ շարունակ»

«Առաջիկայում մենք տեսնելու ենք ամբողջական, հզոր Արցախը». Առուշ Առուշանյանի պաշտպանը փոխանցեց նրա ուղերձը

Արմեն Մելքոնյանը տեղեկացրեց՝ քիչ առաջ է տեսակցել Առուշ Առուշանյանին:

Զինված ուժերը եղել են և կմնան Արցախի Հանրապետության անվտանգության կարևոր գրավականներից մեկը. Դավիթ Բաբայան

ԱԳ նախարար Դավիթ Բաբայանն այցելել է Պաշտպանության բանակի զորամասերից մեկը

Ամենքիս պատասխանը պետք է լինի աննահանջ ջանքն ու եռանդը՝ հանուն Արցախի. Ամենայն Հայոց Կաթողիկոս

Անկախության 30-ամյա հոբելյանը մեր ժողովուրդը դիմավորում է դժվարին պայմաններում, վիրավոր և վշտացյալ, բայց և՝ հարազատ Արցախ աշխարհը շենացնելու աննկուն կամքով ու հավատքով

«Եկան, ինտերվյու տվին ու գնացին, մի հատ չլսեցին՝ ուսուցի՛չ, դու ի՞նչ խնդիր ունես, սահմանամերձ գյուղի բնակիչ ես». Սոթքի ուսուցչուհին՝ ԿԳՄՍ նախարարին (տեսանյութ)

«Դա վիրավորական է, հասկանո՞ւմ եք: Մենք էլ մարդ ենք: Որ մենք նախարարի պաշտոնում չենք, չի նշանակում, որ մենք մարդ չենք: Պաշտոնում լինելը մարդու չափանիշ չի»:

Պատգամավորի թեկնածուն ընդհանուր 150.000 դրամ կաշառք էր տվել ընտրելու իրավունք ունեցող մի շարք անձանց. քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

2021 թվականի հունիսի 19-ին Գոռ Սեդրակյանը ընտրակաշառք տալու կասկածանքով ձերբակալվել է:

Չկա այլընտրանք, միակ ճշմարիտ ուղին` անկախության ուղին է. Արտակ Բեգլարյանի ուղերձը Արցախի Հանրապետության հռչակման 30-րդ տարեդարձի առթիվ

Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը տեսաուղերձ է հղել Արցախի Հանրապետության հռչակման 30-րդ տարեդարձի առթիվ՝ խոսելով մեր ապագայի ոլորտային հենասյուների, որակների ու անելիքների մասին: «Առնվազն 30 տարվա հեռավորությունից դիտարկելով ընտրված ճանապարհը միանշանակ մենք պետք է փաստենք, որ չկա այլընտրանք, միակ ճշմարիտ ուղին այս ուղին է` անկախության ուղին»,- մասնավորապես, նշել է նա:

«Թշնամին երեք կողմից հասել է Գորիս. համայնքային իշխանությունների նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելը և ձերբակալումը լրացուցիչ ռիսկ է պարունակում». Զաքար Խոջաբաղյան

Զաքար Խոջաբաղյանը հայտնեց՝ 2017-ին Գորիս համայնքի ղեկավարի ընտրություններին մասնակցած ակտիվ քաղաքացիների մոտ 70 տոկոսը պահանջով դիմում է դատախազին, որ Առուշ Առուշանյանը կալանքից ազատվի:

«Երեկ սեպտեմբերի 1-ն էր, իմ թոռնիկները դպրոց չեն հաճախել՝ հնարավորություն չունենալու պատճառով». Քաշաթաղից տեղահանված բնակիչ

Քաշաթաղի նախկին բնակիչները պահանջում են իրենց կորցրած տների դիմաց փոխհատուցում տալ:

Մեր նորագույն պատմության ճակատագրական և բախտորոշ շրջափուլում ենք. Հակոբ Տեր-Խաչատուրյան

Մեր կամքն աննկուն է ու մենք պատրաստ ենք ներդնելու մեր ամբողջ կարողականությունը՝ ի սպաս Արցախի դատին

Կորցնելով կառավարումը՝ վարորդն «ՈւԱԶ»-ով գլորվել է ձորը. մեկ զոհ

2021թ. սեպտեմբերի 1-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Տավուշի մարզի 51-ամյա բնակիչն իր «ՈւԱԶ 469» մակնիշի ավտոմեքենայով Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 25 կմ հատվածից 5 կմ հյուսիս-արևելք գտնվող «Քամուտ Ղաշ» կոչվող սարամասում, դաշտամիջյան ճանապարհով երթևեկելու ժամանակ կորցնելով մեքենայի կառավարումը, դուրս է եկել երթևեկելի մասից և շուրջ 300 մ գլորվել ձորը, որի հետևանքով վերջինս տեղում մահացել է, իսկ ավտոմեքենայի ուղևորը,

«Ցանկացած 5-րդ դասարանցի ավելի շուտ կկողմնորոշվի այս վիճակից ելք գտնելու, քան թե նայում ես «Լրաբեր» ու ներվային վիճակից 3 օր ուշքի չես գալիս». Սոթքի ուսուցչուհի (տեսանյութ)

«Ոչ թե չեմ ընտրել, այլ «Լրաբերով» էլ չեմ լսում: Հենց հեռուստացույցով երեւում են, ես ալիքը կփոխեմ ու չեմ էլ վախենում դրա մասին ասել: Եթե մարդը ի վիճակի չէ կառավարել, ամոթ չի հրաժարվելը: Հասկանո՞ւմ եք, մարդը, որը զգում է, որ ինքն անկարող է որեւէ աշխատանք կատարել, ինքը պետք է ուղղակի բարձր հայացքով հեռանա»:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը նոր փոխդեսպան ունի

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը ներկայացնում է փոխդեսպան Չիպ Լեյթինենին, որը վերջերս է ժամանել Հայաստան։ Համալրելով Երևանում ԱՄՆ դեսպանության ղեկավար կազմը Հայաստանի պատմության այս կարևոր ժամանակահատվածում՝ նա պատրաստ է իր ներդրումն ունենալ հայ-ամերիկյան հարաբերությունների հաջորդ գլուխը կերտելու գործում։ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031