Օրվա լրահոսը
«Մենք գործո՞ն ենք․ հնարավոր չէ՞, որ ինչ-որ հարցերում մեր շահերը համընկնեն»․ քաղաքագետը՝ Թուրքիայի հետ հարաբերությունների մասին
Հարց է առաջանում՝ ՀՀ-ն իր հարաբերությունները Թուրքիայի հետ ուղի՞ղ է իրականացնելու, թե՞ ՌԴ-ի միջոցով
Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի
2007-ին եկեղեցին այցելուների համար բացվել էր որպես թանգարան:
Որո՞նք են կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների բժշկական հակացուցումները
Պատվաստման ժամանակավոր հակացուցումներն են սուր հիվանդությունները՝ միջին և ծանր ընթացքով, ինչպես նաև քրոնիկ հիվանդությունների սրացումը:
Սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության հարցը քննարկվել է Փաստաբանների պալատի ղեկավար կազմի հետ
Արա Զոհրաբյանն ու ներկաներն իրենց նախնական դիրքորոշումն են հայտնել առաջադրված թեմաների և դրանց հետ կապված հարցերի վերաբերյալ, և ավելի խորը ուսումնասիրության հիման վրա Պալատի կողմից կարծիք տրամադրելու նպատակով առաջարկել ստեղծել փաստաբաններից կազմված աշխատանքային խումբ,
Ադրբեջանից հայտարարել են, թե Հայաստանը «պատրաստ չէ բարիդրացիության»
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլլաևան պատասխանել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցին՝ հայտարարելով, թե Հայաստանը «պատրաստ չէ բարիդրացիության քաղաքականությանը»: «Հայկական կողմի ռևանշիստական հայտարարությունները ւե վարքը ցույց են տալիս, որ նա դեռևս պատրաստ չէ բարիդրացիության քաղաքականությանը, որը հենվում է միջազգային իրավունքի սկզբունքների վրա»,- ասել է Աբդուլլաևան: Նրա խոսքով՝ Միրզոյանի հարցազրույցը կրկնում է
Ճանապարհն ավելի քան 30 տարի չէր նորոգվել. Նորամարգում ճանապարհի վերականգնումը կբերի նաև այլ ենթակառուցվածքների զարգացմանը
Վերակառուցվել են նաև Նորամարգում դեպի դպրոց, մանկապարտեզ և ակումբ տանող իջատեղերը։
Շիրակի և Արագածոտնի դատարանների ազատությունից զրկվածներին ժամանակավոր պահելու խցերի անթույլատրելի պայմանները վերացնելու առաջարկները ՄԻՊ-ն ուղարկել է ԲԴԽ
Դատարանների խցերի սանհանգույցների հետ կապված այս անընդունելի վիճակն ունի համակարգային բնույթ
Կառավարության որոշմամբ՝ Երևանի Կամերային և Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնները ստացել են աջակցություն
Երևանի Կամերային պետական թատրոնի հիմնական, փակ դահլիճն ունի օդափոխության խնդիր
Երևանի սուպերմարկետներից մեկում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. Shamshyan.com
Ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ այդ 2 քաղաքացիների և խանութի աշխատակցի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որն այնուհետև վերածվել է ծեծկռտուքի, ինչին էլ հաջորդել են դանակահարությունները։
«Հիմա Թուրքիան ՀՀ-ի հետ հարաբերություններ կարգավորելու 2 պատճառ ունի»․ Բենիամին Պողոսյան
ՀՀ-ի հետ հարաբերությունների լավացումը կնպաստի Հարավային Կովկասում Թուրքիայի ազդեցության մեծացմանը
Մահվան ելքով ավտովթար՝ Ծիծեռնակաբերդի խճուղում
27-ամյա վարորդին անզգուշությամբ պատճառվել է մահ, իսկ մյուս մեքենայի վարորդն ու նրա ուղևորը՝ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն:
Հաստատվել են դասագրքերի տարեկան վարձավճարի չափերը
1-4-րդ դասարաններում աշակերտները դասագրքերը կստանան անվճար
ԿԳՄՍ փոխնախարարը շնորհակալագիր է հանձնել քրեական հեղինակությանը
«Արտյոմ Կանեւսկոյ» անունով հայտնի Արտյոմ Հարությունովը դպրոց է վերանորոգել
«Արցախի գոյությունն ու պատմությունը որևէ տարածքի նկատմամբ ինքնանպատակ նկրտումների պատմություն չէ, այլ ամենապարզ ու հասկանալի՝ մարդու իրավունքների և ազատությունների համար պայքարի պատմություն»
Ադրբեջանա-թուրքական տանդեմը որևէ միջոց չխնայեց բռնություն գեներացնելու հարցում և կանգ չառավ պատերազմ վարելու արգելված միջոցների առաջ՝ իրագործելով բազմաթիվ ռազմական հանցագործություններ։
Ադրբեջանական զինծառայողների գցած հրդեհների հետևանքով Գեղարքունիք այրվել է շուրջ 270 հա արոտավայր և շուրջ 150 հա խոտհարք. ՄԻՊ
Հրդեհները Գեղարքունիքի մարզում մինչ օրս մարել չի հաջողվում, իսկ եղանակային պայմաններն էլ ավելի են նպաստում հրդեհների տարածմանը:
Հաշվեքննիչ պալատը պետք է ղեկավարի անբասիր կենսագրություն ունեցող արհեստավարժ անձ
Երբ ընդհանուր հասանելիության համացանցում որոնում ես «Լեւոն Յոլյան» բառերը, բեռնվում են վերջինիս անմիջականորեն առնչվող զանազան կոռուպցիոն եւ քրեական պատմությունների վերաբերյալ մամուլում արված բազմաթիվ հրապարակումներ: Եվ եթե լրատվամիջոցներով հրապարակայնորեն ներկայացված են նման աղաղակող փաստեր, ապա ակամայից հարց է առաջանում, թե ինչո՞ւ դրանք պատկան մարմինների կողմից պատշաճ արձագանքի, ուշադրության եւ վերաբերմունքի չեն արժանանում: Իսկ Հաշվեքննիչ պալատի նախագահի
ՔՊ-ական պատգամավորները փախուստի են դիմել Արցախից. Ապառաժ
Զոհված զինվորների մի խումբ հարազատներ քարեր են նետել Ստեփանակերտի «Արմենիա» հյուրանոցում հանգրվանած ՔՊ-ական պատգամավորներին
ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը. «Դաշնակցությունը համոզված է, որ Արցախին բաժին ընկած այս վերջին պատուհասը ժամանակավոր պարտություն է»
1991 թ. սեպտեմբերի 2-ին Արցախը միջազգային և ներպետական իրավական կառուցակարգերին համապատասխան հռչակեց իր անկախությունը: 1988-ին սկզբնավորված ազգային շարժումը թևակոխեց նոր հանգրվան։ Հայ ժողովրդի միացյալ ջանքերով, արյամբ և զոհողություններով կերտվեց արցախյան հաղթական ազատամարտը։ Արցախի ժողովուրդը վճռեց անդառնալիորեն թոթափել ադրբեջանական լուծը, ջնջել ստալինյան պարտադրված արհեստական սահմանները ու հայտարարել, որ անկախության ճամփով Արցախը վերամիավորվելու է Մայր Հայաստանի հետ:
«Ախորժակն ուտելուց է բացվում: Քանի դեռ Ադրբեջանը հաղթած է՝ ինքն է թելադրելու է»․ Տարոն Հովհաննիսյան
«Կառավարության ծրագիրն ուղղված է ոչ թե գործելուն, այլ հակամարտության նոր որակը հասկանալուն»․ Մարկ Գրիգորյան
«Ես պետության կոպեկը չեմ կերել». Արցախյան պատերազմների մասնակից
Ինչո՞ւ են կոնտուզիա ստացածին հոգեբուժարանում հաշվառել Գարեգին Հակոբի Բաբայանը «Առավոտ» օրաթերթի խմբագրություն էր եկել ձեռնափայտով: Հազիվ շարժվող Գարեգինը դանդաղ ու շշուկով (այդպես է միշտ խոսել) ասում է, որ առաջին անգամ է դիմել լրատվամիջոցի: Եղել է Արցախյան պատերազմների մասնակից, թե առաջին, թե ապրիլյան, թե վերջին՝ ադրբեջանցիների կողմից սանձազերծված 44-օրյայի: Որպես մարտական գործողությունների մասնակից նրա վկայականում նշված
ՀՅԴ կառույցների կոչը. Տագնապահար է Միջին Արեւելքը եւ ճգնաժամի մեջ՝ շրջանի հայությունը
Սիրիայում առկա քաղաքական հարցերը, թեեւ մեղմացած, դեռ անկայուն վիճակում են պահում երկիրը, մանավանդ որ Թուրքիան ներխուժել է ու բռնազավթել Սիրիայի հյուսիսային շրջանները, կենտրոնական իշխանության դեմ շարունակում են գործել որոշ ուժեր, եւ Արեւմտյան պետությունները շրջափակման են ենթարկել երկիրը՝ առավել սրելով տնտեսական անկայունությունը, մինչ կորոնավիրուսի համավարակը շարունակում է իր ավերը գործել: Սիրիայի հայությունն ու նրա ազգային, ժողովրդային
Վահագն Խաչատրյանի՝ ՀԱԿ-ին անդամակցությունը սառեցված է
ԲՏԱ նախարար Վահագն Խաչատրյանը կարծում է, որ Ադրբեջանի հետ այս երեսուն տարիներին միշտ էլ եղել է համագործակցելու հնարավորություն
Առանց անուններ տալու՝ ԱԺ-ի պատգամավորներին
Վերջին օրերին ՀՀ ԱԺ-ում կատարվող խաժամուժային խառնիխուռնը ցույց տվեց, որ, կարծեք թե, այսօր երկու գույնի՝ «սեւի ու սպիտակի» են բաժանվել քաղաքական ուժերը։ Եվ չնայած որ ԱԺ-ում անվայել երեւույթներ կան, եւ իհարկե, զայրացուցիչն այն է, որ ԱԺ-ից մեր ժողովուրդը հուսալի սպասելիքներ ուներ. ակնկալում էր պատգամավորներից միայն ու միայն օրենքների քննարկումներ, կարեւորագույն, հրատապ ծո՜վ խնդիրների լուծման ծրագրեր։
Ո՞րն է թանկացումների պատճառը․ ՏՄՊՊՀ նախագահն ասում է՝ ամբողջ աշխարհում են գները բարձրացել
Գեղամ Գեւորգյանի վստահեցմամբ՝ թանկացումներ կան բեռնափոխադրումների, բենզինի եւ նավթամթերքի շուկաներում
«Միայն ՀՀ կառավարության բարի մտադրությամբ խաղաղություն չի լինում»․ քաղաքագետ
Ինչքան էլ ՀՀ-ն հայտարարի, որ պատրաստվում է Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատել, վերջինս չունի նման մտադրություն
Ապահովված չի եղել խմելու ջրի անխափան ջրամատակարարմամբ. կասեցվել է պահածոների արտադրամասի գործունեությունը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողական գործողությունների արդյունքում «Անտառի բարիք» ՍՊԸ-ին պատկանող պահածոների արտադրամասում (գ. Կողբ) հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ: Մասնավորապես՝ կազմակերպությունն ապահովված չի եղել խմելու ջրի անխափան ջրամատակարարմամբ, անձնակազմի չունի հանդերձարան, տեղադրված չեն եղել տաք և սառը ջրով ապահովված լվացարաններ, գործող կոյուղուն միացված սանհանգույց, բացակայել են ձեռքերի լվացման
Տեղյակ լինելով ամուսնու արտամուսնական կապի մասին՝ բենզինը լցրել է ամուսնու վրա և հրկիզել. հարուցվել է քրեական գործ
Գնացել է Գորիս քաղաքի Արցախյան խճուղում գործող սննդի կետ: Այնտեղ հանդիպելով ամուսնուն՝ սրճարանի դիմային հատվածում դյուրավառ հեղուկը շփել է նրա ուղղությամբ և հրկիզել: Վերջինս վազել է հարակից ավտոլվացման կետ, որտեղ ջրի շիթը պահել են նրա վրա, ապա՝ տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն:
Գաբրիել Սարգսյանը բարձրացավ 15-րդ հորիզոնական, Ռոբերտ Հովհաննիսյանը 23 ուժեղագույնների մեջ է
Ռեյկյավիկում շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը թեւակոխել է վճռորոշ փուլ, որտեղ ամեն մի միավորը կարող է որոշիչ լինել: Բացի չեմպիոնական տիտղոսից ու մրցանակային տեղերից՝ շախմատիստները պայքարում են ամփոփիչ մրցաշարային աղյուսակում 23 ուժեղագույնների մեջ տեղ զբաղեցնելու համար, ինչը աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցելու ուղեգիր է տալիս: Հայաստանի ներկայացուցիչներից լավագույնն առայժմ Հովհաննես Գաբուզյանն է, որը յոթ տուրից հետո
Էմանուել Հովհաննիսյանը` դուդուկի հաղթարշավի ու բացառիկ նախագծերի մասին
Իբրեւ դուդուկահար յուրահատուկ ճանապարհ անցած Էմանուել Հովհաննիսյանի եւ «Dudukman Production»-ի նախաձեռնությամբ Երեւանում անցկացվեց Դուդուկահարների միջազգային մրցույթ-փառատոնը, որն ունեցավ 80 եւ ավելի մասնակից, որից 60-ը` Հայաստանից, 4-ը՝ Արցախից, իսկ մնացածը` արտասահմանցիներ, ընդ որում՝ 20-ը օտարազգի: «Հետաքրքիրն այն է, որ օտարազգի մասնակիցների՝ֆրանսիացի, բելգիացի, ուկրաինացի եւ այլն, դասատուները հայ դուդուկահարներն են, այսինքն՝ մեր հայկական դուդուկի դպրոցն այսօր տարածվում


















































