Օրվա լրահոսը
Փաշինյանը սահմանադրական փոփոխությունների մասին․«Կարող է պարզվել, որ հենց կիսանախագահականի առանձնահատկություններն են հանգեցրել փակուղու»
Կառավարության ծրագրում կառավարման համակարգի փոփոխության մասին կոնկրետ բան չկա, քանի որ, ըստ վարչապետի, չեն ուզել կանխորոշել, առաջարկում են նախ հանրային քննարկումներ անել
Եռամսյա հավաքներին ներկայանալ առանց սմարթֆոնների. ՊՆ
2021 թվականի օգոստոսի 25-ից մինչև նոյեմբերի 25-ը պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքների մասնակիցները, համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի պահանջի, հավաքների անցկացման ժամանակահատվածում հանդիսանում են զինծառայողներ, հետևաբար, հավաքների ողջ ժամանակահատվածում պարտավոր են պահպանել օրենսդրական և այլ իրավական ակտերով նախատեսված սահմանափակումները: Պաշտպանության նախարարությունը
Լրագրողները պահանջում են Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում. անվտանգության աշխատակիցները խորհրդարանում «հսկում» են լրագրողներին
Խորհրդարանում հավատարմագրված լրագրողների ցույցը
Առողջապահության նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանը հրաժարական է ներկայացրել
Պետական համակարգում շուրջ 10 տարի տևող ծառայությունս շարունակելու եմ այլ ոլորտում
Հայտնի երաժիշտ Էդգար Հայրապետյանն արժանացել է ՀՀ կառավարության պատվոգրի
Մշակույթի ոլորտում քիչ են հանդիպում անհատներ, որոնք լուռ, առանց աղաղակելու զբաղված են իրենց գործով։ Երաժիշտ Էդգար Հայրապետյանը նրանցից մեկն է, ում տարիների կատարած պրոֆեսիոնալ աշխատանքը ևս նկատվել է ՀՀ կառավարական մակարդակով։ Հայաստանի Հանրապետության մշակութային կյանքում և արվեստի բնագավառում ակտիվ գործունեություն ծավալելու և ոլորտում ներդրած մեծ ավանդի համար, օրերս ստեղնաշարային գործիքների անզուգական վարպետ Էդգար Հայրապետյանը արժանացել
Շրջայցի ընթացքում քննարկվել են արտաքին տնտեսական գործունեության սպասարկման արդյունավետության բարձրացման հարցեր
Կոմիտեի ղեկավարը հատկապես կարևորել է արագ և որակյալ ծառայությունների մատուցումը և գործառույթների պատշաճ իրականացումը:
Աշխարհում 140 միլիոն առաջին դասարանցիների համար դպրոցի առաջին օրը «անորոշ ժամանակով հետաձգվել է»
Առկա ուսուցումը նաև հնարավորություն է ընձեռում ուսուցիչներին սովորողների մեջ բացահայտելու և վերացնելու կրթական, հոգեառողջական խնդիրները և դաժան վերաբերմունքը, որոնք կարող են բացասաբար անդրադառնալ երեխաների բարեկեցության վրա:
Ընտրվել են 18 մենթոր դպրոցներ, որոնք էլեկտրոնային դասեր կիրականացնեն սեպտեմբերից
Որոշվել է համակարգն ըստ անհրաժեշտության օգտագործել նաև ուսուցիչների բացակայության հարցը ժամանակավոր լրացնելու նպատակով:
Պետք է լուծվեն 2016թ. և 2020թ. մարտական գործողությունների մասնակիցների կարգավիճակի հարցերը. ՄԻՊ-ն առաջարկներ է ուղարկել ՊՆ և ԱԺ
Նշված կարգավիճակն անձի համար հիմք է որոշակի արտոնություններից և սոցիալական ապահովության միջոցներից օգտվելու
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 5 դեպք է գրանցվել
Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 11 200 քաղաքացու հետազոտություն, որից 1026-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Արտակ Զաքարյան. Մարդկանց խաբելու և թոզ փչելու հերթական թատրոնն է ԱԺ ում
Իսկ կարո՞ղ է կառավարությունը խոսել նախորդ երեք տարիների իր ձեռքբերումների մասին։ Կա՞ թեկուզ մեկ ծրագիր, թեկուզ չնչին առաջընթաց, որը պրոթուրքական ՔՊ-ի շնորհիվ է իրականացվել։
Փաշինյան․ «Պատմությունը գուցե այլ սցենարով զարգանար, եթե 1998-ին 2021 թվականի սցենարով արտահերթ ընտրություններ անցկացնելու հնարավորություն լիներ»
Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը, կառավարության ծրագիրը ներկայացնելիս, ասաց՝ խոսում են կառավարման համակարգը փոփոխելու մասին, բայց արդյո՞ք հանրային քաղաքական հուզումների մթնոլորտը ընտրություններով հաղթահարելու մեխանիզմը նույնկերպ կաշխատեր կառավարման նախագահական կամ կիսանախագահական համակարգերի պարագայում
Ավելի քան 10 անձ կասկածվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և տալու մեջ. նրանցից 4-ը, այդ թվում` ՃՈ պաշտոնատար անձը ձերբակալվել են
Քաղաքացիներից ընդունել է ձևական բնույթ կրող գործնական քննություններ, և վերջիններս առանց գործնական վարման հմտությունները պատշաճ ստուգելու ստացել են վարորդական վկայականներ:
Արայիկ Հարությունյան. Վերականգնում ու շենացնում ենք՝ ավելի ամուր կառչելով մեր հողին
Արցախի գրեթե բոլոր բնակավայրերում այս օրերին շինարարական ակտիվ եռուզեռ է
Իրանի քաղաքացու հանդեպ նյութեր են նախապատրաստվում՝ խուլիգանության դեպքով
Մեր տեղեկություններով՝ երեկ, օգոստոսի 23-ին ոստիկանությունը ահազանգ է ստացել, որ Երեւանի կենտրոնում, ՄԱԿ-ի գրասենյակի մոտ օրը ցերեկով մի տղամարդ քարը ձեռքին խանգարում է հասարակական կարգը: Պարզվել է, որ ԻԻՀ քաղաքացի Մ. Յ.-ն, մերկացել է և բարձրանալով ճաղավանդակների վրա՝ փորձել է մուտք գործել նշված գրասենյակի տարածք: Նրան խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել, ապա՝ բաց թողել:
Նիկոլ Փաշինյան․«Կառավարության ծրագիրը ներկայացնում եմ արտառոց պայմաններում. 44-օրյա պատերազմում ունեցել ենք 3773 զոհ»
Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում ներկայացնում է կառավարության ծրագիրը
Վերափոխումն և վստահությունը կարևոր նշանակություն ունեն ժամանակակից բանկային ոլորտում հաջողության հասնելու համար. Արտակ Հանեսյան
Հեղինակավոր GlobalMarkets ամսագրի հետ հարցազրույցում Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը խոսում է բանկի ռազմավարության, հայկական շուկայում բանկի ունեցած դիրքի, հաջողությունների և անելիքների մասին: -Global Markets. Որո՞նք են Ամերիաբանկի գործունեության հիմնական ուղղությունները, ուժեղ կողմերն ու մրցակցային առավելությունները: -Ամերիաբանկի հաջողության հիմքում ոչ միայն փոփոխությունների անհրաժեշտության գիտակցումն է, այլև այդ փոփոխությունների ու վերափոխման ճանապարհին առաջնորդի դեր ստանձնելը: Հենց
Մարությանն՝ ընդդեմ Շահգելդյանի
«Առավոտի» ունեցած տեղեկություններով՝ օրերս Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ՀՀ գլխավոր դատախազություն հաղորդում է ներկայացրել այն մասին, որ, չնայած Մ. Հերացի 2 հասցեում գտնվող վերակառուցվող շենքի համար համաձայնեցված նախագծի պահանջներից դուրս լրացուցիչ հարկերի կառուցման կապակցությամբ «ՀԱՊԿ» հիմնադրամի տնօրեն Մհեր Շագելդյանի նկատմամբ կրկնակի վարչական տույժ է նշանակվել, սակայն դրանից հետո էլ այդ ընկերությունը շարունակել է շինարարական աշխատանքները:
Առաջինը Հայաստանում՝ ներվիրահատական հետազոտության նորագույն եղանակ
Ֆլուորեսցենտային հետազոտություններն իրականացնելու նպատակով ՈւԱԿ-ը ձեռք է բերել հատուկ սարքավորում, որը նորույթ է հայկական առողջապահական համակարգում։
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 537 նոր դեպք, արձանագրվել է մահվան 6 դեպք
Ունենք 226 առողջացած
«Պատիվ ունեմ»-ը մինչ Փաշինյանի ելույթը լքեց դահլիճը․ԱԺ-ում քննարկում են կառավարության ծրագիրը
Խորհրդարանում կառավարության ծրագիրը ներկայացնում է վարչապետը
Եզդի «օրենքով գողե՞ր» են ժամանել Հայաստան. «Հրապարակ»
Այն, ինչ չեն կարողանում անել իրավապահները, կանեն գողերը
Զինվորին քնած բռնացնողները «փրկագի՞ն» են պահանջում. «Ժողովուրդ»
Հայկական բանակում սոված մնացած իշխանության օրոք (շատ պատգամավորներ եւ պաշտոնյաներ իրենք են բարձրաձայնել այդ մասին) նոր հանցատեսակներ են զարգանում:
Այս ամենի մանդատը ժողովուրդը տվե՞լ է
Ինչպիսին պետք է լինի ժողովրդավարությունը՝ ներկայացուցչակա՞ն, թե՞ անմիջական: Դուք, բնականաբար, կպատասխանեք՝ մեկը մյուսին պետք է փոխլրացնի: Բայց այդ պատասխանը զուտ տեսական է, որովհետեւ հնարավոր չէ, որ տասնյակ հազարավոր մարդիկ անընդհատ եւ բոլոր առիթներով դուրս գան փողոց, բողոքեն, պիկետներ կազմակերպեն եւ այլն: Լինում են ժամանակաշրջաններ, երբ քաղաքացիները կատարում են իրենց ընտրությունը եւ մի կողմ են քաշվում:
Հունվար-հուլիս ամիսների արդյունքներով՝ Հայաստանից ինքնաթիռով մեկնել եւ չի վերադարձել 43 հազար 39 ուղեւոր. «Ժողովուրդ»
Ինքնաթիռով մեկնած եւ չվերադարձածների թիվը, չի կարելի ասել, որ ամբողջությամբ արտացոլում է արտագաղթի պատկերը, քանի որ բազմաթիվ քաղաքացիներ նախընտրում են ցամաքային ճանապարհը
Համաներում կհայտարարվի 44-օրյա պատերազմի ժամանակ դատապարտված և հետախուզման մեջ գտնվող անձանց նկատմամբ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը ՀԱՄԱՆԵՐՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Գնահատելով ռազմական գործողությունների ընթացքում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կողքին կանգնելով՝ քաղաքացիական պարտքը կատարելու վեհ գործին նվիրումը, ցուցաբերելով մարդասիրական մոտեցում զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործություններ կատարած անձանց նկատմամբ, Ազգային ժողովը հայտարարում է համաներում: ԳԼՈՒԽ 1 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան Սույն օրենքը կարգավորում է՝ մինչև սեպտեմբերի
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները հանդիպել են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի հետ
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մեդիա պատասխանատու Արթուր Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն այսօր` օգոստոսի 23-ին, հանդիպել են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի եւ Արցախի Ազգային ժողովների միջեւ համագործակցությանը վերաբերող հարցեր՝ միջխորհրդարանական հանձնաժողովի շրջանակներում։ Քննարկման առանցքային թեմաներից են եղել Արցախի սոցիալ-տնտեսական, բնակչության անվտանգային խնդիրներին
Արմեն Չարչյանն ինքնակամ ներկայացավ «Վարդաշեն» կալանավայր. «Ա1+» (Տեսանյութ)
«Ա1+» . «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն Արմեն Չարչյանը Վերաքննիչ քրեական դատարանի՝ իրեն կրկին կալանավորելու դատախազության բողոքը բավարարելը անհիմն է համարում: Ժամանելով՝ «Վարդաշեն» ՔԿՀ՝ Չարչյանը լրագրողների հետ զրույցում վստահություն հայտնեց, որ ի վերջո արդարադատությունը կհաղթի, քանի որ դատախազության ներկայացրած երկու հիմքերն էլ այլևս գոյություն չունեն: «Չեմ ցանկանում որևէ բան որակել, քանի որ իրավական
«Ֆիզգորոդոկ»-ի իրադարձությունների հարցով Արման Թաթոյանը դիմել է Կառավարություն, Երևանի քաղաքապետարան ու իրավապահ մարմիններին
«Ֆիզգորոդոկ»-ում տեղի ունեցող իրադարձությունների հարցով տարածքի բնակիչներից ստացած ահազանգերն ու ակցիաների ժամանակ իրականացրած արագ արձագանքման այցերը Մարդու իրավունքների պաշտպանն ամփոփել է և գրություններ է հասցեագրել Երևանի քաղաքապետարան ու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն: Վերջինիս ուղղված գրությամբ բարձրացվել է այգու վիճելի տարածքը պատմամշակութային արժեքների ցանկից հանելու պատճառներին վերաբերող հարցեր: Առանձին գրություններ են ուղարկվել նաև
Կառավարության ծրագրում իշխող ուժը «Արցախի Հանրապետություն» եզրույթը չի օգտագործում, 2013 եւ 2014 թվականներին էլ «Հանրապետություն» եզրույթը չեն կիրառել
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուք սոցիալական ցանցում օգոստոսի 20-ին մի գրառում է կատարել, որով մտահոգություն է հայտնում կառավարության 2021 թվականի ծրագրում Արցախին վերաբերող դրույթների շուրջ։ Պարոն Աշոտյանը նկատել է, որ կառավարության այս ծրագրում բացակայում է «Արցախի Հանրապետություն» եզրույթը։ «Արցախի սուբյեկտայնությունը վերացված է եւ գալիք հինգ տարիներին այս տեմպերով վերջնականորեն մահանալու է։ Կառավարությունը չի նախատեսում վերջին

















































