Օրվա լրահոսը

Գյումրիում հերթական կանաչ տարածքը՝ ոչնչացման վտանգի տակ․ ահազանգում է փաստաբանը

Գյումրեցի փաստաբան Թամարա Յայլոյանն ահազանգում է Գյումրիում հերթական կանաչ տարածքի ոչնչացման վտանգի մասին։ Բանն այն է, որ փաստաբանը Գյումրու Մազմանյան փողոցի N3/1 հասցեում` թիվ 2-րդ պոլիկլինիկայի կողքին հասարակական նշանակության օբյեկտ է կառուցում, այնտեղ նաև իր փաստաբանական գրասենյակն է գտնվելու։ Թամարա Յայլոյանը ցանկություն է հայտնել իր կառույցի շրջակա միջավայրը գեղեցկացնել, իր միջոցների հաշվին բարեկարգել հարակից կանաչ

Հայաստանը միշտ ակտիվ դիրք է զբաղեցրել ՀԱՊԿ-ում. Ստանիսլավ Զաս

Հայաստանը միշտ ակտիվ դիրք է զբաղեցրել ՀԱՊԿ-ում և «իրական շահագրգռվածություն» է ցուցաբերել կազմակերպության «ամրապնդման և զարգացման գործում»: Այս մասին այսօր տեղի ունեցած առցանց ճեպազրույցում ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը: «Ես համոզված եմ, որ գալիք տարին մեզ թույլ կտա որոշակի քայլեր ձեռնարկել արդյունավետության բարձրացման ուղղությամբ»,- ասել է Զասը: Խոսելով առաջիկա տարում կազմակերպության առաջնահերթությունների մասին՝

Արայիկ Հարությունյանը Մարտունու շրջանի Կաղարծի համայնքում ծանոթացել է ասֆալտապատման աշխատանքներին և նորակառույց շենքի բնակարանային պայմաններին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 23-ին այցելել է Մարտունու շրջանի Կաղարծի համայնք: Երկրի ղեկավարը տեղում ծանոթացել է համայնքը մայրուղուն կապող մոտ 5 կմ  երկարությամբ  ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներին, որոնք իրականացվում են «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով։ Կապալառու «Վիրաժ» արտադրական կոոպերատիվի ղեկավարի հավաստմամբ՝ ըստ նախատեսված ժամանակացույցի՝  ասֆալտապատման և գծանշման գործընթացն ամբողջությամբ կավարտվի արդեն սեպտեմբերին: Քաղաքաշինության նախարարի, շրջանի

Արշակ Կարապետյանը քննարկել է հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության հարցերը

Ս.թ օգոստոսի 23-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը ՌԴ Պատրիոտ կենտրոնում մասնակցել է «Արմիա-2021» ռազմաարդյունաբերական ցուցահանդեսի և Միջազգային բանակային խաղերի բացման արարողությանը։ Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարարը մի շարք հանդիպումներ է ունեցել ՌԴ խոշոր ռազմաարդյունաբերական ընկերությունների ղեկավարների հետ, քննարկել  երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Արշակ Կարապետյանն, այնուհետև, հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության հարցերի ողջ շրջանակը

Կենտրոնում բուժում ստացածներից շատերը սեփական կամքի ուժի եւ բուժանձնակազմի ամենօրյա ջանքերի շնորհիվ հրաժեշտ են տվել անվասայլակին, շատերն էլ՝ նորից քայլել են սովորել

Այսօր այցելեցի Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն: Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի եւ կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի ուղեկցությամբ շրջայց իրականացրեցինք։ Կենտրոնում վերականգնողական բուժում ստացող տարբեր տարիների պատերազմների մասնակիցների հիմնական ցանկությունը լիարժեք ապաքինումն էր: Արմեն Մուրադյանը նշեց, որ կենտրոնում բուժում ստացածներից շատերը սեփական կամքի ուժի եւ բուժանձնակազմի ամենօրյա ջանքերի շնորհիվ հրաժեշտ են տվել անվասայլակին, շատերն

Հրդեհ Կապան-Գորիս ավտոճանապարհին

Օգոստոսի 23-ին, ժամը 14։45-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Գորիս ավտոճանապարհի 10-րդ կմ-ին ավտոմեքենա է այրվում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում է բեռնատար և խոտածածկ տարածք։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։56-ին, մարվել՝ 18։03-ին։ Այրվել է «Mercedes» մակնիշի բեռնատարը (վարորդ՝

Որոշ խանութներում նկատվել են թերություններ, որոնք տեղում շտկվել են,

Ստուգայցեր Երևանի Նոր նորք վարչական շրջանի իրացման ցանցում Կորոնավարակի դեմ պայքարին միտված ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչների ստուգայցերն այսօր շարունակվել են Երևանի Նոր Նորք վարչական շրջանի  իրացման ցանցում։ ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչներն արձանագրել են համեմատաբար բարվոք վիճակ․ որոշ խանութներում նկատվել են թերություններ, որոնք տեղում շտկվել են, ուստի արձանագրություններ չեն կազմվել, սակայն այդ տնտեսավարողներին խստորեն

Կինոմոգություն՝ ըստ Քրիս Մարկերի

Ուջանի վավերագրական ֆիլմերի «Ծիրանի ծառ»  միջազգային փառատոնն այս տարի հարգանքի տուրք է մատուցում ֆրանսիացի  նշանավոր  վավերագրող ռեժիսոր Քրիս Մարկերին: Նրա երեք ֆիլմերն օգոստոսի 26-ին կարող եք բացօթյա դիտել Ուջանում (www. atieff.org):   ԱՌԱՆՑ ԱՐԵՎ… -Ահա այսպես է պատմությունն առաջ  ընթանում՝ ձգելով իր հիշողությունն, ինչպես ականջն են ձգում,- վավերագրելով  ու համադրելով իրար և հայրենիքը դաված հեղափոխականների

Արգիշտի Քյարամյանն ու Լին Թրեյսին քննարկել են երկու երկրների իրավապահ մարմինների միջև ստեղծված արդյունավետ համագործակցությունը

Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն ընդունել է ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին Այսօր՝ օգոստոսի 23-ին, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցում էին նաև ՔԿ նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը, Միջազգային հարցումների ապահովման բաժնի պետ Սերգեյ Թաիրյանը, Քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը, ՀԿԳ

Մեր տոկունությունն ու կամքը մեզ երբեք չեն լքելու, մենք շարունակելու ենք ապրել ու արարել Անկախ Հայաստանում. Ալեն Սիմոնյան

Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման կապակցությամբ 1990թ. օգոստոսի 23-ին ընդունված Հայաստանի Անկախության մասին հռչակագիրն անկախ պետականության հիմնաքարն էր: Հայ ժողովուրդն այդ պատմական իրողությունից հետո ուղիղ մեկ տարի անց իրականացնելու էր իր վաղեմի երազանքը՝ ունենալ անկախ եւ ինքնիշխան պետություն: Այս քայլով սկսվեց մեր պատմության նոր շրջափուլը: Քաղաքակիրթ աշխարհի հետ հաղորդակցման այս պատուհանի բացած

Քրդստանը՝ պետության ճանապարհին. տարածաշրջանը պատրա՞ստ է դրան. Վահրամ Հովհաննիսյան

Ուշագրավ է, որ հենց Իրաքյան Քրդստանն է շահագրգռված Երևանի հետ գործընկերությամբ: Եվ ինչպես նշում են ոլորտի մասնագետները, Իրաքյան Քրդստանի և Հայաստանի միջև զարգացման միտումներն ակնհայտ են:

Տեսչական մարմինները շարունակում են խստացված ստուգայցերը

Վերահսկողական աշխատանքները կրելու են շարունակական բնույթ

Ծննդկանի մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

Թալինի բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ կեսարյան հատումից հետո բժշկական կենտրոնում ծննդկան է մահացել՝ ծնված 1990թ.:

ԲԴԽ-ում եւս մի քննություն հետաձգվեց

Այսօր ՝ օգոստոսի 23-ին, ԲԴԽ-ում հետաձգվեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը: Կողմերը չէին ներկայացել նիստին՝ միջնորդելով հետաձգել այն: Խորհուրդը որոշեց հաջորդ նիստը նշանակել սեպտեմբերի 6-ին, ժամը՝ 16.30-ին: Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով միջնորդությունը ԲԴԽ-ին է ներկայացրել Արդարադատության նախարարությունը: Բարձրագույն դատական խորհուրդ

Հուշապատ զորամասերից մեկում՝ ի հիշատակ պատերազմի զոհերի

3-րդ զորամիավորման զորամասերից մեկում օգոստոսի 21-ին բացվել է 2020 թվականի հուլիսյան մարտերում և 44-օրյա պատերազմում անմահացած հերոսների հիշատակին նվիրված հուշապատ՝ գնդապետ Ա. Թադևոսյանի նախաձեռնությամբ։ Տավուշի թեմի առաջնորդ, գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի ձեռամբ  կատարվել է հիշատակի ոգեկոչման կարգ  և  խաչքարի օծման արարողություն։ Միջոցառմանը ներկա են եղել զոհվածների հարազատները, մարտական և ծառայակից ընկերները, արցախյան ազատամարտի նվիրյալներ

Սեյրան Օհանյան. «Արմեն Չարչյանին իշխանությունները քաղաքական հետապնդման են ենթարկում»

Ըստ Արթուր Ղազինյանի՝ Հայաստանի պատմության մեջ երբեք ընդդիմությունն այսքան հետապնդված չի եղել:

Դեսպան Լին Թրեյսին պարեց «Որոտան»-ի հետ. Ա1+

Դեսպանը նշեց՝ հպարտ է ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալությունը, ամերիկյան ժողովուրդը իրենց ներդրումն ունեն Հայաստանում զբոսաշրջության աշխուժացման գործում

Բարոնուհի Քոքսն իր հանձնառությունն է հայտնել շարունակելու պայքարը Արցախի ժողովրդի ձայնը լսելի դարձնելու հարցում

Անդրադարձ է կատարվել պատերազմի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակին

Իրանցի հայագետ և բանաստեղծ Ահմադ Նուրիզադեի հիշատակին

Այսօր՝ երկուշաբթի, 23 օգոստոսի, առավոտյան, 70 տարեկանում Թեհրանում մահացել է իրանցի ճանաչված հայագետ և բանաստեղծ Ահմադ Նուրիզադեն: Նա կատարելապես տիրապետում էր հայերեն լեզվին և գրում էր հայերեն ու պարսկերեն լեզուներով: Նուրիզադեն 15 գրքի հեղինակ է, թարգմանել է հայերեն արձակ և չափածո մեծ թվով գործեր. նրա գլուխգործոցն է «Հարյուր տարվա հայ բանաստեղծություն» գիրքը (1990 թ.), որտեղ

Տավուշի ամենամեծ գյուղում աշխատանքները շարունակվում են

Տավուշի հյուսիս-արևելյան մասում գտնվող Կողբ գյուղը մարզի ամենամեծ բնակավայրն է: Պետական սահմանից ընդամենը 4.5 կմ հեռավորության վրա գտնվող գյուղը սահմանամերձ է և ունի հատուկ ուշադրության կարիք։ Արդեն երկու տարի Կողբում ենթակառուցվածքների զարգացման ծրագրեր են իրականացնում Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC): Թե՛ 2019թ.-ին, թե՛ 2020թ.-ին այդ աշխատանքներն իրականացվել են դժվարին շրջանում.

Աշխատանքներ են տարվում լրագրողների գործունեությունն ԱԺ-ում առավել բարենպաստ դարձնելու համար. Ալեն Սիմոնյանն ընդունել է լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչներին

ԱԺ նախագահը տեղեկացրեց, որ օրերս լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտնել է յուրաքանչյուր ամիս ճեպազրույց ունենալու հանձնառության մասին:

Բագրատ Ալեքյանը Պուտինի հրամանով պարգևատրվել է Ալեքսանդր Նևսկու շքանշանով

Բագրատ Ալեքյանը Ռուսաստանի առողջապահության նախարարության գլխավոր մասնագետն է Էնդովասկուլյար ախտորոշման և բուժման գծով

Ռոմանոս Պետրոսյանն ամփոփում է պաշտոնավարման մեկ տարին․ անտառային ոլորտում կատարված աշխատանքները

Տնկվել է 702280 ծառ, հիմնադրվել է 4.8 հա տնկարան, ինչպես նաև աճեցվել է շուրջ 160000 փակ արմատային համակարգով տնկանյութ

Վարանդայում կառուցվող օդանավակայանում ադրբեջանցիները փորձնական թռիչք են իրականացրել

Մարդատար ինքնաթիռը փորձնական թռիչք ու վայրէջք է կատարել Ֆիզուլիում

Արցախի նախագահի աշխատակազմի թեժ գծին անցած շաբաթվա ընթացքում ստացվել է 224 զանգ

Թեժ գծին հնարավոր է զանգահարել Արցախից՝ 119, իսկ Հայաստանի Հանրապետությունից ու արտերկրից՝ +374-47-119-119 հեռախոսահամարներով

Վերաքննիչ դատարանի որոշումն ակնհայտ ապօրինի է, ուստի ՔԿՀ-ն ընդունելով պարոն Չարչյանին կատարելու է հանցագործություն. պաշտպան

Շուրջ մեկ ամիս գտնվելով ազատության մեջ պարոն Չարչյանը որևէ ոչ իրավաչափ գործողություն փաստացի չէր կատարել։

Գագիկ Խանդանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդության քննությունը`սեպտեմբերին

Գագիկ Խանդանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացրել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը: Քիչ առաջ Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) որոշեց հետաձգել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդության քննությունը: Միջնորդությունը ներկայացրել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը: ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանը տեղեկացրեց՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը միջնորդություն է ներկայացրել նիստը հետաձգել: Հայկուհի

Հակամարտությունը կարգավորված չէ, քանի որ ԼՂ կարգավիճակի հարցը դեռևս լուծված չէ. Լին Թրեյսի. Ա1+

«Ուզում եմ  հստակ նշել, որ մենք կոչ ենք անում իրավիճակի դեէսկալացիայի և որ հնարավորինս արագ վերջ տրվի բռնություններին»

Արմեն Աշոտյան. Առաջին անգամ այս օրը ոչ թե շնորհավորելու, այլ ամաչելու օր է

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը. Այսօր Հայաստանի Հանրապետության Անկախության Հռչակագրի ընդունման օրն է: Թող ներեն ինձ իմ ընկերները, բայց 31 տարվա ընթացքում առաջին անգամ է, որ այս օրը ոչ թե շնորհավորելու, այլ ամաչելու օր է: Ամաչելու, որ Արցախյան վերջին դավադիր պատերազմի խարույկում և դրանից հետո այրվեցին մի ամբողջ սերունդ, մի ամբողջ Հայրենիք և մի

«Տեղեկատվությունը, թե, իբր, Տավուշի մարզի սահմանային գոտուց բնակչության տարհանում է նախատեսվում, իրականության հետ առնչություն չունի»

Որոշմամբ Տավուշի վտանգավոր տարածքներից բնակչության տարահանման պլանի նոր խմբագրության մեջ փոփոխություն է կատարվել, որով պաշտոնատար անձանց անունները փոխարինվել են պաշտոնների անվանումներով: Այլ փոփոխություններ չեն կատարվել:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031