Օրվա լրահոսը

«Ցուցմունք տվածների մեջ չկա մի անձ, որը պնդի, թե շահագրգռությունից ելնելով են իրենց դիմումները բավարարել». Գորիսի փոխհամայնքապետերի պաշտպան

Նույն քննիչը հարց չի տալիս՝ մարզպետարանից, որ երեք անգամ օգնություն ես ստացել, ում օգտին ես քվեարկել

Անահիտ Ավանեսյանը դրական է գնահատել հիմնանորոգված պոլիկլինիկայի ծառայությունների մատուցման արդիականացումը

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, ծանոթացել վերակառուցված և վերազինված պոլիկլինիկայի նոր մասնաշենքի պայմաններին և մատուցվող ծառայություններին: Անահիտ Ավանեսյանը, «Էրեբունի» բժշկական կենտրոնի հիմնադիր Հարություն Քուշկյանի ուղեկցությամբ, շրջել է պոլիկլինիկայում, հետաքրքրվել առողջության առաջնային պահպանման օղակի հիմնական և նեղ մասնագիտական ծառայություններին, այդ թվում` երեխաների համար հարմարեցված մանկաբուժական կաբինետ, ինչպես նաև զրուցել պոլիկլինիկա այցելած քաղաքացիների

Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով հետախուզվողը փորձել էր փախչել

28-ամյա երիտասարդը թաքնվում է Երևանի Մյասնիկյան պողոտայի հյուրանոցային համալիրներից մեկում։

Ճապոնիայի տեսանյութում Հայաստանը ներկայացված է որպես առաջատար ՏՀՏ երկիր՝ գիտահետազոտական և մարդկային ստեղծարար մեծ ներուժով

Տեսանյութը նպատակ ունի Ճապոնական ընկերությունների ուշադրությունը հրավիրել Հայաստանի վրա՝ տեխնոլոգիական ոլորտում համագործակցության հեռանկարներ ուրվագծելու համար։

Նիկոլ Փաշինյան․ «Մեր ծրագրում ընդգծվել է տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը եւ տարածաշրջանային կայուն միջավայրի ձեւավորումը»

«Մեր ծրագրում, որպես անվտանգության ապահովման կարեւորագույն գործոն, ընդգծվել է տարածաշրջանային կայուն միջավայրի ձեւավորումը եւ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը։ Սա կարեւոր նրբություն եւ նորամուծություն է, որովհետեւ մեր քաղաքական ուղղությունների մեջ առանձնահատուկ տեղ ենք տալիս մեր տարածաշրջանային արտաքին քաղաքականությանը եւ պիտի ընդգծեմ, որ մենք տարածաշրջանի խաղաղության եւ կայունության համար էական ենք համարում թշնամության մթնոլորտի կառավարումը եւ հաղթահարումը մեր

Բարձր նվաճում ունեցող մարզիկների անվանական թոշակներն ու պատվովճարները կավելանան. նախագիծ

Նախագծերի հանրային քննարկումը նախատեսված է մինչև սեպտեմբերի 6-ը:

Խախտումներն անտեսելու համար հարկային տեսուչները ավելի քան 1 մլն դրամ կաշառք են ստացել. 2 մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը

Ա. Պ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի  3-րդ մասի 3-րդ կետով (3 դրվագ), 311-րդ հոդվածի  3-րդ մասի 2-րդ կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի  2-րդ մասով (2 դրվագ) և 311-րդ հոդվածի  1-ին մասով (2 դրվագ)։  Վ. Ս.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով:

«Պետական պահպանության ծառայությունը կդառնա վարչապետին ենթակա մարմին»․Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է կառավարության նոր ծրագիրը

«Կստեղծվի Արտաքին հետախուզական ծառայություն: Պետական պահպանության ծառայությունը կդառնա վարչապետին ենթակա մարմին»,-գրված է ծրագրում:

Լրագրողներն իրենց մասնագիտական գործունեությունը կիրականացնեն ԱԺ նստավայրում առանձնացված հատուկ տեղերում

Ազգային ժողովի պատգամավորների աշխատասենյակներում լրագրողները կարող են մասնագիտական գործունեություն իրականացնել միայն պատգամավորների համաձայնությամբ:

«ՌԴ ԱԴԾ սահմանապահ զորքերի ներգրավվածությունը ՀՀ պետական սահմանի պահպանությանը կընդլայնվի»․Փաշինյանը ներկայացրել է կառավարության նոր ծրագիրը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության հավանությանն է ներկայացրել նոր կառավարության հնգամյա ծրագիրը, որն ընդգրկված է այսօրվա նիստի օրակարգում։ 100-ից ավելի էջանոց այս ծրագրից առանձնացրել ենք, ինչպես ծրագրում է գրված, «Անվտանգություն եւ արտաքին քաղաքականություն» հատվածը։ Ի՞նչ է ծրագրում այս կառավարությունը մեր երկրի անվտանգությունն ապահովելու համար։ Ըստ կառավարության, ՀՀ անվտանգության ապահովման գործոններն են՝ Հայոց արդիականացվող բանակը․ Մեկնարկել է

Մայրաքաղաքի 28 փողոցներում հենասյուները կամրացվեն, լուսատուները կփոխարինվեն

Ծրագրում ընդգրկված փողոցներն են՝ Սայաթ-Նովայի, Մ. Բաղրամյան, Կոմիտասի, Մյասնիկյան պողոտաները, Աճառյան, Հերացու, Չարենցի, Մոսկովյան, Սարյան, Իսահակյան, Ալ. Մանուկյան, Խանջյան, Ամիրյան, Վարդանանց, Կասյան, Դեմիրճյան, Պարոնյան-Պռոշյան փողոցները, նաև Տերյան, Թումանյան, Նալբանդյան, Հանրապետության, Աբովյան, Ագաթանգեղոսի, Գ. Լուսավորչի, Արգիշտիի փողոցները, Տ. Մեծի պողոտան (Մելիք Ադամյան), Վ. Սարգսյան-Իտալիայի-Բեյրութի, Խորենացու փողոցները:

Պաշտպանները Իրինա Յոլյանի եւ Մենուա Հովսեփյանի գործով դատավորներին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել

Այս պահին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է Գորիսի փոխքաղաքապետեր Մենուա Հովսեփյանին եւ Իրինա Յոլյանին  կալանավորելու հարցը։ Մենուա Հովսեփյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ երկու գործով դատավորներին՝ Մարտիրոսյանին եւ Ֆարխոյանին, ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել։ Ըստ փաստաբանի՝ պաշտպանական թիմը գտնում է, որ երկուսն էլ օրենքով սահմանված դատարան չեն․«Խնդիր կա, քրեական գործի մակագրման փոխարեն

«Պատվաստվեք, ապահովագրեք ձեզ և ձեր հարազատներին». ԻՔՄ տեսանյութը

«Իրազեկ քաղաքացիների միավորման» տեսանյութը` «Պատվաստվեք, ապահովագրեք ձեզ և ձեր հարազատներին» թեմայով: Իրազեկ քաղաքացիների միավորում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

«Պատահական չէ, որ ՀՅԴ-ն համարել եմ ամենայն հայոց կուսակցություն, նրանից ուսանելու շատ բան ունենք». Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը կարևորել է կուսակցության պահպանած պետականամետ առաքելությունը և միջազգային ատյաններում Հայոց ցեղասպանության և Արցախի ճանաչման գործընթացում ունեցած ավանդը:

Բավրա գյուղից հյուսիս-արևելք կրկին երկրաշարժ է գրանցվել

Երկրաշարժը զգացվել է ՀՀ տարածքում` Շիրակի մարզի Սարագյուղ և Բավրա գյուղերում` 3 բալ ուժգնությամբ։

Հանդիպել են Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները

Հուլուսի Աքարը ևս մեկ անգամ հավաստիացրել է, որ Թուրքիան աջակցում է «եղբայրական Ադրբեջանի» հակահայկական գործունեությանը։

«Տարածաշրջանային խաղացողները այդքան էլ մտահոգված չեն թալիբների իշխանության գալով». Քաղաքագետ

Երբ ԱՄՆ-ը «Թալիբան» շարժման հետ ստորագրեց համաձայնագիր, ակնհայտ էր, որ նրանք Աֆղանստանում իշխանության են գալու

Նանե Սահակյանը՝ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՆԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի օգոստոսի 16-ի ԲԴԽ-60-Ո-153 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Նանե ՍԱՀԱԿՅԱՆԻՆ նշանակել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Ա.ՍԱՐԳՍՅԱՆ

«Կոնվերս-Ֆաստ պլյուս»՝ նոր պրոդուկտ փոքր եւ միջին ձեռնարկատերերի համար

Կոնվերս Բանկը գործարկել է  «Կոնվերս-Ֆաստ պլյուս» վարկատեսակը, որի շրջանակում փոքր եւ միջին ձեռնարկատերներին առաջարկում է ֆինանսավորում՝ հիմնական միջոցների ձեռքբերման եւ շրջանառու միջոցների համալրման, ընթացիկ ծախսերի, կրեդիտորական պարտքերի մարման համար, ինչը կնպաստի բիզնեսի զարգացմանն եւ ընդլայնմանը: Պրոդուկտը նախատեսված է Կոնվերս բանկի հաճախորդ չհանդիսացող ՓՄ ձեռնարկատերերի համար:  Անշարժ գույքի գրավադրում չի պահանջվում: Վարկավորում տրամադրվում է  բանկային հաշիվների

Դանակահարել է Լոռու մարզի 58–ամյա բնակչին և նրան օգնության հասած եղբորը. երիտասարդին մեղադրանք է առաջադրվել

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Փաստաբանը Իրինա Յոլյանի մեղադրանքի մասին․ «Այդ մարդիկ այդ գումարներն իրենց գրպանը չեն դրել, ուղղակի օգնություն են տրամադրել»

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր քննվում է Գորիսի փոխհամայնքապետ Իրինա Յոլյանին (լուսանկարում) կալանավորելու հարցը։ Տիկին Յոլյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանն այսօր դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց՝ Իրինա Յոլյանի ձերբակալությունը ոչ իրավաչափ է։ Ալեքսանյանի ներկայացմամբ՝ նոր քրեական դատավարության օրենսդրության կարգավորման համաձայն, ձերբակալման պատճառներից մեկն է՝ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ դատարանի քննարկմանը ներկայացնելու նպատակը․«Մենք

Հայաստանը ձեռք է բերել չինական «Սինոֆարմ» պատվաստանյութի 200 հազար դեղաչափ` 100 հազար անձի համար

«Սինոֆարմ»-ը ևս նախատեսված է 18 տարեկան և բարձր տարիքի անձանց շրջանում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումներ իրականացնելու համար:

Կաշառք էր վերցրել անգլերեն լեզվի քննության թեստերի պատասխանները նախապես տրամադրելու համար. ԳԹԿ-ի գլխավոր մասնագետին մեղադրանք է առաջադրվել

Երևանի բնակչուհուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ նրա նախկին ամուսնուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Հաստատվել են երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների օրինակելի ուսումնական պլանները

Լիազոր մարմնի որոշմամբ՝ դպրոցում ուսուցումը կարող է կազմակերպվել հեռավար եղանակով:

Միայն Ucom-ում բացառիկ գնով Oneplus Nord N100 սմարթֆոն + 3 ամիս անվճար Level Up 2700 ներառումներ + գեղեցիկ հեռախոսահամարով SIM-քարտ

Մինչև սեպտեմբերի 30-ը միայն Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոններում, ինչպես նաև Ucom-ի առցանց խանութում յուրաքանչյուրը կարող է ձեռք բերել Oneplus Nord N100 սմարթֆոնը բացառիկ գնով՝ ամսական վճարելով ընդամենը 2500 դրամ: Կանխիկ գնման դեպքում սմարթֆոնը հնարավոր է ձեռք բերել 90 000 դրամով։ Սմարթֆոնի հետ առաջարկվում է գեղեցիկ համարով նոր SIM-քարտ, ինչպես նաև Level Up 2700 կանխավճարային

Շեղվելով նախագծից` յոթհարկանի բազմաբնակարան շենք է կառուցվել. պետությանը ավելի քան 77 միլիոն դրամի վնաս է պատճառվել

Ըստ նախագծի` շենքը պետք է ունենար մեկ կիսանկուղային, երեք վերգետնյա և մեկ մանսարդային հարկ:Կազմակերպել և իրականացրել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն. Ըստ նախագծի` շենքը պետք է ունենար մեկ կիսանկուղային, երեք վերգետնյա և մեկ մանսարդային հարկ:

Հայտնաբերվել և տարհանվել է 44-օրյա պատերազմի մասնակցի 2 աճյուն

ՊԲ զինծառայողների մասնակցությամբ զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները օգոստոսի 17-ին շարունակվել են Ջրականի (Ջաբրայիլ) ուղղությամբ: Իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել և տարհանվել է 44-օրյա պատերազմի մասնակցի 2 աճյուն: Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո: Նշենք, որ զինադադարից հետո մինչ օրս Արցախի գրավյալ տարածքներից տարհանվել է 1636 աճյուն:   ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Վահե Հովհաննիսյանը՝ ֆինանսների նախարարի տեղակալ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ ՈՐՈՇՈՒՄ 18 Օգոստոսի 2021, 871 – Ա ՎԱՀԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վահե Հովհաննիսյանին նշանակել ֆինանսների նախարարի տեղակալ: Նիկոլ Փաշինյան

Կրակոցների հետևանքով Արցախում հրդեհվել է շուրջ 3 հա մակերեսով խոտածածկ տարածք

Օգոստոսի 17-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, հակառակորդի արձակած կրակոցների հետևանքով հրդեհվել է Արցախի Հանրապետության հարավ-արևմտյան սահմանին կից շուրջ 3 հեկտար մակերեսով հատվածի խոտածածկը: Բռնկված հրդեհի մարման նպատակով դեպքի վայր է մեկնել հրշեջ ավտոմեքենա, սակայն ադրբեջանական զինուժը կրակ է բացել հրշեջ մեքենայի ուղղությամբ՝ խոչընդոտելով կրակի մարման աշխատանքներին: Հակառակորդի կողմից արձակված կրակոցներց հայկական կողմը կորուստներ չի ունեցել: Միջադեպի

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031