Օրվա լրահոսը

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 6 դեպք է գրանցվել

Ստացիոնար բուժում է ստանում 25 վարակակիր

Ազատումներ և նշանակում՝ էկոնոմիկայի նախարարությունում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ ՈՐՈՇՈՒՄ 18 Օգոստոսի 2021, 870 – Ա ՌԱՖԱՅԵԼ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ռաֆայել Գևորգյանին նշանակել էկոնոմիկայի նախարարի տեղակալ: Նիկոլ Փաշինյան   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ ՈՐՈՇՈՒՄ 18 Օգոստոսի 2021, 869 – Ա ԱՎԱԳ ԱՎԱՆԵՍՅԱՆԻՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ինչպես դուրս գալ ճգնաժամից

Կա՞ն արդյոք մարդիկ, որոնք կասկածում են, որ նման սեւեռուն ուշադրությունը կրթությանը՝ ճգնաժամից դուրս գալու հիմնական շարժիչ ուժերից մեկն է:

Ավագ դպրոցի աշակերտները ԿԳՄՍՆ-ում ստացել են իրենց հուզող հարցերի պատասխանները

Ավագ դպրոցում նախատեսվում է ներդնել կրեդիտային համակարգ, ըստ որի՝ հավաքած կրեդիտները կարող են հաշվի առնվել բուհ կամ միջին մասնագիտական հաստատություն ընդունվելիս՝ շաղկապելով կրթական տարբեր մակարդակները: Հաջորդ կարևոր անելիքն ավագ դպրոցում մոդուլային դասընթացների իրականացումն է:

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 504 նոր դեպք, արձանագրվել է մահվան 3 դեպք

Երեկ կատարվել է 7219 թեստավորում: Ունենք 157 առողջացած

Շուտով արդարությունը կվերականգնվի, եւ ես կկարողանամ Ազգային ժողովում անցնել իմ պարտականություններին. Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը Հունիսի 20-ին կայացած ընտրությունների արդյունքում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր եմ ընտրվել «Հայաստան» դաշինքի ցուցակով: Ճիշտ է, մինչ օրս հանիրավի խոչընդոտվում է իմ կողմից պատգամավորական լիազորությունների ստանձնումը, սակայն համոզված եմ, որ շատ շուտով արդարությունը կվերականգնվի, և ես կկարողանամ ՀՀ Ազգային ժողովում անցնել իմ պարտականությունների կատարմանը՝ նպաստելով պետականամետ ու հայանպաստ

Այս տարի չեն անցկացվի «Էրեբունի-Երեւան» տոնակատարությունները

Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն իր ՖԲ էջում տեղեկացնում է. `Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ, հոկտեմբերին նախատեսված «Էրեբունի-Երեւան» տոնակատարությունները չեն անցկացվի։ Երեւան քաղաքի 2021թ. բյուջեով «Էրեբունի-Երեւան»-ի համար նախատեսված ֆինանսական միջոցները կուղղվեն «100 տուն Արցախում» ծրագրի աջակցմանը, ինչպես նաեւ՝ Երեւանի մշակութային հաստատությունների զարգացման ծրագրերին։ Մասնավորապես, միջոցներ կհատկացվեն «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի եւ 90-ամյա հոբելյանը նշող Երեւանի

Զորամիավորումը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի

Անձնակազմը սահմանված ժամկետում հանդերձավորվել է,  ստացել զենք-զինամթերք և դուրս բերվել նախորոշված շրջաններ։

Որևէ պետական կառույցի կողմից չե՞ն վերահսկվում. ինչպես են տուրիստական կազմակերպությունները խարդախություն անում. «Ժողովուրդ»

Զբոսաշրջային կոմիտեն չունի նման մեխանիզմ եւ լիազորություններ, որպեսզի վերահսկողություն իրականացնի:

Աֆղանական դասերը՝ Հայաստանի համար

«Վերջ, հեսա իսլամը սաղ աշխարհը կգրավի»՝ այդպիսին է փողոցում եւ ֆեյսբուքում հայաստանցիների մեծ մասի արձագանքը Աֆղանստանում՝ թալիբների «վերջնականապես» իշխանության գալու լուրին: «Վերջնականապես» բառը չակերտների մեջ եմ առնում, որովհետեւ փորձը ցույց է տալիս, որ այդ երկրում ոչ ոք հարատեւ իշխանություն չի կարող պահպանել, եւ ավելին՝ այդ իշխանությունը չի կարող ամբողջական լինել եւ ընդգրկել երկրի ողջ տարածքն

Լյովա Գեւորգյանը ջախջախեց ադրբեջանցուն եւ կգոտեմարտի աշխարհի չեմպիոնի կոչման համար

Ուֆայում այսօր ավարտվում է ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը, որին Հայաստանի հավաքականը հաջող է մասնակցում: Գերազանց է հանդես գալիս հատկապես գերծանր (125 կգ) քաշային Լյովա Գեւորգյանը, որը արդեն տարել է երեք վստահ հաղթանակ՝ ոչ մի միավոր չտալով մրցակիցներին: Գյումրեցի ըմբիշը պարտության է մատնել հունգարացուն՝ 10:0, հնդիկին՝ 4:0, կիսաեզրափակչում ադրբեջանցուն՝ 10:0, եւ այսօր այս տարիքային

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի «Քոբեր» կոչվող երկաթուղային կայարանի հատվածը փակ է

Վարորդներին առաջարկվում է նշված ճանապարհահատվածը շրջանցել Օձուն-Ստեփանավան ճանապարհով։

Էլինա Դանիելյանը Եվրոպայի առաջնությունում մաքուր 2-րդ տեղում է

Հայաստանի կանանց շախմատի առաջատար, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը ութերորդ տուրում հերթական հաղթանակը տարավ՝ կարեւոր մեկ միավոր վաստակելով ռուսաստանցի Անաստասիա Բոնդարուկի հետ պարտիայում

Թուրքիան արգելել է հայկական թռիչքները. ինչո՞ւ Հայաստանը չի փոխադարձել

Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com Ես նոր տեղեկացա, որ Թուրքիայի կառավարությունը մեկ տարուց ի վեր արգելել է հայկական ինքնաթիռների մուտքն իր օդային տարածք: Այդ մասին օգոստոսի սկզբին բացահայտել է Hetq.am կայքի հետաքննող լրագրող Վահե Սարուխանյանը: Ես զարմացա՝ լսելով այս լուրը: Ինչպե՞ս կարող է պատահել, որ թուրքական կառավարությունն արգելել է հայկական գրանցում ունեցող ինքնաթիռներին թռչել

Կառավարությունը հաստատեց Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան եռակողմ հանդիպման փաստը

Վերսկսվել են տարածաշրջանային տրանսպորտային ապաշրջափակման եռակողմ խմբի աշխատանքները:

Բժշկական օգնության և սպասարկման կոպիտ խախտումներ Արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում

Քրեակատարողական ծառայողներն անմիջական մասնակցություն են ունենում ազատությունից զրկված անձանց բժշկական օգնության կազմակերպմանը, տեղյակ են դեղամիջոցների և դրանց չափաբաժինների մասին, ինչպես նաև հասանելիություն ունեն բժշկական գաղտնիք պարունակող մատյաններին: Արդյունքում՝ քրեակատարողական հիմնարկում գրեթե ողջ վարչակազմը տեղեկացված է, թե ինչ հիվանդություն ունեն ազատությունից զրկվածները, ինչ դեղեր են ստանում ու նույնիսկ կան դեպքեր, երբ տեղյակ են, թե ինչ դեղաչափեր

Նիկոլ Փաշինյանը Տավրոս Սափեյանին նշանակել է Թալին համայնքի ղեկավարի պաշտոնակատար

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2.1-ին մասով՝ 1. Տավրոս Սափեյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնքի ղեկավարի պաշտոնակատար: Նիկոլ Փաշինյան

Փաստաբանը միջնորդում է իրեն կալանավորել. «Ա1+»

Փաստաբան Մուշեղ Շուշանյանը միջնորդում է իրեն կալանավորել։ Վերջինս ամբաստանյալի աթոռին է հայտնվել «Facebook» սոցիալական ցանցում  վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին  իր անձնական կարծիքն  արտահայտելու համար։ Մուշեղ Շուշանյանի միջնորդության համար հիմք հանդիսացավ այն հանգամանքը, որ դատարանը որոշեց առանց քննության թողնել ընտրված խափանման միջոց՝ ստորագրությունը փոխելու միջնորդությունը։  Քննիչը խափանման միջոց ընտրելիս որոշել է՝ Մուշեղ Շուշանյանը կարող է նոր

Վթարից հետո տեղի ունեցած վիճաբանության արդյունքում 4 անձ է ձերբակալվել

Օգոստոսի 14-ին ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնի ծառայության գծով տեղակալը եւ ոստիկանը, ոստիկանության նույն բաժնի պետի հրամանի համաձայն ապօրինի ծառահատման դեպքեր հայտնաբերելու եւ կանխարգելելու նպատակով ծառայություն են իրականացրել Լոռու մարզի Մարց գյուղի մոտակայքում: ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնի պետ Յուրիկ Բաղդասարյանի խոսքով՝ այդ ընթացքում ոստիկանները նկատել են փայտով բեռնված

Արշակ Կարապետյանը հանձնարարել է էապես բարձրացնել քաղաքացիների սպասարկման որակը

Օգոստոսի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն անցկացրել է խորհրդակցություն մի շարք ստորաբաժանումների ղեկավարների հետ։ Արշակ Կարապետյանն ուշադրություն է հրավիրել հանգամանքի վրա, որ քաղաքացիների շրջանում առկա են լուրջ դժգոհություններ, մասնավորապես՝ կապված պաշտպանության նախարարությանն առնչվող իրավական և սոցիալական բնույթի փաստաթղթերի տրամադրման գործընթացի հետ։ Պաշտպանության նախարարը խիստ հանձնարարական է տվել վերակազմակերպել աշխատանքները, էապես բարձրացնել քաղաքացիների սպասարկման որակը

ՌԴ ՊՆ-ն հաղորդեց հրադադարի խախտման նոր դեպքի մասին

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հաղորդում է Ղարաբաղում հրադադարի խախտման նոր դեպքի մասին։ Ըստ այդ հաղորդագրության, օգոստոսի 16-ին՝ երեկոյան 9-ին Շուշա (Շուշիի) շրջանում «Լեռնային Ղարաբաղի զինված խմբավորումների և Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի միջև փոխհրաձգություն է արձանագրվել», որը շարունակվել է մոտ 15 րոպե։ Ռուսական խաղաղապահ առաքելության աջակցությամբ միջադեպը հարթվել է, տուժածներ չկան, հայտարարում է Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը։ Հաղորդագրությունը,

Եռակողմ աշխատանքային խումբը վերսկսել է աշխատանքները Մոսկվայում

Ռուսաստանը, Հայաստանը և Ադրբեջանը վերականգնել են Արցախի հարցով եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքները: Այս մասին ասվում է Ռուսաստանի կառավարության կայքում: Երեքշաբթի Մոսկվայում տեղի ունեցած նիստին երեք երկրների ներկայացուցիչները քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնման հեռանկարները և երեք երկրների առաջնորդների պայմանավորվածությունների իրականացման ընթացքը: Նիստին մասնակցել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետեր Ալեքսեյ Օվերչուկը, Մհեր Գրիգորյանը

ՀՀ-ն պաշտպանելու է իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և Արցախի ժողովրդի ինքնորոշման ու իր հայրենիքում ապրելու իրավունքը. ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Օգոստոսի 16-ին ադրբեջանական զինված ուժերը սադրիչ գործողություններ են ձեռնարկել Հայաստանի Հանրապետության սահմանամերձ հատվածներում՝ Երասխ բնակավայրի, Սյունիքի մարզի Սև լճի մոտակայքում և Գեղարքունիքի մարզի ուղղությամբ` թիրախավորելով սահմանամերձ համայնքների խաղաղ բնակչությանը: Ադրբեջանական զինված ուժերի կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից արձակվող կրակոցները Գեղարքունիքի մարզի Սոթքի հատվածում շարունակվել են նաև օգոստոսի 17-ին: Ադրբեջանի ԶՈՒ իրականացրած հրաձգության

«․․․Դավաճանը Քոչարյանդ է, Առուշդ է, եւ դու ես»․ Գորիսի մշակույթի տան գրադարանավարը ասել է տնօրենին

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Հայկ Խաչատրյանի դատավարությունը

Ջաբրայիլի շրջանից հայտնաբերվել և տարհանվել է ևս 2 աճյուն

Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող  զինծառայողների աճյունների որոնումներն այսօր իրականացվել են Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում։ Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ-ից հայտնում են, որ հայտնաբերվել և տարհանվել է ևս 2 աճյուն։ Նրանց ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում` դատաբժշկական փորձաքննությունից հետո։ Զինադադարից հետո մինչ օրս Արցախի օկուպացված տարածքներից տարհանվել է 1636 աճյուն։

Դիլիջանում կայացավ Հովհաննես Շարամբեյանի 95-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացման արարողությունը. (Ֆոտոշարք)

Այսօրվա ցուցահանդեսին հիմնականում ներկայացվել են արվեստագետի Դիլիջանյան կենցաղին և կոլորիտին վերաբերվող գործերն ու առարկաները:

Հարգանքի տուրք են մատուցել Օշականի ճակատամարտում զոհված հայ և ռուս մարտիկների հիշատակին

Օգոստոսի 17-ին, 1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմին մասնակցած հայ և ռուս մարտիկներին նվիրված հուշարձանի առջև անցկացվել է 1827 թվականի օգոստոսի 17-ին տեղի ունեցած Օշականի ճակատամարտի հերոսներին նվիրված հանդիսավոր միջոցառում, որին ներկա են գտնվել ՀՀ ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության պետ – ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Հայաստանում Ռուսաստանի գործերի ժամանակավոր

«Դավինչի»-ի խարդախության զոհ են դարձել նաև ճանաչված գյումրեցիներ

«Դավինչի» տուրիստական գործակալությունից խաբվածների թիվը գնալով ավելանում է․ խաբվածների փաստմամբ, երեկվա դրությամբ 120 հոգի արդեն իսկ հաղորդում է ներկայացրել ոստիկանություն։ Նրանցից ոմանք մեծ գումարներ վճարելով ու հասնելով տարբեր հանգստավայրեր՝ Մալդիվներ, Կիպրոս, Եգիպտոս, մնացել են օդանավակայանի պատերի տակ, քանի որ ամրագրված հյուրանոցներ գոյություն չեն ունեցել։ Շատերի թռիչքն էլ ուղղակիորեն չի կազմակերպվել՝ տեղում են չլչլոց սարքել՝ պատճառաբանելով,

«Դավինչի» տուրիստական գործակալության տնօրենին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում շարունակվում է «Դավինչի» ՍՊԸ տուրիստական գործակալության կողմից առերևույթ խարդախության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: 2021թ. օգոստոսի 12-ին մի խումբ քաղաքացիներից հաղորդումներ էին ստացվել այն մասին, որ «Դավինչի» ՍՊԸ տուրիստական գործակալության հաշվեհամարին գումարներ են փոխանցել՝ հանգիստը Եգիպտոսում կազմակերպելու համար, սակայն գործակալությունը չի կատարել որևէ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031