Օրվա լրահոսը
Ալիևը հարավկորեական ընկերություններին հրավիրել է նախագծեր իրականացնելու Արցախում
«Ես բազմիցս ասել եմ, որ այդ նախագծերում կներգրավվեն ընկերություններ Ադրբեջանի բարեկամ երկրներից: Կատարվելիք աշխատանքի ծավալը շատ մեծ է». Ալիև
Արցախի «Երից Մանկանց» վանքի հարակից անտառածածկ հատվածում հրդեհ է բռնկվել
Ստեղծվել է օպերատիվ խումբ՝ շուրջ 40 հրշեջ փրկարարով:
«Եթե չկա կիրթ կինոհանդիսատես, չի կարող լինել լուրջ ազգային կինո». Գարեգին Զաքոյան
«Ծիրանի ծառ» փառատոնը կբացվի Շահրամ Բադախշան Մեհրի «Ուջանյան պատմություն» ֆիլմով, իսկ փակման ֆիլմն է Կարեն Գեւորգյանի «Երկընտրանքը»:
«Ցավոք, մեր երկրների միջև փոխադարձ ապրանքաշրջանառության ծավալը մեծ չէ։ Պետք է աշխատենք այդ ուղղությամբ». Փաշինյանը՝ Ղրղըզստանի նախագահին
Երկու կողմերի համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել են՝ ակտիվ աշխատել նիստի շրջանակում հայ-ղրղըզական բիզնես համաժողով կազմակերպելու և էներգետիկայի, ջրային ռեսուրսների, թվայնացման, բիզնեսի, զբոսաշրջության ոլորտներում հեռանկարային ծրագրերի փաթեթ մշակելու ուղղությամբ։
«Արցախի ճանաչման ջանքերը պետք է ակտիվացվեն». Արթուր Թովմասյան
«ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո բանակցությունների վերականգնումը Արցախի համար միակ ընդունելի տարբերակն է», – շեշտել է խորհրդարանի ղեկավարը:
Հայաստանում նոր քաղաքական-հասարակական հոսանքների ձևավորումն անխուսափելի է. ո՞վ կապ ունի Հայաստանի հետ. Վահե Հովհաննիսյան
Ի՞նչ կապ ունեն պետական ինստիտուտները Հայաստանի հետ։ Այդ կապը խիստ վերապահումով է։
Էրդողան․ «Աֆղանստանի նոր իշխանությունների հետ պատրաստ ենք ամեն համագործակցության»
Նա հերքել է ընդդիմադիր Քեմալ Քըլըչդարօղլուի այն պնդումը, թե Էրդողանը Ջո Բայդենի հետ համաձայնության է եկել՝ աֆղան փախստականներին ապաստան տալու հարցում։
Առանց հատուկ թույլտվության սուրհանդակային կապի ծառայություններ է մատուցել. պետությանը պատճառվել է 12 միլիոն դրամի վնաս
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողները ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպք են բացահայտել:
Վարչապետը հանդիպել է Ղրղըզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ
Փաշինյանը մասնակցելու է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքներին։
Տեղ գյուղի բնակչի եղջերավոր կենդանիներին ադրբեջանական զինծառայողները հափշտակել են, բայց վարկային կազմակերպությունը պահանջում է վճարել վարկը. ՄԻՊ
Ադրբեջանական զինված ուժերի հանցավոր արարքների պատճառով բազմաթիվ մարդիկ են ընկել այսպիսի պատմությունների մեջ:
Պատվաստվելը բարոյական պարտավորություն է. Հռոմի պապը կոչ է արել նպաստել ավելի լավ ապագա ունենալուն
«Պատվաստվելը սիրո դրսևորման ձև է», – ասում է նա:
Արփա գետի տարածքում կողակ է որսացել. հարուցվել է վարչական վարույթ
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և ոստիկանության աշխատակիցները ս.թ. օգոստոսի 18-ին համատեղ իրականացրած շրջայցի ընթացքում ՀՀ Վայոց ձորի մարզի, Արենի համայնքի Արփա գետի տարածքում հայտնաբերել են, որ Երևան ք. բնակիչ Ս.Ս.-ն առանց համապատասխան թույլտվության, ձկնորսական ցանցով որսացել է 21 հատ, ընդհանուր՝ 7.1կգ «Կողակ» տեսակի ձուկ: Հարուցվել է վարչական վարույթ, կկիրառվեն պատասխանատվության միջոցներ։ ՀՀ բնապահպանության
Ո՞վ է, ի վերջո, պատերազմի «զգետնված» քարոզչության պատասխանատուն
Ի շարունակություն նախորդ հոդվածի, որը վերաբերում է 44 օրյա պատերազմին առնչվող «տեղեկատվական հարթության մարտական գործողություններին», ինչպես դրանք բնութագրել է ՀՀ ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, կարող ենք արձանագրել, որ, ցավոք, այդ հարթությունում ևս մենք տապալվեցինք: Ի դեպ, ոչ միայն ներքին լսարանին ուղղված քարոզչության առումով, այլ նաև՝ արտաքին: Արդարության համար պետք է նշել, որ Արցախի շուրջ
Չտարածել կեղծ տեղեկություններ դեպքի պատճառների, առավել ևս՝ զոհված զինծառայողների ստացած վնասվածքների վերաբերյալ. ՊՆ
Սյունիքի մարզում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ մամուլում իրականությանը չհամապատասխող մի շարք տեղեկություններ են շրջանառվում։
Երևանում հնչած կրակոցների դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել
«Հերացի թիվ 1» համալսարանական հիվանդանոցից հաղորդում է ստացվել այն մասին, որ «աջ սրունքի բաց հրազենային վիրավորումով» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Երևան քաղաքի 50-ամյա բնակիչ:
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք է գրանցվել
Մինչ այսօր իրականացվել է 10992 քաղաքացու հետազոտություն, որից 1012-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։
Սեպտեմբերի 1-ից Տավուշի դպրոցներում կփորձարկվեն հանրակրթության պետական չափորոշիչով հաստատված նոր կարգերը
Կարևոր փոփոխություն է փորձարկվող դասարաններն առավելագույն ժամաքանակներով ֆինանսավորելու սկզբունքը, որը հնարավորություն է տալիս ներառել ընտրովի բաղադրիչը, ֆինանսավորել նախագծային աշխատանքների ղեկավարումն ու իրականացումը, որը պարտադիր է 7-րդ դասարանից սկսած։
Եղած տեղեկություններով՝ տեղի ունեցածը կապ չունի հակառակորդի հետ. ՊՆ-ն՝ դիվերսիայի մասին լուրերին ի պատասխան
Դեպքի հանգամանքները լիարժեք բացահայտելու նպատակով ամբողջ ծավալով անհրաժեշտ գործողություններ են ընթանում:
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 559 նոր դեպք, արձանագրվել է մահվան 11 դեպք
Երեկ կատարվել է 7514 թեստավորում: Ունենք 216 առողջացած:
Վարչապետի որոշմամբ միասնական սոցիալական ծառայության պետ է նշանակվել
Դավիթ Գասպարյանն ազատվել է միասնական սոցիալական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից:
Երևանի բնակչին առևանգել էին, ԻԻՀ քաղաքացուն պարտք լինելու վերաբերյալ առաջացած վեճը լուծելու համար. քրեական հեղինակության և նրա խմբավորման անդամի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Խմբավորման անդամներից մեկը և քննությամբ դեռևս չպարզված այլ անձինք առանձնատան սենյակում ծեծի են ենթարկել տղամարդուն:
Ավագ Ավանեսյանը՝ ֆինանսների նախարարի տեղակալ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ ՈՐՈՇՈՒՄ 19 Օգոստոսի 2021, 883 – Ա ԱՎԱԳ ԱՎԱՆԵՍՅԱՆԻՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ավագ Ավանեսյանին նշանակել ֆինանսների նախարարի տեղակալ: Նիկոլ Փաշինյան
ԶՈւ N զորամասի մարտական հենակետում հայտնաբերվել են երեք զինծառողների դիերը՝ հրազենային վիրավորումներով. ՊՆ
Օգոստոսի 19-ին, ժամը 02։15-ի սահմաններում, հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈւ N զորամասի պահպանության տարածքում գտնվող մարտական հենակետում հայտնաբերվել են շարքայիններ, 2002թ. ծնված Մուրադ Աշոտի Մուրադյանի, 2002 թ. ծնված Լևոն Ռաֆաելի Հարությունյանի, և 2002թ. ծնված Գոռ Արտակի Սահակյանի դիերը՝ հրազենային վիրավորումներով։ Դեպքի հանգամանքները պարզվում են։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և
Արմեն Գրիգորյանը՝ Անվտանգության խորհրդի քարտուղար
Վարչապետի որոշմամբ ազատվելով արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնից
Ներդրված են պահանջներ, որպեսզի հուշարձանների պաշտպանության մեխանիզմները գործեն լիարժեք. ընդունվել է հատուկ համալիր փորձաքննության վերաբերյալ ամփոփ եզրակացությունը
Նշվել է, որ կապալի պայմանագրով նախատեսված է հնագիտության մասնագետի պարտադիր ընդգրկումը կապալառուի հիմնական աշխատակազմում:
Քարանձավի այլաբանությունը
Մեզ թվում է, որ այն, ինչ կատարվում է Հայաստանում, բացառիկ է եւ աննախադեպ, որ միայն մեր ժողովուրդն է իմաստուն կամ ոչ իմաստուն, որ միայն մեր կառավարիչներն են որակյալ կամ՝ ճիշտ հակառակը, բայց այն իրավիճակը, որում հիմա ապրում է մեր հասարակությունը, նկարագրված է շատ վաղուց՝ 2400 տարի առաջ: Հույն փիլիսոփա Պլատոնը, ինչպես հայտնի է, հաճախ իր
Արարատ Միրզոյանը՝ արտաքին գործերի նախարար
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Արարատ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ նշանակել արտաքին գործերի նախարար: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Ա.ՍԱՐԳՍՅԱՆ 2021թ. օգոստոսի 19 Երևան ՆՀ-242-Ա
Իշխանությունները փորձում են օգտվել հետընտրական ապատիայի իրավիճակից. Տիգրան Աբրահամյան
Խորքում եռացող գործընթացներ կան, որոնք ինչ-որ փուլում անխուսափելի գործընթացների են հանգեցնելու
Խաղաղություն չեն մուրում, պարտադրում են
Փաշինյանը սահման գծելով՝ «պարիսպ» է կառուցելու, իսկ Ալիեւն ասում է՝ «կկանգնենք այնտեղ, որտեղ հարմար կգտնենք» «Մեր ակնկալիքն է, որ Ռուսաստանը չզինի Հայաստանին», «Ռուսաստանը չի զինի Հայաստանին, քանի որ դրա անհրաժեշտությունը չկա», «Դա մեր հողն է… Մենք մեր հողում ենք։ Սեւ լիճը մերն է, մյուս տարածքները եւս մերն են։ Մենք վերադարձել ենք», «Մենք կանգնած ենք այնտեղ,
Էլինա Դանիելյանը շարունակում է պայքարել Եվրոպայի առաջնության մեդալի համար
Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը եւ ուկրաինուհի Յուլիա Օսմակը Յասսիում (Ռումինիա) ավարտին մոտեցող շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության իններորդ տուրում ոչ-ոքի խաղացին: Ուկրաինուհին 7,5 միավորով պահպանեց դիրքն առաջին հորիզոնականում, Էլինան կրկին երկրորդն է 7,0 միավորով, սակայն նրան հավասարվել են նաեւ Բելա Խոթենաշվիլին (Վրաստան) եւ Նատալյա Բուկսան (Ուկրաինա): Նախավերջին՝ 10-րդ տուրում, Էլինան կրկին սեւ խաղաքարերով հանդիպելու է Խոթենաշվիլիի


















































