Օրվա լրահոսը
Հուսով ենք՝ մեզ համար այս դժվարագույն պահին եղբայրական Ֆրանսիան չի լքի հայ ժողովրդին. նամակ Ֆրանսիայի դեսպանին
Մեր երկրների միջև գոյություն ունեցող առանձնահատուկ հարաբերությունները թևակոխում են նոր փուլ: Եվ կրկին համընկնում են Հայաստանի Հանրապետության Ֆրանսիական Հանրապետության շահերը:
«Զարմանում եմ, որ արդարացնում եք Սերժ Սարգսյանի՝ ինքն իրեն տուն նվիրելը»․ ԱԺ նախագահը՝ Արծվիկ Մինասյանին
Ինչո՞ւ եք ստանձնել Սերժ Սարգսյանի փաստաբան լինելը, պարոն Մինասյան
Արդյոք որևէ մեկը գիտի՞, թե, Աստված մի արասցե, Երևանում 7 բալանոց երկրաշարժի դեպքում քանի շենք կփլուզվի. Մեսրոպ Առաքելյան
Երևանի քաղաքապետը մի կողմից շինթույլտվություններ է տրամադրում, կառավարությունը բնակելի շենքերի ներդրումային ծրագրեր է հաստատում, մյուս կողմից` հարկային օրենսգրքով սահմանափակումներ է կիրառվում, օրինակ, Երևանի Աջափնյակ համայնքում, որտեղի բնակֆոնդի փոփոխությունը օրհասական խնդիր է։
«Պարոն Ռուբինյան, երբ Սերժ Սարգսյանը հրաժարվեց առանձնատնից, դուք չկայիք, իշխանափոխություն չկար»․ Արծվիկ Մինասյան
Այո, գուցե հանրային տրամադրություններն ազդեցին, բայց սա է ճշմարտությունը։ Ի վերջո, պետության պարտավորությունն է պաշտոնաթող նախագահին տարածքով ապահովելը
Հայաստանում ունենք բազմաթիվ բնակավայրեր, որտեղ վերջին 30 տարում՝ անկախությունից ի վեր, ոչ մի բնակելի շենք չի կառուցվել. Փաշինյան
Հայաստանում փողոցներ, որոնք 50 տարի չեն նորոգվել, նորոգվում են, ճանապարհներ 50 տարի չեն նորոգվել, նորոգվում են, պուրակներ, որոնք հիմնադրման օրից չեն նորոգվել, նորոգվում են:
«Այսուհետեւ զինվորից եւ պատերազմից խոսելիս զգույշ եղեք ձեր արտահայտություններում»․ Նազարյանը՝ Տիգրանյանին
Անխոհեմ քաղաքականության պատճառով դուք մեր երկիր ու ընտանիքներ բերեցիք պատերազմ
Ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք ստացած և հաշմանդամություն ունեցող զինծառայողներին աշխատանքի ընդունող գործատուները պետական ֆինանսական աջակցություն կստանան
«Եթե հաշմանդամություն ունեցող անձին գործատուն ընդունում է աշխատանքի, և կա հարմարեցումների խնդիր, պետությունը 500 հազար դրամի չափով աջակցում է գործատուին՝ թեքահարթակ և այլ, ամենատարբեր հարմարեցումների համար որպես աջակցություն: Մեր կանխավարկածն այն չէ, որ դա 500 հազար դրամ է արժենալու՝ դա կարող է արժենալ ավելի շատ կամ ավելի քիչ: Պարզապես պետությունը, կառավարությունն այս չափով իր մասնակցությունն է ցուցաբերում և եռամսյակի կտրվածքով 100 հազար դրամ եկամտային հարկից նվազեցվում է: Այսինքն՝ տարվա կտրվածքով դա արդեն կլինի 400 հազար դրամի չափ»:
«Իշխանությունները Սյունիքում նախատեսում են այնպիսի գործընթացներ, որոնց համար անհրաժեշտ է, որ ուժեղ համայնքապետերը հայտնվեն լուսանցքում»․ Աննա Գրիգորյան
Կապանի բնակիչ պատգամավորի պնդմամբ` Գևորգ Փարսյանը Կապանի համար արել է ամեն հնարավորը
Ոչ սթափ վիճակում վրաերթի է ենթարկել Լոռու մարզի 56-ամյա բնակչուհուն՝ անզգուշությամբ պատճառելով մահ
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Գնել Սանոսյան․ «Բոլոր տարածքների մասին խոսում ենք, բացի Արծվաշենից, ես առաջինը Արծվաշենի մասին կխոսեի»
Նախարարն ասում է՝ եթե որոշում կայացվի՝ հաղորդակցման ուղիները ապաշրջափակման արդյունքում երկաթուղին պետք է շահագործվի, ապա այն անցնելու է Նախիջեւանով եւ Մեղրիով
«Հայաստանը նախընտրելի ուղղություն է գերմանացիների համար». «Lufthansa»-ն շահագրգռված է օգտագործել ՀՀ զբոսաշրջային հոսքեր բերելու հնարավորությունը
Հանդիպման ընթացքում քննարկվել է Գյումրիում «Lufthansa» ավիաընկերության հաբ հիմնելու հարցը և Գյումրիի օդանավակայանից «Lufthansa» ավիաընկերության ինքնաթիռներով թռիչքներ իրականացնելու հնարավորությունը։
Հաշվառվածներից 90390 մարդ աշխատանք փնտրող է, իսկ գործազուրկների թիվը 61356 է. Ժորա Սարգսյան
Այսօր կառավարության նիստի ընթացքում ընդունվեց նոր որոշում, ըստ որի՝ հաշմանդամություն ունեցող նախկին զինծառայողներին աշխատանքի ընդունող գործատուները պետությունից աջակցություն կստանան։
Դատախազությունը ևս մեկ օրենսդրական փոփոխություն է առաջարկում
Օրենսդրական բացի պատճառով առաջանում է իրական ռիսկ, որ դատապարտյալի վարքագիծը կարող է տևական ժամանակ դուրս մնալ պրոբացիոն ծառայության տեսադաշտից, ինչը վտանգում է պատժի նպատակների իրականացման գործընթացը:
Ալեն Սիմոնյանը հետաքրքրվեց եզդի համայնքի խնդիրներով, պատրաստակամություն հայտնեց աջակցել դրանց լուծմանը
Ռուստամ Բաքոյանը ներկայացրեց համայնքի խնդիրները՝ հավելելով, որ դրանք հնարավոր է լուծել իշխանության օժանդակությամբ:
Անահիտ Ավանեսյան․ «Այն անձինք, որոնք չեն պատվաստվում, ամսական 2 անգամ ՊՇՌ թեստավորման արդյունք պետք է ներկայացնեն»
Նախարարն ասաց, որ իրավական ակտերում փոփոխություն են պատրաստում, որպեսզի պատվաստվելուց հրաժարվողները պարտադիր ՊՇՌ թեստի արդյունքը ներկայացնեն
Արմեն Սմբատյանը հետ է կանչվել Իսրայելի Պետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ԱՐՄԵՆ ՍՄԲԱՏՅԱՆԻՆ ԻՍՐԱՅԵԼԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆԻ ՊԱՇՏՈՆԻՑ ՀԵՏ ԿԱՆՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի. Արմեն ՍՄԲԱՏՅԱՆԻՆ հետ կանչել Իսրայելի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
«Ի՞նչ եք անում սենյակներում, որ լրագրողների սենյակ գալը համարում եք արժանապատվության ոտնահարում». Թագուհի Թովմասյանը` Ալեն Սիմոնյանին
Ըստ Թագուհի Թովմասյանի, իշխանական պատգամավորներից մեկը երեկ ասել էր, որ լրագրողների գործառույթը չէ ԱԺ վիճաբանությունը տեսանկարահանելը
Դավիթ Բաբայանը Հարավային Օսիայի արտգործնախարարի հետ քննարկել է տարածաշրջանային վերջին զարգացումներին առնչվող հարցեր
Օգոստոսի 12-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն առցանց հանդիպում է ունեցել Հարավային Օսիայի Հանրապետության – Ալանիայի Պետության արտաքին գործերի նախարար Դմիտրի Մեդոևի հետ։ Քննարկվել են երկու պետությունների միջև առկա կապերին, արտաքին քաղաքական գերատեսչությունների համագործակցությանը, տարածաշրջանային վերջին զարգացումներին առնչվող հարցեր։ Երկուստեք ընդգծվել է փոխգործակցության հետագա ընդլայնման ու խորացման, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ պարբերական
«Կներեք, չեն գնալու, դուռը չեն բացելու, մտնեն պատգամավորի սենյակ». Ալեն Սիմոնյանը` ԱԺ-ում լրագրողների աշխատանքի կանոնակարգման մասին
«Չեն վազելու պատգամավորի հետեւից, որովհետեւ դա անհարգալից վերաբերմունք է թե լրագրողի նկատմամբ, թե պատգամավորի նկատմամբ»
Ադրբեջանը ռուս խաղաղապահներից պահանջել է՝ դադարեցնել հայկական զինված ուժերի տեղակայումն Արցախի տարածքում. «Փաստինֆո»
Ադրբեջանը հայտարարել է, թե վերջին օրերին Հայաստանը խախտել է եռակողմ հայտարարությունը՝ հայկական զինված ուժերը տեղափոխելով իբրև «Ադրբեջանի տարածք», որտեղ տեղակայված են ռուս խաղաղապահները, և ձեւավորել նոր հայկական դիրքեր՝ Շոշի և Մխիթարաշենի հատվածում, ինչպես նաև՝ Քարվաճառի արևելյան մասում և Բերձորի շրջանում։
Կարեն Անդրեասյան․ «Մարտի 1-ի գործերով 24 դատավորից համակարգում մնացել են 12-ը․ տեղի է ունեցել տարօրինակ զտում»
Արդարադատության նախարարն ասում է, որ 2013-ից կիսատ թողած իր գործը, որպես ՄԻՊ, դատավորների կոռումպացվածության մասին զեկույցի հետքերով կարող է շարունակել աշխատանքը
Հառիճ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել
Վանքի պարիսպի տակ կառուցել է քարե շինություն՝ «մատաղատուն»՝ այդ կերպ էական վնաս պատճառելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու իրավունքներին և օրինական շահերին:
«Երբ կառավարական ամառանոցի տներից մեկը նվիրվեց Սերժ Սարգսյանին, ՀՅԴ-ն եւ Արծվիկ Մինասյանը դեմ չէին»․ Ռուբինյան
2018թ․ ապրիլին, երբ ՀՅԴ-ն կառավարությունում ներկայացված էր, գործադիրի որոշմամբ՝ կառավարական ամառանոցի մի տուն նվիրվեց Սերժ Սարգսյանին
«Համավարակի դեմ պե՞տք է 17-19 տարեկաններին պարտադրել պատվաստվել». Գեղամ Նազարյան
Հայաստանում թրաֆիքինգի ոլորտով ցուցանիշերը լուրջ նահանջ են արձանագրում. Արմեն Գեւորգյան
Թմրամիջոց ապօրինի իրացնելու և պահելու համար մեղադրանք է առաջադրվել 44-ամյա տղամարդուն
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի բաժնում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է Էջմիածին քաղաքի բնակչի կողմից խոշոր չափերի թմրամիջոց ապօրինի իրացնելու և առանց իրացնելու նպատակի առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց պահելու դեպքի հանգամանքները։ Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 44-ամյա տղամարդը, չունենալով բժշկական նպատակով կամ բժշկի նշանակմամբ
«Անընդհատ կառավարական ամառանոցները վկայակոչելը ես համարում եմ, կներեք, ամբոխահաճություն»․ Հերիքնազ Տիգրանյան
Արցախյան երեք պատերազմ ենք ունեցել, զոհեր, վիրավորվեր, վերականգնման կարիք ունեցողներ, եւ որեւէ անգամ այս հարցը չի ծագել
Պոպուլիզմն ու հայհոյանքն արդեն սկսում են հոգնեցնել լայն հասարակությանը՝ անկախ քաղաքական նախասիրություններից. Վահե Հովհաննիսյան
Դադարել ասֆալտին ծեփել պետության ապագան Կա՞ր հնարավորություն, որ մեր երկիրը 2018 թ-ից ա´յլ հունով գնար, կա՞ր հնարավորություն պատերազմից խուսափելու, կա՞ր հնարավորություն՝ պատմական աղետի փոխարեն պատմական հաջողություններ ունենալու։ Այո, կար։ Եվ դրա ամենացայտուն պատասխանը երեկվա ԱԺ հակասական օրն էր։ Օրվա առաջին կեսի մանկականությանը փոխարինեց օրվա վերջի սոլիդությունը։ Արմեն Գևորգյանի երեկվա ելույթն իր որակով, ծրագրային-գրագետ ձևակերպումներով դահլիճում
Պատրա՞ստ է Արթուր Վանեցյանն աջակցել գերիների հարցի լուծմանը՝ իրենց կառավարությունում ձեռք բերված կապերի շնորհիվ. Զարուհի Բաթոյանը՝ Թագուհի Թովմասյանին
Այսօր խորհրդարանում ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Պատիվ ունեմ» խմբակցության թեկնածու Թագուհի Թովմասյանին, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Զարուհի Բաթոյանը հիշեցրեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի՝ 2021-ի փետրվարի վերջին Բաղրամյան պողոտայում արած հայտարարությունն այն մասին, որ եթե ինքն ունենար իշխանություն, ապա 3 օրվա ընթացքում կլուծեր գերիների հարցը՝ անձնական
Մենթոր դպրոցները կաջակցեն ուսուցիչների կարիք ունեցող հաստատություներին
2021 թվականի սեպտեմբերից «E-school Armenia» նախագծի շրջանակում ընտրված 18 մենթոր դպրոցների ուսուցիչներն էլեկտրոնային եղանակով կդասավանդեն այն հանրակրթական ուսումնական հաստատություններում, որտեղ առանձին առարկաների գծով մասնագետների պակաս կա։ Նախորդ տարի ուսուցչի պակաս ունեցող 101 դպրոցում ստեղծվել են էլեկտրոնային ուսուցման համար անհրաժեշտ սարքավորումներով հագեցված դասասենյակներ։ Ծրագրի շրջանակում կրթության հասանելիությունն ապահովելու նպատակով մենթոր դպրոցները կիրականացնեն անհրաժեշտ առարկաների էլեկտրոնային դասավանդումն


















































