Օրվա լրահոսը
Վահրամ Դումանյան. Պատերազմի հիմնական ծանրությունն իրենց վրա կրեցին մեր երիտասարդները, և այժմ ամեն ինչ պետք է անենք նրանց բնականոն կյանք վերադարձնելու
«Աշխարհում այսօր մեծ փոփոխություններն իրականացնում են հենց երիտասարդները. Շոմբի Շարփ
257 ծառ ու 14 ծառի ճյուղեր են հատվել. 19 միլիոն դրամի վնաս՝ անտառապահի անփութության հետևանքով
Մեղադրանք է առաջադրվել Ձորագետ գյուղի բնակիչ, 29-ամյա տղամարդուն, որը 2020 թվականի օգոստոսի 3-ից սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում աշխատել էր «Դսեղի անտառպետության» 2-րդ պահաբաժնի անտառապահ:
Ըստ իրավապահների՝ «Գեոդեզիայի և քարտեզագրման» ՊՈԱԿ-ի աշխատակիցները 2014-ին չարաշահել են պաշտոնական դիրքը
Անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացնելով
Երիտասարդությունը ոչ թե տարիք է, այլ հոգեվիճակ. Արման Թաթոյանը կարի մեքենա է նվիրել Կապանի թիվ 3 հատուկ դպրոցին
Պետք է հավասար հնարավորություններ ստեղծենք յուրաքանչյուր երեխայի, յուրաքանչյուր երիտասարդի համար՝ առանց խտրականության: Պետք է գնահատենք նրանց ներուժը և յուրաքանչյուրին հնարավորություն տանք ինքնուրույն կյանք վարելու հմտություններ ձեռք բերել
Ռանչպար համայնքի ղեկավարի պաշտոնակատարը կասկածվում է համայնքին մոտ 14 մլն. դրամի վնաս պատճառելու մեջ
Արմեն Պողոսյանը, չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, Ռանչպար համայնքին պատճառել է մոտ 14 մլն. դրամի վնաս, որը յուրացվել է վերջինիս կողմից:
Վրաերթի ենթարկվածը հայտնել էր, թե ինքն ու 3-ամյա տղան Սարուխան գյուղում ընկել են
Օգոստոսի 12-ին, ժամը 16.00-ին, Երևանի Արշակունյաց պողոտայի և Գր. Լուսավորչի փողոցի խաչմերուկում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 26-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Օգոստոսի 12-ին, ժամը 20.40-ին, Երևանի Չարենցի փողոցում մոպեդը կողաշրջվել է. 28-ամյա մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Օգոստոսի 12-ին, ժամը
«Նորքի զինված խմբի» գործով ամբաստանյալ Վահան Շիրխանյանի առողջական վիճակը վատացել է
Հինգ տարուց ավելի ձգձգվող դատական նիստն այսօր էլ հետաձգվեց
«Մինչեւ ե՞րբ եք գործ անելու փոխարեն «դուռակ-սամ դուռակ» խաղալու». Մեսրոպ Հարությունյան. «Ալիք մեդիա»»
««Նիկոլը» հայհոյա՞նք է»
Թուրքիայում հեղեղների հետևանքով զոհվածների թիվը հասել է 27-ի
Չեղարկվել են իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) հիմնադրման 20-րդ տարեդարձի միջոցառումները, որոնք նախատեսած էին օգոստոսի 14-ի համար։
Տեխնոլոգիական 16 ուղղություններով անվճար դասընթացներ արցախյան պատերազմերի մասնակիցների համար
Նախատեսվում է իրականացնել ոլորտի շուրջ 4500 սկսնակ ու միջին մակարդակի մասնագետների ուսուցման առցանց դասընթացներ
Ադրբեջանի նախկին դեսպանի մուտքը Ռուսաստան 50 տարով արգելվել է
Ավելի վաղ Պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյը հայտնել էր, որ Վահաբզադեն տեսախցիկի առաջ ռուսներին խոզ էր անվանել:
«Ազգային փոքրամասնությունների հետ Հայաստանը պետք է քննարկի նրանց դժգոհությունները, այլ ոչ թե օգտագործի շինծու քրեական մեղադրանքներ՝ նրանց լռեցնելու համար». ՄԱԿ-ի փորձագետներ
Հայաստանը պետք է հրաժարվի ազգային փոքրամասնությունների իրավունքների ակտիվիստի նկատմամբ «ահաբեկող» քրեական մեղադրանքներից․ ՄԱԿ-ի փորձագետներ
Խանջյան համայնքի 9 բնակիչ հայտարարել էր, որ թունավորվել է խմելու ջրից. քրեական գործ է հարուցվել
Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները բազմակողմանի և լրիվ հետազոտելու, թունավորման աղբյուրը, պատճառները պարզելու ուղղությամբ։
Ամեն գրող չէ, որ կարող է լավագույնս, առանց գունազարդելու կամ ձեւախեղելու, իր ժամանակի դիմագիծը փոխանցել. Արմեն Շեկոյանի պոեզիան հետո ավելի են սիրելու. «Ազգ»
Ես համոզված եմ, որ գրողի առաքելությունն իր ժամանակը փրկելն ու իրենից հետո եկողներին փոխանցելն է: Ի՞նչ գիտենք մեր անցյալի, նույնիսկ դարավոր անցյալի մասին, միայն այն, ինչ նկարագրվել է գրավոր եւ մշակութային ստեղծագործությունների միջոցով: Այս առումով ամեն գրող եւ բանաստեղծ չէ, որ կարող է լավագույնս, առանց գունազարդելու կամ ձեւախեղելու, իր ժամանակի ուրվագիծը, դիմագիծը, խորքային եւ մյուս
Իշխանությունն արդեն ունի՞ Կապանի համայնքապետի իր թեկնածուն. «Ժողովուրդ»
Մեր աղբյուրները փոխանցում են, որ իշխանությունն արդեն ունի համայնքապետի իր թեկնածուն՝ ՔՊ խմբակցության պատգամավոր կապանցի Դավիթ Դանիելյանը
Ինչու է ուշանում պատերազմի համակողմանի քննարկումը. Կարօ Արմենեան
Արդէն 9 ամիսներ անցած են Նոյեմբեր 9, 2020-ի համաձայնագրի հրապարակման օրէն և տակաւին ոչ մէկ յստակ նախաձեռնութի՛ւն՝ 44-օրեայ Պատերազմի առարկայական քննարկումը կազմակերպելու ձգտող և Պատերազմի համակողմանի գնահատականը մեր երկրի հանրութեան և առհասարակ ազգի իրազեկման բերելու կոչուած։ Չմոռնանք, որ 44-օրեայ Պատերազմը մեծ ջրբաժան մըն է հայ անկախ պետականութեան կեանքին մէջ։ Գոյութենական աշխարհացունց ճգնաժա՛մ մը՝ զոր ազգովին
Վիետնամը մշտապես կարևորել է Հայաստանի հետ ավանդական բարեկամությունը. Ֆամ Մին Չինը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության վարչապետ Ֆամ Մին Չինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Վիետնամի կառավարության, ժողովրդի և անձամբ իմ անունից հղում եմ Ձեզ անկեղծ շնորհավորանքներս՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Վիետնամը մշտապես կարևորել է Հայաստանի հետ ավանդական բարեկամությունը և ուրախ է տեսնել, որ Հայաստանը Ձեր
Եթե այս ծրագիրը կյանքի կոչվի, այսինքն՝ եկամտահարկի վերադարձը վերացվի, ապա կառուցապատողները շենքեր չեն կառուցի. «Ժողովուրդ»
Այսպիսով, նախկին իշխանության եզակի դրական ծրագրերից մեկը Նիկոլ Փաշինյանը չեղարկում է՝ կաթվածահար անելով մի ողջ ոլորտ:
Խորհրդարանական խայթոցներին զուգահեռ
Թե ինչ ասաց Արծվիկ Մինասյանը, դրան ինչ պատասխանեց Ալեն Սիմոնյանը, դա ինչ արձագանք գտավ Աննա Մկրտչյանի մոտ եւ դրան ինչ «հուժկու հակահարված» տվեց Ռուբեն Ռուբինյանը՝ դա հետաքրքիր է այսօր: Երեք օրից նման միջադեպերի մասին մոռանալու են, իսկ երեք տարուց, հնարավոր է՝ նաեւ պատգամավորներին չհիշեն: Հայաստանում կան նույնիսկ ԱԺ նախկին նախագահներ, որոնց մասին շատերն արդեն մոռացել
Մեզ պետք է աշխույժ, գերաշխույժ պահել դեպի Ստեփանակերտ տանող, դեպի Ասկերան, դեպի Դադիվանք տանող ճանապարհները. «Ազգ»
Ճիշտ ժամանակն է, որ աշխարհահռչակ արվեստագետներ, հայ թե օտար, մեր կամերային ու սիմֆոնիկ նվագախմբերը իրենց լրիվ կազմով, նույն հրապարակի վրա հնչեցնեն հայ եւ համաշխարհային երաժշտության լավագույն գործերը: Հիշո՞ւմ եք 2008 թ.ի վրաց-օսեթական պատերազմից անմիջապես հետո հանճարեղ Գերգիեւի տված համերգը Ցխենվալի կառավարական ռմբակոծված տան դիմաց, Մարիինյան թատրոնի նվագախմբի հետ: Ոչ մի բան այդքան համոզիչ չէր կարող լինել համաշխարհային հանրային կարծիքի համար, որքան այդ միջոցառումը:
Արա Պապյան. «Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունը, եթե դիվանագիտորեն ձեւակերպեմ, կգնահատեմ իրավազուրկ եւ անօրինական»
Պետք է վերադառնանք Ադրբեջանի առաջին հանրապետության իրողություններին եւ դրա հիման վրա կատարենք այդ դելիմիտացիան եւ դեմարկացիան:
Աննա Սարգսյանը հավասարվեց Էլինա Դանիելյանին
Ռումինիայի Յասի քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության չորրորդ տուրում Հայաստանի կանանց շախմատի առաջատար Էլինա Դանիելյանն ու ադրբեջանցի Գունայ Մամմադզադան ոչ-ոքիի համաձայնեցին: Իսկ ահա մեր կանանց ազգային հավաքականի անդամ, կանանց գրոսմայստեր Աննա Սարգսյանը, հաղթելով Ռուսաստանը ներկայացնող Անաստասիա Բոդնարուկին, միավորով հավասարվեց իր ավագ թիմակցին: Հինգերորդ տուրից առաջ Աննա Սարգսյանը եւ Էլինա Դանիելյանը 3,5-ական միավորով բաժանում
Ղրիմի հայկական հետքերով
Տարբեր երկրներից Ռուսաստանի ԱԳՆ-ում հավատարմագրված արտասահմանցի լրագրողներին, որոնց թվում էի նաև ես, Ղրիմ էր հրավիրել «Արտեկ» միջազգային մանկական ճամբարը՝ «Такой разный язык дружбы» ծրագրի շրջանակներում, որի նպատակն է միջազգային հարթակներում երկխոսության եզրեր գտնել նաև պատանեկան դիվանագիտության լեզվով: Ղրիմ այցելող լրագրողների խմբում, թերևս, լսարանի համար ամենահետաքրքիր և հարուստ նյութը հնարավորություն ունի հավաքելու հայ լրագրողը, քանի որ
Կառավարությունն ընկել է հազիվ գոյատեւող քաղաքացու եւ Հայաստանի՝ գահավիժող տնտեսության հետեւից
«Աուդիտորների Պալատի» նախագահ Նաիրի Սարգսյանը ֆեսբուքյան իր էջում վերլուծություն է իրականացրել կառավարության այսօրվա նիստի՝ վարձու աշխատողների վճարած եկամտային հարկի գումարի հետվերադարձի վերաբերյալ Կառավարության այսօրվա նիստում որոշվեց, որ այսուհետ բնակարանի ձեռքբերման ժամանակ հիփոտեքային վարկերի տոկոսների փոխհատուցման նպատակով վարձու աշխատողների վճարած եկամտային հարկի գումարի հետվերադարձ չի լինելու։ Իբրև հիմնավորում բերվեց, որ հնարավոր չի այդ բեռը սպասարկել։
Երևանի տարբեր վարչական շրջաններում վնասվել են տանիքների թիթեղներ, ծառեր, գովազդային վահանակներ և անձրևատար խողովակներ
Վնասներ՝ քամու հետևանքով
Արմավիրում նույն գանգատներով մարդիկ են հոսպիտալացվել, կասկած կա, որ ցիստեռնի ջրից են թունավորվել
Օգոստոսի 11-ին ժամը 11-ին Արմավիրի մարզի Խանջյան համայնքի 9 բնակիչ նույն գանգատներով դիմել են Արմավիրի բժշկական կենտրոն։ 3-ը առաջին բուժօգնություն ստանալուց հետո տուն են վերադարձել, 6-ը հոսպիտալացվել։ Ինֆեկցիոն բաժանմունքում այս պահին ստացիոնար բուժվում է 7 մարդ։ Մանրամասները՝ ԱԼՏ հեռուստաընկերության տեսանյութում
Հայրենիքի նվիրյալների հուշահամալիր Ձիթհանքով բնակավայրում
Անի խոշորացված համայնքի Ձիթհանքով բնակավայրում այսօր բացվել է հայրենիքի նվիրյալների հուշահամալիր։ Արցախյան երկու պատերազմների ժամանակ Ձիթհանքովի 12 հերոս զավակներ են կյանքը զոհաբերել հանուն հայրենիքի։ Շիրակի մարզպետարան
ՌԴ-ի արձանագրումը՝ «Լեռնային Ղարաբաղում զինված կազմավորումներ են»
Ադրբեջանն Արցախում հայկական դիրքերի ուղղությամբ հարվածային ԱԹՍ-ներ է կիրառել, հաստատում է ռուսական կողմը Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է ավելի վաղ Արցախի պաշտպանության բանակի տարածած հաղորդագրությունը Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայկական դիրքերի ուղղությամբ հարվածային անօդաչու թռչող սարքեր կիրառելու վերաբերյալ։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ պաշտպանության նախարարության կայքէջից։ Անցած օրերին արձանագրվել է կրակի դադարեցման ռեժիմի մեկ խախտում։
Արշակ Կարապետյանը ներկայացրել է զորամիավորման նորանշանակ հրամանատարին
Օգոստոսի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը երկրորդ զորամիավորման ղեկավար կազմին և ենթակա ստորաբաժանումներին է ներկայացրել զորամիավորման նորանշանակ հրամանատար, գնդապետ Վահրամ Գրիգորյանին: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել զորամիավորման նախկին հրամանատար, գեներալ-մայոր Արայիկ Հարությունյանին կատարած աշխատանքի համար, ընդգծելով, որ 44-օրյա պատերազմի ընթացքում զորամիավորման ենթակա ստորաբաժանումները նախանշված ուղղություններում պատվով են կատարել առաջադրված մարտական խնդիրները: Արշակ Կարապետյանը


















































