Օրվա լրահոսը

Հրդեհ՝ Ճամբարակում. այրվել է երկհարկանի տունը

Հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 12-ին, ժամը՝ 00:10-ին, մարվել՝ 03:05-ին:

Պատգամավորներին հրահանգվել է ոստիկանությանը հանձնել պետհամարանիշները. «Ժողովուրդ»

Որոշումը վաղուց է սահմանված եղել, եւ այդ պատճառով է պատգամավորներին նման հրահանգ իջեցվել:

Երևանի տարբեր վարչական շրջաններում վնասվել են տանիքների թիթեղներ, ծառեր, գովազդային վահանակներ

Օգոստոսի 11-ին, ժամը 18։10-ից 21։30-ը Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով Երևանի տարբեր վարչական շրջաններում վնասվել են տանիքների թիթեղներ, ծառեր, գովազդային վահանակներ և անձրևատար խողովակներ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական

Հայ դիրքապահների պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է

Օգոստոսի 11-ին, ժամը 15:30-ից մինչև 20:00, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայ դիրքապահների պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է: Հայկական կողմից տուժածներ չկան: Ժամը 23:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է: ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ

Սենոր Հասրաթյանի խոսքը այն պատգամավորներին, որոնք բանակը դիտարկում են որպես՝ «հաց ուտելու և քնելու տեղ»

Արցախի ՊԲ մամուլի նախկին քարտուղար Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Խոսքս ուղղում եմ խաղաղ պայմաններում Հայոց զինված ուժերում ժամկետային զինվորական ծառայություն անցած և այսօր  իշխող մեծամասնությունը ներկայացնող դեղնակտուց այն մի քանի պատգամավորներին, որոնք բանակը դիտարկում են որպես «հաց ուտելու և քնելու տեղ», այլ ոչ թե երկրի անվտանգությունն ապահովող թիվ մեկ կառույց… Ուղղակի անտանելի

Հայաստանի Մ-16 հավաքականը լարված խաղում հաղթեց Վրաստանին

Վրաստանում շարունակվում են մինչև 16 տարեկանների Եվրոպայի առաջնության չելենջ-մրցաշարի E ենթախմբի հանդիպումները: Երկրորդ խաղում Հայաստանի հավաքականը 60-58 հաշվով հաղթեց Վրաստանի հավաքականին: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Անի Մկրտչյանը, ով վաստակեց 33 միավոր: Նա նաև 12 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին։ Հիշեցնենք, որ կայացած առաջին խաղում Հայաստանի հավաքականը զիջել էր Ալբանիային։ Հաջորդ հանդիպումը մեր ընտրանին կանցկացնի օգոստոսի

Անընդունելի են լրագրողների աշխատանքի սահմանափակումների հիմքում, օրինակ, ահաբեկչական ակտերի կամ այլ ծանր հանցանքների կանխման հիմնավորումներ դնելը. ՄԻՊ

Անթույլատրելի են այսօր Ազգային ժողովի անվտանգությունն ապահովող ծառայության աշխատակիցների կողմից ԱԺ նիստերի դահլիճի օթյակից լուսանկարահանում և տեսանկարահանում իրականացնող ԶԼՄ ներկայացուցիչների մասնագիտական աշխատանքները դադարեցնելը և օթյակից դուրս գալուն պարտադրելը: Ավելին, մի շարք լրագրողներ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին տեղեկացրել են, որ անվտանգության ծառայողներն իրենց նշել են, որ լրագրողներին կթույլատրեն օթյակում մասնագիտական աշխատանք կատարել, բայց նիստերի դահլիճում

Սերգեյ Շոյգուն Արշակ Կարապետյանին դաշույն է նվիրել ու ասել. «Հայաստանին սպառազինության մատակարարման գործընթացը մեկնարկած է»

ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հետ հանդիպման ավարտին, նվերների հանձնման արարողության ընթացքում, ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, դաշույն նվիրելով, ասել է. «Կարող ենք համարել, որ Հայաստանին սպառազինության մատակարարման գործընթացը մեկնարկած է»:

Նարեկ Զեյնալյան․ «Նախատեսվում է 2023 թվականին ներդնել առողջության համապարփակ ապահովագրություն»

ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվեց Նարեկ Զեյնալյանը

Ադրբեջանցիները Կապան-Գորիս ավտոճանապարհին քարով հարվածել են իրանցի վարորդի բեռնատարին (Տեսանյութ)

Ադրբեջանցիները օգոստոսի 10-ին Կապան-Գորիս ավտոճանապարհին քարով հարվածել են իրանցի վարորդի բեռնատարին: Այդ մասին հայտնել են վարորդի ընկերը՝ Թավրիզի ադրբեջանցի Համիդը և ավտոմայրուղում գտնվող միակ տնակի բնակիչը։ Մանրամասները՝ ZangezurTV-ի տեսանյութում:

Սիսակ Գաբրիելյան․ «Որպես թեկնածու կողմ կլինեի այս հանձնաժողովը տրոհելուն»

ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում այսօր առաջադրեց պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի թեկնածությունը: «Հայաստան» դաշինքի խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը Սիսակ Գաբրիելյանից հետաքրքրվեց՝ ինչո՞վ է պայմանավորված, որ օրինակ՝ նախաձեռնություն եղավ, որ առողջապահությունը որպես առանձին ոլորտ տրոհել, իսկ նման պատասխանատու հարցեր պարունակող կրթություն, գիտություն, սպորտ,

Դերասան Վարդան Պետրոսյանը բարեգործական ներկայացումներ անցկացրեց Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում

Ներկայացումներից ստացված ողջ հասույթը փոխանցվել է «Մշակութամետ» անհատական նախաձեռնությանը։

Վախճանվել է լրագրող Րաֆֆի Հերմոն Արաքսը

Օգոստոսի 10-ի երեկոյան Ստամբուլի հայկական «Լույս» հեռուստաընկերության «Լույս գազետի» հեռուստաալիքը հայտնել է, որ  62 տարեկան հասակում վախճանվել է մեկնաբան և լրագրող Րաֆֆի Հերմոն Արաքսը։ Նրա սիրտը կանգ է առել վերջերս կատարված աղիքային վիրահատությունից հետո։ Րաֆֆին ծնվել էր 1958 թվականի սեպտեմբերի 2 -ին Ստամբուլում: Րաֆֆի Հերմոն Արաքսը երկար տարիներ ապրել է ոչ միայն Ստամբուլում եւ Երեւանում,

Քրիստինե Վարդանյանը՝ Սիսակ Գաբրիելյանին․ «Քաղաքական պատվե՞ր է եղել, որ ընդունել եք օրենք, որը հակասահմանադրական է ճանաչվել»

ՀՀ Ազգային ժողով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում այսօր առաջադրեց պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի թեկնածությունը: Սիսակ Գաբրիելյանն իր ելույթում առաջարկեց միասին մշակել հանձնաժողովի տեսլականը, եթե լինի նման տեսլական, նաեւ առաջարկեց հանձնաժողովի ոլորտային դաշտում գտնվող կառույցների ղեկավարների հետ, եւ եթե բյուջեն թույլ տա՝ այցելել հայկական գաղթօջախներ։

Սեռական ոտնձգությունների մեղադրանքների ներքո հրաժարական ներկայացրեց Նյու Յորքի նահանգապետը. «Ամերիկայի ձայն»

«Ամերիկայի ձայն». Հրաժարական ներկայացրեց Նյու Յորքի նահանգապետ Էնդրու Քուոմոն, որի մեկ տասնամյակ տեւած կառավարումն իր ավարտին կհասնի երկու շաբաթից: Հրաժարականի պատճառը տասնմեկ կանանց նկատմամբ թույլ տրված սեռական ոտնձգությունների մասին մեղադրանքներն են: Քուոմոյի խոսքերով, իր հրաժարականի պատճառը նահանգի կառավարումը բնականոն հունի մեջ դնելու նպատակն է եղել: Հիշեցնենք, որ նրա հրաժարականն էր պահանջում նահանգային օրենսդիր մարմինը, որը

Տավուշի մարզում ռուսական կողմի երկրորդ սահմանապահ ուղեկալի տեղադրման մասին լուրը գյուղի վարչական ղեկավարը չի պարզաբանում

168.аm-ը հղում անելով իր աղբյուրներին տեղեկություն էր տեղադրել, որ Տավուշի մարզի Ազատամուտ գյուղում ռուսական կողմի սահմանապահ ուղեկալ է տեղադրվել:

ՀՀ ԱԳՆ. «Պաշտպանության բանակը Արցախից դուրս բերելու սցենարը Արցախը հայաթափելու սցենար է»

Վերջին օրերին Ադրբեջանի զինված ուժերն ակտիվացրել են իրենց սադրիչ գործողությունները ինչպես Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, այնպես էլ Արցախի Պաշտպանության բանակի ստորաբաժանումների դեմ։ Թիրախավորվել են նաև Հայաստան Հանրապետության և Արցախի բնակավայրերը։ Ադրբեջանական կողմն իր ագրեսիվ գործողությունները փորձում է քողարկել մի կողմից հայկական կողմին մեղադրելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտումների մեջ, իսկ մյուս կողմից բացահայտ կերպով խեղաթյուրում

Կապան համայնքը՝ առանց ավագանու․ համայնքապետը երկընտրանքի՞ առաջ

Գեւորգ Փարսյանը, ըստ շրջանառվող լուրերի, հնարավոր է հրաժարական ներկայացնի

Արման Թաթոյանը Սյունիքի մարզում է

Մեկնարկել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանի համատեղ այցը Սյունիքի մարզ: Նախատեսված են հանդիպումներ Կապան քաղաքում, Կապան և Տեղ համայնքների գյուղերում: Այցի նպատակն է վեր հանել մարդկանց խնդիրները համատեղ լուծումներ գտնելու համար: Այսօր Կապանում այցին մասնակցում է համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը: ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան

Հաշվեքննիչ պալատի նախագահի կողմից բնակարանը չհայտարարագրելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ

Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանի կողմից բնակարանը չհայտարարագրելու մասին ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից հաղորդում է ներկայացվել ՀՀ դատախազություն։ ՀՔԾ-ից «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հայտնեցին, որ դատախազությունից ստացված նյութերի հիման վրա հարուցվել է քրեական գործ` առանց հստակեցնելու, թե ՀՀ քրեական օրենսգրքի որ հոդվածով։ Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ քրեական գործը հարուցվել է ՀՀ ՔՕ 314.3-րդ հոդվածի

Մենք ուզո՞ւմ ենք Ադրբեջանի հետ լրացուցիչ 70 կմ երկարությամբ նոր շփման գիծ ունենալ, երբ ինքնուրույն ի վիճակի չենք պաշտպանելու նույնիսկ ներկայիս սահմանագիծը

Վերջին օրերին կրկին ակտիվացնել է այսպես կոչված «անկլավների փոխանակման» թեման։ Հատկանշական է, որ ըստ մամուլում տարածված, նաև ՊՆ կողմից հաստատված/չհերքված տեղեկությունների` վերջին օրերին ռուս սահմանապահներ են տեղակայվել Տավուշի մարզի հենց այն բնակավայրերում, որոնք գտնվում են այդ «անկլավներին» կից` Ոսկեպար, Ազատամուտ, Այգեհովիտ գյուղերում։ Այս փաստը վկայում է այն մասին, որ Տավուշում ռուս զինվորականների տեղակայումը բխում է

Հրավիրում ենք Բարձրագույն դատական խորհրդի ուշադրությունը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի վարքագծին

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների համատեղ հայտարարությունը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, որոշում է կայացրել բերման ենթարկել «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Արմեն Գևորգյանին: Նորություն չէ, որ վերջին երեք տարիների ընթացքում իրավական ամենաթողության նոր բարձունքներ գրավելը բնորոշ է այս իշխանություններին: Դրանց թվին է դասվում

ՀՀ քաղաքացիներն իրավունք ունեն և պետք է տեղեկանան, թե ինչ է կատարվում խորհրդարանում և ինչ վարքագիծ է դրսևորում յուրաքանչյուր պատգամավոր

Օգոստոսի 11-ին Ազգային ժողովի նիստի ընթացքում իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև տեղի ունեցած վիճաբանության հետևանքով իրավիճակը թեժանալու պահին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հրահանգել է անջատել ուղիղ եթերը։ Բացի այդ, անվտանգության աշխատակիցները խորհրդարանում հավատարմագրված լրագրողներին և օպերատորներին արգելել են իրենց հատկացված օթյակից նկարահանել միջադեպը։ Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, արձանագրում ենք, որ Ազգային ժողովի խոսնակն ակնհայտորեն գերազանցել

Փորձարկվել են արդիականացված «ՕՍԱ-ԱԿ» համալիրները

Օգոստոսի 11-ին «Մարշալ Բաղրամյան» զորավարժարանում տեղի են ունեցել արդիականացված «ՕՍԱ-ԱԿ» համալիրների փորձարկումներ՝ մարտական հրաձգությամբ: Ստուգվել են համալիրների արդիականացված բլոկների և հանգույցների աշխատունակությունն ու մարտունակությունը: Բոլոր օդային թիրախները ուղեկցվել են և անվրեպ խոցվել:   ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

«Ես երբեք հող հանձնելու մասին չեմ խոսել, դա իմ մեջ չկա»․ Վահե Ղալումյան

Սահմանին ապրող ժողովուրդը գիտի խնդիրները

Գարեգին երկրորդն իր հայրապետական օրհնանքն է հղել նորընտիր ԱԺ նախագահին եւ խորհրդարանին

Շնորհավորանքներ՝ ուղղված ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ Ալեն Սիմոնյանին շնորհավորական ուղերձ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Նշելով, որ 8-րդ գումարման Ազգային ժողովն իր աշխատանքն սկսում է մեր երկրի համար բարդ ու դժվարին իրավիճակում, որոնց հաղթահարմանն ու հայրենիքի հետագա առաջընթացին եւ բարօրության կերտմանն իր օրենսդրական

«Այնուամենայնիվ, մենք մնացել ենք տարբեր կարծիքների»․ Արմեն Գեւորգյանը՝ Ռոբերտ Քոչարյան-Տիգրան Սարգսյանի վաղուցվա կոշտ բանավեճի մասին

Պարոն Գեւորգյան, Հիմա դուք ավելի շատ ո՞ր դիրքորոշման հետ եք համաձայն։ Երկուստեք լուրջ մեղադրանքներ են հնչել

Քննարկվել են Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման հարցերը

ԱԺ նախագահը հյուրընկալեց Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության ներկայացուցիչներին Օգոստոսի 11-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հյուրընկալեց Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության ներկայացուցիչներ՝ Կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանին, Կենտրոնական վարչության անդամ Խաչիկ Քեշիշյանին եւ Հայաստանի վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանին: Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարը կարեւորեց կուսակցության մասնակցությունը արտախորհրդարանական ուժերի միջեւ ձեւավորված համագործակցության նոր ֆորմատին: Ալեն Սիմոնյանը արժեվորեց ՍԴՀ

Հիմնադրվել է «ԱՐԲԱՆԷ» համահայկական ծրագրեր» հիմնադրամը

ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր Տարոն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Հարգելի՛ հայրենակիցներ, ուրախ եմ տեղեկացնել, որ այսօր՝ օգոստոսի 11-ին, հիմնադրվել է «ԱՐԲԱՆԷ» համահայկական ծրագրեր» հիմնադրամը։ Հիմնադրամի ծրագրերի, գործունեության, հոգաբարձուների վերաբերյալ՝ առաջիկայում…»:

«Տպավորություն է, որ իշխանությունը փորձում է ստեղծել իրավիճակ, որ ընդդիմությունը չխոսի պատերազմի հետեւանքների մասին»․ Վանեցյան

Ռեպլիկներ եւ ելույթներ են լինում, որոնք շատ դեպքերում մի հին ու լավ անեկդոտ են ինձ հիշեցնում

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031