Օրվա լրահոսը

Վիեննայի հեղինակավոր՝ «Խաղաղություն աշխարհին» մրցույթին հայ երգչախմբերը գրավել են առաջին հորիզոնականները

Ամփոփվել են Վիեննայի հեղինակավոր՝ «Խաղաղություն աշխարհին» 2021 միջազգային երգչախմբային մրցույթի արդյունքները, որին հայ երգչախմբերը փայլեցին և պատվով ներկայացրին Հայաստանը՝ գրավելով առաջին հորիզոնականները: Մասնավորապես, «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը մրցույթի երկրորդ որոշիչ փուլում տարբեր կարգերում Գլխավոր մրցանակ շահած 14 երգչախմբերի մեջ ճանաչվեց լավագույնն ու բացարձակ հաղթող, որի շնորհիվ Grand Prix I տեղը շնորհվեց Հայաստանին: Շնորհավորում ենք՝ •

Կրակոցներ են հնչել Երևանում․ հայտնաբերվել է մեքենա, որի վրա կան կրակոցի հետքեր․ Shamshyan.com

Այսօր` օգոստոսի 1-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 00։40-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խանջյան փողոցից դեպի Վերնիսաժ կրակոցներ են հնչել։ Մինչ քննիչներն ու փորձաքրեագետները տեղում աշխատում էին, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի պարեկները, գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի գլխավորությամբ դեպքի վայրում հայտնաբերել են ատրճանակից կրակված

Հայկյան տոների ստեղծման նպատակն է վերականգնել և նոր շունչ տալ ազգային մոռացված արժեքներին եւ ժառանգությանը. Սոնա Ղազինյան

Մեր հարցերին պատասխանում է «Հայկի սերունդ» ծրագրի պատասխանատու Սոնա Ղազինյանը -Սոնա, ինչո՞ւ որոշեցիք նախաձեռնել «Հայկի սերունդ» ծրագիրն ու ովքե՞ր են կազմակերպիչները: -«Հայկի սերունդ» ծրագրի միտքն առաջացավ այն ժամանակ, երբ «Արդյունավետ կառավարություն» հիմնադրամի համահիմնադիրներով փորձում էինք Հային համախմբող որևէ օր գտնել ու հասկացանք, որ ցավոք, այդ օրը միայն ապրիլի 24-ն է: Միայն այդ օրն է, երբ

Երեկ կատարվել է 6077 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 229 նոր դեպք

Օգոստոսի 1-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 230 339 դեպք, որոնցից 219 986-ն` առողջացած, 4619-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4612 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 346 335 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 6077 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 229 նոր դեպք: Ունենք 122 առողջացած

Հայհոյանքը մեր կենցաղի պարտադիր տարր դարձավ այն քաղաքական ուժերի կողմից, որոնք այսօր «պայքարում են» դրա դեմ. Գևորգ Դանիելյան

Իրավաբանական գիտությունների դոկտոր Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը Հայհոյանքը, որպես լրացուցիչ լարվածության գործիք, մեր կենցաղի պարտադիր տարր դարձավ այն քաղաքական ուժերի կողմից, որոնք այսօր «պայքարում են» դրա դեմ։ Պայքարում են, քանզի հանրային մշակույթն է այդպիսին. ցանկացած անհարիր նախադեպ կարճ ժամանակ անց դառնում է ունիվերսալ և, որպես կանոն, ուղղվում է հենց այն ստեղծողների դեմ։ Սա բնավ առաջնահերթ

Հենրիխ Մխիթարյան. «Էդին Ջեկոն մեզ համար մնում է որպես թիմի ավագ»

«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է թիմում ավագի թեւկապի հետ կապված իրավիճակը: Ավելի վաղ գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան հարձակվող Էդին Ջեկոյին անձնական հարաբերությունների պատճառով զրկել էր թիմի ավագի կոչումից: Այդ պարտականությունները դրված են կիսապաշտպան Լորենցո Պելլեգրինիի վրա: «Ֆոնսեկայի եւ Ջեկոյի հակամարտությունը սարսափելի ժամանակահատված էր բոլորիս համար: Մենք շարունակում էինք աշխատել հանուն թիմի եւ ի վերջո

Այսօր պայքարը սկսեցին հունահռոմեական ոճի ըմբիշները

Ամառային 32-րդ օլիմպիական խաղերի մայրաքաղաքում այսօր պայքարը սկսեցին հունահռոմեական ոճի ըմբիշները: Հայաստանը ներկայացնող Արմեն Մելիքյանը 60 կգ քաշայինների 1/8 եզրափակչում հավասար գոտեմարտում առավելության հանելով իրանցի Ալի Ռեզա Նեջատիի նկատմամբ, այնուհետեւ քառորդ եզրափակչում տանուլ տվեց Ուկրաինայի հավաքականի անդամ Լենուր Տեմիրովին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Օլիմպիական ռինգում մնաց միայն Հովհաննես Բաչկովը

Մինչեւ 75 կգ քաշային բռնցքամարտիկ Արման Դարչինյանը չհաղթահարեց Տոկիոյի ամառային 32-րդ օլիմպիական խաղերի քառորդ եզրափակչի արգելքը: Վանաձորցի մարզիկի եւ  ֆիլիպինցի Էումիր Մարսիալի մենամարտն ավարտվեց ժամանակից շուտ այն բանից հետո, երբ հարվածաշարերի փոխանակման ժամանակ մրցակցի աջ կողային դիպուկ հարվածը ավելի շուտ «գտավ» Դարչինյանի ծնոտը ու վերջինս հայտնվեց նոկաուտում: Ընդորում, դրանից առաջ էլ ռինգի մրցավարը հասցրել էր

Երասխի հատվածում թիրախային կրակ է արձակվել սնունդ տեղափոխող մեքենայի վրա․ ՊՆ

Հուլիսի 31-ին, ժամը 18:10-ից մինչև 18:50-ը ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներով կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Մասնավորապես թիրախային կրակ է արձակվել թիկունքային ապահովման (սնունդ տեղափոխող) մեքենայի վրա` լրջորեն վնասելով այն: Հայ դիրքապահների պատասխան գործողություններից հետո հակառակորդի կրակը լռեցվել է: Հայկական կողմից տուժածներ չկան:

Վազգեն Թևանյանը Հայաստանի ամենահեռանկարային ազատ ոճային ըմբիշներից է, որը մի քանի օրից դուրս կգա օլիմպիական մրցագորգ

Հայաստանի օլիմպիական հավաքականի կազմում է ազատ ոճային ըմբիշ Վազգեն Թևանյանը։ 21-ամյա Վազգենը ծնվել է Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղում: Նա Արտաշատի Ռազմիկ Գոլեցյանի անվան օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի սան է, մարզադպրոց, որը սպորտային լավագույն ավանդույթների կրող է, այստեղ են մարզվել ու դաստիարակվել Եվրոպայի և աշխարհի առաջնությունների բազմաթիվ մրցանակակիրներ։ 65 կգ քաշային կարգում հանդես եկող կարգում Վազգեն

Կարևորն այն է, որ մենք մեր սխալները ճիշտ գնահատենք և համարժեք դասեր քաղենք մեր իսկ բացթողումներից․ Տաթևիկ Հայրապետյանն ամփոփում է իր պատգամավորական գործունեությունը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը Հարգելի քաղաքացիներ, Քանի որ իմ պատգամավորական գործունեությունը մոտենում է ավարտին, կարևոր եմ համարում հանդես գալ համառոտ հաշվետվությամբ` 7–րդ գումարման ԱԺ–ում իմ կատարած աշխատանքի վերաբերյալ: Պատգամավորական գործունեությանս 2.5 տարիների ընթացքում, ներգրավված լինելով Արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովում, կարևոր եմ համարել խորհրդարանական դիվանագիտության

Հրաժեշտ նավթի վառարաններին ու խոնավ պատերին․ կառուցվում է հեռավոր Արեգնադեմի՝ երազանքների դպրոցը

Ամասիա խոշորացված համայնքի Արեգնադեմ բնակավայրի միջնակարգ դպրոցը, որը 30 տարի շարունակ գործում է բնակելի երեք տներում՝ հյուրասենյակներում ու ննջասենյակներում՝ նավթի վառարաններով, խոնավ պատերով, շուտով մոդուլային դպրոց կունենա։ Նոր դպրոցը կլինի մի հարկանի՝  արևային կայանով, խաղահրապարակով, սպորտ դահլիճով, բաղնիքով, ճաշարանով, ջերմոցով, համակարգչային դասարանով, գրադարանով, վեց դասասենյակներով, նաև ապաստարանով։ Այս պահին ակտիվ շինարարություն է ընթանում (տես լուսանկարում)։

Գագիկ Մակարյան. Ապագայում կունենանք թռչնամսի դեֆիցիտ․ «Ա1+»

«Ա1+» – Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի կարծիքով՝ քովիդի ազդեցությունը տնտեսության վրա շարունակվում է՝ չնայած փոքր տեղաշարժերի։ Մակարյանի խոսքով՝ պանդեմիայի սկսվելուց հետո ամբողջ աշխարհում մատակարարումների հետ կապված լուրջ խնդիրներ են եղել՝ երկրները պարենային անվտանգությունից ելնելով սահմանափակել են շատ ապրանքների արտահանումը. «Մեր հայ ներմուծողները որոշ ժամանակ ճկունություն դրսևորեցին, բերում էին, բայց պրոբլեմները շարունակվում են: Թռչնաբուծարանները

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Արմեն Շեկոյանի հոգեհանգստի արարողությանը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում մասնակցել է գրող, բանաստեղծ, արձակագիր, լրագրող Արմեն Շեկոյանի հոգեհանգստի արարողությանը։ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Մերձավանի համայնքապետը կեղծ փաստաթղթեր է տրամադրել

Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում

Գյումրիում ոստիկանները դպրոցի տնօրենի ավտոմեքենայից զենք են հայտնաբերել․ տնօրենի պարզաբանումը

Aravot.am-ի տեղեկություններով, ոստիկանության Կումայրի բաժնի աշխատակիցները երեկ զենք են հայտնաբերել Գյումրու թիվ 27 դպրոցի տնօրեն Կարեն Գալստյանին պատկանող «Հոնդա» մակնիշի մեքենայում։ Մեզ հասած տվյալներով, ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության կողմից կազմակերպված ուժեղացված ծառայության ընթացքում Կումայրիի բաժնի աշխատակիցները նույն օրը ժամը 18.50-ին բերման են ենթարկել դպրոցի տնօրենին՝ ապօրինի հրազեն ձեռք բերելու և պահելու կասկածանքով։ Նրա մեքենայի

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք է գրանցվել

Հուլիսի 30-ին կատարվել է 58 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 6 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 10 353 քաղաքացու հետազոտություն, որից 963-ի մոտ արձանագրվել է դրական թեստի

Իրականացվել են առողջ ապրելակերպի խթանմանն ուղղված իրազեկման աշխատանքներ

Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ` իրականացվել են առողջ ապրելակերպի խթանմանն ուղղված իրազեկման աշխատանքներ զոհված, հաշմանդամություն ունեցող զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ ու անապահով բազմազավակ ընտանիքների` 7-13 տարեկան 1600 երեխայի համար` պետության կողմից կազմակերպված թվով 6 ճամբարում: Առողջապահության նախարարության աշխատակազմի, «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի», «Առողջապահության ազգային ինստիտուտի» մասնագետները, կամավորներ այցելել են երեխաներին, զրուցել առողջ սնվելու, ընդհանուր հիգիենայի,

Տիգրան Արզաքանցյանին սպառնացե՞լ են

Նա դիմել է ոստիկանների օգնությանը

Ադրբեջանական աղբյուրները հայտնում են Արցախի Մարտունու շրջանի օկուպացված հատվածում հավանական մարտական կորստի մասին․ «Ռազմինֆո»

«Ռազմինֆո» – Ադրբեջանական աղբյուրները հայտնում են, որ հուլիսի 29-ի գիշերը Արցախի Մարտունու շրջանի օկուպացված հատվածում անհայտ պայմաններում մահացել է զինծառայող Ասլանով Շամիլ Մայիս օղլուն (Aslanov Şamil Mayis oğlu)։ Տեղեկությունն առայժմ պաշտոնապես հաստատված չէ, սակայն սոցցանցերում շրջանառվում է դիպուկահարի կրակոցից գլխի շրջանում մահացու վիրավորում ստանալու վարկածը։

«Ոչ մի լումա զարտուղի ճանապարհով չի մտել կենտրոն` գոնե վերջին երեք տարվա ընթացքում. ես եմ դրա գարանտը». Սամվել Դանիելյան

«Պրոֆեսոր Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ-ում պարզաբանում են պետությանը հասցված վնասի մասին

Հենրիխ Մխիթարյան. «Ռոման» մտադիր է նոր մրցաշրջանում հնարավորինս շատ հաղթել»

«Ռոմայի» առանցքային կիսապաշտպան, Հայաստանի ազգային հավաքականի անդամ Հենրիխ Մխիթարյանը Corriere dello Sport-ի հետ խոսել է եկող ամիս մեկնարկող Իտալիայի առաջնությունում ակումբի նպատակների մասին: «Ռոմայի» ֆուտբոլիստները բոլոր ջանքերը գործադրելու են նոր մրցաշրջանի գլխավոր հերոսները դառնալու համար: Մեր թիմը մտադիր է հաղթել որքան հնարավոր է շատ հանդիպումներ»,-ասել է նա: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

«Ռիսկ ունեն, թող Հյուսիսային պողոտայում 3 նախագահները քայլեն առանց ախրանա, հո Հյուսիսային պողոտայում էլ բոմժեր չեն հավաքվում, իրենց տներն են»

Լեւոն Շիրինյանը՝ «չտես» գեներալների, «ռոբա-սերժական» համակարգի եւ Փաշինյանի սխալի մասին «Բացի Հայաստանի գողապետական սեգմենտից, որ քրեական պատասխանատվության պիտի ենթարկվի ու ոչ մի հայ հազար տարի հետո չհամարձակվի պետությունից կողոպտել, մնացածը պիտի համերաշխ ապրի երկրում»,- վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ արտախորհրդարանական ուժերի հանդիպումից հետո «Առավոտի» հետ զրույցում ասաց Հայաստանի Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցության նախագահ Լեւոն Շիրինյանը: Հարցին՝ նախկին

Քաղաքագետը խորհուրդ է տալիս` «Երրորդ մասում ու Նորքի զանգվածներում խրամատներ փորել»

«Հայաստանի բոլոր իշխանությունները Կրեմլի կամակատարն են». Գագիկ Սարուխանյան

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Հուլիսի 31-ին ցերեկը, օգոստոսի 2-ին՝ առանձին շրջաններում, օգոստոսի 1-ին՝ շրջանների զգալի մասում, կեսօրից հետո, սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 31-ին՝ ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով։

«Միանշանակ, ռուսական կողմն էլ է Հայաստանի վրա ճնշումներ գործադրում»

Ըստ քաղաքագետ Արմեն Վարդանյանի՝ լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը փոքր է, բայց սահմանային միջադեպեր անընդհատ կլինեն: «Հայաստանով անցնող Ադրբեջանի՝ դեպի Նախիջեւան ճանապարհ ունենալուն ի սկզբանե հայկական կողմը դեմ չի եղել, ամբողջ հարցն այն է, որ այդ ճանապարհը չպետք է միջանցքային կարգավիճակ ունենա»,- «Առավոտի» փաստմանը՝ ՀՀ կառավարության երեկվա նիստում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կոմունիկացիաները պիտի

Կրակոցներ են հնչել Երևանում․ կասկածյալներից 3-ը հարազատ եղբայրներ են․ Shamshyan.com

Այսօր, հուլիսի 31-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ոստիկանության Նոր Նորքի բաժնի համայնքային ոստիկանության ավագ տեսուչ Հ․ Սարգսյանը օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ վաղ առավոտյան Նոր Նորքում գործող «Պալաս» առևտրի կենտրոնի հետնամասում կրակոցներ են հնչել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր են ժամանել Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, ովքեր պարզել են՝ Երևանի բնակիչ

«Ես գտնում եմ, որ հասել ենք հատակին եւ գլխավորն այն է, որ պետք է մեծ ուժով հետ հրենք եւ բարձրանանք»

«Առավոտի» զրուցակիցն է «Ապագա Հայկականը» նախաձեռնության անդամ Արամ Բեկչյանը: -Պարո՛ն Բեկչյան, 44-օրյա պատերազմից հետո, երկրում անկումային տրամադրություններ են, Հայաստանի ապագան անորոշ է, սահմանները պարբերաբար գնդակոծվում են, ինչպե՞ս եք պատկերացնում այն 15 նպատակների իրագործումը, որոնք մշակվել են «Ապագա Հայկականը» հանրային նախաձեռնության անդամների կողմից, որի մի անդամն էլ արդեն դուք եք: -«Ապագա Հայկականը» հանրային նախաձեռնություն է` մեկնարկած

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031