Օրվա լրահոսը

«Նարեկն էլ կհավերժի որպես նարեկյան աղոթք»

Նարեկ Մնացականյանի աճյունը հուլիսի 23-ին հանձնվեց հայրենի հողին Երբ 2020-ի հոկտեմբերի 17-ին Սիսիանի Պանթեոնում հուղարկավորում էինք սալվարդեցի նահատակ Արմեն Գալստյանին, համագյուղացիները շշուկներով արդեն խոսում էին նաեւ իրենց Նարեկի զոհվելու մասին, խոսում էին` մեկը մեկից զգուշանալով, մեկը` մեկին խնայելով, խոսում էին, ու չէին հավատում… Երբ 2020-ի հոկտեմբերի 19-ին հարազատներն ստացան Նարեկի քրոջ` Արփինեի ամուսնու` Ներսես Մովսիսյանի

Մեր պատվիրած 211 ավտոբուսները Երևան կհասնեն նախատեսված ժամկետում՝ հոկտեմբերին. Հայկ Մարության

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ֆեյսբուքյան գրառումը Մեր պատվիրած 211 ավտոբուսներն այսօր Չինաստանի Լյաոչեն քաղաքի գործարանից հանդիսավոր պայմաններում ուղևորվեցին դեպի Շանհայի նավահանգիստ, որտեղից էլ նավով կմեկնեն դեպի Փոթի նավահանգիստ, այնտեղից էլ՝ Երևան: Ճանապարհման հանդիսավոր արարողությանը մասնակցել է Չինաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանը: Ավտոբուսները Երևան կհասնեն նախատեսված ժամկետում՝ հոկտեմբերին: Բարի երթ:

«Ես վարչապետի «պրոտեժեն» չեմ»

Ասում է արաբական պարերի հայտնի կատարող Սամիրա Զոպունյանը Օրերս, ավելի ճիշտ՝ հուլիսի 17-ին, համացանցում իսկական իրարանցում էր, այս անգամ՝ մշակութային թեմայով։ Տեսանյութ էր տարածվել Հանրապետության հրապարակից, ուր շքեղ արտաքինով ու արաբական շքեղ տարազով մի կին ներկայացնում էր արաբական պար։ Մեկնաբանությունների տարափ էր, մեկը գրում էր, թե դա Փաշինյանի «պրոտեժեն» է, որոշներն էլ պնդում էին, թե

«Ես «Հայաստան» դաշինքի հետ գնում եմ խորհրդարան, որ մեր երկրում օր առաջ փոխվի իշխանությունը». Գեղամ Նազարյան

Հերոսների ծնողներ, քույրեր, եղբայրներ, ինձ հարազատ դարձած ընտանիքներ. Ձեր քվեով եւ Ձեր թույլտվությամբ երկուշաբթի օրը որպես ԱԺ պատգամավոր գնալու եմ նիստի։ Ես գնում եմ պարզելու ճշմարտությունը, պարզելու, թե ինչու եղավ պատերազմը, թե ինչու զոհվեցին մեր տղերքը, թե ինչո´ւ չկանխվեց պատերազմը, թե ինչո´ւ էր Նիկոլը բանակցությունները սկսում զրո կետից՝ դրանով տապալելով խաղաղ բանակցությունները, թե ինչո´ւ էր

Մարդափոխության եւ խավարամտության ժամանակը

Տարիներ առաջ Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանում դիտել եմ «Մարիա Բրաունի ամուսնությունը» գերմանական կինոնկարը: Այդ ժամանակ ես սովորում էի հիշյալ համալսարանի Հաշվողական մաթեմատիկայի եւ կիբեռնետիկայի ֆակուլտետի ասպիրանտուրայում: Որպես կանոն, խորհրդային միության այդ հայտնի համալսարանի ակումբում ցուցադրվում էին մեծ հնչեղություն ունեցող արտասահմանյան կինոնկարներ`այս կամ այն ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողության խնդրանքով: Այդ կինոնկարը անջնջելի

ՎԱՍ-ը՝ վասն հայրենյաց

Սիրված անուն է մեծանուն ՎԱՍ-ը. նույն ինքը՝ Վաչագան Ա. Սարգսյանը՝ արգասավոր գրողը, հրապարակախոսը, երգիծաբանը, այբբենագետը…, «9-րդ հրաշալիք» հանդեսի գլխավոր խմբագիրը… ՎԱՍ-ի բարեմասնություններն անսահման են։ Վկաները հրատարակված գրքերն են, որոնք զարդարում են թե՛ մեծահասակ, թե՛ փոքրահասակ ընթերցողների սեղանները։ Օրերս նա դարձավ հոբելյան՝ 70 տարեկան, որի համար շնորհավորում եւ մաղթում ենք քաջառողջություն, բեղմնավորություն… Ծնվել է Սեւանի ափին

Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ․ հակառակորդի կրակը լռեցվել է․ ՊՆ

Հուլիսի 31-ին, ժամը 06։30-ին, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ և փորձել ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել։ Հայ դիրքապահների պատասխան գործողություններից հետո հակառակորդի կրակը լռեցվել է, ամրաշինական աշխատանքները դադարեցվել են։ Ժամը 11։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների լիարժեք

Օգոստոսի 1-ին երթևեկությունը ներհանրապետական էլեկտրագնացքներով կլինի անվճար՝ բացառությամբ Երևան-Գյումրի էքսպրեսների

Հարավկովկասյան երկաթուղին տեղեկացնում է, որ օգոստոսի 1-ին, Երկաթուղայինի օրվա կապակցությամբ, երթևեկությունը ներհանրապետական բոլոր էլեկտրագնացքներով՝ բացառությամբ Երևան-Գյումրի-Երևան էքսպրեսների, կլինի անվճար: Հայաստանի երկաթուղայինները իրենց մասնագիտական տոնին կշարունակեն աշխատել սովորական ռեժիմով, ապահովելով երկաթուղային համակարգի անխափան աշխատանքը՝ հոգ տանելով ուղևորների հարմարավետության մասին: «ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ» ՓԲԸ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԼՄ-ՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

6251 թեստավորումից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 243 նոր դեպք

Հուլիսի 31-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 230 110 դեպք, որոնցից 219 864-ն` առողջացած, 4614-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4511 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 340 258 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 6251 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 243 նոր դեպք: Ունենք 163 առողջացած

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար նշանակված Բորիս Սահակյանի ճակատագիրը կանխորոշել է 2013 թ․-ի միջադեպը․ «Հրապարակ»

Վարչապետի որոշմամբ՝ ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարի պաշտոնից ազատված Վահագն Մելիքյանի փոխարեն երեկ նշանակվել է Բորիս Սահակյանը։ Մենք փնտրեցինք նրա կենսագրությունը եւ որեւէ այլ տեղեկատվություն, քան այն, որ նա Մոսկվայում ՀՀ դեսպանության դեսպանորդ է աշխատել՝ Վարդան Տողանյանի հետ, չգտանք։ Բայց պարզվեց՝ 2013 թվականի հունիսի 12-ին «Մեդիամաքսում» ԱԳ նախարարի առաջին տեղակալ Արմեն Գրիգորյանը հոդված է հրապարակել՝ «Պատմություն

Ադամ Շիֆ․ «Ցանկանում եմ, որ հզորացնենք հայ-ամերիկյան հարաբերությունները, որպեսզի Հայաստանը առավել անկախ դառնա ինչպես տնտեսապես, այնպես էլ` անվտանգության տեսանկյունից»․ «Ամերիկայի ձայն»

Հայանպաստ դիրքորոշումներով հայտնի կոնգրեսական Ադամ Շիֆը Ադրբեջանին ռազմական օգնությունից զրկելու մասին ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված օրինագիծը հաղթանակ է համարում։ Միեւնույն ժամանակ նա ընդգծում է, որ այն դեռ պետք է արժանանա Սենատի եւ երկրի նախագահի հավանությանը։ Խոսելով հայ-ադրբեջանական սահմանում տիրող լարված իրավիճակի մասին` կոնգրեսականը հատուկ ընդգծում է ԵԱՀԿ Մինսկի խմբի դերի մեծացումն ու կարեւորում հայ-ամերիկյան

«Միայն թե պատերազմ չլինի, միայն թե Երեւանում շարունակենք ապահով ապրել ու պաշտոններ զբաղեցնել». «Հրապարակ»

Որքան էլ մենք արհամարհենք հարեւան ադրբեջանական ժողովրդին, նրա ղեկավարին կոռումպացված արեւելյան բռնակալ անվանենք, չենք կարող չարձանագրել, որ 1994-ից հետո նրանք ավելի ծանր վիճակում էին՝ կորսված տարածքներ, Հայաստանից գաղթածներ, հոգեբանորեն կոտրված ու պարտված պետություն եւ հեռանկարի իսպառ բացակայություն, բայց 30 երկարուձիգ տարիների ընթացքում այդ պետության ղեկավարները չզիջեցին ու ոչինչ չստորագրեցին՝ անգամ իրենց համար շահեկան փաստաթղթեր։ Ժողովուրդը

ՌԴ-ՆԱՏՕ սրված հարաբերությունների ֆոնին Վրաստանում անցկացվող զորավարժություններն առանձնակի խորհուրդ ունեն․ «Հայաստանի Հանրապետություն»

Արցախյան վերջին պատերազմը հրահրած եւ նրա ելքն ապահոված, ՆԱՏՕ-ի՝ մեծությամբ երկրորդ բանակն ունեցող Թուրքիայի հետ Ադրբեջանի զինուժի ամենամսյա զորավարժությունները, իբր քիչ էին, հիմա էլ վերջինս նաեւ անմիջական մասնակցություն է ունենում Հյուսիսատլանտյան դաշինքի զորավարժություններին: Այս օրերին Վրաստանում ընթացող ՆԱՏՕ-ի «Agile Spirit 2021» («Ճարպիկ ոգի 2021») զորավարժություններին մասնակցում են դաշինքի անդամ 12 երկրի, ինչպես նաեւ Ադրբեջանի, Վրաստանի

Երբ է գործն առաջ գնում

Օգոստոսի 1-ին «Առավոտ» թերթը դառնում է 27 տարեկան: Քանի որ այդ 27 տարուց 26 ու կեսը թերթի խմբագիրը ես եմ, ուզում եմ մի քանի դիտարկում անել մեր երկարակեցության պատճառների մասին: Խոսքն այն սկզբունքների մասին է, որոնք բյուրեղացել են այս՝ բավականին երկար ժամանակահատվածի ընթացքում: Ընդհանուր գծերով այդ սկզբունքների մասին ես խոսել եմ Վանո Սիրադեղյանի հետ 1994

Հետընտրական զարգացումները նոր տնտեսական սթրեսներ են խոստանում․ «Փաստ»

Թվում էր, թե պատերազմի արհավիրքներից ու համավարակով պայմանավորված սահմանափակումների շոկից հետո հնարավոր կլինի տնտեսությունը զարգացման հունի մեջ գցել, բայց հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններն այնպիսի արդյունքներ ունեցան, որ հետընտրական զարգացումները նոր տնտեսական սթրեսներ են խոստանում։ Ըստ այդմ, ընտրարշավի ժամանակ մուրճի սպառնալիքի ներքո Փաշինյանի խոստացած քաղաքական վենդետաները ու կադրային ջարդերն իշխանությունների կողմից տնտեսական կամայականությունների լայն դաշտ

Փաշինեան, նորանոր հողատարածքներ զիչելով, կը շարունակէ իր «ջայլամի քաղաքականութիւնը»․ «Հայրենիք»

Հայաստանի մօտէն-հեռուէն առնչուող այս ընդարձակ գօտիին մէջ ստեղծուած ներկայ իրավիճակը դիւրացուցած է Պաքուի եւ Անգարայի երազներուն իրականացում: Այս բոլորին դիմաց, Հայաստանի պարտուած (Յունիս 20-ի արտահերթ ընտրութիւններուն ալ յաղթականօրէն… պարտուած) իշխանութիւնը լուրջ դժուարութիւններու առջեւ կը գտնուի եւ յաւելեալ ճնշումի տակ: Յստակ է, թէ գրասեղանի դարակներուն մէջ կան այլ փաստաթուղթեր, որոնց ժամանակը հնչած է վաւերացնելու եւ վերջնականապէս

Բոլոր կողմերից տեսանելի է դառնում միայն ՀՀ իշխանությունների խեղճությունը․ «Փաստ»

Որքան էլ զարմանալի թվա, ընտրարշավի թեժ փուլում Ադրբեջանը հիմնականում զերծ էր մնում լուրջ սադրանքների դիմելուց։ Դա, կարծես, արվում էր նրա համար, որ Փաշինյանը հնարավորություն ստանա առանց լուրջ խնդիրների վերարտադրվել, քանի որ ադրբեջանական կողմի համար շատ ավելի հեշտ է գործ ունենալ պարտության սիմվոլ դարձած իշխանությունների, քան թե կոշտ դիրքորոշում ունեցող ընդդիմադիրների հետ, որոնց Ալիևը բնորոշում է

Ադրբեջանցին օլիմպիական ռինգում չկարողացավ դիմադրել Հովհաննես Բաչկովին

Հայաստանի ազգային հավաքականի անդամ, 63 կգ քաշային  Հովհաննես Բաչկովը Տոկիոյի ամառային 32-րդ օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարի 1/8 եզրափակչում հանդիպեց ադրբեջանցի Ջավիդ Չալաբիեւին: Գյումրին ներկայացնող մեր բռնցքամարտիկը մրցավարների 4:1 հարաբերակցությամբ որոշումով  պարտության մատնեց մրցակցին՝ հետագա  պայքարից մեկուսացնելով նրան: Քառորդ եզրափակչում Բաչկովի մրցակիցը լինելու է ուզբեկ Էլնուր  Աբդուռաիմովը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Արմեն Շեկոյանը նաև Երևանի սիմվոլներից մեկն էր, որի մեջ ամփոփված էր երևանյան երբեմնի կոլորիտն ու հիշողությունը

Ցավակցագիր Արմեն Շեկոյանի մահվան կապակցությամբ Կյանքից հեռացավ տաղանդավոր բանաստեղծ, արձակագիր Արմեն Շեկոյանը։ Նա ժամանակակից հայ գրականության ամենաինքնատիպ ձեռագրերից մեկն էր, որը վավերագրում էր մեր իրականությունը՝  երբեմն սուր սարկազմով ու ցավոտ անկեղծությամբ, բայց այդ իրականությունն ավելի լուսավոր դարձնելու երազանքով։ Արմեն Շեկոյանը նաև Երևանի սիմվոլներից մեկն էր, որի մեջ ամփոփված էր երևանյան երբեմնի կոլորիտն ու հիշողությունը։ Խորին

ԵԱՀԿ ՄԽ-ն հիշեցնում է այն, ինչն Ադրբեջանը փորձում է «մոռանալ»․ Դավիթ Բաբայան (Տեսանյութ)

Երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) և Իգոր Խովաևը (Ռուսաստան) հանդես էին եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածությանը: Համանախագահները կոչ են արել Հայաստանին և Ադրբեջանին անհապաղ ապաէսկալացնել իրավիճակը, զերծ մնալ սադրիչ հռետորաբանությունից և գործողություններից, ինչպես նաև ամբողջովին կատարել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ և հրադադարի մասին այլ համատեղ համաձայնագրերով ստանձնած պարտավորվածությունները:

«Մարդկանց անմիջապես վերևում ադրբեջանական մարտական դիրքն է». Արման Թաթոյան

Սա ՀՀ Գեղարքունիքի  մարզի Վերին Շորժա գյուղի սարատեղի կոչվող քաղաքացիական բնակավայրն է, իսկ այս նկարում բնակիչներից մեկի տունն է, ապրում են նաև ընտանիքով և անասնագոմը: Մարդկանց  անմիջապես վերևում ադրբեջանական մարտական դիրքն է: Այս նկարից ակնհայտ երևում է, որ մարդիկ ադրբեջանական ուղիղ նշանառության տակ են: Այս իրավիճակները հատկապես նկատի ունեմ, երբ ասում եմ, որ նրանց զինված

Տիգրան Ավինյանը շրջայց է կատարել Երևանի 33-րդ թաղամասում

Հուլիսի 30-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը աշխատանքային շրջայց է կատարել Երևանի 33-րդ (Ֆիրդուս) թաղամասում: Արդեն տրվել է Երևանի 33-րդ թաղամասի վերակառուցման ծրագրի իրականացման մեկնարկը, և ընթացող աշխատանքներին ծանոթանալու նպատակով փոխվարչապետի պաշտոնակատարը շրջել է թաղամասում: Կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչները ներկայացրել են իրենց ծրագրերը: Տիգրան Ավինյանը ծանոթացել է ապագա շենքերի մանրակերտներին, տեղում հետևել աշխատանքներին, ինչպես նաև զրուցել

Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված Գրիշա Վարդանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության մեդալով»

Ջերմուկի բնակիչ, Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված Գրիշա Տիգրանի Վարդանյանը Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Մեդալը Գրիշա Վարդանյանի հարազատներին հանձնեց ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը և իր ցավակցությունն ու զորակցությունը հայտնեց նրանց: Մեդալի

Հարյուր դոլար` պատվաստում ստացող յուրաքանչյուր քաղաքացու. «Ամերիկայի ձայն»

«Ամերիկայի ձայն».  Այսօր, երբ կորոնավիրուսի Դելտա անվանումը կրող ենթատեսակը շարունակում է արագ տարածվել աշխարհի մի շարք երկրներում, այդ թվում`ԱՄՆ-ում, նախագահ Ջո Բայդենը դիմում է պարտադրանքի միջոցների: Ըստ նախագահական որոշման, կառավարության համար աշխատող բոլոր անձինք այսուհետ պիտի լինեն պատվաստված, կամ էլ պարբերաբար պետք է թեստ հանձնեն ու միշտ կրեն դիմակ: «Ինչպես նախկինում ասել էի, դիմակ կրելը

Իտալական հերթական կապրիզներ՝ Գյումրու սրտում․ այլանդակել են «Եռանկյուն»-ի ֆիլմի շենքը

Գյումրու պատմական Ռուսթավելի փողոցի վրա՝ «Կումայրի» արգելոց- թանգարանի տարածքում գտնվող պատմամշակութային շենքերից մեկը, որտեղ նկարահանվել են հայտնի «Եռանկյունի» ֆիլմի որոշ դրվագներ, ամբողջովին ձևափոխել են՝ այլանդակելով կառույցի պատմական տեսքը։ Այստեղ այս պահին էլ ակտիվ շինարարություն է ընթանում․ փոխել են կառույցի պատուհանները՝ եվրոպատուհաններ տեղադրել, տանիք կառուցել։ Շինարարը քանդել է անգամ Ռուսթավելի փողոցի մայթերի սալիկները։ Հիշեցնենք՝ փողոցը վերանորոգվեց

Նիկոլ Փաշինյանն անթույլատրելի է համարել Ադրբեջանի գործելակերպը՝ համարելով այն միջազգային հումանիտար իրավունքի ակնհայտ և կոպիտ խախտում

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԿԽՄԿ նախագահ Փիթըր Մաուերի հետ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի նախագահ Փիթըր Մաուրերի հետ։ Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի ջանքերը Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց առնչվող խնդիրների հանգուցալուծման և տարածաշրջանում առկա մարդասիրական այլ հարցերի կարգավորման ուղղությամբ։ Որպես հրատապ

Վահե Հակոբյանը կթողնի Պղնձամոլիբդենային կոմբինատի խորհրդի անդամի պաշտոնը. «Փաստինֆո»

«Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակով պատգամավոր ընտրված Վահե Հակոբյանը կթողնի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի խորհրդի անդամի պաշտոնը: «Փաստինֆո»-ի հետ զրույցում Վահե Հակոբյանն ասաց, որ արդեն իսկ հրաժարականի դիմում է ներկայացրել և օգոստոսի 1-ից սկսած իր լիազորությունները դադարեցված կհամարվեն: Հիշեցնենք, որ մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Նիկոլ Փաշինյանը մտադիր է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Վահե Հակոբյանին զրկել Զանգեզուրի պղնձամոլիբդենային

Արման Թաթոյանը ՀՀ-ում գործող միջազգային կառույցներին, դիվանագիտական առաքելություններին և քաղհասարակությանը ներկայացրել է ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտումները

Հուլիսի 30-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ՀՀ-ում գործող միջազգային կառույցներին և դիվանագիտական առաքելություններին և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին է ներկայացրել ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտումների փաստերը: Մասնավորապես, միջոցառմանը մասնակցել են Հայաստանում հավատարմագրված և գործող դիվանագիտական առաքելություններ (ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Լեհաստան, Չեխիա, Սերբիա, Ճապոնիա և այլն) և միջազգային կազմակերպությունների

Խորհրդարանն ավարտեց արտահերթ նստաշրջանի աշխատանքը

ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 30-ին հրավիրված արտահերթ նստաշրջանում երկրորդ  ընթերցմամբ  քննարկեց եւ ընդունեց   պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի, Աննա Կարապետյանի, Հովհաննես Հովհաննիսյանի, Արփինե Դավոյանի, Գեւորգ Պապոյանի, Վահագն Հովակիմյանի, Նարեկ Զեյնալյանի, Լուսինե Բադալյանի, Կորյուն Մկրտչյանի եւ Անդրանիկ Քոչարյանի հեղինակած ««ՀՀ քրեական օրենսգրքում» լրացում կատարելու մասին» եւ ««ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Օրենսգրքերը լրացվում

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031