Օրվա լրահոսը
Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է երկու վիրավորի մասին
Նշվում է, թե իբր հայկական կողմը գիշերը ժամը 00:50-ից «ինտենսիվ կրակի է ենթարկել ադրբեջանական դիրքերը հրազենից և նռնականետերից»: Հաղորդագրությունը տարածվել է լուսադեմին՝ ժամը 5:30-ի սահմաններում:
Լուսաձորի գազալցակայանում պայթյուն է տեղի ունեցել բեռնատարի գազաբալոնի լիցքավորման ժամանակ
Ըստ նախնական տվյալների կա մեկ տուժած։
Եթե իշխանությունը դիմում է քաղաքական հայացքներով պայմանավորված ճնշումների ու հալածանքների՝ նշանակում է նրա վիճակն աննախանձելի է. «Հայացք Երեւանից»
«Իշխող քաղաքական ուժին չսատարող գյուղապետերը՝ նրանք, ովքեր մեզ հետ չեն, պետք է հեռանան»,- «Ազատության» եթերից հայտարարել է Լոռու մարզպետ, ՔՊ անդամ Արամ Խաչատրյանը՝ ցուցադրելով ժողովրդավարական արժեհամակարգի մասին իր աղճատված պատկերացումը, ինչը, ի դեպ, բնորոշ է մեր շատ իշխանավորների՝ սկսած իշխանական բուրգի ամենավերին սանդղակից:
Ստացվում է, որ բանակցությունների սեղանին կա դրված փաստաթուղթ և իր ցանկալի արդյունքին հասնելու համար Ադրբեջանը դիմել է իր հայտնի գործիքակազմին՝ սահմանային լարվածություն. Տիգրան Աբրահամյան
Դեռ չեմ խոսում հետախուզության, ռազմաքաղաքական իրադրության վերլուծության և իրավիճակի հետագա ընթացքը հուշող այլ գործոնների մասին:
Հանձնաժողովի եզրակացությունը նախօրոք հայտնի է
Եկող շաբաթ իր աշխատանքն է սկսելու 8-րդ գումարման Ազգային ժողովը, եւ այդ իրադարձությանն ընդառաջ դարձյալ շրջանառվում է 44-օրյա պատերազմի տխուր արդյունքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծելու գաղափարը: Ճիշտն ասած՝ այդ գաղափարն իմ մեջ խանդավառություն չի առաջացնում: Տարբերակների այլընտրանքներն, ըստ էության, շատ չեն: 1/ Հանձնաժողովը կազմված կլինի ՔՊ-ականներից, իշխանությանը մոտ կանգնած արտախորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչներից եւ «նախկինների» հանդեպ
Ադրբեջանական ստորաբաժանումները հետ են շպրտվել իրենց ելման դիրքեր. փոխհրաձգությունը շարունակվում է. ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանի մնացած հատվածներում իրադրությունը կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության ներքո։
Անգամ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին լրագրողների աշխատանքը խորհրդարանում սահմանափակված չի եղել. «Ժողովուրդ»
Եվ սա անում է ամենաթափանցիկ, ամենաժողովրդավարական, ամենահանդուրժող եւ ամենասիրող իշխանությունը, որ բացում էր ԱԺ ու նախագահականի դարպասները, իսկ հիմա «7 կողպեքով են փակում»:
Առնվազն 3 անհերքելի փաստ Գեղարքունիքում ադրբեջանական հանցավոր կրակոցների մասին. Արման Թաթոյան
Հրաձգությունները հրահրում են ադրբեջանական զինված ուժերը, որոնք գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում:
Մարտական գործողությունների արդյունքում հայկական կողմն ունի երեք զոհ, ևս երկու զինծառայող վիրավոր է. ՀՀ ՊՆ
Հուլիսի 28-ին ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների կողմից նախաձեռնած հարձակումից հետո ծավալված մարտական գործողությունների արդյունքում, ժամը 08։30-ի դրությամբ, հայկական կողմն ունի երեք զոհ, ևս երկու զինծառայող վիրավոր են։ Մարտական գործողությունները շարունակվում են: ՀՀ ՊՆ
Ինչո՞ւ ընտրություններին մասնակցած Հայաստանի քաղաքացիներն ընտրեցին պարտությունը՝ դրա կործանարար հետեւանքներով հանդերձ. «Հայացք Երեւանից»
Ամենավառ երեւակայության դեպքում անգամ դժվար է պատկերացնել, որ արտաքին քաղաքականությունը տապալած քաղաքական ուժը, որի ապիկարությունը երկրին դաժանագույն պարտություն բերեց, կարող էր ձայների մեծամասնություն ստանալ ընտրություններում եւ վերընտրվել:
Բոլոր ահազանգերն այն մասին են, որ ադրբեջանական զինծառայողները կրակում են հենց բնակավայրերի ուղղությամբ
Սույն հրատապ հաղորդագրությունը կուղարկվի միջազգային մարմիններին` նշելով ՀՀ գյուղերի վրա ադրբեջանական կրակոցները վճռական քայլերով կանխելու անհրաժեշտության մասին:
Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ուժի կիրառմանն ի պատասխան Հայաստանի Հանրապետությունը գործի կդնի միջազգային իրավունքով վերապահված իր ռազմաքաղաքական ողջ գործիքակազմը. ԱԳՆ
Ըստ նախնական տվյալների` կան մարդկային կորուստներ։
Դավիթ Սանասարյան. «Մեծամասնությունը կողմ էր սահմանադրական բարեփոխումներին՝ կոնկրետ կառավարման մոդելի հետ կապված». «Հայկական ժամանակ»
«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության կողմից եղել էր առաջարկ՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծել, որին կմասնակցեն նաեւ արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչները: Դա մոտավորապես Մարտի 1-ի հանձնաժողովի նման մի հանձնաժողով է լինելու: Բոլոր ուժերը կողմ արտահայտվեցին, պարզապես կային գործիչներ, որոնք ասում էին՝ դեռ ժամանակը չի:
Հակառակորդը մարտական գործողություններ է սկսել ՀՀ սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում, ունենք 2 վիրավոր. ՊՆ
Ծավալվել են մարտական գործողություններ, ընթանում է ինտենսիվ փոխհրաձգություն։
Հայ-ադրբեջանական սահմանին մարտական գործողությունների արդյունքում երկու կողմից էլ կան կորուստներ
Նախնական տեղեկություններով, մարտական գործողությունների արդյունքում երկու կողմից էլ կան կորուստներ։
Ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հարձակում են ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Ծավալվել են տեղային մարտեր, որոնք, ժամը 07։00-ի դրությամբ, շարունակվում են։
Հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ ծավալված տեղային մարտերը շարունակվում են. ՀՀ ՊՆ
Ժամը 06։00-ի դրությամբ, ադրբեջանական սադրանքի արդյունքում հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ ծավալված տեղային մարտերը շարունակվում են։ ՀՀ ՊՆ
Ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները խախտել են հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում. ընթանում են տեղային մարտեր. ՊՆ
Ադրբեջանը հերթական անգամ դիմել է սադրանքի
Պետդեպարտամենտի գաղտնի հեռագիրը բացահայտում է ԱՄՆ-ի ամոթալի ճնշումը Հայաստանի ղեկավարների վրա
Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com ԱՄՆ Պետդեպարտամենտը 2021 թ․ մարտի 24-ին գաղտնազերծեց կառավարական մի «գաղտնի» հեռագիր՝ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի (FOIA) պահանջով։ Հեռագրում նկարագրված են Քլինթոնի վարչակազմի կողմից 2000թ․ հոկտեմբերի վերջին ձեռնարկված մեծագույն ջանքերը՝ արգելափակելու Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի քվեարկությունը Ներկայացուցիչների պալատում: Բանաձևը տապալելու իր ջանքերի շրջանակում, Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաները ճնշում գործադրեցին ոչ
Մեսրոպ Առաքելյան. «107 հոգանոց վարչությունը չունի վարչության պետի տեղակալ, 36 հոգանոց վարչությունն ունի պետի երկու տեղակալ»
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երևանի ավագանին երկու տարի անց կրկին արտահերթ նիստով պատրաստվում է քննարկել աշխատակիցների աշխատավարձերը մի քանի անգամ բարձրացնելու հարցը։ Պետական համակարգի աշխատողների աշխատավարձի բարձրացումը այլընտրանք չունի, սակայն այն պետք է լինի կատարած արդյունքի հետևանք, ինչպես նաև խիստ անհրաժեշտ է նախ փոփոխել պետական համակարգի,
Պետությունը պետք է միջոցներ ձեռնարկի պարզելու ամուսնալուծությունների իրական պատճառները. Արա Զոհրաբյան
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ընտանիքը հասարակության բնական և հիմնական բջիջն է: Ընտանիքը պետության մանրակերտն է (նախանմուշը): Շատ մտահոգիչ են ամուսնությունների և ամուսնալուծությունների վիճակագրական տվյալները (իրական պատկերն ավելի մռայլ է): Այսպես, 2009թ. գրանցվել է՝ 18.773 ամուսնություն և 2.829 ամուսնալուծություն: Այսինքն 2009թ. ամուսնալուծվածների տոկոսը ամուսնացածների համեմատ կազմում է 15%: ✅ 2019թ.
«Հարձակվել է խանութի աշխատակցուհու վրա, դաժան ծեծի ենթարկել ու հափշտակել մոտ 3 մլն դրամ». shamshyan.com
Ավազակային հարձակում Էջմիածնում.
Վահագն Ալեքսանյան. «Չեմ հասկանում, թե ինչով է պայմանավորված ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանի զարմանքը»
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱԺ-ում լրագրողների համար հատուկ աշխատանքային գոտու ձևավորումը և դրանից դուրս որոշակի սահմանափակումների կիրառումը անհրաժեշտություն է և հուսով եմ ԱԺ աշխատակազմը կգնա այդ ճանապարհով։ Չեմ հասկանում, թե ինչով է պայմանավորված ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանի զարմանքը։ Տիկին Թովմասյանը չի՞ տեսել այն բազմաթիվ կադրերը, երբ որոշ լրագրողներ
«Սկզբում պետք է լինեն հիմքերը կամ ապացույցները և դրանից հետո նոր միայն հնարավոր կլինի քննարկել մարդուն ազատությունից զրկելու, բերման ենթարկելու կամ ձերբակալելու հարցերը». Արման Թաթոյան
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մեր իրավապահ համակարգի հիմնարար խնդիրներից է շարունակում մնալ պրակտիկան, երբ մարդուն զրկում են ազատությունից ու հետո նոր սկսում հավաքել ապացույցներ կամ որոնել հիմքեր: Ցավոք, այս պրակտիկան այդպես էլ չվերացավ: Մեր այցերն ու բողոքներն են արձանագրել կոնկրետ դեպքեր, երբ մարդուն ազատությունից զրկում են (առավել հաճախ՝
Ռուսաստանը հաստատում է AstraZeneca-Sputnik V պատվաստանյութի փորձարկումները. «Ամերիկայի ձայն»
Թեստերը կիրականացվեն հինգ ռուսական կլինիկաների կողմից
Խորթ հայրը 1.5 տարեկան երեխային մտցրել է լվացքի մեքենայի մեջ ու հարվածներ հասցրել. Փոքրիկը մահացել է. «Փաստինֆո»
Արարատի մարզում 1.5 տարեկան երեխան օրեր շարունակ ծեծի է ենթարկվել և մահացել՝ գլխուղեղի վնասվածքներից։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ երեխայի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ամբաստանյալի աթոռին են երեխայի հարազատ մայրը, խորթ հայրն ու տատը։ Հիշեցնենք՝ 2021թ. փետրվարի 7-ին մահացած վիճակում «Մասիս ԲԿ» է տեղափոխվել մանկահասակ տղա երեխա, որի մարմնի վրա հայտնաբերվել են մի շարք մարմնական վնասվածքներ,
«Դաշնակցությունն իրենց զե՞նք էր խոստացել… Տեր-Պետրոսյանը շատ հստակ է ասում, պետք է տեղյակ լինես, որ հասկանաս ինչի է ասում». Արայիկ Մանուկյանը՝ հայտնի տեսանյութի մասին
«Այդ ժամանակ, երբ ասում է՝ ձեռք չբերենք Ելցինի նման հիշաչար մարդ, թշնամի, ինքը չի չափազանցնում, որովհետեւ իսկապես Բաթումից Ելցինի խոստացած նավը կարգադրել էին եւ հետ էր գնում: Հայաստանում մնացել է մի քանի օրվա փամփուշտ եւ մի քանի օրվա սնունդ: Հիմա երբ ինքն ասում է, թե ուրիշ այլընտրանքներ ունեինք, այդ ո՞ր պետության այլընտրանքն է, թող ասեն՝ իմանանք: Կարող է իսկապես կար՝ Տեր-Պետրոսյանը չգիտեր»:
Ջաբրայիլում ականի վրա սակրավոր է պայթել
Հուլիսի 27-ին Ջաբրայիլում ականազերծման աշխատանքներ իրականացնելիս ականի վրա սակրավոր է պայթել, հաղորդում է ԱՊԱ-ն: Նշվում է, որ Նասիրով Բահրուզ Թափթիգ օղլուն թեթև վնասվածքներ է ստացել պաշտպանիչ հագուստի և սաղավարտի շնորհիվ: Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Ի հիշատակ դպրոցի նախկին շրջանավարտ, հայրենիքի պաշտպան Մելիք Հարությունյանի, Վայքի հիմնական դպրոցում դասասենյակ է անվանակոչվել
Ճանաչենք մեր հերոսների պատմությունը 2021թ. հուլիսի 27-ին Վայքի հիմնական դպրոցում տեղի ունեցավ դասասենյակի անվանակոչման արարողություն՝ ի հիշատակ դպրոցի նախկին շրջանավարտ, հայրենիքի պաշտպան Մելիք Երեմի Հարությունյանի և նրա սխրագործությունների: Դասասենյակի անվանակոչումը նախաձեռնվել է «Թութոք Արմենիան» ընկերության կողմից՝ Վայոց ձորի մարզպետարանի և Վայքի հիմնական դպրոցի հետ համագործակցությամբ: Մելիք Հարությունյանը ծնվել է 1998 թ. Վայք քաղաքում: 2017-2019թթ


















































