Օրվա լրահոսը
Զանգեզուրի միջանցքը Պակիստանը կկապի Թուրքիայի ու Ադրբեջանի հետ. Սաբիhա Գաֆարովա
Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սաբիհա Գաֆարովան հայտարարել է, թե Զանգեզուրի միջանցքը նոր միջանցք կդառնա եղբայրական Պակիստանից Թուրքիա և Ադրբեջան: Այդ մասին նա ասել է այսօր երեք երկրների խորհրդարանների խոսնակների հանդիպմանը: Նա նաև նշել է, որ Թուրքիան ու Պակիստանը աջակցել են Ադրբեջանին Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ: «Թուրքիան ու Պակիստանը նաև դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատել օկուպացված Հայաստանի հետ:
Կան տեղեկություններ, որ Դեր Զորի եկեղեցական համալիրը պայթեցվել է
Կիլիկիո կաթողիկոսարանի հեռուստաալիքը տեղեկատվություն է տարածել․ «Այս տեսաերիզին մէջ կը տեսնէք Տէր Զօրի եկեղեցւոյ համալիրը՝ իր նախկին եւ ներկայ վիճակին մէջ։ Յստակ տեղեկութիւններու համաձայն, համալիրը քանդուած է անոր զանազան մասերուն մէջ զետեղուած ռումբերով։ Յայտնենք, որ Տէր Զօրի համալիրը կը բաղկանար եկեղեցիէ, թանգարանէ, մատենադարանէ, համագումարներու յատուկ սրահէ եւ այլ յարակից բաժիններէ։ Անմիջապէս որ շրջանի ապահովական պայմանները
Հայկ Մամիջանյանը` «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար
Ինչպես հայտնի է, ԱԺ «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության ղեկավարը կլինի «Պատիվ ունեմ» դաշինքի առաջնորդ, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը: Այսօր հայտնի է դարձել, որ խմբակցության քարտուղարի պարտականությունները կստանձնի ՀՀԿ երիտասարդական թիմի ղեկավար Հայկ Մամիջանյանը։
ԵՄ-ն և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ժամանակակից ռենտգեն սարքավորում է տրամադրում Մարտունու բժշկական կենտրոնին
Եվրոպական միությունը և ԱՀԿ-ն այսօր Մարտունու բժշկական կենտրոնին են տրամադրել ռադիոլոգիայի սենյակի համար ժամանակակից ռենտգեն սարքավորում։ Սարքավորումը տրամադրվել է երկրում COVID-19-ի տարածումը կանխելու ուղղությամբ իրականացվող օժանդակության առավել լայն փաթեթի շրջանակում: Նոր և ժամանակակից ռենտգեն սարքավորումը հնարավորություն է տալիս հիվանդանոցային պայմաններում կատարել ճշգրիտ և արագ ախտորոշում՝ ունենալով բարձրորակ պատկեր։ Ի տարբերություն ավանդական ռենտգեն սարքավորման՝ թվային տարբերակները
Մատաղիսում իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերել և տարհանել են ևս մեկ հայ զինծառայողի աճյուն
Մատաղիսում իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում ԱԻ պետական ծառայության փրկարարներն այսօր հայտնաբերել և տարհանել են ևս մեկ հայ զինծառայողի աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո: Այսպես, 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հուլիսի 27-ը, Ադրբեջանի կողմից Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր 1616 աճյուն: Առաջիկա ուղղությունների մասին ՆԳ նախարարության ԱԻ ծառայությունը
Ոսկե մեդալակիր շրջանավարտների թվով Շիրակի մարզն առաջատարն է ՀՀ-ում
32 ոսկե մեդալ՝ 2020-2021 թվականների ուստարվա Շիրակի մարզի դպրոցականների նվաճումն է։ Ոսկե մեդալակիրներին այսօր հյուրընկալել են Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն ու մարզպետարանի կրթության, մշակույթի, սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանը։ Ողջունելով ու շնորհավորելով մեդալակիրներին՝ Շիրակի մարզպետը նրանց մաղթել է մեծ ձեռքբերումներ ու նորանոր հաջողություններ՝ հորդորելով շարունակել սովորել ու գիտելիքներն ի նպաստ դնել Հայաստանի Հանրապետության ու Շիրակի
«Այն ժամանակ ՌԴ-ն այդ ուժը չուներ, որ մեզ շանտաժի ենթարկեր…պետք էր տնտեսությունը զարգացնել, ոչ թե լցնեիք ձեր գրպանները». Կարեն Օհանջանյանը՝ Տեր-Պետրոսյանի տեսանյութի մասին
Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ ՀՀ իշխանությունների կողմից մեծ ջանքեր էին գործադրվում, որ Արցախի իշխանությունները փոխզիջումների գնային եւ ազատեին ազատագրված տարածքները:
Թուրքիան, Ադրբեջանն ու Պակիստանը ստորագրել են Բաքվի հռչակագիրը
Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովան հայտարարել է, որ Բաքվի հռչակագիրը իր ներդրումը կունենա երեք երկրների միջև ռազմավարական կապերի ամրապնդման գործում:
Համաշխարհային ճանաչում ունեցող հայագետների բողոքի արդյունքում միջազգային գիտաժողովը չեղարկվել է
Հրավիրվել էին մասնագետներ Ադրբեջանից, Վրաստանից, Դաղստանից, սակայն չէին հրավիրվել գիտնականներ Հայաստանից
«Ես գոհունակություն եմ հայտնում ՄԻՊ-ի քայլի համար». Կարեն Հեքիմյան
ՍԴ-ն կասեցրել էր բուհերի հոգաբարձուների խորհուրդների վերաբերյալ կառավարության նոր որոշումը
Դատախազությունն առաջարկում է խստացնել արտահիվանդանոցային հարկադիր բուժման մեջ գտնվող անձանց տեղաշարժի, վարքագծի, հարկադիր բուժում ստանալու նկատմամբ պետական վերահսկողությունը
Առաջարկվում է դատարանին իրավունք վերապահել հոգեբույժի մոտ հարկադիր արտահիվանդանոցային հսկողություն և հարկադիր բուժում նշանակելիս անձի վրա դնել առանց դատարանի որոշման մշտական բնակության վայրը չփոխելու և (կամ) ՀՀ տարածքը չլքելու պարտականություն:
«Ձեռքերը, ոտքերը կապել, գցել են գետնին, ծեծել. վայրենություն, գազանություն է, նման մարդու նորմալ մարդը չի խփի». Մաճկալաշեն համայնքի ղեկավարը՝ համայնքի բնակչի գերեվարման առիթով
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի համոզմամբ՝ սա ևս մեկ ցուցիչ է, որ որևէ կերպ հնարավոր չէ խոսել խաղաղ գոյակցության մասին:
ՀՀ նախագահը հանդիպում է ունեցել Միջազգային համագործակցության ճապոնական բանկի ղեկավարի հետ
Անդրադարձ է եղել ներդրումների ներգրավման, բանկային, բարձր տեխնոլոգիաների, անշարժ գույքի ոլորտներում համագործակցությանը
Առաջիկայում հայտնի կդառնա Գյումրիի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի անունը․ Շիրակի մարզպետը փակագծեր է բացում
Նա նաև նշում է, որ իր առաջին գործերից մեկը կլինի աշխատուժի հստակ քարտեզագրումը, դա արդեն իր գլխում պատրաստ է։
Դատարանը մերժել է Նիկոլ Փաշինյանի վերաքննիչ բողոքը․ տեսչական մարմնի տեղակալը կվերականգնվի պաշտոնում
Առաջին ատյանի դատարանը, դատավոր Դանիել Դանիելյանի նախագահությամբ, պարտավորեցրել էր վարչապետ Փաշինյանին՝ վերականգնել Իգոր Սարգսյանին նախկինում զբաղեցրած՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնում և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար վճարել հատուցում միջին աշխատավարձի չափով:
Ճիշտ եմ համարում ԱԺ մշտական հանձնաժողովների շարքում ստեղծել Արցախի հարցերով մշտական հանձնաժողով. Արթուր Վանեցյան
«Պատիվ ունեմ» դաշինքը նախատեսում է ԱԺ առաջին նիստում հանդես գալ նման նախաձեռնությամբ և լրացուցիչ հիմնավորումներով։
«Սոֆթ Քոնստրաքթ» ընկերությունը ներդնում է 50 մլն դոլար IT ոլորտի զարգացման համար
Պռոշյան համայնքի Գևորգ Չաուշ թաղամասում ավելի քան 70.000 ք/մ տարածքում 5000 նոր աշխատատեղեր ստեղծելու նպատակով «Բադալյան եղբայրները» հիմնում են նոր՝ Սոֆթ Սիթի բիզնես կենտրոնը։ Սոֆթ Սիթին «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի 2-րդ բիզնես համալիրն է․ առաջինը «ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերության շենքն է, որը գործում է Հին Նորքի 23․000 ք/մ զբաղեցնող տարածքում: Նոր համալիրը կառուցվում է «ՍոֆթԿոնստրակտ» և
«Փաշինյանը երբեք չի գռփել, չի լափել, չի սպանել»․ վաճառականները վարձակալության գումար չեն կարող վճարել ու պահանջում են Փաշինյանի հետ հանդիպել
Բայց ժողովուրդը խոհեմ է, ես երբեք չեմ թույլատրի, որ ժողովուրդը կառավարության դեմ դուրս գա
Հեպատիտներն ընթանում են հիմնականում անախտանիշ եւ մարդիկ չիմանալով այդ մասին՝ չեն դիմում բժշկի. Ռոմելլա Աբովյան
2020 թվականին արձանագրվել է հեպատիտների 1244 դեպք, որի 85 տոկոսը եղել է անախտանիշ:
Գետավանում 37 մլն դրամով բյուջեի հաշվին գնված ավտոտեխսպասարկման կայանի վերաբերյալ ստուգումները շարունակվում են. «Ապառաժ»
«Ապառաժ»-ը սույն թվականի հունիսի 9-ին «aparaj.am» կայքում հրապարակել էր «Կասկածելի գնումներ ու հատկացումներ՝ ԱՀ 2020 թ. բյուջեի հաշվին» վերտառությամբ հոդված, որում լուսաբանվել են ԱՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամների հարցումները՝ ԱՀ կառավարության ներկայացուցիչներին՝ ԱՀ 2020թ. բյուջեի միջոցներով մասնավոր գույքի ձեռքբերման կասկածելի գործարքների և մասնավոր կազմակերպությանը դրամական աջակցություն ցուցաբերելու դեպքի վերաբերյալ: Սույն թվականի հունիսի 11-ին դատախազությունը հաղորդագրություն
Լրագրողի ազատությունը անհրաժեշտություն է, և ոչ երբեք՝ գլխացավանք. Թագուհի Թովմասյան
Լրագրողների նկատմամբ այս տարբերակված մոտեցումը քաղաքական ի՞նչ նպատակ է հետապնդում
«Կրճատվողներ կլինեն»․ ի՞նչ նպատակով կօգտագործի Շիրակի մարզպետը «պողպատե մանդատը»
Հովհաննես Հարությունյանը հայտարարեց, որ քաղաքական հայացքները չեն կարող լինել կադրերի ընտրության պատճառ։
Կշարունակվե՞ն արցախցիների սոցաջակցության ծրագրերը, ինչպե՞ս է լուծվելու նրանց բնակարանի խնդիրը. մանրամասնում են սոցապի պաշտոնյաները
Արցախից տեղահանված բնակիչների 97 տոկոսն օգտվել են սոցիալական աջակցության ծրագրերից:
ԵԽԽՎ-ն 44-օրյա պատերազմի հումանիտար հետևանքների վերաբերյալ հատուկ զեկույց կհրապարակի
Ուսումնասիրությունն իրականացնում է իռլանդացի պատգամավոր Փոլ Գիվանը։ Նա փաստահավաք առաքելությամբ հուլիսի 26-28-ը կայցելի Ադրբեջան:
Միքայելյան համալսարանական հիվանդանոցում կրկին կիրականացվի կորոնավիրուսով հիվանդների բուժսպասարկում
Եվս մեկ անգամ խնդրում ենք պահպանել հակահամաճարակային բոլոր կանոնները և հրատապ ՊԱՏՎԱՍՏՎԵԼ․․․
Լոռու մարզում արձանագրվել է ընտանեկան բռնության 10 դեպք
Ամուսինն իր բացատրությամբ չի հերքել, որ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում իրենց բնակարանում ծեծի է ենթարկել կնոջը:
Պայմանների հետագա բարելավման կարիք կա. Արցախի ՄԻՊ-ը չհայտարարված այց է կատարել Ստեփանակերտի գիշերօթիկ հաստատություն
Երեխաների անվտանգության ապահովման տեսանկյունից խիստ անհրաժեշտություն է հաստատության ցանկապատի կառուցումը, ինչպես նաև բակում երեխաների ժամանցի համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը։
Կարեն Խաչանովը երկրորդ հաղթանակն է տոնել օլիմպիական խաղերում
Հայ թենիսիստը 1 ժամ 25 րոպեում 7:5, 6:1 հաշվով պարտության է մատնել Ավստրալիայի ներկայացուցիչ Ջեյմս Դակվորտին եւ անցել երրորդ շրջան:
Տոկիոյում այսօր Հայաստանից ասպարեզ մտել է երկու մարզիկ
Իզաբելա Յայլյանը երկամարտի 205 (95+110) կգ արդյունքով զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը
Ավշարում պահանջում են համայնքապետի հրաժարականը․ «Ազատվենք ստրկությունից»
Մի խումբ ավշարցիներ այսօր բողոքի ցույց էին անում, նրանք վստահեցնում էին, որ գյուղապետ Սուրիկ Գրիգորյանը համայնքի համար ոչինչ չի արել, եղած գույքն էլ սեփականաշնորհել է


















































