Օրվա լրահոսը

Եվս 43 զինծառայողներ կամ նրանց ընտանիքներ հատուցում են ստացել. Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառուների թիվը՝ 4220

Հիմնադրամի ֆոնդը համալրելու նպատակով Երևանի Մարիոթ հյուրանոցի ճեմասրահում գործվում է Արևագորգ։ Յուրաքանչյուրս կարող ենք մեր հանգույցն ունենալ գորգում։ Արցախի Ջրաբերդ գավառի գորգերի շարքին պատկանող խորհրդանշական Արևագորգը կարելի է գործել նաև առցանց։

Ադրբեջանի շրջանառության մեջ դրած «միջանցքի բացման» գաղափարն անընդունելի է և ամբողջովին աղավաղում է եռակողմ հայտարարությունների բովանդակությունը և նպատակը. ՀՀ ԱԳՆ

Շահարկումներին զուգընթաց Ադրբեջանը մի կողմից տարածքային և պատմական կեղծ պահանջներ է առաջադրել Հայաստանին, իսկ մյուս կողմից՝ ադրբեջանական զորամիավորումները ներթափանցել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք։

Առաջարկում եմ մտածենք վաղվա համագործակցության մասին. Արմեն Սարգսյանն ու JICA-ի նախագահը փոխգործակցության ընդլայնման հնարավորություններն են քննարկել

Աշխատանքային այցով Ճապոնիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) նախագահ Կիտաոկա Շինիչիի հետ: Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության ղեկավարը ողջունել է նախագահ Սարգսյանի այցը Ճապոնիա՝ նշելով, որ իրենց գործակալությունը Հայաստանի հետ տարիների համագործակցություն ունի և ուրախ է Հայաստանի նախագահի հետ քննարկել ապագա փոխգործակցության ուղղությունները: Նախագահ Սարգսյանը շնորհակալություն

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Սպասվում է անձրև և ամպրոպ

«Գումարները, որ տրվել են պարգևավճարի տեսքով, տրամադրվելու են որպես հիմնական աշխատավարձ. բյուջեի վրա հավելյալ ծանրաբեռնվածություն չի ավելանում». Արմեն Գալջյան

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը այս որոշման ընդունումից հետո բազմապատկելու է իր վերահսկողական լծակները քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատանքի նկատմամբ և հետևողական է լինելու որպեսզի բացառվեն չհիմնավորած պարգևավճարների տրամադրումը։

Հաստատվել են օրինակելի ուսումնական պլանները

Պետական բաղադրիչով սահմանված ժամաքանակում փոփոխություն կարող է կատարվել նախարարության համաձայնությամբ` արտակարգ ընդունակություններ ունեցող սովորողների ուսուցումն առավել բարենպաստ պայմաններում կազմակերպելու համար,

Մանվել Փարամազյանը կմնա կալանքի տակ. վերաքննիչ դատարանը մերժել է պաշտպանների բողոքը

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, մերժել է Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու՝ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ պաշտպանների բողոքը: Հիշեցնենք՝ հուլիսի 9-ին Մանվել Փարամազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասով և 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով:

Քննչական կոմիտեն նոր մանրամասներ է հայտնում զինծառայող Սարգիս Գրիգորյանի մահվան գործով

Կրակային դիրքում իրեն ամրակցված ԱԿ տեսակի ինքնաձիգից ինքն իրեն կրծքավանդակի ձախ շրջանում արձակել է մենահատ կրակոց և ստացել մահացու հրազենային վնասվածք:

Երեխաներին իրենց բնակավայրից հեռու գտնվող դպրոց տանելը դժվարություններ է ստեղծում, հատկապես, երբ երեխան ունի հաշմանդամություն. ՄԻՊ տարեկան հաղորդումը

Երեխաները ստիպված են լինում հաճախել տնից հեռու դպրոց՝ բնակության վայրը հաշվի չառնելու պատճառով

Ալեքսանդր Իսկանդարյան. «Ալիեւը ցանկանում է հայերից քամել առավելագույնը»

Ալիեւը Հայաստանի ներքաղաքական եւ դիսկուրսի դաշտում բավականին լուրջ խաղացող է: Նա փաստացի արդեն փոխել է դիսկուրսը Հայաստանի ներսում՝ լրագրողների, սոցիալական մեդիայի, պաշտոնական հայտարարությունների եւ այլ ոլորտներում: Տեսեք, մենք Ղարաբաղի մասին արդեն գրեթե չենք խոսում, մենք արդեն ոչ թե Ղարաբաղը, այլ Սյունիքն ենք պաշտպանում: Այստեղ է, որ կարեւորն այն չէ, թե նա ինչ է ասում: Կարեւորն է, թե նա ինչ է անում:

Ամարասի վանական համալիրի վերականգնման աշխատանքները շարունակվում են

Չնայած համավարակին և հետպատերազմյան դժվարություններին, աշխատանքները գրեթե չեն դադարեցվել ի պատիվ մեր շինարարների

«Վիսոցկու երգերը հոգուն են հասնում». Երևանի Ռուսական տունը երեկո էր կազմակերպել արցախյան և աֆղանական պատերազմների վետերանների համար

Չափազանց դժվար է կատարել պատերազմական երգեր վերջին պատերազմների վետերանների համար, մանավանդ հաշվի առնելով Հայաստանում ստեղծված իրավիճակը, քանի որ արվեստի միջոցով վերապրում ես այն, ինչի միջով անցել ես, բայց այսպիսի երեկոները օգնում են չմոռանալ և միասին լինել: Այս մասին հայտնեց կիթառահար, երգիչ Ռուբեն Եղոյանը արցախյան և աֆղանական պատերազմների վետերանների համար գրական-երաժշտական երեկոյից հետո, որը կազմակերպել էր

Հայաստանը, որպես հեռահաղորդակցության ոլորտի 5-րդ սերնդի համագործակցային և թիրախային կարգավորում իրականացնող, ԱՊՀ տարածաշրջանում ստացել է ամենաբարձր գնահատականը

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն առաջադրվել է EaPeReg ցանցի 2022 թվականի նախագահողի պաշտոնում։

Անահիտ Հարությունյանը՝ համատեղության կարգով Կուբայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ԱՆԱՀԻՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԿՈՒԲԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը. Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անահիտ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Կուբայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Օտտավա): ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Ա.ՍԱՐԳՍՅԱՆ 2021թ. հուլիսի 26 Երևան

«Հին ռեժիմից մնացած այդ ոստիկանը ժամանակին էլի մեր դեմ էր պայքարում Մաշտոցի պուրակում»․ Վարդան Գերավետյան

Հարցրեցի՝ ո՞վ է նման հրահանգ տվել, ի՞նչն է ձեզ դրդել, որ այդքան ոստիկաններով եկել եք։ Զարմացա, որ կարմիր բերետավորներ եկան

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 3666 նոր դեպք

Վարակից մահացել է ևս 17 մարդ, ընդհանուր՝ 5 731:

Օր առաջ պետք է լուծվի Արաքս գետի ավազանից ավազի ապօրինի արդյունահանման խնդիրը․ իրավախախտները գերատեսչությունների ուշադրության կենտրոնում են

Առաջինը՝ Արաքս գետի հունի անխաթարության պահպանումն է, որը հանդիպմանը ներկա շրջանակի լիազորություններից ավելի վեր լիազորություններ է ենթադրում, երկրորդը՝ ավազի հանքերի շահագործման կանոնակարգումն է։

Որոշումը համարում ենք բացառիկ կարևոր. Արման Բաբաջանյան

Պետք է անել ամեն ինչ, որ քաղաքական տարբեր ուժեր ի սկզբանե զրկված լինեն պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի աշխատանքներն ի շահս օգտագործելու հնարավորությունից

«Առաջիկայում շահագործման կհանձնվի նոր ծննդատունը. ոչինչ չենք խնայելու արդյունավետ առողջապահության համակարգ ունենալու համար». Արտակ Բեգլարյան

Ցանկացած հիմնարար որոշում կայացվելու է ներառական ու պրոֆեսիոնալ գործընթացների արդյունքում

Հրդեհների առաջացմանը նպաստում են նաև բնության գրկում իրենց հանգիստն անցկացնող քաղաքացիները՝ անզգուշության հետևանքով

Ռեկորդային շոգ եղանակով պայմանավորված՝ հրդեհների թիվը Հայաստանում աճել է

Օր առաջ արթնանալ թմբիրից ու նշված համալիր միջոցառումներով, սեփական ուժերի գիտակցմամբ, հասնել գերիների ազատմանը. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

Բանակցություններում Հայաստանի դիրքերն ուժեղացնելու, միջազգային հանրությանը մեր միասնականությունը ցուցադրելու նպատակով անհրաժեշտ է հստակ կողմնորոշվել Ռուսաստան-Արևմուտք ընտրանքում։

«Եթե «Գրադ» չլինի, էդ ավտոմատներն էստեղ չեն հասնում. պայքարելու պատրաստ են, տարածքները հանձնելու՝ ոչ». «Հրապարակ»

Գյուղացիների տներն այնքան մոտ են դիրքերին, որ մեր զինվորներն ու խաղաղ բնակչությունը կողք-կողքի են բնակվում՝ հարեւանությամբ։

Թուրքիան եւ Ադրբեջանը շտապում են ուժի եւ սպառնալիքի ցուցադրման միջոցով առավելագույն զիջումներ պարտադրել Հայաստանին. «Հայաստանի Հանրապետություն»

Sահմանային եւ տարածքային վեճերը լուծելու եւ խաղաղության հասնելու համար պետք է բացառվի ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառումը, ինչը հետեւողականորեն խախտվում է Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից։

Արման Հակոբյանը՝ նաև Կոլումբիայի Հանրապետությունում և Բոլիվիայի Բազմազգ Պետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

ՀՀ նախագահի հրամանագիրը Կոլումբիայի Հանրապետությունում և Բոլիվիայի Բազմազգ Պետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին Հիմք ընդունելով Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը. Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արման ՀԱԿՈԲՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Կոլումբիայի Հանրապետությունում և Բոլիվիայի Բազմազգ Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Բրազիլիա): ՀՀ արտաքին

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 1 դեպք է գրանցվել

Արցախում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2938 դեպք:

«Գույքերն օրինական են, բայց մեզնից տեղեկատվություն պահանջվում է 20 և ավելի տարվա». Լևոն Սարգսյանի դուստրը, Գալուստ Սահակյանի որդին եւ հարսը՝ դատախազության թիրախում. «Հրապարակ»

«Կարող է որոշակի փաստաթղթեր լինեն, որոնք պահպանված չլինեն, բայց, ընդհանուր առմամբ, համոզված ենք, որ հիմնավորելու ենք այդ ողջ գույքի օրինական ծագումը»

Կտրականապես դեմ եմ, որ իմ աշխատավարձը բարձրանա, այդ պատճառով չեմ մասնակցելու քվեարկությանը. Հայկ Մարության

Իսկ եթե ավագանու քվեարկությամբ որոշումը ընդունվի, կհրաժարվեմ այդ ավելացած գումարից և կստանամ նույն աշխատավարձը, ինչ ստացել եմ այս 2,5 տարվա ընթացքում, այսինքն, 415.000 դրամ:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031