Օրվա լրահոսը
Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին ավտովթարի հետևանքով մահացածներից երկուսը անչափահասներ են
Շիրակի մարզի Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 22-րդ կիլոմետրի հատվածում, 1989թ․ ծնված տղամարդու կողմից վարած «Nissan Pathfinder 4.0» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, գլորվել և կողաշրջվել է դաշտում, ինչի հետևանքով 1997 և 2011 թթ․ ծնված ուղևորները ստացած վնասվածքներից տեղում մահացել են, իսկ մյուս հինգ ուղևորները մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել «Գյումրու բժշկական կենտրոն» և «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲ ընկերություններ։
«Զինվորների հանդեպ ուշադիր փոխգնդապետը նրանց հարազատ տղաների պես էր վերաբերվում». հուշ-ցերեկույթ նվիրված պատերազմում զոհված Արմեն Օհանյանի 50-ամյակին
Արմեն Միքայելի Օհանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի պետական շքանշանով:
Ամերիաբանկ. Հայաստանի առաջատար հարկատու բանկը` 2021 թ. երկրորդ եռամսյակի տվյալներով
2021 թվականի երկրորդ եռամսյակի տվյալներով Ամերիաբանկը Հայաստանի ամենախոշոր հարկատու բանկն է: Բանկը պետական բյուջե է վճարել ընդհանուր առմամբ 5.74 մլրդ դրամի հարկ (30.06.21 դրությամբ): Նշված ցուցանիշը նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ ավելացել է 83.5%-ով: ՀՀ Հարկային ծառայության կողմից հրապարակված ՀՀ առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկի համաձայն` Ամերիաբանկը 12-րդն է: Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող
Տարեց կնոջ նկատմամբ ավազակային հարձակում իրականացրած Սիսիանի բնակչուհին և նրան օժանդակած անձը ձերբակալվել են
Հափշտակված գումարը հայտնաբերվել է։
Դիլիջանցի փոքրիկը հաղթող է ճանաչվել 99 երկրների մասնակցությամբ «Հակամարտության չլսված ձայները» միջազգային մրցույթում
Այս փոքրիկ աղջնակի հաղթանակը նման մրցույթում ապացույցն է նրան, որ այս փոքրիկ քաղաքը թույլ է տալիս հավատալ, որ մոտ ժամանակներում Դիլիջանը կարող է նորից լինել արվեստի կենտրոն, քանի որ այս քաղաքը բազմաթիվ աշխարհահռչակ արվեստագետների է ընդունել։
Մեր ապագան ուժեղ Հայաստան կառուցելն է, իսկ դրա համար պետք է օգտագործենք մեր առավելությունը՝ մարդկային ռեսուրսը. Արմեն Սարգսյանը հանդիպել է Ճապոնիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
Ինչպես ցանկացած պետություն, հաջողության հասնելու միայն մեկ ձև ունենք՝ կառուցել իրական ուժեղ պետություն
Բոլոր այն դեսպանները, ովքեր այցելել են ոչ միայն Շուշի, այլ Ադրբեջանի կողմից օկուպացված այլ տարածքներ , ասել, վատ տպավորություն են թողել Արցախի ժողովրդի վրա, քիչ է. Արթուր Թովմասյան
Արցախում առայժմ մտահոգվելու որևէ բան չկա, իսկ այն ինչ կատարվում է Հայաստանի սահմանամերձ շրջաններում, այդ հարցը պետք է տալ ՀՀ իշխանություններին։
«Մենք բոլոր ուժերով աջակցել ենք Ադրբեջանին ղարաբաղյան պատերազմի ժամանակ». Թուրքիայի իշխող կուսակցության փոխնախագահ
«Մենք հարգանքի տուրք ենք մատուցում Կովկասյան իսլամական բանակի շեհիդներին։ 99 տարի առաջ նրանք կռվել են Ադրբեջանի ազատության համար», – հայտարարել է Թուրքիայի իշխող կուսակցության փոխնախագահը։
«Ինձ ցանկացած գնով լռեցնելու հրահանգ կա․ շարունակում եմ պահանջել բացահայտել Հադրութի հանձնումը»․ Մանախ
Այդ ֆիլմով ընդհանրացվեց այն ամենը, ինչի մասին ես ասում էի ողջ հետպատերազմյան փուլում։ Համաժողովրդական թմբիրի պայմաններում ես չեմ հրաժարվել իմ դիրքորոշումից
Թուրքիայում ջրհեղեղի հետևանքով տներ են անցել ջրի տակ
Իրենց կյանքը փրկելու համար բնակիչները ստիպված են եղել պարանների միջոցով բարձրանալ վերևի հարկեր։
Սահմանապահ Ոսկեվանում գործարկվել է LED լուսատուներով աշխատող համակարգ
Հավատարիմ մնալով Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության մշակույթին (ԿՍՊ)՝ Վիվա-ՄՏՍ-ն արդեն 16 տարի ծրագրեր է իրականացնում երկրի տարբեր մարզերում: Գործընկեր կազմակերպությունների հետ, տարիների հետևողական աշխատանքի արդյունքում, լուծվում են կարևոր խնդիրներ: Դրանցից մեկը գյուղական վայրերում ենթակառուցվածքների զարգացումն է: Թեև համավարակով ու պատերազմական գործողություններով պայմանավորված, ավելի քան մեկ տարի, փոխվել է աշխատանքների համակարգման մեխանիզմը, սակայն Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության
«Մեջքից հարվածում են միայն վախկոտներն ու թույլերը». ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար
Չեմ ընդունել բաժանարար գծերն ու պատնեշները, բարբառների հիմքով ԱԶԳԸ տրոհելու ու ցաք ցրիվ անելու դատապարտելի գործողությունները, նախկինների ու ներկաների բաժանելու հիվանդագին երևակայությունը, մեծամտությունն ու տգիտությունը, ազգային արժեհամակարգի ոտնահարումն ու ՀԱՅԻՆ խորթ, արհեստածին օրակարգերի ներմուծումն ու պարտադրանքը, օտարամոլությունն ու հացուկացի մասին անդադար ու անհասկանալի դիտարկումները։ Չեմ ընդունել, չեմ ընդունում և չեմ ընդունելու։
Նախագծում միաձուլվել են արվեստի երեք ճյուղերը՝ գրականությունը, երաժշտությունն ու նկարչությունը. փոքրիկներն ունկնդրեցին «Վայրի սիմֆոնիա» հեքիաթ-համերգը
Կրթական նախաձեռնություն է, որի նպատակը փոքրիկ ունկնդիրներին դասական երաժշտությանը մոտեցնելն է, երաժշտական գործիքներին, սիմֆոնիկ նվագախմբին ծանոթացնելը
5 միլիոն դոլար կուղղվի Հայաստանում «կանաչ» տնտեսությունների ֆինանսավորմանը
Ակբա բանկի, ԱԳԲԱ Լիզինգի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) GEFF ծրագրի համագործակցության արդյունքում Հայաստանում 5 միլիոն ԱՄՆ դոլար կուղղվի «կանաչ» տնտեսության զարգացմանը՝ էներգաարդյունավետության, կլիմայի ադապտացման ու վերականգնվող էներգետիկայի բիզնես նախագծերի ֆինանսավորման միջոցով: Ներգրավված ֆինանսական միջոցները տրամադրվելու են ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ ԱՄՆ դոլարով: Ծրագրի շնորհիվ տնտեսվարողները հնարավորություն կստանան իրենց բիզնեսներն էլ ավելի արդյունավետ
Ի՞նչ եղավ տնտեսական երկնիշ աճի խոստումը. տնտեսության իրական անկումը շարունակվում է. Թադևոս Ավետիսյան
Սննդամթերքի գներն աճել են 7,7 տոկոսով, նվազագույն աշխատավարձը չի բարձրացել, իսկ միջին ամսական աշխատավարձն աճել է ընդամենը 4,4 տոկոսով։
«Երաժշտությունը երեխաներին տալիս է սեփական անձի կարևորության գիտակցում». «Ճախրուկ» փառատոնի հիմնադիր
Երաժշտությունը դրական ազդեցություն է ունենում առողջական վիճակի բարելավման վրա
Գարեգին Միսկարյանը նույնպես լքում է «Քաղաքացու որոշում»-ը
Կուսակցությունից Սուրենի հեռանալու հայտարարությունը ինձ համար էլ անակնկալ էր
Երևանի բնակիչը կալանավորվել է պետհամարանիշեր գողանալու և դրանց դիմաց գումար շորթելու համար
Գաղտնի հափշտակել է իրենց պատկանող ավտոմեքենայի համարանիշները՝ հիշյալ ավտոմեքենաների վրա թողնելով «Telegram» հավելվածի «@hamar 555» գրառումը և դրանք վերադարձնելու դիմաց «Telegram» հավելվածի միջոցով պահանջել և ստացել է 150.000, 60․000 և 35․000 ՀՀ դրամ գումար:
«Գանձերի վրա նստած` զբաղված ենք եղել մշակույթի լավ կամ վատ մենեջմենթով». Դավիթ Մաթեւոսյան
Չի արվում մշակույթը վերադասելու եւ համապետական ամբողջ քաղաքականությունը դրան ենթարկելու ոչ մի քայլ
Մաճկալաշենի բնակիչ է գերեվարվել. խաղաղապահների միջնորդությամբ բանակցություններ են վարվում նրան վերադարձնելու ուղղությամբ. Արցախի ՄԻՊ
Կորած անասունների որոնման ընթացքում հայտնվել էր ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում։
Ռուբեն Վարդազարյանը չի ենթարկվի կարգապահական պատասխանատվության. ԲԴԽ-ն մերժեց միջնորդությունը
Նիստի ընթացքում Գագիկ Ջհանգիրյանը նաև նշեց. «Օրենքով նախատեսված համապատասխան ժամկետները խախտված լինելու պատճառով ԲԴԽ-ն գտել է, որ չի կարող Վարդազարյանին պատասխանատվության ենթարկել»:
Բայրամովը հերթական անգամ Հայաստանին մեղադրել է «ապակառուցողականության» մեջ
Եթե ռազմական գործողությունները դադարեցված են և ձեռք է բերված պայմանավորվածություն, ապա պետք է փոխանցվեն ականապատ դաշտերի քարտեզները: Բայց հայկական կողմը դրանք չի տրամադրում»,- ասել է Բայրամովը:
Մեր կինոն գրանցում է իր հարյուրամյա պատմության ամենավատ ցուցանիշները. բաց նամակ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարին
Վերջին չորս տարում ՀՀ կառավարությունը ավելի քան երեք միլիարդ դրամ է հատկացրել կինեմատոգրաֆիայի պետական քաղաքականությունը մշակելու, ազգային կինոարվեստը զարգացնելու համար։ Ո՞րն է այդ քաղաքականությունը և ո՞ւր են այդ ֆիլմերը։
Անահիտ Ավանեսյան․ «Հայաստանում էլ շրջանառվում է քովիդի Դելտա շտամը»
Երեկվա դրությամբ պատվաստվածներ թիվը 150 հազարն անցել է
Բաքվի դատարանում հայ ռազմագերի Գևորգ Սուջյանը ցուցմունք է տվել
Դատավորը նշել է, որ եթե մեղադրյալների մեղքը հաստատվի, նրանց սպասվում է մինչև 15 տարվա ազատազրկում:
Կորյուն Սողոմոնյանը դուրս մնաց օլիմպիական պայքարից
Ռինգի մրցավարը յուրաքանչյուր ռաունդում մեկական նոկդաուն արձանագրեց ի վնաս Կորյունի, ինչի արդյունքում երրորդից հետո դադարեցրեց մարտը:
Լապշինը նոր հայց է պատրաստում Ադրբեջանի դեմ
«Հերթական անգամ, կարծես թե նրանք փոքրիկ և չլսող երեխաների նման որոշել են Լապշինի հետ խաղալ «Օյ, ոչ մի բան էլ չի եղել, մենք կապ չունենք…» խաղը և պարզապես պահանջել են disput.az կայքի ադմիններից հեռացնել իմ հասցեին հնչած սպառնալիքները… Բայց դա քիչ է: Նրանք պարտավոր են քննություն անցկացնել և գրավոր ձևով ինձ ծանուցել դրա մասին: Բոլոր ժամկետներն անցել են, իսկ նրանք լռում են:
Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի հիմնանորոգման և տեխնիկական վերազինման աշխատանքներին
Վերապրոֆիլավորման արդյունքում կենտրոնում բժշկական օգնություն է ստացել շուրջ 17 000 պացիենտ, որից 70 տոկոսը եղել է ծանր և ծայրահեղ ծանր վիճակում:
Գիշերն Ադրբեջանը կրակել է Սոթքի հանքի ուղղությամբ․ աշխատակիցները տարհանվել են
Հանքը ժամանակավոր դադարեցրել է աշխատանքը, եւ տարհանվել են հանքի աշխատակիցները, ապահովվել է նրանց անվտանգությունը


















































