Օրվա լրահոսը
ԳԹԿ-ն նպատակահարմար չի գտնում մեկնաբանել կաշառքի գործը
Խոսքը ԳԹԿ երկարամյա աշխատակցի մասին է: Կարծում ենք, որ ամեն ինչ կպարզի քննությունը»,-ասաց Խաչանուշ Գրիգորյանը:
«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահը դատապարտում է ադրբեջանական ծառայության լրագրողների լրտեսումը Pegasus ծրագրով
«Վրդովեցուցիչ է, որ 21-րդ դարում այդքան շատ կառավարություններ հետամուտ են լինում ազատ խոսքի արգելափակմանն ու լրագրողների կողմից իրենց համաքաղաքացիներին անաչառ լուրերի և տեղեկատվության մատուցման կանխարգելմանը»
Նոր Գեղի-Եղվարդ ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս գալով երթևեկելի հատվածից, գլխիվայր շրջվել է. վարորդը տեղում մահացել է
2021թ. հուլիսի 20-ին՝ ժամը 01:15-ի սահմաններում, Երևանի բնակիչը՝ ծնված 1969թ., իր կողմից վարած «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով Նոր Գեղի-Եղվարդ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, գլխիվայր շրջվել, որի հետևանքով երկու ուղևորները տեղափոխվել են բժշկական կենտրոն, իսկ վարորդը, ստացած մարմնական վնասվածքներից, տեղում մահացել է: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության
«Ադրբեջանական տելեգրամյան ալիքում հրապարակված տեսանյութն Իշխանասարի բարձունքից չէ»
Բարձունքը, որտեղից հրապարակվել են տեսանյութն ու լուսանկարը, Սև լճի մոտ է և ՀՀ սահմանից ներս է։ Այդ բարձունքը, սակայն, Իշխանասարը չէ։
Ռուդենկոն ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ քննարկել է Արցախի հարցը
Զրույցի ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման արդիական հարցեր՝ հաշվի առնելով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների՝ 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի պայմանավորվածությունները, ասվում է հաղորդագրության մեջ:
«Գրադարանում պետք է այնպիսի պայմաններ լինեն, որտեղ ընթերցողն ապրի, ժամանակ անցկացնի». Վահրամ Դումանյան
«Մեր նպատակն է մշակույթի և կրթության ճիշտ համադրմամբ և հստակ քայլերով լրացնել հասարակության մշակութային պահանջմունքը, որն այսօր բաց է»,- ասել է նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը:
Արման Թաթոյանի գլխավորած խումբը փաստահավաք աշխատանքների նպատակով գտնվում է Երասխում
Երասխի հարևանությամբ ադրբեջանական կրակոցները հանցավոր բնույթի են, կատարվում են քաղաքացիական բնակչության կյանքի և առողջության, այլ կենսական իրավունքների համար իրական վտանգավոր եղանակով։ Դրանք ոտնահարում են քաղաքացիական բնակիչների անդորրն ու խաղաղ կյանքը:
«Կրակել են գյուղի դիրքերի ուղղությամբ»․ Կութի գյուղապետ
Երեկ հայ-ադրբեջանական շփման գծի Երասխի հատվածից բացի՝ հակառակորդը կրակոցներ է արձակել նաեւ Գեղարքունիքի շփման գծի, մասնավորապես՝ սահմանամերձ Կութ գյուղի դիրքերի ուղղությամբ։ Այսօր, ինչպես Aravot.am-ին հայտնեց Կութի գյուղապետ Սիմա Չիտչյանը, ոչ մի բան չկա, սովորական վիճակ է․ «Կրակոցներ չեն եղել»։ Տիկին Չիտչյանի փոխանցմամբ՝ երեկ երեկոյան են հակառակորդի կողմից կրակոցներ եղել․ «Տուժածներ չկան, գյուղի ուղղությամբ ոչ մի
Սահարա անապատից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցման հետեւանքով ջերմաստիճանը կբարձրանա
Օդի ջերմաստիճանը հուլիսի 20-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով, այնուհետև 22-24-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։
«Մտավախություն կա, որ սցենարը կկրկնվի․ իշխանությունը կգնա զիջումների եւ դա կարդարացնի երկիրը պատերազմից փրկելով»․ Տիգրան Աբրահամյան
Նույն հիմնավորմամբ` Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի իննի փաստաթղթի մեջ չտեղավորվող տարածքների հանձնումը պատճառաբանում էր պատերազմի սպառնալիքով
«Մի թատրոնը կվերանա միանգամից, երկրորդը կհայտնվի կատաստրոֆիկ վիճակում». Սամսոն Ստեփանյան
Եվ այս ամենը նրա համար, որպեսզի Սիմֆոնիկ նվագախումբն ունենա տարածք, որը տեխնիկապես չի համապատասխանում իր պահանջներին:
«Ամբողջ աշխարհը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը». Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի ու ՀՀ ԱԺ պատգամավորներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Ըստ ԵԽ ներկայացուցչի՝ ամբողջ աշխարհը պետք է իմանա եւ հիշի հայերի ցեղասպանության մասին, որպեսզի այն այլեւս երբեք չկրկնվի:
Մհեր Մկրտումյանը հետ է կանչվել ԱՄԷ-ում և Բահրեյնի Թագավորությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՄՀԵՐ ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻՆ ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՎ ԲԱՀՐԵՅՆԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆԻ ՊԱՇՏՈՆԻՑ ՀԵՏ ԿԱՆՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը. Մհեր ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻՆ հետ կանչել Արաբական Միացյալ Էմիրություններում և Բահրեյնի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Ա.ՍԱՐԳՍՅԱՆ 2021թ. հուլիսի 19
Ընկերը հրել գցել է ջրով լցված լողավազանը. պարզվում են 33-ամյա կնոջն անզգուշությամբ մահ պատճառելու հանգամանքները
Կինն Արզնի համայնքում գտնվող հանգստյան գոտում նստած է եղել լողավազանի բետոնե բազրիքին, որտեղ նրան աննկատ մոտեցել է իր ընկերը և հրել գցել է ջրով լցված լողավազանը:
Գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել
Հուլիսի 19-20-ը գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի պաշտոնական կայքում: Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն
ԵՄ-ը մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին լարվածության կապակցությամբ
Վերահաստատում ենք մեր կոչը՝ զսպվածություն պահպանել, բաժանել ուժերը և կառուցողականություն ցուցաբերել սահմանային հարցերում, քանի դեռ նոր զոհեր չեն գրանցվել:
Լեյտենանտին մեղադրանք է առաջադրվել ժամկետային զինծառայողի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով
Զորամասի կրակային դիրքում լեյտենանտ Հ.Ա.-ն զեկույց ստանալով, որ դիրքի տարածքում հակառակորդի ենթադրյալ շարժ է նկատվել, իրականացրել է դիտարկում և տեղանքի ուսումնասիրություն, որի ընթացքում, ժամը 21:45-ի սահմաններում շարժ նկատելով, խախտել է մարտական հերթապահություն կրելու կանոնները, իրեն ամրակցված ինքնաձիգից մենահատ կրակոցներ արձակել հիշյալ ուղղությամբ, ինչի հետևանքով ժամկետային զինծառայող Արթուր Ղազարյանը գլխի շրջանում ստացել է հրազենային մահացու վնասվածք
Աբդուլլաևան անհեթեթություն է որակել Հայաստանի ԱԳՆ հայտարարությունը
«Եվս մեկ անգամ հիշեցնում ենք հայկական կողմին, որ Բաքվում, Սումգայիթում, Գյանջայում և Ադրբեջանի այլ քաղաքներում մինչ այժմ ապրում են հազարավոր հայրեր: Եթե Հայաստանն առաջ չքաշեր տարածքային հավակնություններ Ադրբեջանի նկատմամբ և նրա դեմ ագրեսիվ քաղաքականություն չվարարեր, այդ թիվն ավելի բարձր կլիներ»,- ասել է Աբդուլլաևան:
Ու դրանից հետո պետք է մեզ հարց տանք. ինչպե՞ս կարող էինք պատերազմ ու պարտություն բերած մեկին նորից ընտրել. Գեղամ Նազարյան
Երբ կարմիրբերետավորների հրամանատարը անդադար կրկնում է բերման ենթարկվողի գլուխը ասֆալտին խփել, պարտադիր պետք է հետաքրքրվել, թե նա մոլագա՞ր է, կամակատա՞ր, թե՞ մոլագարի կամակատար:
Նրա ձեռքերում հայոց ավանդական ծիրանափողը խոսում էր մեր ազգային կեցության ակունքներից. Ջիվան Գասպարյանին վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա «Արամ Խաչատրյան» համերգասրահում
Հուլիսի 24-ին` ժամը 11:00-14:00 վերջին հրաժեշտի արարողությունը
«Հայաստանի սուվերեն սահմաններին իրականացվող ադրբեջանական ագրեսիայի հարցով անհապաղ դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին»
Հրամայական է՝ վերականգնել թափանցիկ և ազնիվ երկխոսությունը պետության և քաղաքացիների, քաղաքական ուժերի և խմբավորումների միջև։
«Կարճաժամկետ կտրվածքով Ադրբեջանը չի գնա լայնածավալ ռազմական գործողությունների, բայց տեղային բախումները չեն բացառվում»․ Տիգրան Աբրահամյան
Այդ հատվածում հնարավոր ցանկացած դիրքային բարելավումն Ադրբեջանի կողմից մեր համար կարող է անդառնալի լինել
Ադրբեջանի ռազմական հանցագործությունների վերաբերյալ եռալեզու կայք է գործարկվել
Կայքում ներկայացված տեղեկատվությունը անգլերեն և ռուսերեն լեզուներով տարածվում է նաև «Karabakh Records»-ի համապատասխան սոցցանցային հաշիվներում՝ Թվիթեր, Ֆեյսբուք, Տելեգրամ և այլն:
Ընտանեկան և սոցիալական նպաստը, հրատապ օգնությունը հնարավոր կլինի ստանալ նաև անկանխիկ
Քաղաքացին իրավունք ունի ցանկացած ժամանակ դիմելու տարածքային կենտրոն` նպաստը կամ հրատապ օգնությունը ստանալու եղանակը կամ բանկը փոխելու համար:
«Գործատուների հետ աշխատել ընտանիքամետ քաղաքականության խթանման ուղղությամբ, որը թույլ կտա երեխաների մասին հոգ տանել ցանկացած պարագայում». ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն
Պետք է աշխատենք աջակցել համակարգին, որով ծնողական խնամքից զրկված երեխաների մասին կարող են հոգ տանել ընդլայնված ընտանիքի անդամները: Այդպիսով նրանք ստիպված չեն լինի տեղափոխվել անհամապատասխան այլընտրանքային խնամքի հաստատություններ:
Երասխ համայնքի ղեկավարի բեկորային վնասվածք ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
Հակառակորդի հետ փոխհրաձգության ընթացքում ստացել է բեկորային վնասվածք՝ աջ բազկի շրջանում:
Վերապատվելի դոկտոր Ռընե Լեոնյանը ՝ Լիոնի կաթոլիկ համալսարանի հայագիտության ամբիոնի նոր ղեկավար
Նպատակս է հարատև դարձնել հայագիտական այս ամբիոնը: Ուզում եմ հարգանքի տուրք մատուցել իմ բոլոր նախորդներին, ովքեր հիացմունքի արժանի գործ են կատարել:
ՍԴ-ն խուսափեց սահմանադրական արդարադատությունից, խիզախություն չդրսևորեց՝ նկատի ունենալով, հավանաբար, այն մթնոլորտը, որն ունենք. Արամ Վարդևանյան. «Հրապարակ»
ՍԴ-ում գործի քննությունը ցույց տվեց, որ իշխանությունը չունի ժողովրդի վստահությունն այնքան, որքան ցույց է տալիս
Երասխի գյուղապետի կյանքին վտանգ չի սպառնում
Հարազատի տեղեկություններով՝ այս պահին Երասխում նորմալ է ամեն ինչ
Լիլիթ Մակունցն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ. «Ազատություն»
ՔՊ-ից Հրաչյա Հակոբյանը երեկ «Ազատության»-ը փոխանցել էր, որ «Իմ քայլը» խմբակցությունը 2.5 տարի ղեկավարած Մակունցն առաջիկա օրերին կնշանակվի ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան։


















































