Օրվա լրահոսը
Հայ դիրքապահների, ռուս սահմանապահների և համայնքի ղեկավարության ջանքերով կոմբայնավարը և կոմբայնը վերադարձվել են հայկական կողմին
Հուլիսի 19-ին միջադեպ է գրանցվել Սյունիքի մարզի Տեղ գյուղի սահմանային հատվածում: Համայնքի բնակիչ կոմբայնավարը, ապակողմնորոշվելով տեղանքում, հայտնվել է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում: Հայ դիրքապահների, ռուս սահմանապահների և համայնքի ղեկավարության ջանքերով կոմբայնավարը, ինչպես նաև կոմբայնը, վերադարձվել են հայկական կողմին: ՀՀ պաշտպանության նախարարություն
Գորիսի ոստիկանությունում խոշտանգե՞լ են վերիշենցուն
Հուլիսի 17-ին՝ Գորիսի Վերիշեն բնակավայրի բնակիչ 31-ամյա Վաչե Մալինցյանը իրավապահ մարմիններին հաղորդում է տվել, որ հուլիսի 15-ին, ոստիկանների պահանջով եւ նրանց ուղեկցությամբ ներկայացել է Գորիսի բաժին։ Ըստ Մալինցյանի հաղորդման, Գորիսի ոստիկանությունում 6-րդ վարչության աշխատակից ներկայացած անձը հարվածներ է հասցրել իր գլխին եւ որովայնի ձախ հատվածին՝ պատճառելով մարմնական վնասվածք։ Ավելին, «Սյունիքի մարզային վարչության պետն երկու բռունցքներով
Ադրբեջանին կոչ են անում կատարել միջազգային համաձայնագրերով և եռակողմ հայտարարությամբ իր ստանձնած պարտավորությունները
Հուլիսի 16-ին Նիդերլանդների ԱԳ նախարարի պաշտոնակատար Սիխրիդ Կաախը հերթական նամակն է հասցեագրել խորհրդարանին, որտեղ տեղեկացրել է հայ գերիների հայրենադարձման ուղղությամբ ձեռնարկվող աշխատանքների մասին։ Նախարարը, մասնավորապես, նշել է, որ կառավարությունը տարբեր ձևաչափերով հանդիպումների ժամանակ և՛ երկկողմ, և՛ բազմակողմ մակարդակներում շարունակում է Ադրբեջանին կոչ անել կատարել միջազգային համաձայնագրերով և եռակողմ հայտարարությամբ իր ստանձնած պարտավորությունները և վստահեցնելով, որ
Հադրութից տեղահանված 83-ամյա Հրանտ Բալասանյանը մի փոքր հողակտոր ու Խնայբանկի ավանդն է ուզում, որ տուն կառուցի: Ասում են՝ հող չկա, ավանդի համար էլ Ստեփանակերտ պետք է գնա
Հրանտ Բալասանյանը 83 տարեկան հասակում չի կարող վերադառնալ Արցախ, խնդրում է, որ Խնայբանկի իր ավանդը Հայաստանում վճարեն: Արցախյան վերջին պատերազմում 83 տարեկան հասակում տուն-տեղ, ունեցվածք, անգամ գումար ու փաստաթղթեր թողել՝ Հադրութի Այգեստան գյուղից տեղահանվել է նաեւ Հրանտ Բալասանյանը, որն արդեն 8 ամիս է աղջկա եւ թոռնուհու հետ ապրում է Ջրվեժ թաղամասում: Ասում է՝ կինը պատերազմից
Ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ
Հուլիսի 19-ի երեկոյան ադրբեջանական զինված ուժերը հերթական անգամ սադրիչ գործողությունների են դիմել: Մասնավորապես, ժամը 18:40-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի արդյունքում ծավալվել է ինտենսիվ փոխհրաձգություն: Հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան: ՀՀ պաշտպանության նախարարությունը խստիվ դատապարտում է ադրբեջանական կողմի հերթական սադրանքը
Մեկ օրում դատարանի երեք կին նախագահ է նշանակվել
Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ՝ այսօր ՀՀ չորս մարզերի՝ Գեղարքունիքի, Կոտայքի, Արագածոտնի և Լոռու դատարաններում նշանակվել են դատարանի նախագահներ: Չորս մարզերից երեքում դատարանի նախագահ են նշանակվել կանայք: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ
«Ինձ չի ասել՝ փոխի բնութագրերը, որ այսինչ ընկերությունը շահի»․ Սանասարյանի գործով ցուցմունք տվեց «Վանաձոր» ԲԿ տնօրենը
Խաչատրյանն ասաց, որ գնումների գործընթացի բնութագրերի հետ կապված ինչ-որ խնդիրներ կան, որ պետք է բնութագրերը փոխվեն
Խաչատուր Սուքիասյան. «Անկախ մարդու ով լինելուց, Հայաստանի հանրապետությունում բոլորն օրենքի առաջ հավասար են՝ անկախ սոցիալական և քաղաքական կարգավիճակից»
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորի թեկնածու Խաչատուր Սուքիասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ Երևանի կենտրոնում տեղի ունեցած տհաճ և անթույլատրելի միջադեպն ինձ համար անընդունելի է: Հարաբերությունների պարզման նման բարքը դատապարտելի է: Թե ինչ է տեղի ունեցել իրականում, ավելի ստույգ կհայտնեն ՀՀ իրավապահ համակարգի ներկայացուցիչները՝ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն իրականացնելուց հետո: Հայտարարում եմ, որ անկախ մարդու
«2 ամսից ավելի՝ Ադրբեջանը փաստացի փակել է Դադիվանքի մուտքը, խիստ սահմանափակել է հոգևորականների հերթափոխը»․ Հայր Աթանաս
Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի Դադիվանքում Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր սպասավորների տեղաշարժի եւ ծառայության վերաբերյալ մամուլում ահազանգեր կան այն մասին, որ չնայած ռուս խաղաղապահների առկայությանը, Ադրբեջանը խոչընդոտում է հայ հոգեւորականների՝ վանական համալիրի տարածք մուտք գործելուն, ինչպես նաեւ՝ ուխտավորների այցերին։ Aravot.am-ը զրուցել է Դադիվանքում սպասավորող Տեր Աթանաս աբեղա Սարգսյանի հետ։ -Հոգեշնորհ Տ․ Աթանաս, տեղեկացրեք խնդրում եմ,
Պետությունը պարտավոր է ջանքեր գործադրել՝ պաշտպանելու իր քաղաքացիների իրավունքները նաև Հանրապետության տարածքից դուրս
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ահազանգի հիման վրա արտասահմանում գտնվող ՀՀ երեք քաղաքացիներ կարողացել են վերադառնալ Հայաստան։ Այդ հարցով ՀՔԱՎ էին դիմել հարազատները։ ՀՀ պետական կառույցների միջոցով խնդիրը լուծելու փորձերից հետո Վանաձորի բնակիչ Է․ Ու․-ը դիմել էր ՀՔԱՎ՝ Չինաստանում գտնվող իր դստերն ու փեսային Հայաստան վերադարձնելու հարցով։ Երկու շաբաթ նրանց հետ կապ հաստատելու հնարավորություն չունենալուց
Սպանության փորձ՝ 37-ամյա տղամարդու նկատմամբ
2021թ. հուլիսի 19-ին՝ ժամը 00:25-ին, բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ կրծքավանդակի աջ կեսի հրազենային կույր վնասվածք, աջակողմյան հեմոպնևմոթորաքս ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել քաղաքացի։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասի, 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առնչությամբ 2 անձ է ձերբակալվել
Անձնական խուզարկությամբ նրանցից մեկի մոտ հայտնաբերվել և վերցվել է զգալի չափերով՝ 0,22 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց, իսկ մյուսի կողմից վարվող «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է ընդհանուր 65 գրամ քաշով թվով 4 փաթեթների մեջ լցված դեղնականաչավուն զանգված, ինչպես նաև ընդհանուր 102 գրամ քաշով տարայի և փաթեթների մեջ լցված թմրամիջոցի նմանվող զանգված, որոնք առգրավվել են:
«Հետաքրքիր լինելու արվեստը, որը բոլոր մասնագիտություններում հաջողության գրավականն է». ազդարարվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հանրապետական փուլի մեկնարկը
Շփվել անվանի արվեստագետների հետ և ստանալ թատրոն աշխարհի դռները բացող բանալիներ
Վրեժխնդրւթյուն՝ ընկերոջ քրոջը նշված բնակարան տանելու համար. երկու ընկերներին մեղադրանք է առաջադրվել
Վրեժխնդիր լինելու նպատակով ազատությունից ապօրինի զրկելու գործով մեղադրանք է առաջադրվել երկու ընկերների
«Պատգամավորների հնարավոր ծախսերի չափի ավելացումը պատշաճ հետազոտված և ուսումնասիրված չէ». ուղերձ Ազգային ժողովին
Վերոհիշյալ դրույթները պետք է արտացոլվեն «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում եւ փոփոխվեն միայն օրենքով:
Տիգրան Խաչատրյանը ատրճանակով կրակել էր. եվս մեկ տուժող Սյունիքի ներկա եւ նախկին մարզպետների որդիների վիճաբանության միջադեպով
Տուժողների թիվը հասավ 3-ի
Խնդիրներին պետք է արձագանքել արագ և արդյունավետ. Վահրամ Դումանյան
«Պետք է աշխատել լիարժեք նվիրումով և ըստ հնարավորինս արդյունավետ՝ նոր մոտեցումներով ու գաղափարներով»
Արագիլների աղտոտման խնդիրը շրջակա միջավայրի նախարարության ուշադրության կենտրոնում է
Նախարարությունը դիմել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին՝ խնդրելով հնարավորության դեպքում իրականացնել ուսումնասիրություններ ու դիտարկումներ Արմավիրի և Արարատի մարզերում առկա ձկնաբուծարաններում աղբի տեղափոխման համար պահանջվող պայմանագրերի առկայության և դրանց տեղափոխման գործընթացի կազմակերպման ուղղությամբ։
Ալիևը Մոսկվայում Արցախի հարցը կքննարկի Պուտինի հետ
«Հիմնական ուշադրություն կդարձվի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների՝ 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի պայմանավորվածությունների իրականացման գործնական ասպեկտներին, այդ թվում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման և զարգացման խնդիրների լուծմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ստորագրվել է փոխգործակցության հուշագիր. ամփոփվել են Հայաստանի և ՌԴ զինված ուժերի շտաբային բանակցությունների արդյունքները
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը շնորհակալություն է հայտնել ՌԴ ԶՈւ պատվիրակությանը սերտ համագործակցության համար։
Մասիսում տարբեր չափերի կաշառք են առաջարկել «Պատիվ ունեմ»-ի օգտին կողմ քվեարկելու համար. 4 անձի մեղադրանք է առաջադրվել
Ս. Բաղդասարյանն ու Վ. Գալուստյանը, ընդունելով հիշյալ դաշինքի օգտին կողմ քվեարկելու դիմաց որպես կաշառք 20.000 ՀՀ դրամ ստանալու առաջարկը, Կ. Գրիգորյանին են փոխանցել նաև իրենց ընտանիքի անդամների և ծանոթների անձնագրային տվյալները, որից հետո` մինչև ընտրությունների անցկացման օրը, Կ. Գրիգորյանից անձամբ քանիցս պահանջել են կաշառքի գումարները:
Ամբողջ աշխարհում հետախուզությունները հետևել են այֆոնի օգտատերերին՝ իսրայելական ծրագրի միջոցով
Հայտնի չէ՝ արդյոք բոլոր համարները գաղտնալսվել են, սակայն ցանկին հասանելիություն ստացած լրագրողներին հաջողվել է նույնականացնել այդ համարների տերերին ավելի քան 50 երկրներից: Դրանց թվում եղել են իրավապաշտպաններ, ընդդիմադիր քաղաքական գործիչներ, լրագրողներ, փաստաբաններ, ձեռնարկատերեր, պաշտոնյաներ:
«Ովքե՞ր են քննադատողներն ընդհանրապես, կամ իրենք ի՞նչ բարոյական իրավունք ունեն մեզ քննադատելու». Սաքունցը՝ նախկիններին անխնա քարկոծելու ու ներկայումս լռելու մասին
Նախկինում, երբ որ մեզ թիրախավորում էին ու շարունակում են թիրախավորել որպես հակապետական կառույցներ, նաեւ նախընտրական քարոզարշավի ժամանակ ասում: Ի՞նչ էին ուզում, որ մենք իրենց քննադատությունը բանի տե՞ղ դնենք, նշանակությո՞ւն տանք:
Քրեական գործի հարուցումը, այն էլ պաշտոնեական հանցագործության հատկանիշներով, չի կարող ինքնին մասնավոր ընկերության կողմից շինարարական աշխատանքների դադարեցման հիմք հանդիսանալ. դատախազություն
Տրված շինթույլտվությունն անվավեր ճանաչելու կամ ընթացող շինարարական աշխատանքների ընթացքը կասեցնելու հարցը քննարկելու համար նախաքննական մարմնի կողմից դեռևս 16.07.2021թ.-ին գրություն է հասցեագրվել Գյումրի համայնքի ղեկավարին: Ըստ վերոնշյալ գործողությունների արդյունքում ձեռքբերվող համապատասխան փաստակազմի, ապացույցների, հիմքերի, իրավական գնահատականներ տալու պայմաններում միայն քրեական գործի շրջանակներում կարող են պարտադիր կերպով դատախազական ներգործության միջոցներ ձեռնարկվել շինարարությունը կասեցնելու ուղղությամբ:
Ավտոտնակների փոխարեն խաղահրապարակներ. Երևանյան բակերը հերթով բարեկարգվում են
Երևանյան բակերում այս օրերին ընթացող բարեկարգման աշխատանքները մեկ նպատակ ունեն՝ հարմարավետ միջավայր ապահովել բնակիչների համար: Գործընթացն ավելի արդյունավետ է դառնում, երբ հենց համայնքի բնակիչներն են իրենց իսկ շրջակայքի բարեկարգման գաղափարներ տալիս: Երևանի քաղաքապետարանի գործարկած «Ակտիվ քաղաքացի» հարթակը լավ հնարավորություն էր բոլոր այն մարդկանց համար, ովքեր Երևանի զարգացման իրենց առաջարկներն ունեին. ծրագրեր, որոնք այսօր արդեն կյանքի
Սահմանապահ Կոթի գյուղում արևային ֆոտովոլտային նոր կայան կտեղակայվի
Շուրջ 38կմ երկարությամբ սահմանագիծ ունեցող Կոթիում, անվտանգության ապահովման կարևորությունը բոլորն են գիտակցում: Ժամանակ առ ժամանակ հակառակորդի ռմբակոծությանը ենթարկված գյուղում, դեռ գտնվում են տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակված փամփուշտներ և արկի բեկորներ: Շենք-շինությունների պատերն էլ կրակահերթի «լուռ վկաներ» են դարձել: Կոթիում գիշերային ժամերի անցուդարձն սկսել է ավելի ապահով լինել փողոցների լուսավորության խնդիրը կարգավորելուց հետո: Վիվա-ՄՏՍ-ի ու Վայրի
Վահագն Մելիքյանն ազատվել է արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ ՈՐՈՇՈՒՄ 19 Հուլիսի 2021, 761 – Ա ՎԱՀԱԳՆ ՄԵԼԻՔՅԱՆԻՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով և 40-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Վահագն Մելիքյանին ազատել արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից: Նիկոլ Փաշինյան
Ադրբեջանական կողմը չի խորշում եռակողմ հայտարարությանը բացահայտ կեղծիքներ վերագրելուց. ՀՀ ԱԳՆ
Հայ և ադրբեջանցի ժողովուրդների միջև հարատև թշնամություն սերմանելու և պահպանելու Ադրբեջանի ղեկավարության ջանքերը մշտական սպառնալիք են տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար։
Հայաստանը գտնվում է շատ լուրջ կիբեռհարձակումների տակ, Google-ում համոզված են, որ գործել է պետական հաքերային թիմ. Սամվել Մարտիրոսյան
Ունենք բավականին տվյալներ ենթադրելու, որ պատերազմի ժամանակ Պեգասուսը կիրառվել է Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ։ Թիրախավորվել են կառավարությանը եւ բանակի հետ կապ ունեցող կարեւոր անձինք։
Արտադրված է Հայաստանում. «Metal World»–ի արտադրանքը նախընտրում են նաև արտասահմանում
«Metal World»–ի արտադրության բարձրորակ կափարիչների ու թիթեղյա տարաների մասին գիտեն բոլորը՝ տնային տնտեսուհիներից մինչև տեղական խոշոր արտադրություններ և միջազգային հեղինակավոր գործընկերներ։ Հրանտն ու Արթուրը շարունակում են հայրիկի գործը։ «Metal World» ընկերության արտադրությունը հիմնել է եղբայրների հայրը։ Աշխատելով ու տարեցտարի զարգանալով, ընկերությունն այժմ արտադրում է թիթեղյա 17 տեսակի տարա և 5 տեսակի կափարիչ։ «Metal World»–ը համագործակցում


















































