Օրվա լրահոսը
Ադրբեջանը կշարունակի ագրեսիվ վարքագիծը, քանի դեռ հստակ ուղերձ չի ստացել, որ դա անընդունելի է․ սենատոր Ռոբերտ Մենենդես
Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնում Քերըն Դոնֆրայդի թեկնածության հաստատման լսումների ժամանակ իր մտահոգության մասին է բարձրաձայնել Ռոբերտ Մենենդես
Պատշաճ քննության առարկա դարձնել ներկայացված հայտարարագրերը. ապօրինի հարստացման գործերով քննությունների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարություններ է տվել
2018թ.-ին հարուցվել է 3 քրեական գործ, իսկ 2019 և 2020թթ.-ին՝ 5-ական քրեական գործեր: 2018-2020թթ.-ին հարուցված և քննված վերոնշյալ քրեական գործերով, ընդհանուր առմամբ որպես մեղադրյալ է ներգրավվել 11 անձ, որոնցից 3-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Որոշում եմ կայացրել մասնակցել Վանաձորի ՏԻՄ ընտրություններին. Արմեն Այվազյան
Միասնական սոցիալական ծառայության Վանաձորի տարածքային կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանը ՖԲ էջում հայտնում է
Մովսես Հակոբյան. «Այդ խաղաղությունն այդպես է մեզ մատուցվելու՝ մաս-մաս մեր հայրենիքից կտորներ պոկելով». «Հրապարակ»
Իսկ ավելի մանրամասն, եթե դուք նայեք, թե Երասխի որ հատվածում է պատերազմը գնում, եւ ինչ է կատարվում այնտեղ, դուք կհասկանաք, որ սահմանազատման գործընթացն Ադրբեջանն իր համար արդեն սկսել է։
Էջմիածին քաղաքի մթերային խանութի դիմաց կանգնած կնոջ ձեռքից հափշտակել է նրա դրամապանակը, որի մեջ եղել է գումար ու դիմել փախուստի. ՔԿ
Սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել, քանի որ իրեն հետապնդող ոստիկանության ծառայողի կողմից բռնվել և բերման է ենթարկվել բաժին:
Արթուր Մանուկյան. «Ես էլ որոշել եմ, որ պատգամավորը հենց ինձ նման պետք է լինի». «Հայկական ժամանակ»
Ես շատ հաճախ կարդացել եմ մեկնաբանություններում ինձ ուղղված մեղադրանքներ, գրում էին՝ սրա մազերին, մորուքին, հագուստին, շարժուձևին, խոսելու ձևին նայեք: Ես ինչո՞ւ պիտի նմանվեմ իրենց: Այդ ո՞վ է որոշել, որ պատգամավորն իրենց նման պետք է լինի:
Դավիթ Հարությունյան. «Շուրջ տասը տարի դատավոր եմ աշխատում, ընդհանուր առմամբ՝ որեւէ բան չի փոխվել». «Հրապարակ»
Ինձ համար, ընդհանրապես, որեւէ քաղաքական գործչի որեւէ հայտարարություն որեւէ բան չի փոխում իմ աշխատանքում։
Մասնագետների կանխատեսմամբ՝ անասնակերի պակասի եւ բարձր գնի պատճառով չի բացառվում, որ առաջիկայում անասնագլխաքանակը կկրճատվի. «Ժողովուրդ»
Արցախից մեծ քանակությամբ անասնագլխաքանակ է տեղափոխվել Հայաստան 44-օրյա պատերազմի ընթացքում, այդ պատճառով անասնակերի պահանջարկն է ավելացել:
2021թ. հունիսին ևս աշխատատեղերի ամենաբարձր ցուցանիշն է գրանցվել. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է՝ ցանկացած գրանցված աշխատատեղ ձևավորում է լրացուցիչ հարկային եկամուտ, որը նպաստում է երկրի անվտանգության ապահովմանը:
«Ժողովրդի մանդատին» համապատասխան
Վերջին օրերին մեր սահմաններին՝ Սյունիքի, Գեղարքունիքի մարզերում, Երասխում անհանգիստ է՝ թշնամին պարբերաբար դիմում է սադրանքների, որոնք, համենայնդեպս, քաղաքական, դիվանագիտական մակարդակում պատշաճ պատասխանի չեն արժանանում: Սա այն դեպքն է, երբ արտաքին քաղաքականությունը, ինչպես որ դա սովորաբար լինում է, կապված է ներքինի հետ: Մեր հասարակության մեջ չկա տագնապ՝ այդ իրավիճակի հետ կապված, եւ իշխանությունն էլ, քանի որ
Հրաչյա Հակոբյան. Այո, Պետական կամերային երաժշտական թատրոնը մեռնող թատրոն է. «Հայկական ժամանակ»
Ես դա հասկացել եմ դեռ այն ժամանակ, երբ առիթ ունեցա աշխատել այդ թատրոնում: Հիշում եմ՝ բեմադրվում էր «Մոխրոտը» ներկայացումը, որի համար մեզ գրեթե 1 տարի պահանջվեց: Երևի, մի 10 ամիս այնտեղ այդ ներկայացման փորձերն էին ընթանում, ես եւս ընդգրկված էի այդ ներկայացման մեջ ու զարմացած էի, թե ինչու է ամեն ինչ այսքան ձգձգվում:
Ադրբեջանական զինծառայողները 2021թ. հուլիսի 19-ի հանցավոր արարքներով խախտել են ՀՀ Սյունիքի մարզի Տեղ գյուղի բնակիչների իրավունքները. Արման Թաթոյան
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հատուկ արձանագրում է, որ ադրբեջանական զինված ուժերի ծառայողների՝ ՀՀ քաղաքացիական բնակիչների իրավունքները կոպիտ խախտող հանցավոր բնույթի նշված արարքները պետք է դիտել միասնական դիտավորության մեջ:
ՀՀ-ն ու ԱՄՆ-ը կարող են համատեղ աշխատել ցեղասպանությունները կանխարգելու և մարդու իրավունքները խթանելու ուղղությամբ. ԱՄՆ պետքարտուղարություն
«Ամերիկայի ձայն». ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը հյուրընկալել էր երկրի գործադիր ու օրենսդիր ճյուղերի ներկայացուցիչներին, օտարերկրյա դեսպաններին ու ամերիկահայ շրջանակներին դեսպան Ներսիսյանի՝ ԱՄՆ-ում դիվանագիտական առաքելության ավարտման կապակցությամբ ԱՄՆ Կոնգրեսում հայկական հանձնախմբի համանախագահ, կոնգրեսական Ջեքի Սփիեռի կարծիքով ԱՄՆ-ում ՀՀ հեռացող դեսպան Վարուժան Ներսիսյանին բաժին էր հասել ծանր փորձություն, հատկապես ղարաբաղյան պատերազմի օրերին: Կոնգրեսականը հայկական հանձնախմբի մեկ այլ համանախագահ,
Պուտինն Ալիևին շնորհակալություն է հայտնել, որ «գտնվում են նաև փոխզիջումային լուծումներ»
Մոսկվայում Պուտինն ու Ալիևը քննարկել են տարածաշրջանային հարցեր
Հունաստանը պետք է ճանաչի Արցախը՝ հատուցելու իր դեսպանի Շուշի կատարած քարոզչական շրջագայության համար
Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com 2021 թ․ հուլիսի 9-10-ը Ադրբեջանի բռնապետական կառավարությունը սկանդալային քարոզչական շրջագայություն կազմակերպեց դեպի բռնազավթված Շուշի և Հադրութ՝ օտարերկրյա դեսպաններին «հպարտորեն» ցուցադրելու իր բարբարոսական հարձակումը Արցախի քաղաքացիական բնակչության վրա և նրա ամենասուրբ հայկական տաճարներից մեկի մասնակի ավերումը։ Նախքան կներկայացնեմ այն երկրների դեսպանների ցուցակը, որոնք մասնակցելով այս այցելությանը, բացահայտեցին իրենց
«Կշարունակեմ գործունեությունս Արագածոտնի մարզպետի պաշտոնում». Դավիթ Գևորգյան
Սիրելի՛ հայրենակիցներ, Արագածոտնի մարզի թանկագի՛ն բնակիչներ, Կենտրոնական ընտրական հանձնաժողով եմ ներկայացրել ԱԺ պատգամավորական մանդատից հրաժարվելու վերաբերյալ դիմումս և կշարունակեմ գործունեությունս Արագածոտնի մարզպետի պաշտոնում: Վստահության համար խորին շնորհակալություն եմ հայտնում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, ՏԿԵՆ նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանին և Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին: Արագածոտնի մարզի թանկագի՛ն բնակիչներ, մենք շարունակելու ենք իրագործել մեր մարզի զարգացման ծրագրերը
Կաթողիկոսը կարևորել է միջազգային հանրության կողմից հստակ կեցվածքի որդեգրումը՝ կասեցնելու Ադրբեջանի սադրիչ ոտնձգությունները ՀՀ սահմանների նկատմամբ
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Եվրոպական խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Անվտանգության, պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահին Հուլիսի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Եվրոպական խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Անվտանգության, պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոյին: Հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ի դեմս տիկին Նատալի Լուազոյի իր շնորհակալությունը հայտնեց Ֆրանսիայի իշխանություններին և
Հայկ Մարտիրոսյանը Ադրբեջանի ուժեղագույն գրոսմայստերին ստիպեց անձնատուր լինել
Սոչիում ընթացող ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկությունում գերազանց է հանդես գալիս հայաստանցի երիտասարդ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը: Մեր 21-ամյա շախմատիստը 1/32 եզրափակչի հիմնական պայքարում 1:1 էր խաղացել Ադրբեջանի ուժեղագույն շախմատիստ Շախրիյար Մամեդյարովի հետ, եւ պայքարը տեղափախվել էր թայ-բրեյք: Այսօր Հայկը շատ ծանր պայքարում 2,5:1,5 հաշվով հարկադրեց բազմափորձ Մամեդյարովին անձնատուր լինել եւ լքել մրցաշարը: 1/16 եզրափակչում Հայկի հերթական
Վրաստանը անցավ նոր կորոնավիրուսի տարածման «կարմիր գոտի». jnews.ge
jnews.ge. Վրաստանը «նարնջագույնից» անցավ կորոնավիրուսի տարածման, այսպես կոչված «կարմիր» գոտի: Գրադացիան հաստատել է Ջոն Հոփքինսի ամերիկյան համալսարանը, որը 2020 թվականից ի վեր միջազգային վիճակագրություն է հրապարակում կորոնավիրուսի տարածման վերաբերյալ: Այս մասին այսօր՝ Միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստի ավարտին հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեն: Երկրի գլխավոր համաճարակաբանը քաղաքացիներին հորդորել է պատվաստվել, քանի որ
Կառաջադրվի՞ Արթուր Ալեքսանյանը Գյումրու քաղաքապետի ընտրություններում․ չեմպիոնի հոր պարզաբանումը
Aravot.am-ը հունահռոմեական ըմբշամարտիկ, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի հորից՝ Գևորգ Ալեքսանյանից հետաքրքրվեց, թե որքանո՞վ են իրական որդու՝ Գյումրու քաղաքապետի պաշտոնի համար թեկնածություն առաջադրելու մասին շրջանառվող լուրերը։ Գևորգ Ալեքսանյանն ոչ հերքեց, ոչ հաստատեց՝ ասելով․ «Մենք հիմա գնում ենք օլիմպիական խաղերի, եկեք այդ թեման հիմա չխոսենք, գնանք-գանք ու հետո այդ հարցերին կպատասխանեմ»։ Նշենք, որ Գյումրու ՏԻՄ ընտրությունները
«Ի՞նչ եք մտածում այն սադրանքների մասին, որոնք կատարվում են սահմանին». Նատալի Լուազոն` Նիկոլ Փաշինյանին
Կշարունակեմ Հայաստանի և հայերի բարեկամը լինել Եվրոպական խորհրդարանում, ասում է Նատալի Լուազոն
Լուսինե Ավետյանն օգնել է բացահայտել հանցագործությունը․ Քարահունջի վարչական ղեկավարի խափանման միջոցը փոխվեց
Նա ցուցմունք է տվել Գորիսի համայնքի ղեկավարի դեմ
Ալեքսանդր Խաչատուրյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու վերաբերյալ դիմում է ներկայացրել
Սիրելի հայրենակիցներ, Կենտրոնական Ընտրական Հանձնաժողով է ներկայացվել պատգամավորական մանդատից հրաժարվելու վերաբերյալ դիմումս։ Ինստիտուցիոնալ ընդդիմության գործունեությունը ենթադրում է ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական աշխատանք։ Ներկա պահին ինձ ավելի շատ տեսնում եմ խորհրդարանից դուրս և կենտրոնանալու եմ հենց արտախորհրդարանական հարթության վրա, քանի որ այնտեղ ևս հսկայական աշխատանքի կարիք կա։ Գաղափարները շատ են, և բոլորդ դրանց մասին կտեղեկանաք
Ստեփան Գրիգորյան․ «Առանց ՀՀ-ի մասնակցության ենթակառուցվածքների բացման եւ սահմանազատման հարցերում ՌԴ-ի եւ Ադրբեջանի շահերը համընկնում են»
Ստեփան Գրիգորյանը հարց է բարձրացնում՝ ինչո՞ւ է մեր ռազմավարական գործընկերը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը հարցը հետաձգում
ՍԴ-ն ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշումը հրապարակել է ամբողջությամբ
Սահմանադրական դատարանը հրապարակել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործով որոշումն ամբողջությամբ։ Որոշումն՝ այստեղ։ Մինչ այս հրապարակվել էր ՍԴ որոշման եզրափակիչ մասը, որտեղ նշված էր, որ ԿԸՀ-ի՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ
Սյուզաննա Բարսեղյանն ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնից
ՈՐՈՇՈՒՄ ՍՅՈՒԶԱՆՆԱ ԲԱՐՍԵՂՅԱՆԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՕԳՆԱԿԱՆԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Սյուզաննա Բարսեղյանին ազատել վարչապետի օգնականի պաշտոնից։ Նիկոլ Փաշինյան
Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից ավագ ենթասպա Արամ Վահագնի Խաչատրյանը այսօր կդառնար 41 տարեկան
Հուլիսի 20-ին ավագ ենթասպա Արամ Խաչատրյանը կդառնար 41 տարեկան. հերոսի շիրիմի մոտ հավաքվել էին ընտանիքի անդամները, մարզային, քաղաքային իշխանության, հոգևոր դասի ներկայացուցիչներ, մարտական ընկերներ ու զինվորականներ: Խորհրդանշական օրը նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար ավագ ենթասպա Արամ Վահագնի Խաչատրյանը հետմահու պարգևատրվեց «Մարտական ծառայություն»
Արշակ Կարապետյանը նշանակվեց պաշտպանության նախարարի առաջին տեղակալ
ՈՐՈՇՈՒՄ ԱՐՇԱԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արշակ Կարապետյանին նշանակել պաշտպանության նախարարի առաջին տեղակալ: Նիկոլ Փաշինյան
Արմեն Սարգսյանը դատարանի նախագահներ է նշանակել
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ԱՐՄԻԴԱ ՈՍԿԱՆՅԱՆԻՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի հուլիսի 19-ի ԲԴԽ-51-Ո-126 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմիդա ՈՍԿԱՆՅԱՆԻՆ նշանակել Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի


















































