Օրվա լրահոսը

Իրականացվել է 131 080 պատվաստում

«ԱստրաԶենեկա»-ով, «Սպուտնիկ-Վի»-ով և «Կորոնավակ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով:

Հասանովը հայտարարել է, թե լարվածության սրման պատասխանատուն Հայաստանն է

Հասանովը խորհրդակցության մասնակիցների հիշեցրել է երկրի նախագահ Իլհամ Ալիևի այն խոսքերը, թե պատերազմն անցյալում է, բայց ցանկացած պահի պետք է պատրաստ լինել պատերազմի, ընդգծելով զինված ուժերի անձնակազմի մարտական պատրաստվածության և բարոյահոգեբանական մակարդակի բարձրացման կարևորությունը:

Վստահ եմ, որ երբ այս աբսուրդի թատերախումբը, որ իրեն իշխանություն է կոչում, վերադառնա կուլիսներ, ոստիկանը նորից կստանձնի իրեն վերապահված՝ օրենքի պահապանի դերը. բաց նամակ կարմիրբերետավորին

Ժամանակն է, որ բոլորս բոլորի հետ սկսենք խոսել։ Խոսեք, թե ինչո´ւ առնվազն հոկտեմբերի 19-ն Հայաստանը չհամաձայնեց պատերազմի դադարեցմանը։ Գուցե Հայաստանը համաձայն էր, բայց այն Մեկը համաձայն չէր, ու մենք դրանից հետո տվեցինք օրական 100 նոր զոհ, բազմաթիվ վիրավորներ ու Շուշին։

ԵՄ «պաշտպանական գիծն» այլևս անցնում է Հայաստանով. Արման Բաբաջանյան

Ակնառու է, որ եվրոպական հասարակական-քաղաքական օրակարգը Հայաստանում «մարգինալ» դաշտում է և մեծ հաշվով այստեղ է մտորելու և խորհելու, միտք աշխատեցնելու խնդիրը Եվրամիության համար:

«Ուսուցիչս ասաց․ «Դու գեր ես, այս զգեստը քեզ համար չէ»». JAMnews

Թե ինչպես են ավելորդ քաշի վերաբերյալ ծաղրն ու նկատողությունները փոխում մարդկանց ողջ կյանքը և անգամ ճակատագրեր կոտրում

ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության դիմաց հնչել են կրակոցներ. կա վիրավոր. կասկածյալը հայտնի գործարարի եղբայրն է. Shamshyan.com

Ոստիկանությունն ու քննչական բաժինը նաև օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ կրակոցներն արձակվել են Toyota մակնիշի ավտոմեքենայի միջից՝ BMW X5-ի ուղղությամբ:

Մեկ օր ջուր չի լինի. պլանային ջրանջատում Արարատի մարզում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 20-ին ժամը 09:00-ից մինչև հուլիսի 21-ը ժամը 09:00-ն կդադարեցվի Արարատի մարզի՝ Մասիս քաղաքի, Այնթապ, Մարմարաշեն, Ջրահովիտ, Արևաբույր գյուղերի և Նոր Կյուրին գյուղի 1, 2, 3 փողոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Եվրոպական խորհրդի նախագահը Բաքվում խոսել է սահմանազատման եւ սահմանագծման, ենթակառուցվածքների եւ ռազմագերիների մասին

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն այսօր պաշտոնական այցով Բաքվում էր։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ մի շարք հարցեր քննարկելուց հետո Շառլ Միշելն իր ելույթում անդրադարձել է նաեւ հայ-ադրբեջանական հարաբերություններին, որի մասին խոսել է նաեւ Ալիեւը։ «․․․ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ, որովհետեւ մեր այցից շաբաթներ առաջ մենք հնարավորություն ունեցանք խոսել հեռախոսով, որպեսզի քննարկենք  տարածաշրջանի

ԱԱԾ Երևանի վարչության մոտ կրակոցներ են հնչել. Shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 18-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 19:30-ից 20:00-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ամիրյան փողոցում՝ ԱԱԾ Երևանի վարչության մոտ կրակոցներ են հնչել: Դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր և կրակված պարկուճներ: Այս պահին դեպքի վայրում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն

Օրենքը, պայմանագիրը եւ դիկտատուրան

«Մերոնց՝ ամեն ինչ, ուրիշներին՝ օրենքը» արտահայտության հեղինակների եւ արմատների շուրջ վիճաբանությունը շարունակական է: Ոմանք այն վերագրում են Ֆրանկոյին, ոմանք՝ Մուսոլինիին, ինչ-որ մեկը՝ Լաո Ցզիին, մեկ ուրիշը՝ Մեքսիկայի նախագահներից Բենիտո Խուարեսին… Բայց, իմ կարծիքով, կարեւորը ոչ թե հեղինակն է, այլ այս մտքից հղվող իմաստները: Այս արտահայտության ընկալման առաջին շերտում ճչացող երեսպաշտությունն ու երկակի ստանդարտներն են: «Մերոնց»

Շառլ Միշել․ «ԵՄ-ն, ի հավելումն Մինսկի խմբի ջանքերին, պատրաստ է խաղալ կառուցողական դեր որպես միջնորդ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ»

Ավարտվել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի այցը Բաքու։ Այսօր Բաքվում տեղի է ունեցել Շառլ Միշելի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի  ասուլիսը։ «Եվրամիությունը պատրաստ է խաղալ կառուցողական դեր որպես միջնորդ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ՝ ի հավելումն Մինսկի խմբի ջանքերին։ Մենք, իհարկե, հարգանքով ենք վերաբերվում Մինսկի խմբի դերին, բայց դա չի նշանակում,  որ ԵՄ-ն էլ չի

Անհերքելի է, որ Ա. Առուշանյանի պաշտպանները քաջատեղյակ են եղել, որ քննչական խմբի ղեկավարը հանդիսանում է Խ. Մեջլումյանը․ ՔԿ-ի պարզաբանումը

ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանի ֆեյսբուքյան գրառումը ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով մեղադրյալ Ա. Առուշանյանի պաշտպանության կողմն այսօր մանիպուլյատիվ հայտարարություն է տարածել՝ իբր տարակուսանք հայտնելով, թե ինչպես է Ա. Առուշանյանին մեղադրյալ ներգրավելու և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն ներկայացնելու վերաբերյալ որոշումները կայացրել ՀՀ ՀՔԾ քննիչ Խ. Մեջլումյանը,

Եվրոպական խորհրդի  նախագահ Շառլ Միշելը Բաքվում է․ «Հարավային Կովկասի անվտանգությունն ու կայունությունը բխում է ԵՄ շահերից»

Եվրոպական խորհրդի  նախագահ Շառլ Միշելը պաշտոնական այցով Ադրբեջանում է։ Այսօր նա այցելել է շեհիդների ծառուղի եւ հարգանքի տուրք մատուցել Ադրբեջանի դեմ սովետական ագրեսիայի զոհերի հիշատակին։ Այս մասին Շառլ Միշելը գրել է Թվիթերի իր միկրոբլոգում։ Շառլ Միշելն իր միկրոբլուգում  նաեւ գրել է․ «Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը, բարգավաճումը  բխում է ԵՄ շահերից եւ Արևելյան գործընկերության

Հայկ Մարտիրոսյանը հաղթեց Ադրբեջանի ուժեղագույն գրոսմայստերին

ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկության 1/32 եզրափակչի առաջին խաղում տղամարդկանց պայքարում մնացած Հայաստանի միակ ներկայացուցիչը՝ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը սպիտակ խաղաքարերով հանդիպեց Ադրբեջանի ուժեղագույն գրոսմայստեր Շախրիյար Մամեդյարովին եւ 29-րդ քայլում ստիպեց հանձնվել: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Արեգ Քոչինյան․ «Հայաստան» դաշինքի` ՍԴ դիմելու նպատակներից մեկն այդ ուժեղ մարդու՝ «վոյինի» դերը մինչեւ վերջ տանելու միտումն էր»

Քաղաքագետի կարծիքով՝ այդ քաղաքական ուժերի մեկ այլ նպատակ էլ կարող էր աշխատել՝ հույս ունեին, որ  ՀՀ-ից դուրս որոշ ուժային կենտրոններ  անհամաձայնություն կունենան Փաշինյանի արտաքին քաղաքականության հետ,   որոշակի զիջումներ կորզելու համար կամ շանտաժի կենթարկեն Փաշինյանին՝ ՍԴ-ի վրա  համապատասխան ազդեցության հնարավորությամբ կամ   կպայթեցնեն ՀՀ ներքաղաքական դաշտը

Նիկոլ Փաշինյանը և Նուբար Աֆեյանը քննարկել են Հայաստանի զարգացմանն ուղղված համատեղ ծրագրերին վերաբերող հարցեր

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Flagship Pioneering և Moderna Therapeutics ընկերությունների հիմնադիր և գործադիր տնօրեն, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանին։ Նիկոլ Փաշինյանը ողջունել է պարոն Աֆեյանին և նշել. «Հարգելի պարոն Աֆեյան, ուրախ եմ Ձեզ տեսնելու համար: Վերջին անգամ հանդիպել ենք COVID-ից առաջ, ճի՞շտ է: Պետք է նշեմ, որ այս ընթացքում շատ իրադարձություններ են

Առուշ Առուշանյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումն ապօրինի է, նրա նկատմամբ ընտրված կալանքը` նույնպես․ փաստաբան

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի ֆեյսբուքյան գրառումը Առուշ Առուշանյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը, ինչպես նաև նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն հարուցելու մասին քննիչի միջնորդությունը կայացրել է քննիչ Խ․ Մեջլումյանը, այնինչ տվյալ գործով նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին, որի ղեկավարն ըստ նյութերի, որոնք տրամադրվել են պաշտպանության կողմին և դատարանին, հանդիսացել

«Հայոց հայրենիք» կուսակցությունը ՍԴ որոշումը կբողոքարկի Եվրադատարանում

«Հայոց հայրենիք» կուսակցությունը հայտարարությամբ է հանդես եկել, որում տեղեկացնում է, որ ՍԴ որոշումը կբողոքարկի Եվրադատարանում։ Հիշեցնենք, որ ՀՀ սահմանադրական դատարանը երեկ հրապարակեց «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» ու «Հայոց հայրենիք» կուսակցությունների՝ 2021թ․ հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների վերաբերյալ որոշումը, այն է՝ ԿԸՀ-ի՝ 2021թ․-ի հունիսի 27-ի՝ ՀՀ ազգային ժողովի հունիսի քսանի արտահերթ խորհրդարանական

37-ամյա տղամարդը Նոր Հաճնի կամրջից իրեն ցած է նետել․ Shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 00:10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել ոստիկանության Նաիրիի բաժնից, որ ոստիկանությունում ստացված տեղեկություններով՝ մի քաղաքացի Նոր Հաճնի կամրջից իրեն ցած է նետել: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ինքնասպանություն գործած քաղաքացին Կոտայքի մարզի բնակիչ, 37-ամյա Մհեր

Արցախյան սքանչելի գորգերը՝ բաց երկնքի տակ (ֆոտոշարք)

Այսօր՝ հուլիսի 18-ին, ժ. 12:00-ից Հանրապետության հրապարակին կից այգում՝ Ալ․ Թամանյանի անվան ճարտարապետության թանգարանի մոտակայքում տեղի ունեցավ «Գորգերն արևին տալու» արարողությունը: Արցախից բերված մոտ 70 հայկական գորգ ու կարպետ բաց երկնքի տակ փռվել են գետնին՝ արևի շողերի ներքո՝ փոխանցելով այցելուներին հայկական գորգերի աննկարագրելի գեղեցկությունն ու հայ վարպետների անսպառ տաղանդը։

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Ուշադրություն Սահարա անապատից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված` հուլիսի 18-20-ը հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով՝ հուլիսի 19-21-ն Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում ցերեկային ժամերին հասնելով +40․․․+42 աստիճանի։ Նշված գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում` Հուլիսի 18-ին, 22-23-ը կեսօրից

Պարտությունների շարքը շարունակվում է

«Միկա» մարզադահլիճում շարունակվում է բասկետբոլի Եվրոպայի Մ20 աղջիկների «D» խմբի չելենջերս մրցաշարը: Հայաստանի հավաքականը երեկ երրորդ հանդիպումն անցկացրեց, այս անգամ՝ Հունաստանի իր հասակակիցների հետ եւ կրկին պարտվեց՝ 52:88 հաշվով: Այսօր մեր աղջիկները ուժերը չափելու են Ալբանիայի թիմի հետ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

«Մանվել Փարամազյանը մեր համայնքի մարդկային դեմքն է»․ Քաջարանում ստորագրահավաք է

Փարամազյանի աջակիցները հորդորում են բոլորին միանալ ստորագրահավաքին

Վթարային ջրանջատում Արարատի մարզում և ջրի ճնշման անկում Մալաթիա-Սեբաստիայում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ջրատարի վթարով պայմանավորված, ս.թ. հուլիսի 18-ին ժամը 11:00-18:00-ն. · Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բազմաբնակարան շենքերի վերին հարկերում կնկատվի ջրի ճնշման անկում, · Արարատի մարզի Խաչփառ և Ազատաշեն գյուղերում կդադարեցվի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: «Վեոլիա Ջուր»

Քաջարան համայնքի կալանավորված ղեկավարը մեկ այլ գործով դատական նիստի է

Համայնքի ղեկավարի հետ սույն գործով եւս 4 ամբաստանյալ կա

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 132 նոր դեպք

Հուլիսի 18-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 227 430 դեպք, որոնցից 218 331-ն` առողջացած, 4566-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3421 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 267 617 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4224 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 132 նոր դեպք: Ունենք 89 առողջացած

Ինչպիսի՞ն է Արսեն Ջուլֆալակյանը մրցագորգից դուրս (ֆոտոշարք)

Լսարան մտավ Արսենը՝ պայծառ աչքերով: Առաջինն ինձ զարմացրեցին ականջները: Չգիտեի, որ ըմբիշների ականջներն այդպիսին են լինում: Երկար ժամանակ ընկերություն էինք անում եւ չգիտեինք, որ շփվում ենք աշխարհի չեմպիոնի, աստղի հետ:

Մեր բակի հերոսը

Չկա գրեթե մի թաղամաս, մի բակ, որն իր անմահացած հերոս չունենա։ Արցախյան 44-օրյա պատերազմը խլեց լավագույններին, ուժեղներին ու լուսավորներին։ Մեր բակի հերոսը՝ Տիգրանը՝ Տիկոն, ինչպես շատերն են ճանաչում, այսօր բոլորի հուշերում էր, մտքերում ու ժպիտներում։ Տիկոյի մասին պատմություններն ուրախ են, իր պես հումորով ու կյանքով լի։ Բակում, որտեղ մեծացել էր, խաղացել, կռվել ու ընկերներ ձեռք

Սիսիան համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու հետևանքով համայնքին պատճառվել է 3.631.050 ՀՀ դրամի գույքային վնաս․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ՝ Սիսիանի համայնքապետարանում  հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ քննվող քրեական գործով Սիսիան համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանն այսօր՝ 2021թ. հուլիսի 17-ին, կալանավորվեց՝ պաշտոնեական կեղծիք կատարելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արթուր Սարգսյանը, 2016թ. հոկտեմբերի 7-ից զբաղեցնելով Սիսիան համայնքի ղեկավարի պաշտոնը, շահադիտական և անձնական

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031