Օրվա լրահոսը

«Նրանք այդ գումարը հնգապատկել են սեփական գրպանները լցնելու համար»․ Արսեն Բաբայան

Նրանք սովորական ստախոսներ են, սովետական միության ժամանակներում պետական միջոցը գողացող ցեխավիկի մակարդակում գտնվող սովորական պատուհասներ

Դեսպանի մասնակցությունը եղել է անհարիր. նիդերլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան բացատրություն է պահանջել երկրի ԱԳՆ-ից

Նախարարությունը հերքում է, որ Ադրբեջանի իշխանությունները ճնշումներ են գործադրել Նիդերլանդների դեսպանի վրա

Քրեակատարողական հիմնարկներում բջջային հեռախոսների շահագործումը բացառելու և տաքսոֆոնային ծառայությունը բարելավելու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվում

Հեռախոսակապի գներն առավել գրավիչ դարձնելու նպատակով քրեակատարողական ծառայությունը բանակցություններ է սկսել օպերատորների հետ:

Երբ քննարկվում է ԿԸՀ որոշումը, միակ պատասխանողը պետք է լիներ ԿԸՀ-ն. ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար

Էդգար Ղազարյան. «ՍԴ նիստերը անցկացվել են բազմաթիվ խախտումներով»

Նախագահը բարձր է գնահատել նաև պրոֆեսոր Արմեն Չարչյանի մասնագիտական ներդրումը և վաստակը

ՀՀ նախագահի լիազորությունները սահմանված են Սահմանադրությամբ, և ինքը գործում է բացառապես այդ լիազորությունների շրջանակում:

Հայկ Մամիջանյան. «Բոլորս նկատել ենք, թե ոնց է սա խոսում Ալիեւի հետ, այսինքն՝ Հայաստանի թշնամիների հետ ու ոնց է խոսում մեր՝ ընդդիմադիրների հետ»

Մամիջանյանն ասաց. «Սա չի հասկանում, որ եթե ինքը վախենում է Ալիեւից, ապա կրկնակի պիտի վախենա այն քաղաքական ուժերից, որոնց յուրաքանչյուրի ղեկավարը մեկ կամ երկու անգամ հաղթել է Ալիեւին, այ սա թող ականջին օղ անի»:

«ԲԴԽ-ն չի կարող անդրադառնալ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները կասեցնելու որոշումը վերանայելու հարցին՝ մինչև կասեցման հիմք հանդիսացած քրեական վարույթի ավարտը»

Ռուբեն Վարդազարյանը ԲԴԽ-ին դիմում է ներկայացրել՝ ակնկալելով իր լիազորությունների կասեցման մասին որոշման վերանայում:

ԱՄՆ կառավարությունը հայ-ամերիկյան կենտրոնի կառուցման համար 950 հազար դոլար կհատկացնի

Կալիֆորնիայի Հայ-ամերիկյան թանգարանը և մշակութային կենտրոնը կապահովի, որպեսզի այդ պատմությունը փոխանցվի գալիք սերունդներին,- ասել է Շիֆը:

Խոստանում եմ շուտ առողջանալ և վերադառնալ 64 քառակուսիների կախարդական աշխարհ. Արոնյանը չի մասնակցի ՖԻԴԵ-ի Աշխարհի գավաթի խաղարկությանը

Չնայած խաղալու մեծ ցանկությանս՝ ունենալով բարձր ջերմություն ու տոնզիլիտ, ստիպված եմ լինել ռացիոնալ և մտածել ոչ միայն իմ, այլ նաև այլ խաղացողների առողջության մասին:

«Ո՞նց է ստացվում, որ քաղաքացիների նվազած վստահությունը դառնում է պողպատե մանդատ, ձեր առհասարակ մանդատն է կասկածելի, ուր մնաց՝ պողպատե». Մամիջանյան

Նա վստահեցրեց, որ պետք է հերքեն ցանկացած սուտ, որ այս իշխանությունները գցում են դաշտ. «Բերնին գալու քաղաքականությունը մեր քաղաքական վիճակում միակ լուծումն է: Չպիտի լինի կեղծ որեւէ թեզ, որը մնա անպատասխան»:

Սուրեն Պապիկյանը Մեղրիում է․ օրվա կադր

Մեղրին համայնքի ղեկավարի նոր պաշտոնակատար ունի

Ես ով եմ, որ Փաշինյանն ինձ հետ քննարկեր Արցախի հարցը. Լապշինը պատասխանել է Հոխիկյանին

Կողքին կանգնած էր Վլադիմիր Կարապետյանը, և զրույցի ընթացքում նա ասաց, որ Հայաստանն ապրում է իր պատմության մեջ ծանրագույն շրջան, գտնվում է ճնշման տալ և շրջափակումից ու տնտեսական ճգնաժամից դուրս գալու համար անխուսափելի են Արցախում փոխադարձ զիջումները: Նա նաև ասաց, որ երկրի տնտեսության բնականոն գործունեության և շրջափակումից ու ճգնաժամից դուրս գալու համար անհրաժեշտ է պայմանավորվել հարևանների հետ: Նա նաև ավելացրեց, որ առաջիկա տարիներին իրավիճակը կարող է փոխվել և ես լավ կանեմ հետևեմ տարածաշրջանի իրադարձություններին՝ իրավիճակը հասկանալու համար:

«Փաշինյանը ամեն չորեքշաբթի սարսափով պետք է մտնի խորհրդարանի շենք». Ինչ է պատրաստվում անել ընդդիմությունն ԱԺ-ում

Խորհրդարանում, եթե նույնիսկ այս դավաճան խմբակը բոյկոտի ենթարկի, դրա փորձը ունի, փորձի չստեղծել այդ հանձնաժողովը, ուղղակի խորհրդարանի դահլիճը պետք է դարձվի քննիչ հանձնաժողովի գործունեության վայր: Ամեն չորեքշաբթի հարցուպատասխանի օր պետք է վերածվի վարչապետի պաշտոնը ստանձնած անձնավորության հարցաքննության օրվա:

Բելառուսում խուզարկել են մի շարք ընդդիմադիր լրագրողների բնակարանները. «Ազատության» աշխատակիցը բերման է ենթարկվել 

Խուզարկվել է «Ազատության» բելառուսական ծառայության աշխատակից Վալենտին Ժդանկոյի բնակարանը, իսկ լրատվամիջոցի մեկ այլ աշխատակից՝ Ինեսա Ստուդինսկայան բերման է ենթարկվել։

«Եթե մենք այսօրվա վիճակում լինեինք իշխանություն ու նման օրինագիծ բերեինք, պատկերացնո՞ւմ եք ինչ ելույթներ կունենար ընդդիմադիր Փաշինյանը»․ Շարմազանով

Ժողովրդի վստահության մանդատի մասին առավոտից իրիկուն բարբաջող ու ժողովրդին սիրելուց խոսող չագուճով իշխանության առաջնային խնդիրն արդյոք դա՞ էր

Համայնքը զրկվել է 17.260.000 դրամի չափով եկամուտ ստանալու հնարավորությունից. Ջրաշեն համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

Համայնքի ղեկավարը մինչ օրս որևէ միջոց չի ձեռնարկել նշված հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու, հողամասի ոչ նպատակային օգտագործումը դադարեցնելու և հողօգտագործողների կողմից հողային օրենսդրության պահանջների պահպանման ուղղությամբ։

«Պետական դավաճանությունը ենթակա չէ լեգիտիմացման, սա թող ականջներին օղ անեն». Արթուր Ղազինյան

Ինչով է պայմանավորված նրա վարքագիծը Սյունիքում այսօր՝ նա շատ լավ գիտի, որ ինքը ընտրություններում չի հաղթել: Նույնն էլ Ալիեւը, ինքը շատ լավ գիտի, որ այս պատերազմը չի հաղթել, նա գնել է պատերազմը:

Սահմանադրական դատարանի նիստն ընթացել է աշխատակարգային, կազմակերպական և ընթացակարգային կոպիտ խախտումներով. Էդգար Ղազարյանի դիտարկումները

Այդ որոշումից տեսանելի կլինի նաև թե Նիկոլ Փաշինյանի՝ ժապավեններով զարդարված մուրճով կազմակերպված արտահերթ ընտրություններին հաջորդող հետընտրական հանրահավաքում Սահմանադրության տեսքով նրան փոխանցված պողպատե մանդատի հետևանք հանդիսացող սպառնալիքները և այդ մուրճի առաջին հարվածն իրենց գլխին ստանալու հեռանկարն ինչ ազդեցություն կգործի Սահմանադրական դատարանի դատավորների և նրանց կայացրած որոշման վրա։

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 38 աշխատակից է ազատվել

Ազատվողներից ոմանք դիմելու են դատարան

Արամ Գ. Սարգսյան. «Տիգրան Արզաքանցյանին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման հրավիրել էին՝ շրջանցելով կուսակցությունը»

Տիգրան Արզաքանցյանը այդ հանդիպմանը գնացել է անձնական նախաձեռնությամբ»,-ասաց պարոն Սարգսյանը:

«Նաիրի Հոխիկյանը տվեց ցուցմունք՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի եւ նրա մերձավոր շրջապատի՝ առ այն, որ նրանք դավաճանաբար հանձնել են Արցախը». Ղազինյան

«Հիմա եթե դատախազությունը դեռեւս պահպանում է իր նկարագիրը ու գործում է Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում, ապա անհապաղ պետք է հարցաքննի Նաիրի Հոխիկյանին՝ որպես վկա ու քրգործ հարուցի Նիկոլ Փաշինյանի ու այդ զրույցի մասնակիցների նկատմամբ, առնվազն մեկուսացնի՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվել»:

Մանվել Գրիգորյանի անունը հավերժ կմնա մեր տարեգրության հերոսական էջերում. Վիտալի Բալասանյան

Հուլիսի 14-ին լրանում է հայ անվանի ռազմական, քաղաքական գործիչ, Արցախի հերոս Մանվել Սեկտորի Գրիգորյանի ծննդյան 65-ամյակը։ Մանվել Գրիգորյանը մեկն է այն ազատամարտիկներից, որոնք Արցախյան հերոսամարտում թողել են իրենց ուրույն հետագիծը։ Դեռևս 1989 թվականին Էջմիածնում կազմավորելով կամավորական ջոկատ՝ նա մասնակցել է Արցախի և Հայաստանի սահմանների պաշտպանության համար մղված մարտերին՝ ներդնելով իր ծանրակշիռ ավանդը մեր հաղթանակների կերտման

«Փորձում են իրականացնել սեփականության որոշակի վերաբաշխում». Արթուր Այվազյանը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում «Ալֆա» ջոկատի իրականացրած գործողությունների մասին

Արթուր Այվազյանը թվարկեց, թե ինչ կեղծ օրակարգեր են գործել, որի պատճառով ներկայումս մեր երկիրն այս իրավիճակում է:

Ավիաընկերությունը «Զվարթնոց»-ում 15 օդանավ կբազավորի առաջիկա 5 տարիների ընթացքում. քննարկվել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի գործունեության հաշվետվությունը

Ընթացքի մեջ է «Այգ-1» 200 ՄՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանի հիմնման ծրագիրը՝ «Մասդար» ընկերության հետ համագործակցությամբ

«Գուցե իրենց համար դա նորմալ է, թող գնան Ադրբեջանում ապրեն»․ Գորիսի համայնքապետ

Ուզում են՝ չլինի այն տեսակը, որը թշնամու դեմ է պայքարում։ Համենայն դեպս ես այդպես եմ հասկանում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Սպասվում է անձրև և ամպրոպ

«Իրեն официант ասելով կանչում են եւ նա վազում է, ասում են՝ մեկ հատ սառը «Ամերիկանո», գնում է վազելով բերելու». Արթուր Ղազինյանը՝ Փաշինյանի զիջումների մասին

«Հայաստան» դաշինքը ներկայացնող Արթուր Ղազինյանը, խոսելով այն մասին, թե ի՞նչ է պատրաստ զիջել այս իշխանությունը, ի՞նչ ցավոտ լուծումների կարող է գնալ, ասաց. «Ամեն ինչ, ինչ ուզեն՝ Կասկադը, Թումանյան փողոցը, ուզեն՝ կտա, ոչ մի խնդիր չկա: Մարդը, որն ամբողջ կյանքում ապրում է թափառականի կյանքով, ինքը սեփական տան, սահմանների ընկալում, տունը պաշտպանելու ունակություն եւ գիտակցություն չունի, նրա համար հայրենիք գոյություն չունի, նա պատրաստ է տալ ամեն ինչ:

«Ճարտարապետական մեծ ժառանգություն ունենք». Արմեն Սարգսյանը հյուրընկալվել է «Արթուր Թարխանյան» կենտրոնում

Թանգարանում հնարավոր է ծանոթանալ անցյալ դարի հայկական ճարտարապետության հայտնի կոթողների ստեղծման պատմությանը՝ թամանյանական կառույցներից մինչև Երիտասարդական պալատ, Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, «Զվարթնոց» օդանավակայան, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, դրանց նկարագրությանը, ինժեներական աշխատանքներին ու ճարտարապետական արժեքին:

«Ժողովրդի մանդատից են խոսում, բա Առուշանյանն այն չունի՞»․ Գորիսի համայնքապետը կալանավորվեց

Սա նախադեպը չունեցող բան է, որովհետեւ մեկ անձի հակասական ցուցմունքով գլխատում են համայնքը

Ձյունիկ Աղաջանյանը հետ է կանչվել Ինդոնեզիայի Հանրապետությունում, Մալայզիայում և Սինգապուրում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՁՅՈՒՆԻԿ ԱՂԱՋԱՆՅԱՆԻՆ ԻՆԴՈՆԵԶԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ, ՄԱԼԱՅԶԻԱՅՈՒՄ ԵՎ ՍԻՆԳԱՊՈՒՐԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆԻ ՊԱՇՏՈՆԻՑ ՀԵՏ ԿԱՆՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը. Ձյունիկ ԱՂԱՋԱՆՅԱՆԻՆ հետ կանչել Ինդոնեզիայի Հանրապետությունում, Մալայզիայում և Սինգապուրի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: 2021-07-16

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031