Օրվա լրահոսը
Երկիրը ծանրագույն կացության մեջ է՝ ծանրագույն «ապագայի» շեմին, իսկ իշխանությունները զբաղված են երկրի համար կենսական նշանակություն ունեցող կոմբինատը փակելով․ «Փաստ»
Նախօրեին «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը նշել էր, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 20 մլն դրամից ավելի եկամտից արդեն զրկվել է և կարող է մեկ-երկու օրից կանգնել: Նման հեռանկարի տնտեսական ծանրագույն հետևանքներն ու քաղաքական պատճառները ավելի քան պարզ են, այստեղ նույնիսկ քննարկելու հարց չկա: Սակայն ցավալի է, որ նման վիճակն այլևս
Ինն ամիս անհայտ կորած համարվող ֆուտբոլիստի աճյունը գտնվեց
Հայտնաբերվել է «Բանանցի», «Արցախի» և «Լոկոմոտիվի» նախկին ֆուտբոլիստ Դավիթ Բաբայանի աճյունը, ով ծառայում էր Արցախում և 44-օրյա պատերազմից հետո 9 ամիս անհետ կորածների թվում էր:
«Ողջ հանրապետությունով աշխատենք պատգամավոր պահելու համա՞ր․ սա ձեռ անելիք է սեփական ժողովրդին»․ նորընտիր պատգամավոր
Երեկ Ազգային ժողովն արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ ընդունեց իշխանական պատգամավորների հեղինակած նախագիծը, որով յուրաքանչյուր պատգամավորի ծախսերի համար հատկացվող ամսական գումարը 50 հազար դրամից կդառնա 250 հազար դրամ։ Նորընտիր պատգամավոր Արա Մելիքջանյանն Aravot.am- հետ զրույցում հայտնեց, որ չի մասնակցել քվեարկությանը, դուրս է եկել դահլիճից, որը ևս աղմկահարույց այս նախագծի դեմ բողոքի մի ձև է։ «Սա սխալ
«Նոր զովք» սուպերմարկետից շմոլ գազի թունավորմամբ 13 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց
Պարզվել է, որ սուպերմարկետում հոսանք մատակարարող դիզելային շարժիչով սարքի աշխատանքից արտանետվող ծուխը ներս է լցվել:
Արմեն Պետրոսյան. «Ադրբեջանը լծվել է արցախյան հակամարտության գոտում ՌԴ ազդեցությունը թուլացնելու գործին»
Արեւելագետ Արմեն Պետրոսյանը իր ՖԲ էջում վերլուծել է վերջին շրջանի տարածաշրջանային զարգացումները. Ադրբեջանը լծվել է արցախյան հակամարտության գոտում Ռուսաստանի ազդեցությունը թուլացնելու գործին. Ինչպե՞ս Արցախյան 44-օրյա պատերազմի հետ կապված գործընթացներում Ռուսաստանի կողմից գործադրված ահռելի ջանքերի արդյունքում հակամարտային գոտում արձանագրված ձեռքբերումներից են՝ 1. Քաղաքական հարթությունում՝ հրադադարի վերաբերյալ եռակողմ համաձայանգրում, ինչպես նաև հետպատերազմյան ժամանակահատվածում ծավալվող գործընթացներում առանցքային միջնորդի
Արցախի ՄԻՊ. «Պարզապես չի կարող լինել խաղաղ գոյակցություն այն ժողովուրդի հետ, որը տարիներ շարունակ սնվել է հայատյացության աննկարագրելի ծավալի հասնող «թույնով»
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն իր ՖԲ էջում գրառում է կատարել. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի տարբեր առիթներով հայտարարությունները և ընդհանրապես այն հռետորաբանությունը, որն օգտագործվում է ադրբեջանական իշխանությունների կողմից, հստակ ցուցիչ են, որ խաղաղ գոյակցության մասին ցանկացած հեռանկար ուղիղ իմաստով անդառնալի հետևանքներ է պարունակում, վտանգի տակ է դնում Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքներն ու ազատությունները և
Վլադիմիր Կարապետյանը հերքում է Նաիրի Հոխիկյանին, իսկ Նաիրի Հոխիկյանը վկայության կանչում Լապշինին
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի նախկին խոսնակ, Ուկրաինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանը Civic.am-ի հետ զրույցում մեկնաբանել է լրագրող Նաիրի Հոխիկյանի՝ իրեն վերագրված և պետական դավաճանություն պարունակող հայտարարությունը, թե իբր 2019 թվականին Կարապետյանը ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինի հետ զրույցում, նկատի ունենալով Արցախը հանձնելը, ասել է, թե «մի քանի հազար զոհ տանք՝ ժողովուրդը լավ էլ կտա»։ Այնուհետեւ,
Էլինա Դանիելյանը եւ Հայկ Մարտիրոսյանը շարունակում են պայքարը ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկությունում
Հայաստանի առաջատար կին շախմատիստ Էլինա Դանիելյանը Սոչիում անցկացվող ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկության 1/32 եզրափակչում 2:0 հաշվով պայքարից դուրս թողեց ռումինուհի փորձառու շախմատիստ Իրինա Բուլմագային եւ հաջորդ փուլում կհանդիպի Ղազախստանի ներկայացուցիչ Դինարա Սադուակասովայի հետ: Տղամարդկանց պայքարում Հայկ Մարտիրոսյանը 1/64 եզրափակչում 1,5:0,5 հաշվով հաղթեց թուրք Մուստաֆա Յըլմազին ու 1/32-ում կխաղա Բրազիլիայի դրոշի ներքո հանդես եկող մեր հայրենակից
Աղմկահարույց ապամոնտաժումից հայտնի կառուցապատողն ուներ 5 հարկանի շենքի շինթույլտվություն, բայց ինքնակամ 2 հարկ էլ է ավելացրել
Երեւանի քաղաքապետարանը «Հեփի հաուս» ՍՊԸ-ին թույլատրել է Դավթաշենում 5 հարկանի բազմաբնակարան շենք կառուցել, սակայն սեփականատերը 7 հարկ է կառուցել․իրավապահները զբաղվում են այս ինքնակամով
«Խելագարը, հիվանդը, խանգարվածը կարող է ուզել պատերազմ, բայց ստորացված խաղաղություն էլ ոչ ոք չի ուզում»․ Բագրատ Եպիսկոպոս Գալստանյան (ֆոտոշարք)
«Մեր կյանքի նպատակը կմնա մեր տունը, մեր հայրենիքը, մեր պետությունը ամբողջությամբ վերականգնելը։ Քանի որ սա է պատգամը մեր հերոս տղաների։ Այլապես ինչու՞ են նրանք նահատակվել, ու՞մ լավ ապրելու համար»
Քանդող բրիգադը գործի է անցել. Գետնին են հավասարեցնում ապօրինի շինությունները (ֆոտոշարք)
Քիչ առաջ Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում՝ Անդրանիկի փողոցում, ականատես եղանք, թե ինչպես են ոստիկանության զորքերի ուղեկցությամբ, տրակտորով շրջում քաղաքապետարանի ներկայացուցիչները եւ քանդում, գետնին հավասարեցնում այն շինությունները, որոնք բոլորովին վերջերս՝ ընտրություններից առաջ, սկսել էին կառուցել մարդիկ: Ուշագրավ է, որ այդ ամենն արվում է դիտարժան տեսարաններով՝ 2 ավտոբուսով ոստիկանական զորքերը շղթա են կազմում շինության տարածքում, նոր գործի դնում
Կառավարությունը թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական առումով փորձում է ճնշել խոշոր հարկատուին, ինչը, բացասաբար է անդրադառնալու մեր ներդրումային միջավայրի վրա. Կառլեն Խաչատրյան
ԶՊՄԿ-ի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները պոտենցիալ ներդրողներին վանելու են
Փոքրիկ Արենն արդեն ծնողներ ունի․ խնամակալ մայրը Գյումրիում ճանաչված կին է
Երկու շաբաթ առաջ Գյումրու Շահումյան փողոցի առանձնատներից մեկի ցանկապատերի տակ հայտնաբերված, այնուհետեւ Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց տեղափոխված նորածին տղային Գյումրու քաղաքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովը հանձնեց խնամակալության։ Գյումրու քաղաքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի նախագահ Էդուարդ Բաղրամյանը մեզ հետ զրույցում նշեց, որ շատերն են հետաքրքրվել երեխայով, սակայն գրավոր դիմում ներկայացրել են երկու ընտանիքներ։ Երկուսն
«Դուք լուռ էիք, երբ մեզ վրա ֆոսֆորային ռումբ էին նետում». ՀՅԴ երիտասարդները՝ Շարլ Միշելին
ԵԽ նախագահը Հայաստանում է
Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել. որպես խափանման միջոց կալանք ընտրելու միջնորդություն է ներկայացվել դատարան
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննություն է տարվում՝ Սիսիան համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Արթուր Սարգսյանը, 2016թ. հոկտեմբերի 7-ից զբաղեցնելով Սիսիան համայնքի ղեկավարի պաշտոնը, շահադիտական և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքն
Անցած 6 ամսվա ընթացքում մահացել է 53 հետիոտն. ոստիկանության թեմատիկ անդրադարձը
Սահմանված արագության գերազանցում, ալկոհոլ օգտագործած վիճակում մեքենա վարել. սրանք ճանապարհատրանսպորտային պատահար ծնող հիմնական պատճառներից են: Կա ևս մեկը՝ հետիոտնի անզգուշություն: Անցած վեց ամսվա ընթացքում մեր երկրում հաշվառվել է 2169 ճանապարհատրանսպորտային պատահար: Հետևանքը՝ 168 զոհ, 3186 վիրավոր: Յուրաքանչյուր 4-րդ պատահարը հետիոտնի վրաերթ է: Կարող ենք արձանագրել, որ հետիոտնի մասնակցությամբ պատահարների մեծ մասը հենց հետիոտների անուշադրության, անզգուշության
Ընդունելության ցուցակները կհրապարակվեն հուլիսի 18-ին. Միասնական քննություններին մասնակցել է 11058 դիմորդ, որոնցից 8123-ն ընդունվել են բուհեր
Կայացել է հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստը` նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի գլխավորությամբ
Տեղի է ունեցել Ադրբեջանում գտնվող գերեվարված հայ անձանց իրավաբանական օգնություն տրամադրելու հարցով երրորդ հանդիպումը
Ինչպես արդեն հայտարարվել էր, ՀՀ փաստաբանների պալատը իր պատրաստակամությունն էր հայտնել օժանդակելու Ադրբեջանում գերության մեջ գտնվող մեր հայրենակիցներին ՀՀ փաստաբանների կողմից իրավաբանական օգնություն ցույց տալու՝ նրանց Ադրբեջանի բանտերում տեսակցելու, նրանց նկատմամբ Եվրոպական կոնվենցիայի հնարավոր խախտումների փաստերը պարզելու, արձանագրելու և այդ փաստերը Եվրոպական դատարան ու միջազգային այլ ատյաններ ներկայացնելու գործընթացին: Այդ առաքելությունն իրականացնելու ուղիները որոշակիացնելու, հնարավոր
Քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը. Փաշինյանն ընդունել է ՌԴ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալին
Փաշինյանը բարձր է գնահատել պաշտպանության և անվտանգության ոլորտում հայ-ռուսական համագործակցությունը և կարևորել հետագա արդյունավետ փոխգործակցությունը:
Քննարկվել են նաև «Լեզվի մասին» օրենքի փոփոխության, լեզվական մակարդակի որակը բարելավելու հարցեր
Գիտության կոմիտեում ամփոփելով խոսքը՝ նախարարի պաշտոնակատարը շեշտել է, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել, որպեսզի ասպիրանտուրան դառնա առավել նպատակային, համապատասխանի սահմանված գերակայություններին և իրապես ուղղված լինի պետությանը ծառայելուն:
Արտադրվելու է հիմնականում 7-10 տարեկան կոնյակ, հիմնական մասն արտահանվելու է. Փաշինյանը ծանոթացել է «Սարանիստ»-ի ապակիների արտադրության գործընթացին ու նորաբաց կոնյակի գործարանի գործունեությանը
Ընկերությունը նախատեսում է արդեն այս տարի մթերել 1500 տոննա խաղող:
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները երկօրյա չհայտարարված այցեր են իրականացրել «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ, Լոռու մարզի Ոստիկանության բաժիններ, ձերբակալվածների պահման վայրեր և հոգեբուժարան
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչությունը (Կանխարգելման ազգային մեխանիզմ) և կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետները, Պաշտպանի որոշմամբ, երկօրյա չհայտարարված մշտադիտարկման այցեր են իրականացրել Լոռու մարզի ազատությունից զրկման վայրեր: Մասնավորապես, մշտադիտարկումներ են իրականացվել «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում, Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերում, Ոստիկանության Լոռու մարզային վարչության Սպիտակի և Տաշիրի, ինչպես նաև Վանաձոր քաղաքի Տարոնի
Հայաստանում ապրում է Արցախից տեղահանված 21 615 մարդ. ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբը վերսկսել է այցելությունները մարզեր
Որոշ հարցեր իրենց լուծումը ստացան տեղում, որոշները ներկայացվեցին դիմումների տեսքով՝ հետագա ընթացքավորման համար։
47 տարի նույն վայրում գործող մանկական գրադարանը կառավարության որոշմամբ տեղափոխվում է
Երեկ համացանցում տարածվեցին լուսանկարներ, թե ինչպես են անձրեւի տակ տեղափոխում Վանաձորում գործող մանկական գրադարանի գրքերը:
Երկու զոհ մեկ տնից. խաչքար՝ կամավոր պատերազմ մեկնած եղբայրների հիշատակին. Ա1+
Աշխատասեր, ակտիվ ու պրպտող Կարենը հոկտեմբերի 15-ին էր վիրավորվել ու 20 օր հիվանդանոցում պայքարեց կյանքի համար։ Չդիմացավ։ Արամը զոհվեց հոկտեմբերի 19-ին Ջրականում։
Ծառատունկի արդյունքում Տիգրանաշենում և Գնիշիկում շուտով անտառներ կձևավորվեն
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման թիմը պատրաստվում է աշնանային ծառատունկի՝ տնկելով շուրջ 10 000 ծառ։
«Մրցույթի հիմնական փուլում շեշտը դրվում է մասնագիտական կողմնորոշման վրա». ԳԹԿ մամուլի պատասխանատու
Այս տարվա ընդունելության նորույթն է` մեկ բուհ, մեկ մասնագիտություն սկզբունքը:
ՊԵԿ պաշտոնատար անձինք 4 տնտեսվարող սուբյեկտներից 1.900.000 դրամ կաշառք են պահանջել և ստացել. ԱԱԾ-ն մանրամասներ է ներկայացնում
Կալանավորվել է նաև պաշտոնատար անձանց 1.000.000 ՀՀ դրամ կաշառք տված ընկերության տնօրենը, իսկ կաշառք տված մյուս անձանց նկատմամբ կիրառվել են անազատության հետ չկապված խափանման միջոցներ:
ԵԱՀԿ ՄԽ գործոն. Ալիևը սկսում է պարտվել Փաշինյանին. Ստանիսլավ Տարասով
Բանն այն է, որ Ալիևն այդպես էլ չի կարողանում հրաժարվել «հաղթական հռետորաբանությունից» և Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ հանդես է գալիս ուժի դիրքերից, այն դեպքում, երբ 2020թ. նոյեմբերի 9-ի խաղաղության համաձայնագրից հետո նա լավ կաներ օգտվել «փափուկ ուժի» հնարքից, գրում է Տարասովը:
ԱՄՆ սենատորները Բայդենին կոչ են անում պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ
Վաշինգտոնը կրկին կոչ կանի թուրքական կողմին չեղյալ համարել Վարոշա նախկին հանգստավայրը բացելու որոշումը, որը գտնվում է Կիպրոսի հունական և թուրքական հատվածների բուֆերային գոտում


















































