Օրվա լրահոսը

«Սյունիքի դիմադրողականության ամրապնդում» ուղղությամբ, ըստ Մհեր Գրիգորյանի՝ ենթակառուցվածքների մասով անելիքներն ավելի շատ են. «Հրապարակ»

Կարծում եմ, այս փուլում ճանապարհային քարտեզ կունենանք, որով ավելի կկոնկրետացնենք անելիքները: Հետո արդեն այդ ամենը պետք է թղթակցվի մեր բյուջեի, կառավարության ծրագրերի, բյուջեով նախատեսված, այլ դոնորների հետ իրականացվող ծրագրերի հետ՝ օրինակ, Հյուսիս-հարավի: Այսինքն՝ գաղափարը պետք է ինկորպորացնենք մեր ընդհանուր անելիքների հետ:

Ո՞ր Արցախի «խաղաղ զարգացումը»

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններում ստացել է Հայաստանի և Արցախի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու մանդատ: Մանդատը ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից», – կառավարության վերջին նիստում ասել է Նիկոլ Փաշինյանը: Ճիշտն ասած, ինձ թվում է, այս դեպքում վարչապետի պաշտոնակատարը համեստություն է արել: Իշխանությանը ձայն տված քաղաքացիները մանդատ են տվել Փաշինյանին՝ անելու այն,

Մասնագետների կանխատեսմամբ՝ առաջիկայում վառելիքը էլի կթանկանա՝ պայմանավորված նավթի համաշխարհային գների բարձրացմամբ. «Ժողովուրդ»

Իսկ եթե այս գինը պահպանվի կամ է՛լ ավելի բարձրանա, ապա բացասաբար կանդրադառնա գյուղատնտեսության վրա, քանի որ, ինչպես հայտնի է, այն ավելի շատ կիրառվում է հողագործական աշխատանքների ժամանակ:

Արմեն Խաչատրյան. «Ես, որպես քաղաքացի եւ պատգամավոր, Ալիեւի մոտ նկատում եմ հոգեխանգարման երեւույթներ». «Հայկական ժամանակ»

Նման հայտարարություններ անելով նա երեւի փորձում է վախի, ապակայունացնող մթնոլորտ ստեղծել ՀՀ-ում եւ ասեմ, որ որոշ ժամանակ անց դա նրան ինչ-որ կերպ հաջողվում է:

Ուշագրավ է, որ այս նախագծին կողմ չքվեարկեցին որոշ իմքայլական պատգամավորներ, հիմնականում նրանք, ովքեր դուրս են մնացել ՔՊ ցուցակից. «Հրապարակ»

Իսկ Կոտայքից ընտրված Լիլիթ Ստեփանյանը թեպետ լինելու է հաջորդ խորհրդարանում, սակայն կրկին բոյկոտեց քվեարկությունը: Ներկա գտնվելով հանդերձ՝ քվեարկությանը չմասնակցեցին նաեւ անկախ դարձած մի շարք երբեմնի իմքայլականներ՝ Գոռ Գեւորգյանը, Վարդան Աթաբեկյանը, Սոֆյա Հովսեփյանը։ Դեմ քվեարկած միակ պատգամավորը Նաիրա Զոհրաբյանն էր։

ԱՄՆ պետքարտուղարությունն արձագանքել է, թե ինչու իր դեսպանը չի մասնակցել Բաքվի նախաձեռնությանը

Մենք հասկանում ենք, որ Բաքվում առկա են բազմաթիվ դիվանագիտական առաքելություններ, որոնք ի վիճակի չեն եղել մասնակցել ուրբաթօրյա այցելությանը Ֆիզուլի և Շուշա: Մենք չենք մեկնաբանում Ֆրանսիայի կամ Ռուսաստանի դեսպանների ժամանակացույցի վերաբերյալ մանրամասները:

Արման Թաթոյանը ներկայացրել է կարեւոր տեսանյութ՝ ՄԱԿ-ում ՀՀ ՄԻՊ-ի ուղերձի եւ դրան հետեւած արձագանքների մասին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իր ՖԲ էջում կարեւոր տեղեկատվություն է տրամադրել. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 47-րդ նստաշրջանում ադրբեջանական իշխանությունների հայատյաց քաղաքականության, նրանց զինված ուժերի դաժանությունների, ՀՀ սահմաններին մարդու իրավունքների խախտումների ու թշնամանքի քաղաքականության հետ դրանց կապի մասին հուլիսի 12-ի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ուղերձից հետո ադրբեջանական դիվանագիտական առաքելությունը հանդես է եկել պատասխանով: Կից

«Խոստմանս տերը եղա, այսօր երդմնակալությունից հետո դուրս եկա «Իմ քայլ»-ից»․ ԱԺ նորընտիր պատգամավոր

Նորընտիր պատգամավոր Արա Մելիքջանյանն այսօր, Ազգային Ժողով ոտք դնելուն պես, դիմում է ներկայացրել «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու համար։ Նա «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին ուղղված իր դիմումը հրապարակել էր ֆեյսբուքյան էջում։ Արա Մելիքջանյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց․ «Ես հայտարարել էի, որ Ազգային Ժողովի պատգամավոր դառնալուն պես՝ առաջին քայլս կլինի դուրս գալ «Իմ քայլ»-ը

Առուշ Առուշանյանը Նիկոլ Փաշինյանին խորհուրդ է տալիս զբաղվել Երևանում տանիքներ փոխելով

Դատարանը քննարկում է Առուշ Առուշանյանին կալանավորելու միջնորդությունը

«Ռեգիոնն» ուսումնասիրել է Ֆեյսբուքի 92 հարթակ՝ հասկանալու համար, թե ի՞նչ դերակատարում ուներ ԼՂ հակամարտությունը ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավում

Այսօր կայացած «Արտահերթ խորհրդարանական ընտրությունները եւ ԶԼՄ-ները» թեմայով քննարկման ժամանակ «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանը տեղեկացրեց, որ իրենք իրականացրել են հետազոտություն-մշտադիտարկում, թե ինչպես են ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը նախընտրական քարոզչության ժամանակ դրսեւորվել Ֆեյսբուք սոցիալական ցանցում՝ ղարաբաղյան հակամարտության համատեքստում: «Քանի որ այս ընտրություններն, ըստ էության անցկացվում էին հետպատերազմյան խորքային ճգնաժամը լուծելու նպատակով, պարզ

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը նոր նախագահ ունի

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ է նշանակվել նույն դատարանում քաղաքացիական գործեր քննող դատավոր Գոռ Հարությունյանը։ Բարձրագույն դատական խորհրդի հուլիսի 8-ի որոշմամբ  Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար ՀՀ նախագահին առաջարկվել է վերջինիս թեկածությունը։ Ինչպես ճշտեցինք դատարանի աշխատակիցներից, Գոռ Հարությունյանն արդեն իսկ պաշտոնավարում է։ 34-ամյա Գոռ Հարությունյանը Երևանից է, սակայն

Մեր աղջիկները կրկին պարտվեցին

Բասկետբոլի Եվրոպայի մինչեւ 20 տարեկան աղջիկների առաջնության չելենջ-մրցաշարի «D» ենթախմբի շրջանակներում Հայաստանի աղջիկները «Միկա» մարզահամալիրում երկրորդ տուրում հանդիպեցին Ուկրաինայի իրենց հասակակիցների հետ եւ պարտվեցին 66:79 հաշվով: Սա մեր աղջիկների երկրորդ անընդմեջ պարտությունն էր այս մրցաշարում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Դպրոցի տնօրենն ազատվել է աշխատանքից, իսկ քրեական գործ հարուցելու հիմքեր ի հայտ չեն եկել

Օրեր առաջ տարածված լուրերի համաձայն՝ աշխատանքից ազատվել էր Լոռու մարզի Լորուտ համայնքի դպրոցի տնօրեն Դավիթ Սարգսյանը: Ազատման պատճառն էլ եղել է այն, որ Սարգսյանը չի սատարել Նիկոլ Փաշինյանին, բացի այդ դպրոցում զբաղվել է քաղաքական քարոզչությամբ: Փորձեցինք կապ հաստատել Դավիթ Սարգսյանի հետ: Մեզ հետ հեռախոսազրույցում արդեն դպրոցի նախկին տնօրենն ասաց, որ ինքը զբաղված է եւ հրաժարվում

ԵՄԱ-ի կողմից ԱԺ արտահերթ ընտրությունների՝ հեռարձակողների կողմից մշտադիտարկման հիմնական եզրակացություններ

Արդեն տեղեկացրել ենք, որ Երեւանի մամուլի ակումբը մշտադիտարկել է 7 հանրապետական սփռման հեռարձակողների լուսաբանումը ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական, քարոզարշավային եւ հետընտրական շրջանում: Ներկայացնենք մշտադիտարկման հիմնական արդյունքները.   ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԹԻՄԸ ՆՇՈՒՄ Է, որ քաղաքական պայքարի սրությամբ և ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի աննախադեպ քանակով էր (25) պայմանավորված այն հանգամանքը, որ ԶԼՄ-ներն ակտիվորեն լուսաբանում էին քարոզարշավը։ Լրատվական դաշտում

Երևանի Արցախի փողոցում գտնված նորածնի վիճակը կայունացել է. Արմեն Մուրադյան

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի ֆեյսբուքյան գրառումը Երևանի Արցախի փողոցում գտնված նորածնի վիճակը կայունացել է, նվազել է թթվածնակախվածությունը: Այսօր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պարտականությունները կատարող Նարեկ Մկրտչյանի հետ այցելեցինք փոքրիկին: Վստահ եմ, փոքրիկ աղջնակն արագ կապաքինվի` համալսարանական բժիշկների օգնությամբ:

«Մորս  իրենց դռան առաջ են տեսել՝ արյունլվիկ եղած»․ գյումրեցի հավաքարար կնոջ սպանության գործով հրավիրված վկան չէր եկել դատարան

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր սկսվելուն պես հետաձգվեց 2018 թվականի դեկտեմբերի 2-ին իր իսկ թաղամասում՝ «Սլաբոդկա»-ում դաժանաբար սպանված Ջուլիետա Ղուկասյանի գործով դատական նիստը։ 1961 թվականին ծնված կնոջ սպանության մեջ մեղադրվում է 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևը, որը, ըստ մեղադրանքի, դեպքի օրը՝ առավոտյան ժամը 07:00-ի սահմաններում լինելով ալկոհոլի ազդեցության տակ՝ հետապնդել է աշխատանքի գնացող

Օտարերկրյա ներդրումով ազգային ավիափոխադրող. Կա՞ նման նախադեպ, ինչո՞ւ նախապատվությունը չի տրվել հայկական ավիաընկերությանը

Քաղավիացիայի նախկին ղեկավար Շահեն Պետրոսյանը «Էյր Արաբիայի» հետ՝ ազգային ավիափոխադրող ունենալու գործարքը դրական է գնահատում:

ՀՀ ՊՆ. «Հայկական ստորաբաժանումները, անհրաժեշտության դեպքում, իրականացնում են միայն հակառակորդին հակազդելու գործողություններ»

ՀՀ պաշտպանության նախարարության հայտարարությունը. Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, որ սկսել է ապատեղեկատվություն տարածել գրեթե ամենօրյա ռեժիմով, այսօր նույնպես ձեռնպահ չի մնացել տեղեկատվական սադրիչ գործողություններից։ Մասնավորապես, այդ երկրի պաշտպանական գերատեսչությունը տարածել է հաղորդագրություն, ըստ որի՝ հուլիսի 15-ին, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները Գեղարքունիքի մարզի մարտական հենակետերից կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. ՀՀ զինված ուժերը

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան ՀՀ նախագահին կոչ է անում չստորագրել կոռուպցիոն ռիսկեր պարունակող «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքը

իշխող քաղաքական ուժը՝ ՀՀ ԱԺ 7-րդ գումարման «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների միջոցով որոշել է վերջին անգամ մանդատները օգտագործել անձնական ու խմբակային շահ սպասարկելու անօրինական նպատակով՝ ապահովելով ապագա գործընկերների ֆինանսական կայունության ևս մեկ հնարավորություն, որը իր մեջ պարունակում է կոռուպցիոն ռիսկեր։

«Մենք արդեն փակել ենք պատմության այն էջը, երբ պետությունը սերտաճած էր գործարարության հետ, եւ պատգամավորները բնավ կարիք չունեին իրենց ծախսերը հոգալու». Վ. Ենգիբարյան

Վիկտոր Ենգիբարյանը ելույթում ասաց. «Քննարկումները ցույց տվեցին, որ այս օրենսդրական նախաձեռնությունը տեղին էր: Ես կարծում եմ, որ այո՛, Հայաստանում պետք է ձեւավորենք մի այնպիսի արժեքային համակարգ, որտեղ պետական ծառայողները թե՛ իրենց աշխատավարձի առումով, թե՛ իրենց եկամուտների ու իրենց ծախսերի առումով հույսը պետք է դնեն միայն ու միայն պետական բյուջեի վրա:

Կասկած չկա, որ յուրաքանչյուրն առավելագույնը կանի՝ Հայաստանի դրոշը Օլիմպիական հարթակից ներկայացնելու համար. Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Օլիմպիական խաղերի մասնակիցներին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է ամառային Օլիմպիական խաղերի մասնակցող Հայաստանի հավաքականի մարզիկներին և մարզիչներին: Հանդիպմանը ներկա են եղել նաև վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: Նիկոլ Փաշինյանը ողջունել է մարզիկներին և նշել, որ հայ

ՊՆ. «Պատերազմի ժամանակ և հետպատերազմյան շրջանում անվճար սնվողների շրջանակն ընդլայնվել էր, այժմ գործընթացը կրկին կանոնակարգվում է»

ՀՀ պաշտպանության նախարարությունը պարզաբանում է. Մամուլում արված հրապարակումների առթիվ, թե իբրև «Զինված ուժերի գլխավոր շտաբը որոշել է զրկել պայմանագրային զինծառայողներին հատկացվող ամենօրյա սննդից», հարկ ենք համարում պարզաբանել, որ ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին անվճար սնվող զինծառայողների ցանկն ու թվաքանակը սահմանված են ՀՀ կառավարության որոշմամբ և ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով։ Պատերազմի ժամանակ և հետպատերազմյան շրջանում, ելնելով

Դավիթ Գրիգորյանի գործով ԲԴԽ-ն լրագրողից պահանջել է հարցազրույցի ձայնագրությունը

Սիրանուշ Սահակյանի գահատմամբ՝ հարցազրույց տալը երբեւէ չի կարող դիտարկվել որպես միջամտություն՝ արդարադատության իրականացմանը, քանի որ այս դեպքում անհրաժեշտ է անմիջական կամ միջնորդավորված շփում դատավորի հետ:

Արցախի ՄԻՊ. «Ժամը 17:00-ին ադրբեջանական կողմը 4-5 անգամ կարճ կրակահերթ է արձակել ինքնաձիգից»

Ադրբեջանական կողմը, կոպտորեն խախտելով հրադադարի մասին եռակողմ հայտարարությունը, վերջին օրերին առավել հաճախ է դիմում սադրիչ գործողությունների` այդ կերպ հետապնդելով խաղաղ բնակչությանը մշտապես ահաբեկելու, վախի ու լարվածության մթնոլորտ ձևավորելու նպատակ։

Ես եւ արտագաղթը

Այսօր ինքս ինձ օտար և խորթ եմ զգում իմ հայրենիքում։ Նվաստացուցիչ պարտությունից և Արցախը կորցնելուց հետո, զարմանալիորեն Հայաստանում լուրջ ընդվզում չեղավ, ավելին՝ պարտության հեղինակն ու Արցախը հանձնողը ոչ միայն մնաց իշխանության, այլ «ընտրություններում հաղթեց»։ Ոչ միայն «հաղթեց», այլ դրանով չբավարարվելով, սկսեց քաղաքական ահաբեկչությունը։ Այս աստիճանի բացահայտ քաղաքական հետապնդումներ, այլախոհ-ընդդիմադիրների նվաստացում, ասֆալտին տապալում, Հայաստանում հետստալինյան շրջանից հետո դեռևս չէր եղել։

Անվտանգությունը գծանցումներում՝ երկաթուղու ուշադրության կենտրոնում է

2021-ի առաջին կիսամյակում երկաթուղում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը կրկնապատկվել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` կազմելով 10 դեպք:
ՀԿԵ գլխավոր ուղու վրա գործում են ավելի քան 160 գծանցումներ, որից 31՝ կարգավորվող, 89՝ չկարգավորվող, իսկ 44՝ չթույլատրված, որոնք կառուցվել են բնակիչների կողմից, և որոնց դեմ երկաթուղին պայքարում է:

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանին և Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Արփի Վարդանյանին: Նիկոլ Փաշինյանը ողջունել է հյուրերին և նշել. «Մենք բավականին դժվար շրջանով ենք անցել, կարծում եմ նոր հանգրվանի ենք հասել ոչ միայն Հայաստանում, Արցախում տեղի ունեցած իրադարձություններով պայմանավորված, այլև Հայաստանից դուրս տեղի ունեցած

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031